13:17 03.06.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) բացահայտված՝ բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 5 աշխատակցի: Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, 2018թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարագրերի հիման վրա 2017թ. դեկտեմբերից 2018թ. հունվարին իրականացված՝ […]
13:08 03.06.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց՝ եթե որևէ քաղաքացի հարցում է ուղարկում պետական որևէ մարմին, կարող է ստանալ միայն իր վերաբերյալ տեղեկություններ, եթե որպես պատգամավոր՝ նաև այլոց մասին: Նա հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է, որ քաղաքացուն նույն […]
13:00 03.06.2019
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի մեղադրանքներին, թե ինքն ապօրինի կերպով 7 մլն դրամով հարստացել է։ «Շատ նյարդայնացած են, որ հիմա ստիպված եմ մտնել ուղիղ եթեր և այս ամենը ներկայացնել, որովհետև համարում եմ, որ այս թեման շատ ջուր տարավ: Ելնելով այն բանից, որ ես […]
12:32 03.06.2019
Խորհրդարանում « «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հետաքրքրվեց՝ կառավարությունում կա՞ մարմին, որը հաշվառում է իրականացնում, թե գործադիրի տարբեր մարմիններ քաղաքացիների կամ պատգամավորների հարցումներին քանի՞ օրում են պատասխանել: Պատգամավորը նաև ցանկանում էր ճշտել՝ կա՞ն լծակներ, որոնց դեպքում հնարավոր կլինի սանկցիաներ կիրառել […]
12:04 03.06.2019
Խորհրդարանում այսօր շարունակվեցին «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագծի քննարկումները: «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ տարվա ընթացքում 10 կամ 15 հազար դրամ հնարավոր վտանգների առկայության դեպքում մարդկանց հողի հարկի զիջելը դեռ օժանդակություն չէ տնտեսություններին: Պատգամավորը տեղեկացրեց՝ «Գյուղապահովագրության մասին» փաթեթը կառավարությունը քննարկում է, պիլոտային ծրագիրը կիրականացվի երկու մարզերում երեք մշակաբույսերի գծով, հատկապես մի […]
11:58 03.06.2019
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ կալանավորվել են Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավելի […]
11:58 03.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց. «Ինձ զարմացնում է այն քամահրանքը, որով այս ամբիոնից ասում են՝ դե խոսքը մի քանի հազար դրամի մասին է: Հարգարժա՛ն պատգամավորներ, եթե դուք լինեիք գյուղերում և սահմանամերձ գյուղերում, որտեղ մարդկանց ձեռքին հազար դրամ չկա, մարդիկ գոյատևում են […]
11:52 03.06.2019
Գյումրու քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ հունիսի 2-ի ուշ գիշերը կալանավորվել են։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մեր թղթակցի հետ զրույցում Մանուկ Առաքելյանի և Սլավիկ Ղազարյանի փաստաբանները հայտնել են, որ դատարանը մինչև ուշ գիշեր նրանց նկատմամբ խափանման միջոցի քննությունից հետո երկամսյա կալանքի վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը մերժել է գրավի կիրառման փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբանները պատրաստվում են […]
11:48 03.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, անցած հանգստյան օրերն անցկացրել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի ինստագրամյան էջից: Նախագահը լուսանկարում պատկերված է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբանների հետ: Իր հերթին, նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը լուսանկարներ է հրապարակել Մխիթարյան միաբանությունից: «Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շաբաթ և կիրակի […]
11:38 03.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին […]
11:34 03.06.2019
Սպիտակ տան անվտանգությունն ապահովող իրավապահները կրակել են մարդու վրա, որը փորձել է անցնել ԱՄՆ նախագահի կեցավայրի ցանկապատերն ու պատնեշները և մտնել Սպիտակ տան տարածք։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Միջադեպը եղել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան այդ մասից հեռանալուց քիչ անց։ Գաղտնի ծառայության աշխատակիցները նախ` զգուշացրել են իրավախախտին, ապա կրակ բացել նրա ուղղությամբ։ […]
11:29 03.06.2019
ԱԺ-ն այսօր քվեարկության է դրել նախորդ նիստին քննարկված նախագծերը: Մեկ տասնյակից ավելի նախագծերը հիմնականում ընդունվել են ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Ներկայացնենք քվեարկությունների արդյունքներն առանձին-առանձին. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվել է 110 կողմ, 0 դեմ ձայներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության […]
11:05 03.06.2019
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբերանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև հունիսի 23-ը կարող են […]
11:03 03.06.2019
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մինչև նախորդ նիստին քննարկված նախագծերի քվեարկությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջումից հետո Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պարզաբանեց. «ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ կառուցապատողներ, իրենց բողոքի առարկան այն է, որ պետտուրքի մասին օրենքն ընդունում ենք օրենքի խախտմամբ, ուզում եմ ասել, որ իրավական առումով ամեն ինչ […]
11:01 03.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի արձակուրդի մեջ գտնվել: ՀՀ վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին: 2. […]
10:10 03.06.2019
Ազգային ժողովն այսօր շարունակում է հերթական նիստը: Նախատեսվում են մի շարք քվեարկություններ: Մասնավորապես՝ պիտի քվեարկության դրվեն նախորդ շաբաթ քննարկված մի քանի նախագծեր: Նիստի սկզբին, սակայն, «Իմ քայլը» խմբակցությունը ընդմիջում խնդրեց: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց նիստը շարունակել 20 րոպեից: Հիշեցնենք, որ ԱԺ օրակարգում այսօր «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում (Գնաճի հաղորդում)»-ն է […]
23:15 02.06.2019
Կորեական թերակղզու հարևանությամբ գտնվող Բոհայ ծոցի մոտակա բնակավայրերի բնակիչներն առավոտյան ականատես են եղել Չինաստանի զինված ուժերի կողմից նոր բալիստիկ հրթիռի փորձարկման։ Հրթիռը բաց է թողնվել բաց ծովից՝ սուզանավից։ Մասնագիտացված կայքերի պնդմամբ՝ դա JL-3 տիպի հրթիռ է եղել, որն ունակ է կրել միջուկային մարտագլխիկ ու այն հասցնել մինչև 12-14 հազար կիոմետր հեռավորության վրա։ Այս հեռահարությունը Չինաստանի […]
22:03 02.06.2019
«Գահերի խաղը» արդեն անցյալում է, բայց սերիալի շուրջ քննարկումները չեն դադարում: Ոչ միայն ստեղծագործական ու բովանդակային հատվածն է բուռն քննարկումների առիթ դարձել, այլև սերիալի դերասանների եկամուտները. սերիալից հետո շատ դերասաններ դարձան միլիոնատերեր: Նատալի Էմանուել (Միսանդեա)-1մլն դոլար Նատալի Էմանուելի հերոսուհին՝ Միսանդեան, հայտնվեց 3-րդ եթերաշրջանում և գրեթե անմիջապես սիրվեց: 5 եթերաշրւանի ընթացքում նա ստրկուհուց վերածվեց Դեյներիսի աջ […]
20:10 02.06.2019
Մինթայը համարվում է ռուսական շուկայում ամենաէժան ձկներից մեկը: Սպառողները մի տեսակ քամահրանքով են վերաբերվում այդ ձկանը, կարծես երկրորդ տեսակի կերակուր՝ կատուների համար: Սակայն դրանում ֆոսֆորի հսկայական քանակություն կա, ինչն այնքան էլ շատ չէ մյուս թանկարժեք ձկներում: Որակի փորձագետները թեսթավորել են կաշին հեռացրած մինթայը ու պարզել, որ այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, ամինաթթուների ամբողջական համալիր: […]
19:55 02.06.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է երկրի անվտանության և պաշտպանության խորհրդի կազմը։ Սակայն փաստաթղթում լեզվական սխալներն այնքան շատ են եղել, որ համացանցում հիմնական ուշադրությունը գրավել են հենց դրանք։ Որոշ տեղերում տեքստից բացակայել են բացատները, որոշ դեպքերում կողմնակի նշաններ են եղել, իսկ խորհրդի անդամների ցանկի թվարկման ժամանակ տեքստում սխալ հոլով է […]
19:07 02.06.2019
Աֆղանստանի մայրաքաղաքում այսօր միանգամից 3 ահաբեկչական պայթյուն է իրականացվել։ Ինքնաշեն պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է բուհերից մեկի մոտակայքում։ Սա ամենաողբերգականն է եղել երեք պայթյուններից։ Ի սկզբանե թիրախավորվել են ուսանողները։ Սակայն պայթյունից մահացել է հեծանիվների մոտակա վաճառակետում օրեր առաջ աշխատանքի ընդունված մի պատանի։ Եվս 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանց մեծ մասը մոտակա բուհի […]
15:51 02.06.2019
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը վերաբերում էր Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու առաջնագծում իրավիճակի սրման քայլերին։ Բաքուն անհեթեթ բնորոշումներ է տվել հայկական կողմի հայտարարությանը՝ պնդելով, թե դրա մեջ հուզական և հակասական ելևէջներ կան, ինչը կրկնում է Հայաստանի ներքաղաքական վիճակի դրսևորումները։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կառուցողականության […]
14:38 02.06.2019
Համացանցի օգտատերերը ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանին նկատել են ինքնաթիռի «բիզնես կլասում», որը քննարկումների առիթ է դարձել՝ մի՞շտ է Գեորգի Ավետիսյանն իր ուղևորությունների ժամանակ «բիզնես կլասով» թռել, թե՞ պաշտոնից հետո է նոր միտում առաջացել, այն էլ՝ բյուջեի հաշվին: ՍԱՊԾ պետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր տոմսի արժեքն ու «բիզնես կլասում» գտնվելու պատճառը՝ արձագանքելով օգտատերերի քննարկումներին։ […]
11:32 02.06.2019
Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամներն այսօր քայլերթով հասել են Դավիթ Գարեջի վանական համալիր: Ճանապարհին նրանց են միացել քաղաքացիական անձինք ու հոգևորականներ: Ակցիայի մասնակիցներն այնքան շատ են եղել, որ վրացի սահմանապահները նրանց համալիր են ճանապարհել խմբերով: «Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդներից Իրմա Ինաշվիլիի հայտարարությամբ՝ իրենց ակցիայի նպատակն է՝ հիշեցնել Ադրբեջանին, որ համալիրի վրացական կողմին է պատկանում: «Հավաքի […]
11:02 02.06.2019
Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչ խաղի ժամանակ կիսամերկ երկրպագուհին դաշտ է ներխուժել։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն։ Սև լողազգեստով երկրպագուհին հասցրել է հասնել դաշտի կենտրոնական հատված։ Երբ անվտանգության աշխատակիցները մոտեցել են, կինը չի դիմադրել և հեռացել է դաշտից։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի խաղարկության եզրափակչում «Լիվերպուլը» 2:0 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ և նվաճեց բաղձալի […]
10:47 02.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլային: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև պատմական սերտ առնչությունների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը` […]
22:52 01.06.2019
Տասնչորս տարվա պատմություն՝ մաքառումներով ու հրաշքներով լեցուն: Ուղեղի բնածին հիվանդությամբ լույս աշխարհ եկած Սառայի կյանքը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պե՛տք է շարունակվեր: Կենսաբանական ծնողները հուսալքվել էին ու հրաժարվեցին երեխայի հետագա խնամքից: Բժիշկները, սակայն, պայքարեցին նրա կյանքի համար: Բժշկական կենտրոնում բուժվելուց հետո Սառան տեղափոխվեց «Մայր Թերեզայի քույրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպության խնամքին: Այստեղ պատմությունն անհավանական շրջադարձ […]
21:23 01.06.2019
Վրասատնի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հունիսի վերջին կայցելի Ադրբեջան: Տեղական իշխանությունների հետ քննարկման հիմնական թեման կվերաբերի վիճելի տարածք համարվող Դավիդ Գարեջիի սահմանագծման ու սահմանազատման հարցերին: Տեղեկությունը տարածել է Վրասատնի Առաջին ալիքը: Հիշեցնենք, որ վճռահարույց դարձած 6-րդ դարի վրացական Դավիթ Գարեջի համալիրը գտնվում է վրաց-ադրբեջանական դեռևս չհամաձայնեցված տարածքում, երբ կողմերից յուրաքանչյուրը յուրովի պաշտպանում է իր իրավունքները […]
20:38 01.06.2019
Հունիսի 1-ից ՌԴ-ում չեղարկվում է ներքին և ազգային ռոումինգը, հայտնում է Lenta-ն: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանում նշված է, որ կապի ծառայությունների գները կախված կլինեն տարածաշրջանից, որում գտնվում է բաժանորդը: Մուտքային զանգերի համար գումար կգանձվի միայն ՌԴ տարածքից դուրս գտնվելու դեպքում: Հիշեցնենք, որ ՌԴ-ն ակտիվացրել է ռոումինգի փուլային վերացման աշխատանքները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այդ […]
18:50 01.06.2019
Սուդանի մայրքաղաքում ցուցարարներն արդեն երկար ժամանակ իշխանությունն իրենց ձեռքը վերցրած զինվորականներից պահանջում են իշխանությունը փոխանցել քաղաքացիական անձանց։ Այսօր հերթական ցույցի ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա։ Միջադեպը եղել է այն ժամանակ, երբ ցուցարարները փակել են մայրաքաղաքի կամուրջներից մեկը։ Ոստիկանության պահանջներին նրանք չեն ենթարկվել։ Սկսվել է քաշքշուկ, որից հետո իրավապահները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ […]