13:23 05.06.2019
«Դատապարտելի է ակցիան, որն իրականացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ն, և Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է և ձեռնարկում է դրա հետ կապված բոլոր միջոցները»,- հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Shantnews-ի՝ սահմանին կրկին արձանագրված զոհի և իրավիճակի մասին հարցին: Լրագրողները հետաքրքրվեցին նաև բռնության դեպքերի մասին վարչապետի գնահատականով` հիշեցնելով, որ ՀՅԴ-ն ասում է, […]
13:20 05.06.2019
2018 թվականի բյուջեն որոշ մասով չի կատարվել, մանավանդ վարկային ծրագրերով, քանի որ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կային։ Այս մասին, ըստ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարման մասին քննարկման ժամանակ Թունյանն ասաց, որ նույնը կրկնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Թունյանն օրինակով բացատրեց։ Ունեմ 2000 դրամ, և պետք է ընկերոջս […]
13:12 05.06.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննության ժամանակ հարցաքննվել են վկաները: Առաջին վկան՝ Ռուզան Մարգարյանը, շտապօգնության բժիշկ է, ՊՊԾ գնդի գրավման օրը հերթապահ է եղել: «Կանչ ստանալուց հետո մտանք սենյակ, կանչել էին բուժօգնություն ցույց տալու, սակայն տեսել ենք արյան հետքեր, դիակ, որը հաղթանդամ տղամարդ էր: Տեղավորեցինք պատգարակի վրա ու դրեցինք մեքենայի […]
13:00 05.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ նշեց՝ առանձնացրել է երկու տարօրինակ կառույց, որոնց մեծ գումար է տրամադրվել բյուջեից: Պատգամավորը տեղեկացրեց՝ «Սպասարկում» ՊՈԱԿ-ին 276 մլն դրամ է տրամադրվել, իսկ «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամին՝ 91 մլն դրամ: Գորգիսյանն ասաց, որ ի տարբերություն առաջին կառույցի, որ գոնե կայք ունի, երկրորդի […]
12:52 05.06.2019
Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի քննարկման ընթացքում ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ գործընկեր պատգամավորներից մեկի հետ նախագիծ են մշակում, որով բարձրացվելու է նվազագույն աշխատավարձի շեմը։ Հիմա այն ամսական 55 հազար դրամ է, իսկ պատգամավորներն առաջարկում են հասցնել 63 հազար դրամի։
12:42 05.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է TASS-ը: Պուտինը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, «ՌԴ նախագահը հունիսի 6-ին կհանդիպի Բուլղարիայի նախագահի, […]
12:40 05.06.2019
Հայաստանի արտահանում-ներկրում հարաբերակցությունը -15 տոկոս է․ ներկրումը գերակշռում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ֆինանսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։ Նա չհամաձայնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի այն պնդման հետ, որ արդեն իսկ լավ է, որ կանխատեսվել է տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշ, քան իրականում աճել է տնտեսությունը։ Թանդիլյանի խոսքով՝ դա դեռ չի նշանակում, […]
12:33 05.06.2019
2020 թ. եվրապարտատոմսերի առաջին թողարկման մարման տարեթիվն է: Այս մասին խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «2020 թ. սեպտեմբերի 30-ին մենք պիտի մարենք 500 մլն ԱՄՆ դոլարի չափ 2013 թ. թողարկված պարտատոմսերը: Դրանք թողարկվել են 6 տոկոս եկամտաբերությամբ, թողարկման եկամտաբերությունը եղել է 6,5 տոկոս: Մենք սպասարկում ենք 6 […]
12:32 05.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշեց. «Կյանքի որակի փոփոխությունը 95 տոկոսով թողնում ենք քաղաքացու անձնական ջանքերի գործադրման վրա, բնական է, որ շատ բարձր գիտելիքներ ունենալը կարող է օգնել, մարդը կարող է շատ այլ ունակություններ ունենա, առաջ գնա, բայց հասարակությունն այդպես […]
12:32 05.06.2019
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստին ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը Աբխազիայի և Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի մասին, հայտնում է «Ալիք Մեդիան»: Հայաստանը, որը ամեն տարի բանաձևի դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չի մասնակցել քվեարկության: Բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է […]
12:26 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործին: Լրագրողները նախ` ցանկացել են լսել վարչապետի գնահատականը և հետո հետաքրքրվել են` արդյո՞ք 11 տարի անց սպանության համար նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունը կարող է շղթայաձև բերել նաև մյուս սպանությունների բացահայտմանը: «Սա նախ` ցույց է տալիս ՀՔԾ հետևողական աշխատանքը և բոլորս ենք հասկանում, […]
12:14 05.06.2019
Խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցեր ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա նշեց՝ ներդրումներ – ՀՆԱ ցուցանիշը վերջին տասը տարում 41 տոկոսից իջել է 17 տոկոսի: «Սրանք պաշտոնական թվեր են, մոտավորապես 24-25 տոկոսով իջել է: Դուք ուզում եք 5 տարում 23 տոկոսի հասցնե՞ք, չգիտեմ՝ աճի տեմպը […]
12:08 05.06.2019
Ազգային ժողովում 2018 թվականի Հայաստանի բյուջեի կատարման մասին ֆինանսների նախարարի հաշվետվությունից հետո ֆինանսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ չնայած ներկայացված ցուցանիշներին ու ՀՆԱ աճին, Հայաստանի կյանքի որակի փոփոխություն չի լինում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ համաշխարհային տնտեսությունը 2018 թվականին աճել է 3,6 տոկոսով, Եվրամիությանը՝ 2,1 տոկոսով, ԵԱՏՄ-ում՝ 2,5 տոկոսով։ Ջանջուղազյանն առաջարկեց […]
12:06 05.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ընդգծեց՝ նախորդ տարի Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանման երկու պատճառ կա: Դրանք, ըստ վարչապետի, հետևյալն են. «Պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ ՀՀ-ում, այնուամենայնիվ, կան որոշակի կայացած ինստիտուտներ: Դրանք թավշյա հեղափոխության շրջանում իրենց դերակատարումն ունեցան և ցույց տվեցին, որ անկախ քաղաքական վայրիվերումներից՝ պետական համակարգի բնականոն […]
12:02 05.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ դիմեց զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ աշխատավարձերն ու թոշակներն այդպես էլ չբարձրացան: Ջանջուղազյանը նշեց՝ միանում է այն փաստի արձանագրմանը, որ աշխատավարձ չի բարձրացել, իսկ թե երբ կբարձրանա՝ հիշեցրեց, որ լրացուցիչ բյուջետային միջոցների մի մասն ուղղվելու է որոշակի […]
11:58 05.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուժգին քամին ու կարկուտը վնասել են Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր: Մոտ կես ժամ տևած կարկուտի հետևանքով ամբողջությամբ վնասվել են մարզի մի շարք պտղատու ծառեր ու բանջարաբոստանային կուլտուրաներ: Ամասիա խոշորացված համայնքի Բյուրակն, Արեգնադեմ, Գտաշեն, Ջրաձոր, Բանդիվան գյուղերում, ինչպես նաև Ախուրյանի Հովիտ և Բասեն գյուղերում կարկուտը հողին է հավասարեցրել աշնանացան ցորենի […]
11:40 05.06.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2019թ. մայիսի 20-ին Facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ […]
11:39 05.06.2019
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի երեկ ԱԺ ամբիոնից հնչեցրած հուզախառն ելույթը համացանցում հիթ է դարձել: Նա իր ելույթը սկսել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դիմելով: «Արարատի մարզի քաղաքացիներից մեկը, երբ դիմեց ինձ` ասելով, թե որ խմբակցությունից եմ, ասացի «Իմ քայլը», շտապեց ինձ ուղղել` ասելով «Մեր քայլը»: Այո´, սիրելի քաղաքացիներ, իմ և ձեր, մեր բոլորի քայլը: […]
11:38 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ կրկին խոսել է դատական համակարգում բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այդ համակարգն ինքն է վկայում, որ ճգնաժամի մեջ է: «Ո՞ւմ է այսօր ներկայացնում դատական համակարգը՝ չի ներկայացնում ժողովրդին, հետևաբար, դատաիրավական բարեփոխումների ողջ պրոցեսի գաղափարը պետք է լինի այն, որ դատական համակարգը պետք է ներկայացնի ժողովրդին: Մեզ պետք է […]
11:35 05.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացումը: Այս մասին նա հայտարարել է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է հունիսի 5-ին: «Միշտ կա նման հնարավորություն»,- այսպես է պատասխանել Թրամփն այն հարցին, թե որքա՞ն է ԱՄՆ-ի կողմից Իրանում ռազմական միջամտության հավանականությունը: Սակայն, ԱՄՆ նախագահի խոսքերով, ինքը չի ցանկանում, որ իրադարձությունները նման […]
11:31 05.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Լուսինե Առաքելյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ. Գևորգ Լոռեցյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։
11:21 05.06.2019
Հունիսի 4-ին Սլովակիան Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը վավերացրել է: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Սլովակիան այդ մասին տեղեկացրել է ԵՄ խորհրդին: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10155940252102434 Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են […]
11:21 05.06.2019
Ազգային ժողովում Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեի կատարման ցուցանիշները ներկայացնելու ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ նաև Հայաստանի պետական պարտքին։ 2018 թվականի վերջին այն հասել է 6 միլիարդ 923 միլիոն դոլարի. 6 միլիարդ 373 միլիոն դոլարը՝ կառավարության պարտքը, մնացածը՝ 550 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկի պարտքը։ Իսկ կառավարության պարտքի մեջ համամասնությունը, ըստ Ջանջուղազյանի, պահպանվել է՝ 1 […]
11:09 05.06.2019
Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեում եկամուտների մասը կազմել է 1 տրիլիոն 342 միլիարդ դրամ, ինչը ծրագրի 98․3 տոկոսն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարման մասին քննարկումների ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Փաստացի ծախսերը 2018-ին կազմել են 1 տրիլիոն 447 միլիարդ դրամ, ինչի արդյունքում ճշտված ծրագրային ցուցանիշը կատարվել է 94․7 տոկոսով։ Պակասուրդը, ըստ […]
11:03 05.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց՝ իրենք հավատարիմ են մնում իրենց հայտարարած արժեքներին, իրենց կառավարության համար մնում է խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդրումը՝ որպես հանրային հարաբերությունների մշտական գործող համակարգ և արժեքային համակարգ: Վարչապետն ասաց, որ իրենց մեծագույն խնդիրներից է եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը: […]
10:46 05.06.2019
2018-ը քաղաքական առումով աննախադեպ տարի էր: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի նախագծի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրա մասին վկայում են ցուցանիշները՝ նախագահական մեկ ընտրություն, ՀՀ վարչապետի 5, ԱԺ արտահերթ ընտրություն, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: «Սա կարևոր է՝ նկարագրելու համար այն […]
10:30 05.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Հանրապետության նախագահը Մարգրետե Երկրորդին և արքայական ընտանիքին մաղթել է քաջառողջություն, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն։
10:21 05.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ նկատեց՝ իր ղեկավարած կառավարությունը երկրորդ տարին է՝ բյուջեի հաշվետվություն է ներկայացնում: «Նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ ներկայացվող հաշվետվության հետ մեր կառավարությունը ոչ մի կապ չուներ, այսօրվա առանձնահատկությունն այն է, որ այսօրվա հաշվետվությանը ունի ոչ ամբողջական մասնակցություն, քանի որ մենք կառավարության […]
10:01 05.06.2019
Հայաստանի խորհրդարանում այսօր գումարվելու են հանձնաժողովների նիստեր, թեև Ազգային ժողովը հենց երեկ երեկոյան է ավարտել իր հերթական նիստը։ Այն ժամանակին ավարտելու համար անհրաժեշտ է եղել քննարկման համար լրացուցիչ մեկ ու կես ժամ տրամադրել աշխատանքային ժամի ավարտից հետո։ Իսկ այսօր գումարվում են հանձնաժողովների նիստեր՝ 2018 թվականի բյուջեի կատարման ընթացքի մասին նախնական քննարկումներ անցկացնելու համար։ Դրանից հետո […]
08:54 05.06.2019
«Փաստ» թերթը գրում է․ «Առաջիկայում մարզային իշխանություններում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, մասնավորապես, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլև որոշ մարզպետներ: Մասնավորապես, ակտիվորեն խոսվում է Լոռու, Կոտայքի, Արագածոտնի մարզպետների մասին: Այս ցուցակը կարող է և վերջնական չլինել: Ընդհանուր առմամբ՝ իրականում ՏԻՄ համակարգում առկա է լուրջ դժգոհություն՝ կապված ՏԻՄ օրենքում […]