23:33 05.06.2019
Գերմանական առաջատար խաղաղության ինստիտուտները կոչ են արել Եվրամիությանը վերջ դնել Թուրքիայի և նման ավտորիտար պետությունների հետ համագործակցությանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը: Նման կոչով են հանդես եկել Բոննի «Կոնվերսիայի միջազգային կենտրոնը» (BICC), Լայբնիցի «Խաղաղության և հակամարտության հետազոտման հեսսենյան հիմնադրամը» (HSFK), Համբուրգի «Խաղաղության ուսումնասիրությունների և անվտանգության քաղաքականության ինստիտուտը» (IFSH) և Դույսբուրգ-Էսսենի համալսարանի զարգացման և խաղաղության ինստիտուտը […]
23:17 05.06.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համացանցում օգտատերերին հարցում է ուղղել այն մասին, թե արդյո՞ք արժե, որ ինքը Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի «Հարված» կուսակցության կազմում թեկնածություն ներկայացնի առաջիկա ընտրություններում: Հիշեցնենք, որ ուկրաինական ռադայի արտահերթ ընտրությունները նախատեղվում է անցկացնել այս տարվա հուլիսի 21-ին: «Մեզ պետք է կամ առաջ գնալ «Հարված»-ի հետ՝ ամբողջությամբ այն վերափոխելու պայմանով, կամ որոշում […]
23:04 05.06.2019
Արցախի հերոս, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Քաշաթաղում կատարված միջադեպին։ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Այն, որ Քաշաթաղը թաթախված է անօրիանկանության ու անպատժելիության մեջ, դա մենք չէ, որ պետք է ասենք, դա կփաստի Քաշաթաղում բնակվող յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ առերեսվել է նախկին ոստիկանապետ-շրջանի ղեկավարի և […]
22:50 05.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, թե որն է պատճառը, որ ինքը ԱՄՆ բանկչության շրջանում ցածր վարկանիշ ունի: Այդ մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: Նրա խոսքով՝ եթե չլիներ «ծախու մամուլը», ապա նա բնակչության կողմից ավելի մեծ աջակցություն կստանար: «Եթե ծախու ԶԼՄ-ները լինեին իսկապես ավելի արդար, ես 25%-ով ավելի մեծ հեղինակություն կունենայի»,- ասել […]
22:37 05.06.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոր նշանակումներ է արել։ «Մեր թիմը շարունակում է համալրվել պրոֆեսիոնալներով։ Այսուհետ իմ խորրդականի պաշտոնը կզբաղեցնի Օլգա Ազատյանը։ Նա ծնվել է 1981 թվականին, 1998–2003 թվականներին սովորել է Երևանի Պետական Լեզվահասարակագիտական համալսարանում, 2006 -2007 Սոցիալական քաղաքականություն և հանրային կառավարման մագիստրոսի կոչում է […]
20:33 05.06.2019
Գյումրու դրամատիկական թատրոնի հրավերով այսօր Գյումրիում էր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը, որը հանդիսատեսին ներկայացնելու է «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը, որը ոչ թե գեղարվեստական է, այլ վավերագրական։ Դերասաններն են խոստովանում, որ այս թատրոնում իրենք չեն խաղում, այլ ներկայացնում են իրենց կյանքի պատմությունները, հիմքում՝ դերակատարների հուշերն են։ Ներկայացման 3 հերոսների պատմությունները ծավալվում են 90-ականներին․ պատերազմ, տնտեսական, էներգետիկ […]
20:17 05.06.2019
SHANTNEWS.am-ն անդրադարձել է «Սևանա լիճը` որպես խմելու ջուր» պահպանելու օրինագծին: Մանրամասները` տեսանյութում:
19:58 05.06.2019
Ուկրաինական կողմը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսություն վարել, ինչպես նաև պատրաստ է կատարել Մինսկի համաձայնությունները, սակայն սկզբում Կիևը պետք է համակարգված կերպով ամրապնդի իր ազգային անվտանգությունը: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է RT լրատվական գործակալությունը: Զելենսկին նաև հավելել է, […]
19:37 05.06.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ ամբաստանյալ Մանուկյանն անսպասելի բորբոքվեց, երբ հարցաքննվում էր վկա ոստիկան Հենրիկ Մուշեղյանը: Նա պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 30-ին հերթապահում էին ՊՊԾ գնդի մոտ: Բուռնազյան փողոցից ուղևորվեցին դեպի Խորենացի, իրենց հետևից ընթանում էր ոստիկանական այլ խումբ «Հոնդա» մակնիշի մեքենայով, որում գտնվում էր […]
19:22 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ուղղությամբ Հայաստանում և սփյուռքում իրականացվող նախաձեռնություններին ու […]
19:17 05.06.2019
Մոսկվայում կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցը: «Մոսկվա-Բաքու» ադրբեջանական հրատարակչության լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Ռուսաստանի ԱԳՆ-ում տեսնում են հնարավորություն, որ հայկական և ադրբեջանական կողմերը կհասնեն համաձայնության անցած շաբաթ երկու երկրների զինված ուժերի շարքերում տեղի ունեցած կորուստների ֆոնին: Ի պատասխան` Զախարովան նշել է. «Մենք ամեն ինչ […]
19:12 05.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հետ չի խոսել «չարամիտ» Մեգան Մարքլի մասին: Այդ մասին հաղորդել է CNN–ը: Նրա խոսքերով` ինքը արքայազն Հարրիի հետ խոսել է Բուքինգհեմյան պալատում իր այցելության ժամանակ, բայց այդ զրույցի ընթացքում չեն խոսել Մեգան Մարքլի մասին: «Մենք նրա մասին չենք խոսել… Դա խեղաթյուրում է»,- ասել է […]
19:05 05.06.2019
Անապայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների միջև կայացած հանդիպման շրջանակներում համաձայնեցվել է մինչև 2025 թվականը համագործակցելու պլանը: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ավանդական դարձած համատեղ լուսանկարվելու ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, չխախտելով «ավանդույթը», այս անգամ էլ բավականին մեծ հեռավորության վրա է կանգնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից: Հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարություններով են […]
19:00 05.06.2019
Ֆրանսահայ մտավորական, գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը, խոսելով Հայաստանի առաջին հանրապետության դասերի մասին, ասում է, որ առաջին հանրապետության հռչակման թվականը՝ մայիս 28-ը, զուտ թվական չէ, այլ մեր ժողովրդի ճակատագրի կերտման օր: Նա SHANTNEWS.am-ին պատմում է, թե ինչ պայմաններում հայ ժողովուրդը կարողացավ անկախություն հռչակել և պահել՝ ժողովուրդների պատմության մեջ դա համարելով «աննախադեպ»: Մանրամասները՝ տեսանյութում:
18:49 05.06.2019
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է մատչելի գներով աշնանացան ցորենի սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հոկտեմբերի […]
18:42 05.06.2019
Եթե կան կասկածներ, անվստահություն, կարևոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը և «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «դավադիր ուժերի» հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ստորև ներկայացնենք հարցազրույցից հատված. – Պարո՛ն նախագահ, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ […]
18:40 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին: Մասնավորապես, վարչապետն իր բարեմաղթանքներն է հղել Օմանի Սուլթանության սուլթանին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Բահրեյնի Թագավորության թագավորին, Մարոկկոյի Թագավորության թագավորին, Կատարի Պետության էմիրին, Թունիսի Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Սաուդյան […]
18:35 05.06.2019
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստին ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը Աբխազիայի և Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Հայաստանը, որը ամեն տարի բանաձևի դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չի մասնակցել քվեարկության: Բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է մնացել: ՄԱԿ-ի ասամբլեայի նիստին […]
18:30 05.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին: Շնորհավորելով գավառցի երիտասարդ մարզիկին՝ նախագահը դրվատել ու քաջալերել է նրան արձանագրած հաջողության համար: Նախագահի խոսքերով՝ Գևորգն ապացուցում է, որ կամքն ու հաստատակամությունը կարող են հաղթել ցանկացած դժվարության ու հաղթանակ պարգևել: Գևորգ Աֆրիկյանը […]
18:23 05.06.2019
Թեհրանն այլ երկրների հետ չի ձգտում հակամարտության, սակայն անհրաժեշտության դեպքում վճռական պատասխան կտա: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Կատարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում: «Իրանը ձգտում է ամրապնդել տարածաշրջանում անվտանգությունը, այլ երկրներ կամ խոշոր ուժերի հետ բախման ցանկություն և ձգտում չունի, բայց եթե նրանք սխալներ գործեն, անպայման կհանդիպեն վճռական […]
18:15 05.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունենում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ, անդրադարձել խորհրդարանական հանրապետություններում նախագահական ինստիտուտի գործունեությանը: Նախագահը մասնավորապես նշել է, որ պատրաստակամ է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի […]
18:10 05.06.2019
Ադրբեջանի իշխանությունները քաղբանտարկյալների հարցերով Եվրոպայի խորհրդի զեկուցող Թորհիլդուր Սունանին թույլ չեն տվել մուտք գործել երկրի տարածք: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել կառույցի ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ որպես նման որոշման պատճառ նշվել է երկրում տոնական միջոցառումների ֆոնին զեկուցողի այցի աննպատակահարմարությունը: «Հիասթափված եմ երկրի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ քաղբանտարկյալների հարցերը քննարկելու համար Ադրբեջան նախատեսվող […]
18:04 05.06.2019
ԱԺ-ում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ հրդեհները շատացել են: «Հունիսի 3-ին հանրապետությունում հրդեհի 69 դեպք ենք ունեցել, հունիսի 4-ին՝ էլի 60-ից ավելի: Դրանք զոնաներով են գնում: Հիմա հրդեհները ակտիվ են Արարատյան դաշտում: Հետո այն կտեղափոխվի նախալեռնային, ապա լեռնային շրջաններ: Առայժմ կարող ենք դիմագրավել»: Նրա խոսքերով` անտառներում առաջացող հրդեհների հետ կապված […]
17:56 05.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանի ծեծի պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու՝ մի խումբ քաղաքացիների՝ հիմնականում ՀՅԴ անդամների նախաձեռնությանն է այսօր անդրադարձել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա ասել է, որ այդ ակցիան կուսակցության հետ որևէ կապ չունի, ինքնաբուխ է եղել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներն անհասցե են և ուղղված չեն դաշնակցությանը: Ինչ վերաբերում է հանրության շրջանում […]
17:41 05.06.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից քաղաքապետարանը գրություն է ստացել, որից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայի 15 և 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձևակերպված ավարտական ակտի՝ ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի […]
17:36 05.06.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը համաձայնություն է տվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագրի էսքիզային նախագծին: Կարևորելով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ այս նախաձեռնությունը՝ Վահագն Վերմիշյանը նշել է, որ «Շիրակ»-ը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտրանքային միջազգային օդանավակայանը: Այս ծրագրով օդանավակայանի մասնաշենքի ժամանման սրահը կընդլայնվի: Ուղևորահոսքի ավելացման նպատակով նախատեսվում է կառուցել նոր հատված: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» […]
17:24 05.06.2019
ԱԺ-ում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց իր կարծիքն անցումային արդարադատության մասին. «Էս ճանապարհը, որով գնում են, հավանաբար օգուտ կտա»: Ֆելիքս Ցոլակյանը նաև ասաց, որ պատրաստ է վեթինգի ենթարկվելուն. «Ինչի ասես՝ ենթարկվել եմ, վեթինգի էղածն ինչ ա, որ չենթարկվեմ»: Ցոլակյանից նաև փորձեցին ճշտել` արդյո՞ք ԱԻՆ-ը մնաց որպես առանձին նախարարություն՝ որպես շնորհակալություն մատուցած […]
17:10 05.06.2019
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է, հայտնում է Ermenihaber-ը: Դեպքին անդրադարձել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» […]
17:05 05.06.2019
ԱԻ նախարարությունում կոռուպցիոն բացահայտումներ էին եղել, և գործը կապվում էր նախարարի տեղակալի և աշխատակազմի ղեկավարի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հիշեցրեց խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա ԱԻ նախարարին խնդրեց թարմ տեղեկություններ հայտնել դեպքի մասին։ «Ինչքան ես տեղյակ եմ՝ մեռած հոգիների ինչ-որ պատմություններ կային։ Ուզում եմ հասկանալ՝ մեռած հոգիները վերացե՞լ են, թե՞ […]