TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշ մարզպետներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Փաստ»

08:54 05.06.2019

«Փաստ» թերթը գրում է․ «Առաջիկայում մարզային իշխանություններում լուրջ փոփոխու­թյուններ են նախատեսվում, մասնավորապես, «Փաստ» թերթի տեղե­կություններով, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլև որոշ մարզպետներ: Մասնավորապես, ակտիվորեն խոսվում է Լոռու, Կոտայքի, Արագածոտնի մարզպետնե­րի մասին: Այս ցուցակը կարող է և վերջնական չլինել: Ընդհանուր առմամբ՝ իրականում ՏԻՄ համակարգում առկա է լուրջ դժգոհություն՝ կապված ՏԻՄ օրենքում […]

̰
Ալեն Սիմոնյանի աները նշանակվել է Կենտրոն վարչական շրջա­նի ղեկավարի տեղակալ․ «Ժամանակ»

08:42 05.06.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղե­կություններով՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները՝ Ձոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջա­նի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղակալ: Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանն ու Վիկտոր Մնացականյանը ջերմ հարաբերու­թյուններ ունեն: Ձոնիկ Մարգարյանը նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիա­լական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը և այդ պաշտո­նից ազատվել է 2010 թվա­կանին»։

̰
ՔՊ վարչության կազմում նոր անուններ կլինեն. «Հրապարակ»

08:29 05.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիրը» նոր վարչություն կձևավորի։ Կուսակցության 21 հոգանոց ղեկավար կազմում ընդգրկվելու համար առաջադրվել էր 65 թեկնածու։ Այժմ այդ թիվը նվազել է շուրջ մեկ տասնյակով։ Գործող վարչության անդամ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեր լրագրողին հայտնել է, որ թեկնածուներն այժմ 52-ն են։ Օրենսդիրներից միայն Հրաչ Հակոբյանն է ինքնաբացարկ ներկայացրել, պայքարից դուրս եկածների […]

̰
Կիպրոսի, Հայաստանի և Հունաստանի միջև կայացած եռակողմ նախարարական հանդիպման համատեղ հայտարարություն

00:31 05.06.2019

2019թ․ հունիսի 4-ին Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Նիկոս Քրիստոդուլիդեսը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Զոհրաբ Մնացականյանը և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Ջորջ Կատրուգալոսը հանդիպում ունեցան Նիկոսիայում և որոշեցին հաստատել եռակողմ գործընկերություն իրենց երկրների միջև։ Նախարարները համաձայնեցին, որ երեք երկրների` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է […]

̰
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանին սպանելու կասկածանքով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

21:47 04.06.2019

Մարտի 1-ի գործով նոր ձերբակալված կա, որը կասկածվում է Զաքար Հովհաննիսյանի դիտավորյալ սպանության մեջ: Այս առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի […]

̰
Արման Թաթոյանը պատասխանել է բռնության ենթարկված քաղակտիվիստի և այլ հարցերի շուրջ պատգամավորների հարցերին

21:25 04.06.2019

Այսօր ԱԺ-ում նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարեկան հաղորդումից հետո հարցեր տալու համար գրանցվել էր երկու տասնյակից ավելի պատգամավոր: Նրանք հետաքրքրվել են թավշյա հեղափոխությունից հետո երկրում մարդու իրավունքների վիճակի, դատական համակարգում գոյություն ունեցող խնդիրների, քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության, սոցցանցերում ատելության խոսքի տարածման և այլ հարցերի մասին: Նշենք, որ Արման Թաթույանի զեկույցը երկու անգամ ընդմիջվել է […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող միակ հայաբնակ գյուղ

20:45 04.06.2019

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն  այցելել է ադրբեջանական սահմանի Կախեթիայի տարածաշրջանի միակ հայաբնակ Սաբաթլո գյուղ: ՀՀ դեսպանին տարածաշրջանում ուղեկցել է Կախեթիի նահանգապետ Իրակլի Քադագիշվիլին: Նրանք միասին եղել են տեղական դպրոցում, հանդիպել  տեղաբնակների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Դեսպան Սադոյանն առաջարկել է գյուղում առկա խնդիրները գրավոր ձևակերպել ու ներկայացնել՝ դրանց ըստ առաջնահերթության լուծում տալու  համար: Շրջանի պատկան […]

̰
ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

20:39 04.06.2019

ԱՄՆ իշխանությունները լրացուցիչ միջոցներ են կիրառել և Կուբայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարրության կայքը: Նշվում է, որ խոսքը վերաբերում է կրթական ծրագրերի փոխանակման շրջանակում ԱՄՆ քաղաքացիների խմբային այցելություններին Կուբա: Նաև արգելվում է Կուբա ներմուծել մասնավոր ինքնաթիռներ և ուղևորատար նավեր: Որոշումը ուժի մեջ կմտնի հունիսի 5-ից: «Աշխատակազմը մարտավարական որոշում է կայացրել հրաժարվել […]

̰
Ես շոկի մեջ էի. ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող հայը տեսաուղերձ է հղել

20:33 04.06.2019

Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող Գրիգոր Օհանյանը հերքում է իր առնչությունը հանցագործությանը և մտադիր է դիմել դատարան։ Նշենք, որ նրան կասկածում են ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինին սպանելու մեջ: Այս մասին հաղորդում է Вести-ն: Օհանյանը ասել է, որ ինքը ոչ մի տեղ չի փախել և ավելի քան երկու տարի չի գտնվել Հայաստանում։ […]

̰
ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունում ներառվել է նաև Վրաստանը

20:30 04.06.2019

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունում տեղ է գտել նաև Վրաստանը: Դաշինքը վերջին տասնամյակում առաջին անգամ հրապարակել է նոր ռազմավարություն: Դրա պատճառը նոր մարտահրավերներն են և Ռուսաստանի կողմից միջուկային սպառնալիքը: ՆԱՏՕ-ն գտնում է, որ Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տվել, որ Ռուսաստանը պահանջում է հատուկ մոտեցում: Տեղեկությունը հայտնել է BBC-ին: Դաշինքի նոր ռազմավարությունը պարունակում է չորս կետ` […]

̰
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

20:19 04.06.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ հունիսի 5-ին Անապայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:  Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Ո՞ւմ կերպարն է ոգեշնչել Մելանյա Թրամփին Մեծ Բրիտանիա այցի ժամանակ

20:17 04.06.2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը յուրաքանչյուր պաշտոնական կամ պետական այցի իր զգեստներին ու արտաքին տեսքին մեծ ուշադրություն է դաձնում ու կարևորում ամեն մի դետալը: Մինչ այս քննարկում էին Ճապոնիա կատարած այցի ընթացքում Մելանյայի զգեստները: Հատկանշական է, որ ոճաբանները աշխատում են զգեստները ակցենտավորել այցելած երկրին առնչվող դետալների հետ: Մեծ Բրիտանիա այցելության առաջին օրը Մելանյա Թրամփն ընտրել […]

̰
Պատրաստ ենք ցանկացած զարգացման. Հովհաննիսյանը` թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

20:05 04.06.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին: «Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Տիգրան Պետրոսյանը «Շիրակ» օդանավակայանում դիմավորել է զբոսաշրջիկներին և նրանց հետ շրջել քաղաքում

20:03 04.06.2019

Հունիսի 3-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային այց է կատարել «Շիրակ» օդանավակայան, զրուցել Մոսկվա-Գյումրի չվերթով Գյումրի ժամանած զբոսաշրջիկների հետ, իսկ Նիժնի Նովգորոդից Գյումրի եկած Գոնչարով ամուսիններին մարզպետն անձամբ է ուղեկցել: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է  Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։ Հյուրերին մարզպետը պատմել է Գյումրու պատմության, ճարտարապետության, ավանդույթների ու սովորույթների մասին: Կատյա Գոնչարովան Գյումրի է եկել […]

̰
Մնացականյանը Կիպրոսի արտգործնախարարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրին Հայաստանի մոտեցումները

19:41 04.06.2019

Հունիսի 4-ին աշխատանքային այցով Նիկոսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։ Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ ընդգծել, որ այս այցը լավ հնարավորություն է նոր խթան հաղորդելու հայ-կիպրական եղբայրական հարաբերություններին՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր պատմական կապերի վրա, որի մեջ իր անգնահատելի ներդրումն է […]

̰
Երևանի մի քանի բենզալցակայանում հայտնաբերված թերաչափման փաստերով քրգործեր են հարուցվել

19:24 04.06.2019

Պետական գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում Երևան քաղաքի դատախազության կողմից ուսումնասիրության է ենթարկվել 2017-18թթ. ընթացքում Երևան քաղաքում նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ոլորտը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ են […]

̰
Խորհրդարանում լույս չլինելու պատճառով նիստն ընդհատվեց

19:22 04.06.2019

ԱԺ-ում այսօր, ինչպես արդեն նշել ենք, նախատեսված էր լրացուցիչ նիստ անցկացնել լիագումար նիստի օրակարգը սպառելու նպատակով: ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես էր գալիս տարեկան հաղորդմամբ, որից հետո պատգամավորները նրան հարցեր էին ուղղում, որն ընդմիջվեց, քանի որ խորհրդարանում լույս չկար: Ընդմիջումից հետո, երբ պատգամավորները վերադարձել էին դահլիճ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Հարգելի՛ գործընկերներ, 5 րոպե ընդմիջում, […]

̰
Դատարանը խաղի կանոնները պահողն է. Երվանդ Վարոսյան

19:20 04.06.2019

Դատարանը խաղի կանոնները պահողն է: Այսինքն` խաղի կանոնները, որոնք օրենքների տեսքով առկա են, ինքը պետք է պահպանի: Այդ պարագայում և՛ ոստիկանությունը, և՛ Ազգային անվտանգության ծառայությունը, և՛ մյուս կառույցները կգործեն խաղի կանոններով: Այս մասին հայտարարել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ հասարակական շրջանակներում դժգոհությունը կապված է ոչ միայն դատավորների, այլև ոստիկանության ու իրավապահ այլ […]

̰
Ինչո՞ւ 6-րդ գումարման ԱԺ-ում այդ ամբիոնից չեք հայտարարել, որ դատական համակարգն անկախ չէ. հարց ՄԻՊ-ին

19:15 04.06.2019

Այսօր ԱԺ-ում նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է հանդես եկել տարեկան հաղորդմամբ, որի ավարտին պատգամավորները նրան հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: ՄԻՊ-ին հարցեր տալու համար գրանցվել է երկու տասնյակից ավելի պատգամավոր: Մանրամասները` տեսանյութում:

̰
Եռակողմ հանդիպում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարների միջև

19:13 04.06.2019

Հետաքրքիր օրակարգով մեկնարկել է առաջին եռակողմ հանդիպումը Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջորջ Կատրոգալոսի և Նիկոս Քրիստոդոուլիդեսի միջև: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Արտգործնախարար Մնացականյանը վստահություն է հայտնել, որ եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն շատ կարևոր հարցեր:

̰
Թրամփը կոչ է արել Մեծ Բրիտանիային լքել ԵՄ-ն

19:03 04.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է դուրս գալ ԵՄ-ից, գրում է The Guardian–ը: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հասել է լավ արդյունքների Brexit-ի բանակցություններում: Նա նաև հույս է հայտնել, որ Brexit-ից հետո Լոնդոնի հետ «ֆենոմենալ առևտրային պայմանագիր կկնքի»: Բացի դրանից՝ Թրամփը խոստովանել է, որ այդքան էլ ուշադիր չի […]

̰
Հունիսի 7-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

18:55 04.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 13:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

̰
Թրամփը նիրհել է Եղիսաբեթ 2-րդի ողջույնի խոսքի ժամանակ

18:00 04.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ննջել է Մեծ Բրիտանիայի թագավորական պալատում Եղիսաբեթ 2-րդ թագուհու ողջույնի խոսքի ընթացքում: Տեսանյութը հրապարակել է Mirror հանդեսը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Թրամփը մի քանի վայրկյանով իջեցնում գլուխն ու փակում կոպերը, այնուհետ կտրուկ բարձրացնում է գլուխն ու համակ ուշադրությամբ լսում ելույթը: Աղբյուրը, միևնույն ժամանակ, տեսակետ է հայտնում, որ հնարավոր է, […]

̰
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում ծառայել են բոլորը, բացի Քրիստինե Պողոսյանից

17:58 04.06.2019

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն այսօր սկսեց աշխատանքները: Հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում հրավիրված որևէ զինվորականի ուղղված քաղաքական որևէ հարցադրում չի հնչելու: Նա արձագանքեց քննադատություններին, թե հանձնաժողովի անդամները բանակի հետ կապ չունեն: «Մեր հանձնաժողովում, բացի Քրիստինե Պողոսյանից, հարգելի պատճառով, չնայած Ապրիլյան դեպքերից հետո նա ինքնակամ ցանկացել է մասնակցել […]

̰
Մարտի 1-ի գործը չի կարող փակված լինել, քանի դեռ պատժվածներ չկան. Թաթոյան

17:53 04.06.2019

Հայաստանում բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Մարտի 1-ի դեպքերի բացահայտման, եղած բացահայտումները հանրության համար հայտնի դարձնելու ուղղությամբ։ Եվ հիմա այդպիսի գործերը ներառվում են Մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա զեկույցներում՝ որպես հանրային վստահության բաղադրիչ ունեցող գործեր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։ Հարցերից մյուսին՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը […]

̰
«Սիսիան» ԲԿ նախկին 2 տնօրենները աշխատողների անվամբ դուրս են գրել խոշոր չափերի գումար

17:46 04.06.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է արձանագրվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ […]

̰
Հեծանիվ վարելը կենսակերպ է. Տիգրան Բալայանը Նիդեռլանդներում հեծանվով է երթևեկում

17:27 04.06.2019

ԱԳՆ նախկին խոսնակ Տիգրան Բալայանը, որն այժմ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանն է, լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ նա աշխատանքի է գնում հեծանվով: Եվրոպայում հեծանվով աշխատանքի գնալը կենսակերպ է, և այս մշակույթը արդեն սկսել է զարգանալ նաև Հայաստանում: Տիգրան Բալայանն այդ լուսանկարը հրապարակել է հեծանիվների միջազգային օրվա կապակցությամբ. «Հեծանիվ վարելը կենսակերպ է, և ես իմ […]

̰
Ինչպե՞ս նույն օրենսդրության դեպքում կալանքների թիվը նվազեց. ՄԻՊ

17:26 04.06.2019

Հայաստանում շարունակվում է գործել կալանքի նշանակման նախկին անտեղի ռեժիմը՝ չնայած որ այդ խափանման միջոցը պետք է դիտարկել որպես վերջին տարբերակ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքերով՝ հիմա կալանքների թիվը նվազել է, բայց դեռ օրենսդրական փոփոխությունների կարիք կա։ Այնուամենայնիվ, Թաթոյանը հարցրեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ֆիզիկոս գիտնականների

17:24 04.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհի տարբեր համալսարաններից հայ և օտարերկրացի մի խումբ ֆիզիկոսների, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (International Centre for Theoretical Physics) արտագնա համաժողովին: Հանդիպման ընթացքում խոսվել է գիտության արդի խնդիրների, ապագայում պահանջարկ ունեցող հեռանկարային ճյուղերի մասին: Անդրադարձ է եղել Հայաստանում գիտության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին: […]

̰
Սոցիալական ցանցերում առկա անհանդուրժողականությունը շարունակվում է մինչև օրս․ ՄԻՊ

17:13 04.06.2019

2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած ցույցերը, քայլարշավները և այլ գործողությունները ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի կողմից դիտարկվում են դրական լույսի ներքո։ Դրանց ընթացքում այլոց տեղաշարժի ազատության իրավունքների սահմանափակում չի գնահատվել, քանի որ, ըստ Արման Թաթոյանի, շարժումն ունեցել է հասարակական կոնսենսուս։ Այնուամենայնիվ, Ազգային ժողովում իր այսօրվա ելույթի ժամանակ Թաթոյանը որոշ դիտարկումներ արեց այդ ընթացքում տեղի ունեցած բացասական […]

̰
BACK_TO_TOP