19:19 11.03.2019
Վրաստանում, անկասկած, այս տարի անցկացվելու են ՆԱՏՕ-ի մասնակցությամբ զորավարժություններ, սակայն դրանց Հայաստանը կմասնակցի՞, թե՞ ոչ, հայտնի չէ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Այս մասին ինքը` Ապատուրայը, հայտնեց այսօր Երևանում ունեցած ասուլիսի ժամանակ: Ժպիտը դեմքին` Ապատուրայն ասաց, որ կարող է այս օրերին դա ճշտել: Ապատուրայի խոսքերով` Հայաստանի հետ այս օրերին համագործակցության մեկ այլ ծրագիր […]
19:16 11.03.2019
Մարտի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Նախարար Մնացականյանը ողջունեց Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակներում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը: Զրուցակիցները վերահաստատեցին երկկողմ հանձնառությունն ԱԳԳԾ շրջանակներում համագործակցությանը՝ արժևորելով տարբեր ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Այդ համատեքստում կարևորվեց հանդիպումների և փոխայցելությունների դինամիկայի ապահովումը՝ […]
19:11 11.03.2019
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ գրանցվել է 2.5%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնաճ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ ալյուրի և հացի գներն աճել են համապատասխանաբար 3.1% և 3.7%-ով: Հանրապետության դիտարկված քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Վաղարշապատ, Աշտարակ, Իջևան, Հրազդան, Եղեգնաձոր, Գավառ, Կապան, Արարատ, 2019թ. […]
19:10 11.03.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտել է «Մարտի մեկի» քրեական գործով հայտնի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքի քննությունը: Նշենք, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, […]
19:05 11.03.2019
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովին: Բանակցությունների ընթացքում կարևորվել է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական-կենսաբանական, ինչպես նաև համաճարակային հիվանդությունների դեմ պայքարի ոլորտներում հայ-ռուսական համագործակցության նշանակությունը: Քննարկելով փոխգործակցության ներկա իրավիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները, կողմերը համոզմունք են հայտնել, որ […]
18:55 11.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` 6-րդ վարչության հատուկ նշանակության վաշտի դիմակավորված աշխատակիցներն այսօր հատուկ գործողություն են իրականացրել «Կիլիկիա» ավտոկայանում: Մասնավորապես, տեղեկություններ են հաղորդվել էլեկտրաէներգիայի չարաշահումների և տարածքների զավթման մասին, ինչի հետքերով էլ նրանք ժամանել էին տարածք, որտեղ հայտնաբերել են երեք փակ դուռ: Դրանցից ոչ բոլորի բանալիներն է հաջողվել գտնել, ուստի ստիպված են եղել բացել փակ […]
18:42 11.03.2019
ՆԱՏՕ-ն պաշտոնական դիրքորոշում չունի և դժվար թե ունենա այն հարցում, որ Հայաստանը մարդասիրական մղումներով առաքելություն է ուղարկել Սիրիա: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Նրա խոսքերով` իրենք հասկանում են այն քաղաքական իրավիճակն ու այն մարդասիրական մղումները, որոնցով առաջնորդվում է Հայաստանը Սիրիայի ժողովրդին, համայնքին օժանդակելու հարցում:
18:30 11.03.2019
Հյուսիսատլանտյան դաշինքը որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ բոլոր ուղղություններով համագործակցության հարցում: Այս մասին այսօր Երևանում անցկացված ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա ասաց, որ Հայաստանն ինքը կարող է առաջարկել համագործակցության ծրագրեր, ինչպիսիք են նաև բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտները, որտեղ հիմա իրականացվում է համագործակցությունը:
18:24 11.03.2019
Հայաստանը երկու հարցում գրավել է ՆԱՏՕ-ի ուշադրությունը` առաջինը պաշտպանական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարով, երկրորդը` «Կանայք հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրով: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Ապատուրայն ասաց, որ ՆԱՏՕ-ն ու քարտուղարի երկու հատուկ ներկայացուցիչ, որոնցից մեկն ինքն է, մյուսն էլ զբաղվում է կանանց ու խաղաղության հարցերով, և […]
18:20 11.03.2019
Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին Մխիթար Հայրապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում. «Դեսպանը, շնորհավորելով նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ, կարևորեց խորհրդարանի դերը նոր կառավարման համակարգում: Իմ հերթին, շնորհակալություն հայտնեցի դեսպանին՝ նշելով, որ, թեև, շատ ժամանակ չի անցել մեր վերջին հանդիպումից, երբ ես դեռ […]
18:16 11.03.2019
Հայաստանի ներդրումը բարձր է գնահատվում ՆԱՏՕ-ի առաքելությունների մասնակցության հարցում, այդ թվում և խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համակարգից դուրս` ՄԱԿ-ի առաքելություններում: Այս մասին Երևանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի մի քանի պաշտոնյաների հետ ու եկել եզրակացության, որ և´ […]
18:15 11.03.2019
Երևանում մարտի 12-ին կանցկացվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո: Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակից, հանդիպման նպատակն է բարձրացնել կողմերի համատեղ ընկալումը մասնակիցների տնտեսության հիմունքների վերաբերյալ և այդ նպատակով կողմերի միջև իրականացնել մակրոտնտեսական միտումների և կառուցվածքային […]
18:08 11.03.2019
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հարցազրույցից պատառիկներ՝ կից հետևյալ գրառումն անելով. «Ահա թե ինչպես է Ադրբեջանը իր ժողովրդին պատրաստում խաղաղության՝ հայատյացության քաղաքականության հերթական վառ օրինակ ներկայացնելով հանրությանը: Մասնավորապես, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն օրեր առաջ հայտարարել է. «Հայկական պետությունը, ազգը և կրոնական անձինք խաբեբաներ են, նրանք խաբում […]
17:54 11.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով` մարտի 7-ին Սոցիալական ապահովության ծառայության պետ է նշանակվել Սուրեն Ղամբարյանը: Այս մասին ասվում է ծառայության ֆեյսբուքյան էջում: Կենսագրություն Սուրեն Ղամբարյանը ծնվել է 1987 թ-ին, ք.Երևանում: Կրթություն 2002-2004 թթ. – ՀՊԱՀ հենակետային վարժարան 2004-2008 թթ. – ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետ 2009-2011 թթ. – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (մագիստրատուրա) 2013-2015թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա, […]
17:50 11.03.2019
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է […]
17:47 11.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Վանաձորի թիվ 1 և թիվ 6 հիմնական դպրոցների աշակերտներին, ովքեր օրերս առաջին օգնություն էին ցուցաբերել ավտովթարից տուժած քաղաքացիներին, կանխել վթարված մեքենայի հրդեհը, զանգել շտապօգնություն և փրկարար ծառայություն: Տղաներից երկուսը` Էդմոն Քոչարյանն ու Էդիկ Ղարաքեշիշյանը սովորում են Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ (բ), երրորդը` Վանաձորի […]
17:45 11.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել որդու՝ Աշոտի հետ: Լուսանկարին կից նա գրել է. «Հայրենիքի զինվորները»: Հիշեցնենք, որ վաղը Արցախում գումարվելու է Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ, որը նախագահելու է վարչապետ Փաշինյանը:
17:42 11.03.2019
Ադրբեջանում այսօր սկսվել է այս տարվա դեռևս խոշորագույն զորավարժությունը, սակայն նույն օրը Բուլղարիա է մեկնել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը, թեև առաջին հայացքից նա պետք է ներկա լիներ ու հետևեր վարժանքների ընթացքին։ Ինչ նպատակով է զինվորականը մեկնել Սոֆիա ու ինչ թեմաներով քննարկումներ անցկացվելու, չի պարզաբանվում։
17:29 11.03.2019
Ադրբեջանի բանակը, դեռ լույսը չբացված, սկսել է իր այս տարվա առաջին խոշոր զորավարժությունը, որին ներգրավել է մոտ 10․000 զինծառայող։ 4 օր՝ մինչև մարտի 15-ը տևող զորավարժության ընթացքում ներգրավվելու է նաև մեծ ծավալի զինտեխնիկա․ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, հատուկ և տրանսպորտային մեքենաներ, 300 միավոր հրետանային ու հրթիռային տեխնիկա, որոնց թվում՝ նաև ականանետներ, 20 միավոր բանակային ու […]
17:02 11.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Շնորհավորելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ այս հուշագրի ստորագրմամբ ևս մեկ քայլ է արվում՝ կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության առումով: «Գիտեք, որ հատկապես վերջին ամիսներին մենք շատ […]
17:02 11.03.2019
«Երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն լիցենզիա ձեռք բերեց, այդ ընթացքում 3 անգամ ՏԻՄ ընտրություն կատարվեց, գյուղապետ ու ավագանի փոխվեց: Ենթադրենք` բոլորն էլ լավ չեն աշխատել և ժողովրդի մտահոգությունները չեն կատարել, սխալ է, ստատիստիկան մնում է ստատիստիկա»,- մարտի 11-ին, Հանրային բնապահպանական դատարանում Թեղուտի հանքի գործի քննության ժամանակ ասաց Լոռու մարզպետարանի ներկայացուցիչ Արտակ Դեմիրճյանը: Նա նաև վստահեցրեց, որ Լոռու […]
16:57 11.03.2019
Գազավորված ըմպելիք արտադրող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության դիմաց: Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն՝ գազավորված ըմպելիքների վրա ակցիզային հարկի կիրառումը կբերի տվյալ արտադրանքի գնի բարձրացման, իրացման ծավալների կրճատման, ինչն էլ իր հերթին կմեծացնի գործարանների փակման ռիսկը: Սա նշանակում է, որ բազմաթիվ աշխատակիցներ կդառնան գործազուրկ: «40-45 […]
16:46 11.03.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները մարտի 11-ին աշխատանքային հանդիպում են ունեցել Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Նիդեռլանդների միջև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, քաղաքական ակտիվ երկխոսության խթանումը: Քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և ներդրումների խրախուսման քաղաքականությանը վերաբերող […]
16:42 11.03.2019
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը իր դիրքորոշումն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վերաբերյալ: Կուսակցության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մերժել և մերժում է Մինսկի խմբի համանախագահների կողմից օրերս հրապարակված սկզբունքները, որոնց շուրջ պետք է շարունակվեն արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Որքան էլ որ լեգիտիմ և զանգվածային աջակցությամբ պաշտպանված են ՀՀ իշխանությունները, […]
16:38 11.03.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մարտի 11-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 4 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 20 տնտեսվարող: 14 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 8 դիմում մերժվել, 1 դիմում ուսումնասիրության փուլում է: Այս մասին հայտնում են ՊԵԿ […]
16:26 11.03.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստին։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Մնացականյանը նիստին կմասնակցի որպես Անվտանգության խորհրդի անդամ: Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, արդեն իսկ Ստեփանակերտում […]
16:22 11.03.2019
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել նաև գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները՝ կառավարությունից պահանջելով հիմնավորել պետական տուրքի ավելացմանը: Օրենսդրական սպասվող փոփոխությունների դեպքում գրավատներն ու փոխանակման կետերը պետք է 60 անգամ ավելի տուրք վճարեն ներկայում գործող սակագներից, որը գրավատների դեպքում 100 հազար դրամն է, իսկ փոխանակման կետերի դեպքում՝ 50 հազարը: Սրանից գրավատների ու փոխանակման […]
16:00 11.03.2019
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ով Հայաստան է ժամանել մարտի 11-ից 15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրով և […]
15:34 11.03.2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը և Խորհրդի անդամ Հ. Հովհաննիսյանը մարտի 11-ին հանդիպում են ունեցել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոյի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Խորհրդի նախագահը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված քայլերը, դատական համակարգում համալիր բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, […]