17:42 03.06.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունով բացված կեղծ էջի մասին: Միևնույն ժամանակ, նա քայլ առ քայլ ներկայացնում է քայլերը, որոնց օգնությամբ կարելի է փակել «Ֆեյսբուքում» բացված կեղծ էջերը: Ստյոպա Սաֆարյանը հատուկ շեշտում է` այս դեպքում խոսքը չի վերաբերում արգելափակելուն: «Իմ սիրելի զինակիցներ, պարապում […]
17:30 03.06.2019
Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանը արդեն երկու անգամ նշանակվել է ԿԲ նախագահ։ Նա աշխատել է և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և՛ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ըստ պատգամավորի՝ երկուսի դեպքում էլ մտերիմ մարդ է համարվել։ Պատգամավորը հարցրեց՝ ինչպե՞ս է կարողանում աշխատել այդքան […]
17:26 03.06.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր: Ինչպես հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և փոխնախարարին դիմավորել են ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր […]
17:22 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրից գումարների արտահոսքի խնդրին՝ արդյո՞ք նախկին պաշտոնյաները երկրից գումարներ են դուրս բերում: Ջավադյանը նշեց, որ այդպիսի միտում չկա, ներհոսքը գնալով ավելանում է, արտահոսքի մասով էլ այդ հարցերին բավական ուշադիր են: «Որոշակի աճ կա, որ զուգակցվում է ներհոսքի աճի հետ, դա չի նշանակում, որ որևէ […]
17:13 03.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է Ալեն Սիմոնյանի կողմից գույքի և եկամուտների հայտարարագրում հրապարակված տեղեկություններին: «Ընտրական օրենսգրքի միակ թերությունն այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին: ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրելը, պարզվում է, ոչ հանցագործություն է և ոչ էլ […]
17:04 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանից ու Ղազախստանից փոխանցումներ չեն գալիս Հայաստան: «Մենք ստուգել ենք այդ տեղեկությունները, դրանք կապված են իրենց բանկային համակարգի հետ: Խնդրել ենք մեր գործընկերներին, եթե այդպիսի դեպքեր լինեն, տեղեկացնեն, խնդրում ենք քաղաքացիներին՝ առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին՝ այն բանկերին, որ փոխանցում չեն […]
16:56 03.06.2019
Իտալիայում՝ Միլանում, այսօր մեկնարկել է այդ երկրի ժամանակին Եվրոպայի խորհրդում ներկայացրած պատգամավոր, ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Լուկա Վալոնտեի դատավարությունը։ Նախկին պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով։ Մեղադրանքի համաձայն՝ Վալոնտեն ոչ միայն ինքն է ստացել կաշառք, այլև միջնորդ է եղել այլ պատգամավորների համար։ Կաշառակերները միասին պետք է անեին այնպես, […]
16:53 03.06.2019
Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ հունիսի 1-ին լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում այդ քրեական գործի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) Վերաքննիչ […]
16:46 03.06.2019
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում հանդես եկավ «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման» զեկույցով: Նա նշեց, որ ըստ նախնական կանխատեսումների՝ 2019թ. տնտեսական աճը կգտնվի 4,6 – 6,1 տոկոս միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Ջավադյանը հայտնեց, որ այս հաղորդումը հաստատվել է մարտի 12-ին, հիմնական դրույթները եղել են փետրվար ամսի հետազոտությունների ու […]
16:30 03.06.2019
Հունիսի 4-ին Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Արցախի Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը […]
16:21 03.06.2019
Մարիամ Փաշինյանը հանգիստն է վայելել բնության գրկում: Նա Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Իջևանից:
16:15 03.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց՝ նախաձեռնության պատճառ է դարձել այն, որ սահմանափակվում է լրատվամիջոցների մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին: Պատգամավորն ասաց՝ թեպետ ուղիղ հեռարձակումները կային, բայց դրանից ամեն պահի լրագրողները կարող էին զրկվել, բացի այդ՝ նրանք զրկվում […]
16:00 03.06.2019
ՀՀ վերաքննիչ դատարանը, Վազգեն Ռշտունու նախագահությամբ, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մերժելու բողոքարկումը պաշտպանական խմբի կողմից։ Պաշտպանները կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը չի կատարել գործողություններ, որոնք չեն բխել նրա՝ որպես նախագահ, կարգավիճակից, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարծում են, որ նրա դեմ քրեական […]
15:44 03.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե ինչպես և ում ուղեկցությամբ է ինքը ԱԺ գնում: «Այսօր ընդմիջմանը այսպես եմ դուրս եկել ԱԺ-ից ու այսպես էլ պատրաստվում եմ մի քիչ հետո վերադառնալ… Հ.Գ. 1 հիասքանչ փոխադրամիջոց է հատկապես նրանց համար, ովքեր գիտեն այն վարել (փորձառու են) […]
15:43 03.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է հայտարարագրերի մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությանը: «Ալեն Սիմոնյանն առավոտյան ապացուցեց, որ ինքը կեղծ հայտարարագիր է ներկայացրել ոչ միայն Էթիկայի հանձնաժողով, այլև ԿԸՀ: Ավելին, իր ունեցվածքի մասին ասածն ու հայտարարագրում գրվածը, կրկին, հակասում են իրար: Հ.Գ. Եթե ԱԺ փոխխոսնակը շարունակի խոսել այս հռետորաբանությամբ, ապա ներողություն խնդրողն […]
15:36 03.06.2019
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի լիազորությունները Դոնբասի հարցով բանակցություններում։ Այս մասին Զելենսկին ասել է խոսքի մեջ, փոխանցում է ռուսական RT կայքը։ Կուչման այժմ պաշտոնական Կիևի անունից շարունակելու է բանակցությունները Մինսկի ձևաչափով, որտեղ ներկայացված են նաև Ռուսաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան։ Կուչմայի այս լիազորությունները դադարեցվել էին նախորդ աշնանը, երբ նա […]
15:32 03.06.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես հայտնի է ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում Քոչարյանի վերաբերյալ արտահայտվելուց։ ԱԺ միջանցքում այսօր լրագրողները հարց են ուղղել ԲՀԿ խմբակցության ղեկավարին: Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որում նա Ռոբերտ […]
15:31 03.06.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հունիսի 3-ին խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել որոշակի գետահատվածներում և գետերում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը: Մասնավորապես, խոսքն այն գետերի մասին է, որտեղ արգելվում է ՀԷԿ կառուցելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն տրամադրելը, ցանկը ներառում են նաև այն գետերը, որտեղ առկա են Կարմիր […]
15:20 03.06.2019
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։ Այս մասին հաղորդում է Փաստինֆոն: Ժամանակավոր կացության իրավունքը հետագայում կարող է երկարաձգվել ընդհուպ մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ։ Նշենք, որ ՀՀ դատախազությունը որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության տրամադրելու […]
15:04 03.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ: Նախաքննության […]
14:48 03.06.2019
Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը «երեխայական վիրավորանք» բնորոշումն է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններին՝ ուղղված Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Ավելի վաղ Թրամփը քաղաքապետին անվանել էր «կորած անհաջողակ», որն իր պաշտոնում «սարսափելի է աշխատում»: Twitter-ի գրառումը Թրամփը կատարել է մինչ ինքնաթիռը վայրէջք կկատարեր Միացյալ Թագավորությունում: Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը նաև նշել է. […]
14:43 03.06.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչի մասին հայտնել է հենց ռուսական կողմը։ Կրեմլի պաշտոնական կայքի հրապարակման համաձայն՝ քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ օրակարգի հարցեր։ Քննարկվել են «ակտիվորեն զարգացող ռուս-ադրբեջանական համագործակցության հարցեր», ինչպես նաև երկու պետությունների ներկայացուցիչների առաջիկա հանդիպումները տարբեր մակարդակներում։
14:22 03.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա և անմիջապես իր թվիթերյան էջում գրառում կատարել, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը «սարսափելի է աշխատում»: Թրամփը նշել է, որ Հանն իր աշխատանքը վատ է կատարում բոլոր հարթակներում: Նրա խոսքերով` Հանն «անհաջողակ է», որը պետք է կենտրոնանա Լոնդոնում հանցագործությունների դեմ պայքարի հարցում: ….Kahn reminds me very […]
14:13 03.06.2019
ԱԺ-ի միջանցքում այսօր լրագրողները հարց են ուղղել ԲՀԿ խմբակցության ղեկավարին: Գագիկ Ծառուկյանից հետաքրքվել են, թե ինչպես է նա վերաբերվում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որում նա Ռոբերտ Քոչարյանի ազատությունն էր պահանջել: «Դուք իրեն հարցրեք, ինքը կպատասխանի: Կոռեկտ չի լինի, եթե ես ասեմ: Եթե խմբակցությունը լիներ, ես կհայտարարեի: Ես այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ […]
13:59 03.06.2019
Հունիսին Երուսաղեմում կայանալու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցի Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ՌԴ-ից՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, իսկ Իսրայելից՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը: Հանդիպման օրակարգում կլինի Սիրիայի թեման: Ըստ հրապարակումների՝ քննարկվելիք փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացում, ինչի դիմաց Ռուսաստանը […]
13:51 03.06.2019
Խորհրդարանում «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը նշեց՝ կան պատգամավորներ, որ հնգօրյա ժամկետում իրենց հարցումների պատասխանները չեն ստանում, միջինացված առումով դրանք լինում են հնարավորինս ուշ: Պատգամավորն ընդգծեց՝ այդ համոզմանն է եկել 9 տարվա իր պատգամավորական գործունեության ընթացքում: Ըստ Ուրիխանյանի՝ պատգամավորի հիմնական գործառույթներից […]
13:43 03.06.2019
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները պնդում են, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կուսակիցներն են եղել իրենց վրա կրակողները։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նրանք պնդում էին, որ մինչ կրակոցները, իրենց մոտ 25 րոպե հետապնդել են 20-40 մարդ՝ մեքենաներով։ «Եթե Արայիկ Հարությունյանը չի տիրապետում՝ իր կուսակցության 40 հոգին ինչ են անում, ուրեմն թող կուսակցության […]
13:34 03.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» իր հեղինակած նախագիծը: Նա նշեց՝ նախագծի պատճառն անընդհատ բարձրաձայնվող մտահոգություններն են, թե 35-40-ից բարձր տարիքի անձինք չեն կարողանում աշխատանք գտնել: «Տարիքը խնդիր է դառնում, և մարդկանց աշխատանքի չեն ընդունում: Այս պատճառով միտք առաջացավ «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու առաջարկ անել»,- ասաց […]
13:22 03.06.2019
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին նշել իր ծննդյան տարեդարձը։ Տեսանյութից դատելով` վարչապետը ծննդյան տարեդարձը տոնել է Ենոքավանում: Մանրամասները` տեսանյութում:
13:21 03.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ արձագանքեց հնչող տեսակետներին, թե պատգամավորը կարող է հարցումն օգտագործել իր անձնական շահերի համար: «Ճիշտ կլինի՝ մենք մեր մասին խոսենք, ես տվյալ չունեմ, որ որևէ պատգամավոր իր անձնական շահերի համար հարցումներ է անում: Քանի […]