20:50 03.06.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 3-ին Երևանում կայանալիք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և կոլեգիայի անդամները: Միավորված կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես […]
20:25 03.06.2019
«Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը ավելի շատ անդրադառնում է առողջապահական մասին: Մենք այս մասով այսօր որևէ այլ գործառույթ չունենք, քան քաղաքականություն մշակելը և խրախուսելը»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ խոսելով աշխատանքային ժամերի մասին: Զարուհի Բաթոյանի խոսքերով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարվելու են փոփոխություններ և այն համապատասխանեցվելու է միջազգային […]
19:39 03.06.2019
ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու մասին խոսակցությունները անդամ պետությունները հետաձգել են, դրա մասին առայժմ խոսք չկա։ Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ ԿԲ նախագահի խոսքերով՝ պայմանավորվել են, որ մինչև 2025 թվականը լրիվ անիմաստ է խոսել այդ միասնական արժույթի մասին, և իրենք պայմանավորվել են այդ մասին խոսել միայն […]
19:36 03.06.2019
Հանրային խորհրդի անդամներն այսօր հանդիպելու էին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ անցումային արդարադատության և վեթինգի մասին հարցեր քննարկելու համար: Հանդիպումը հետաձգվել է, քանի որ նախարարն ԱԺ-ում այլ քննարկման էր: Անցումային արդարադատության և վեթինգի մասին Հանրային խորհուրդն ընդհանուր կարծիք կհայտնի նախարարի հետ հանդիպումից հետո, բայց մինչ այդ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր մտահոգություններն է հայտնել […]
19:33 03.06.2019
ԱՄՆ-ն պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ այն պայմանով, որ Թեհրանը երաշխավորի, որ միջուկային զենք արտադրելու փորձեր չի անելու: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Rheinische Post-ին տված հարցազրույցում: Պոմպեոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, երաշխավորում է, որ Իրանը միջուկային զենք երբեք չի ունենա: Պոմպեոյի խոսքերով` Դոնալդ Թրամփը կարծում է, […]
19:32 03.06.2019
Կենտրոնական բանկի տարեկան զեկույցն Ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց նաև իր անձի և ֆինանսական կարողությունների հետ կապված հարցերի։ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ Ջավադյանն ապրում է Վահագնի թաղամասում, ունի մեծ կարողություն, որտեղի՞ց։ Ջավադյանն ասաց, որ մինչև 1997 թվականը եղել է բանկային համակարգի աշխատակից, սեփականատեր ու բանկի ղեկավար։ 1997 թվականին, երբ […]
19:28 03.06.2019
Հունիսի 3-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային (Rudolf Michalka)։ Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր գործունեությունը և ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության առկա վիճակի և զարգացման հեռանկարների ու այդ հարցում Հարավային Կովկասի հարցերով […]
19:26 03.06.2019
ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովելու համար ծախսվել է ավելի քան 18 մլն ֆունտ ստեռլինգ:
19:22 03.06.2019
«Սաստեքս» գործարանի ղեկավարությունը խուսափում է Շիրակի մարզպետի հետ հանդիպումից: Այս մասին այսօր գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Տիգրան Պետրոսյանը: Անցած ուրբաթ գործարանի սեփականատերերը համաձայնության էին եկել, որ ցածր աշխատավարձից և պայմանագրի պայմաններից բողոքող աշխատակիցներն այսօր պետք է գնային աշխատանքի, բայց առավոտյան նրանց առաջ գործարանի դռները կրկին փակ են եղել և հայտնել են, որ […]
19:19 03.06.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի ստեղծմանը և նշել, որ հանձնաժողովի նիստերը պետք է լինեն փակ. «Հարցը վերաբերում է մեր բանակին, անվտանգությանը և այս փուլում մենք չգիտենք, թե ինչ կարող ենք լսել, իմանալ: Ես կարծում եմ, որ ամբողջությամբ փակ պետք է լինեն նիստերը»: Խոսելով նոր Ընտրական […]
19:10 03.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում կատարած գրառմամբ կրկին անդրադարձել է ամերիկյան CNN հեռուստաընկերության կողմից հաղորդվող «կեղծ» լրատվության թեմային: Նա հայտարարել է, որ այդ հեռուստաընկերության գործունեությունն ու բացասական թեմատիկայով լրահոսը բացասաբար են անդրադառնում ԱՄՆ վարկանիշի վրա: «Միակ խնդիրն այն է, որ CNN-ն ամերիկյան լրատվության հիմնական աղբյուրն է: Մի փոքր նայելով հեռուստաալիքը՝ ես այն անջատեցի: […]
19:09 03.06.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր մասին խոսակցություններին և նշել, որ իր մասին ասված ցանկացած զրույց փուչիկի պես տրաքելու է: Նրա խոսքերով՝ պետք է Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվել, թե նա արդյոք իր ապօրինի հարստացման հարցով դիմե՞լ է ՀՔԾ-ին, թե՞ ոչ. «Ես ապացուցել եմ, որ Իոաննիսյանը սխալ է: Նա հրապարակումը արել է […]
19:04 03.06.2019
Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը ԿԲ նախագահին հարցրեց, թե վերջինս առհասարակ ի՞նչ օգուտ է տվել Կենտրոնական բանկին ու ինչ արդյունքներ է գրանցել ԿԲ-ն նրա պաշտոնավարման ընթացքում։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ Կենտրոնական բանկի հաջողությունը կապված է եղել ոչ միայն իր, այլև իր թիմի հետ։ Ջավադյանը նշեց, […]
18:58 03.06.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հայտարարությանը, թե պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ հոգեկան խնդիրներ ունեցողները պատգամավորի թեկնածու չառաջադրվեն: Հարցին՝ ի՞նչը դրդեց նման նախաձեռնությամբ հանդես գալ, պատգամավորը պատասխանեց. «Ես իմ պարտքն եմ համարում, երբ վստահության քվե եմ ստացել հանրության կողմից՝ այստեղ ներկայացնելու իրենց իրավունքները, առաջիկա 5 […]
18:50 03.06.2019
Հիփոթեքային վարկավորման շուկային այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ 28 տոկոս աճ է գրանցվել: Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա հայտնեց, որ այս տարի ևս մի քանի ծրագիր է գործարկվել, սպասում են մի քանի նոր ծրագրի գործարկմանը, կառավարությունում այժմ դրանց վերաբերյալ քննարկումներ են, քանի որ դրանց մի […]
18:45 03.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թանգարանի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1974թ., 2005 թվականից զբաղեցնելով Վանաձոր քաղաքում գտնվող «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, […]
18:14 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հունիսի 3-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կարողացավ լեզու գտնել «սիրո ու թավիշի» հետ: «Ես լեզու գտնելու տրամադրություն ու վարքագիծ չունեմ: Ես իմ աշխատանքը կատարում եմ շատ նորմալ ու պրոֆեսիոնալ, ամենակարևորը՝ ԿԲ աշխատակիցները մեր արտաքին, կարևորագույն ռեզերվներն են, շնորհիվ ԿԲ թիմի՝ մենք ապահովել ենք, ապահովում ենք ու կշարունակենք ապահովել գների և […]
18:11 03.06.2019
Կենտրոնական բանկի տարեկան զեկույցն այսօր քննարկվում է Ազգային ժողովում։ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Բաղդասարյանը զեկույցից մեջբերեց այն հատվածը, որտեղ նշվում է Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի և հայկական տնտեսության կապի մասին։ Նա ԿԲ նախագահին հարցրեց՝ ի՞նչ կապ կարող է լինել այդ գործընթացի և Հայաստանի միջև։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բացատրեց, որ Եվրամիությունը Հայաստանի համար մեկ […]
18:08 03.06.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը և վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հրաչյա Թաշչյանը հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ուկրաինական լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության պատճառները, […]
17:54 03.06.2019
Կենտրոնական բանկի մեքենաների թիվը կրճատվել է: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա տեղեկացրեց՝ հիմա աճուրդ է, անցյալ շաբաթ էլ է եղել աճուրդ: «Կարծեմ 10 մեքենա վաճառում ենք հիմա: Գիտեք ինչ, մենք ոչ թե որոշել ենք, մշտապես էլ ֆիքսած մեքենաների թիվ ունենք, որի մասին ամեն տարի հայտարարում […]
17:42 03.06.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունով բացված կեղծ էջի մասին: Միևնույն ժամանակ, նա քայլ առ քայլ ներկայացնում է քայլերը, որոնց օգնությամբ կարելի է փակել «Ֆեյսբուքում» բացված կեղծ էջերը: Ստյոպա Սաֆարյանը հատուկ շեշտում է` այս դեպքում խոսքը չի վերաբերում արգելափակելուն: «Իմ սիրելի զինակիցներ, պարապում […]
17:30 03.06.2019
Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանը արդեն երկու անգամ նշանակվել է ԿԲ նախագահ։ Նա աշխատել է և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և՛ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ըստ պատգամավորի՝ երկուսի դեպքում էլ մտերիմ մարդ է համարվել։ Պատգամավորը հարցրեց՝ ինչպե՞ս է կարողանում աշխատել այդքան […]
17:26 03.06.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր: Ինչպես հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և փոխնախարարին դիմավորել են ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր […]
17:22 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրից գումարների արտահոսքի խնդրին՝ արդյո՞ք նախկին պաշտոնյաները երկրից գումարներ են դուրս բերում: Ջավադյանը նշեց, որ այդպիսի միտում չկա, ներհոսքը գնալով ավելանում է, արտահոսքի մասով էլ այդ հարցերին բավական ուշադիր են: «Որոշակի աճ կա, որ զուգակցվում է ներհոսքի աճի հետ, դա չի նշանակում, որ որևէ […]
17:13 03.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է Ալեն Սիմոնյանի կողմից գույքի և եկամուտների հայտարարագրում հրապարակված տեղեկություններին: «Ընտրական օրենսգրքի միակ թերությունն այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին: ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրելը, պարզվում է, ոչ հանցագործություն է և ոչ էլ […]
17:04 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանից ու Ղազախստանից փոխանցումներ չեն գալիս Հայաստան: «Մենք ստուգել ենք այդ տեղեկությունները, դրանք կապված են իրենց բանկային համակարգի հետ: Խնդրել ենք մեր գործընկերներին, եթե այդպիսի դեպքեր լինեն, տեղեկացնեն, խնդրում ենք քաղաքացիներին՝ առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին՝ այն բանկերին, որ փոխանցում չեն […]
16:56 03.06.2019
Իտալիայում՝ Միլանում, այսօր մեկնարկել է այդ երկրի ժամանակին Եվրոպայի խորհրդում ներկայացրած պատգամավոր, ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Լուկա Վալոնտեի դատավարությունը։ Նախկին պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով։ Մեղադրանքի համաձայն՝ Վալոնտեն ոչ միայն ինքն է ստացել կաշառք, այլև միջնորդ է եղել այլ պատգամավորների համար։ Կաշառակերները միասին պետք է անեին այնպես, […]
16:53 03.06.2019
Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ հունիսի 1-ին լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում այդ քրեական գործի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) Վերաքննիչ […]
16:46 03.06.2019
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում հանդես եկավ «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման» զեկույցով: Նա նշեց, որ ըստ նախնական կանխատեսումների՝ 2019թ. տնտեսական աճը կգտնվի 4,6 – 6,1 տոկոս միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Ջավադյանը հայտնեց, որ այս հաղորդումը հաստատվել է մարտի 12-ին, հիմնական դրույթները եղել են փետրվար ամսի հետազոտությունների ու […]
16:30 03.06.2019
Հունիսի 4-ին Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Արցախի Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը […]