14:02 06.06.2019
Արտաքին գործերի նախարարությունում մշտապես բախվում ենք կադրային խնդրի հետ։ Այժմ քննարկվում է տարբերակ, որով դիվանագիտական ծառայության մեջ մտնողները պետք է զրկվեն սոցցանցերում քաղաքական հայտարարություններ անելուց։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով՝ դիվանագիտական ծառայողը պետք է ընտրություն կատարի քաղաքական գործունեության և դիվանագիտական կարգապահության միջև։ Մնացականյանն ասաց, […]
13:59 06.06.2019
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Հայաստանը չի մասնակցել Վրաստանի ներկայացրած բանաձևի քվեարկությանը։ Բանաձևը վերաբերում էր Աբխազիայի և Հարավային Օսիայի տեղահանվածների խնդիրներին ու կրում էր հակառուսական բնույթ։ Մինչ այս, Հայաստանը միշտ դեմ է քվեարկել պարբերաբար ներկայացվող այդ բանաձևին: Ազգային ժողովում այսօր ԱԳ նախարարին խնդրեցին մեկնաբանել այս քայլը։ Զոհրաբ Մնացականյանը վկայակոչեց Ռուսաստանի հետ խորը, խորագույն, ռազմավարական գործընկերությամբ Հայաստանի հարաբերությունները, […]
13:47 06.06.2019
2018 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ ԱԳՆ ծախսերը տարվա ընթացքում կազմել են 16 միլիարդ 640 միլիոն դրամ։ Դա նախատեսված ծրագրի 98 տոկոսի կատարման արդյունք է։ «Մեծ բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ հիմնական մասն օգտագործվել է դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման համար, ընդամենը՝ 10,1 միլիարդ դրամ»,- […]
13:40 06.06.2019
Ադրբեջանում առանց նախազգուշացման անցկացվող զորավարժությունների հարցը դրված է, բարձրացված է ԵԱՀԿ-ում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանի վարքն ու պահվածքն Արցախի հարցում ընդհանրապես նախարարության մշտական գերակա դիտարկման տակ է, և իրենք համապատասխան հայտարարություններ են անում, խնդիրները ներկայացնում են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով հանդիպումների […]
13:32 06.06.2019
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մամուլում գազի գնի թանկացման մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Ըստ որոշ տեղեկությունների՝ գազը կարող է թանկանալ արդեն հուլիս ամսից: Գազի գնի հնարավոր թանկացման և դրա հետևանքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի հետ: Նրա խոսքերով` գազի գինն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է […]
12:59 06.06.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ արդյունավետ համազգային օրակարգ ձևավորելու միջոցառումներին, դեսպանատների աշխատանքին և Սփյուռքին Հայաստանի կյանքին ներգրավելու հարցում ունեցած դերակատարմանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Հարցը ձևակերպված է այնպես, որ օրվա մնացած հատվածում կարող ենք շարունակել հարցի քննարկումը: Ձեր ձևակերպումը շատ […]
12:44 06.06.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար: Հետևաբար, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները:
12:40 06.06.2019
Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ ԵՄ-Ուկրաինա համագրոծակցությունը բավականին շատ դրական արդյունքներ է ունեցել:
12:34 06.06.2019
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության մասին՝ ավելի կոշտ լինել օրինախախտների և բռնության կոչ անողների նկատմամբ: Օսիպյանն ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը կկատարի իր վրա դրված պարտավորությունը: «Կան մարդիկ, որոնց թվում է, թե իրենք կարող են ամեն ինչ թույլ տալ ՀՀ-ում, բայց վստահեցնում եմ, որ […]
12:32 06.06.2019
2008թ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի […]
12:20 06.06.2019
Այսօր կառավարության նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում բռնություն քարոզող գործողություններին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ […]
12:20 06.06.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր և թարգմանիչ Սամվել Մկրտչյանի լուսանկարը, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Տարիներ առաջ այս օրը Սամը ավարտեց Ջոյսի «Ուլիսեսի» թարգմանությունն ու ասաց, որ իր կյանքի ամենակարևոր գործը հասցրեց անել»: Հիշեցնենք, որ թարգմանիչ, խմբագիր, բանաստեղծ Սամվել Մկրտչյանը մահացել է 2014թ. դեկտեմբերի 7-ին, 55 […]
12:14 06.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: «Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ակտիվ աջակիցը»,– ասվում է նախագահի ուղերձում։ Արմեն Սարգսյանը Կարլ Գուստավ Տասնվեցերորդին և արքայական ընտանիքին քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա […]
12:11 06.06.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ «Անհրաժեշտություն է առաջացել, և Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- նշեց նա: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ՝ վիրաբուժական գծով տնօրենի […]
12:08 06.06.2019
Ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու հերթապահություն իրականացրած անձինք չեն զրկվել ուսման վարձի զեղչի 20 տոկոսից: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` ի պատասխան երեկ որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, թե այդ զեղչը չեղարկվել է: «Գործընթացը տեղի է ունեցել մարտին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք, և փոխանցումները կատարված են: […]
12:02 06.06.2019
ՀՀ և ԵՄ միջև այսօր արդեն գործում է վիզաների դյուրացման, դրան զուգահեռ՝ ռեադմիսիայի պայմանագիր: Այս մասին խորհրդարանում 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ դրանք ստորագրվել են 2013 թ., միտված են նույն նպատակին՝ դյուրացնելու մարդկային շփումները: «Մենք ԵՄ հետ ունենք ծավալուն օրակարգ, միջկառավարական մակարդակով բազմաթիվ ծրագրեր են […]
11:49 06.06.2019
Սևանից այս տարի նախատեսվում է վերցնել մոտ 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որն ուղղվելու է գյուղատնտեսական մարզերի հողատարածքների ոռոգմանը։ Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարն ասաց, որ չնայած ջրամբարներում բավարար ջուր կա, բայց ոռոգման որոշակի խնդիր կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ամեն դեպքում ջրառը սովորական, ընդունելի և նախատեսված չափով […]
11:28 06.06.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում «2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Նա նշեց՝ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: Մնացականյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ՝ ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, […]
11:17 06.06.2019
Կոնկրետ գործողություններ են կատարվում փողոցում քայլող մարդկանց անվտանգությունը և պաշտպանվածության զգացումը խաթարելու համար: Սա հանրային անվտանգության խնդիր է, և այս հարցին մոտենալ միայն քրեական օրենսգրքի մեկ հոդվածի շրջանակում, ես կարծում եմ՝ այնքան էլ արդարացված չէ: Եթե կա անհրաժեշտություն, ես կարծում եմ, որ պետք է օրենսդրական փոփոխություններ կատարել և բռնության ու ատելության քարոզը խիստ հակազդեցության արժանացնել: […]
11:04 06.06.2019
Նախարարություններն ու գերատեսչությունները Հայաստանում ունեն արտաբյուջեներ, որտեղ հավաքվում են նրանց գործողությունների, օրինակ, տուգանքներ նշանակելուց ձևավորվող միջոցները։ Այդ արտաբյուջեներն այսուհետ կմտնեն պետական բյուջեի մեջ։ Ֆինանսների նախարարի տեղակալը զեկուցեց, որ փոփոխությունը ներառում է բոլոր արտաբյուջեները։ Վարչապետի հարցին` հարցեր կա՞ն, կառավարության անդամներից արձագանք չեղավ։ «Քանի հարցեր չկան, արագ դնենք քվեարկության»- ծիծաղելով ասաց Փաշինյանը։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ […]
10:54 06.06.2019
Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության համար որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Մեկ տարվա գործունեության և փորձերի ընթացքում այդ ուժերը վերջնականապես հասկացան, որ անդառնալիորեն […]
10:46 06.06.2019
Խորհրդարանում 2018 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ 2018 թ. բյուջեի՝ ազատ տնօրինվող դրամաշնորհային մասն ի՞նչ նպատակով է տնօրինվել: Ջանջուղազյանը խոսեց բյուջետային աջակցության դրամաշնորհներից կամ վարկերից, մեկնաբանեց՝ ինչ է դա: «Մենք ունենք չբավարարող դրամական միջոցներ՝ մեր գնահատականով բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցության […]
10:35 06.06.2019
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում կառավարությունն այսօր հաստատեց Սոնա Հովհաննիսյանին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հովհաննիսյանը մինչև հիմա ռեկտորի պաշտոնակատար էր, ու նրա պաշտոնավարման ընթացքում փոփոխություններ են եղել։ Հովհաննիսյանն ասաց, որ փոփոխությունները սկսել են, բայց դեռ չեն ավարտել, ունեն կառավարության աջակցության կարիքը, քանի որ նորոգման հարցեր կան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն […]
10:27 06.06.2019
Սոցցանցերում տարածվող տեղեկությունները, թե Ապրիլյան պատերազմի մասնակիցներին չեն տալիս բուհերի վարձի զեղչեր, կեղծ է։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Վարչապետի հետ զրույցի ընթացքում Հարությունյանն ասաց, որ չեն կտրել մեխանիզմը։ Փաշինյանն ասաց, որ նրանք այն նույն մարդիկ են, որոնք ուզում են քաոս տարածել երկրում, և նման քարոզչություն են իրականացնում ցանցում։ Նրա […]
10:13 06.06.2019
Խորհրդարանում այսօր շարունակվելու են «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Այսօր օրակարգում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների, ԵՏՄ և տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերին ուղղված բյուջետային հատկացումների հաշվետվությունը:
08:56 06.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանության վերնախավում առաջիկայում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Քննարկում են հատկապես տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի։ Նրանց «քավության նոխազ» կդարձնեն՝ այս պաշտոնյաների ուսերին բարդելով տնտեսական հեղափոխության և պետության զարգացման դանդաղկոտության պատճառները։ Երեկ մեր լրագրողը նախարար Ջանջուղազյանին հարցրել է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Վերջինս, սովորույթի […]
08:43 06.06.2019
«Փաստ» թերթը գրում է. «Դատավորների և ընդհանրապես իրավական համակարգում ընթացող գործընթացների առումով հետաքրքիր երևույթներ են կատարվում: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ, այսպես կոչված, ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ […]
08:14 06.06.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԱՊՎ նախկին պետ, նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաարմատական քննադատներից Դավիթ Շահնազարյանն այցելել է Բաղրամյան 26 և հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ընդ որում՝ Շահնազարյանը նախագահականի շենք է մտել և դուրս եկել հետնամուտքով, այսինքն՝ նա չի ցանկացել, որ այցը հանրային ուշադրություն գրավի: Ցավոք, հայտնի չէ, թե արտաքին քաղաքականության […]
00:35 06.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոլիվուդյան աստղ Բեթ Միլլերին «հոգեկան» է անվանել՝ իր կողմից չհնչեցված արտահայտություններն իրեն վերագրելու համար: Այս բովանդակությամբ գրառումը հայտնվել է Twitter-ի իր էջում: ««Հոգեկան հիվանդ» Բեթ Միդլերը ստիպված է եղել ներողություն խնդրել այն հայտարարությունների համար, որոնք նա վերագրել էր ինձ: Ինչպես պարզվել է՝ այն ամբողջությամբ ձևակերպվել է այնպես, որ «սևացնի Ձեր հրաշալի նախագահին»: […]