23:08 09.03.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիվ գործողությանը կհաջորդի համոզիչ պատասխան, գրում է РИА Новости–ն: Նա նշել է, որ ԱՄՆ-ը թերագնահատում է Վենեսուելայի պատրաստակամությունը: «Ես վստահեցնում եմ, որ ագրեսիայի փորձը պահպանողականների կողմից, ովքեր սիրում և քաջաբար պաշտպանում են մեր հայրենիքը, համոզիչ պատասխանի կհանդիպի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում […]
22:10 09.03.2019
«Կինը շատ կարևոր դեր ունի ընտանիքում և երեխաներն ավելի շատ օրինակ իրենց մայրիկից են վերցնում: Մեր ընտանիքում Րաֆիի խոսքն է ավելի կշիռ ստանում, սակայն նայած` ինչ հարցում. եթե երեխաներն են, ապա այդտեղ հարց չի առաջանում, թե ով վերջին խոսքը պետք է ունենա»,- ասել է«Օրրան» բարեգործական ընկերության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը «Շանթ» հեռուտսաըներության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արմինե […]
20:00 09.03.2019
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է գարնանային թանկացումներին: Նա անդրադարձել է հատկապես գարնան հետ կապված սեզոնային ապրանքատեսակների գնի տատանումներին. «Սեզոնային իմաստով կարող եմ առանձնացնել կանաչեղենը, գալիս է նոր կանաչին, այն սկզբում լինում է թանկ, ապա էժանանանում է: Ապրանքները, որոնց հատկապես վերամշակում չեն անցնում, թանկանում են կա´մ սեզոնով պայմանավորված, […]
19:44 09.03.2019
2010 և 2012 թվականներին Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում կառուցված բնակարանների սեփականաշնորհումը կվերսկսվի: Գործընթացը երկու տարուց ավելի է` դադարեցված է: Պատճառը քաղաքաշինության պետական կոմիտեի հաշվեկշռից քաղաքապետարանին փոխանցման պրոցեսն էր, որը ձգձգվում էր: Շենքերը հիմա քաղաքապետարանի հաշվեկշռում են, բայց բնակարանների սեփականաշնորհումը վերսկսելու համար ավագանու որոշում է պետք: Ընդհանուր առմամբ, Մուշ 2-2 թաղամասում դեռ 494 բնակարան սեփականաշնորհված չէ […]
19:20 09.03.2019
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը SHANTNEWS.am-ին ներկայացրել է հացի գնի շուկայում իր կողմից կատարված ուսումնասիրությունը. «Հացի շուկայում գնային փոփոխություն, իհարկե, նկատվում է, բայց պետք է ասեմ, որ միջինացում անելը բարդ է, քանի որ տարբեր հարցեր տարբեր գնային չափով են փոխվել: Կան հացի տեսակներ, որ թանկացել են մինչև 10 %, կան հացի տեսակներ, […]
19:05 09.03.2019
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը Հայաստանում 2018 թ. դեկտեմբերին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցում նշում է՝ նոյեմբերի 1-ին ՀՀ նախագահը հայտարարեց դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Այդ ընտրությունները կայանալու էին ի հետևումն վարչապետ Փաշինյանի՝ հոկտեմբերի 16-ին ներկայացրած տակտիկական հրաժարականի, որի նպատակն էր լուծարել Ազգային ժողովը: ԱԺ պատգամավորների մեծամասնությունը նախապես պայմանավորվել էր չընտրել նոր վարչապետ՝ այդպիսով […]
19:01 09.03.2019
Եվրամիությունը 2021թ. վիզաներ կսահմանի ԱՄՆ քաղաքացիների համար: Սկսած 2021 թվականից` նրանք ստիպված կլինեն վիզան ձևակերպել 3 տարի ժամկետով: Այս մասին հայտնել են այսօր` մարտի 8-ին: Այս մասին հայտնել է CNN-ը: Եվրոպական Միությունը հայտարարել է, որ ամերիկացի ճանապարհորդները կունենան նոր վիզայի կարիք՝ այցելելու եվրոպական Շենգենյան գոտի: Աղբյուրը նշում է, որ ամերիկացի զբոսաշրջիկների համար արդեն կգործի մուտքի նույնականացման համակարգը, […]
18:52 09.03.2019
10 հազար զինծառայողի ներգրավմամբ Ադրբեջանի բանակը հարձակողական սցենարով խոշոր զորավարժություն է սկսելու մարտի 11-ին՝ երկուշաբթի։ Դրա ընթացքում մտադիր է իրականացնել խոշոր զորաշարժեր, կիրառել նոր զինտեխնիկա, արձակել հրթիռներ և այլն։ Զորավարժությանը ներգրավված է հետևյալ քանակի զինտեխնիկա․ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, հատուկ և տրանսպորտային մեքենաներ, 300 միավոր հրետանային ու հրթիռային տեխնիկա, որոնց թվում՝ նաև ականանետներ, 20 միավոր […]
18:41 09.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Ստորև ներկայացնենք հեռագիրն ամբողջությամբ. «Սրտի խոր ցավով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ Մեսրոպ արք․ Մութաֆյանն ուսերին տանում էր իր ժողովրդին և հավատքին ծառայելու խաչը: Նա ոչ միայն Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ սպասավորներից […]
18:24 09.03.2019
Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Brexit-ի (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը-խմբ.) գործընթացը հնարավոր է տեղափոխել մինչև հուլիսի սկիզբ, բայց դրա համար Մեծ Բրիտանիան շատ լուրջ պատճառ պետք է ներկայացնի: «Ես համոզված եմ, որ դուրս գալու ժամկետը մարտի վերջից մինչև հուլիսի սկիզբ կարելի է տեղափոխել: Դրանից հետո սկսում է գործել նոր ընտրությունների արդյունքում […]
18:19 09.03.2019
Ընտրությունների օրվա դրությամբ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, բացի ծանր հանցագործությունների համար ազատազրկվածներից և դատարանի վճռով անգործունակ ճանաչվածներից: Այս մասին նշված է Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում, որտեղ նաև ընդգծված է՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան սահմանում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց […]
18:09 09.03.2019
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի Եվրոպայում մի շարք հանդիպումներ է անցկացրել պաշտոնյաների ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, ինչի մասին հայտնել է իր թվիթերյան գրառմամբ։ Նրանց թվում են եղել․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրոպական միության պաշտոնյաներ, Եվրոպական ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Քննարկումների օրակարգում եղել են Արցախի քաղաքացիների մասնակցությունը եվրոպական կրթական, հասարակական ու ժողովրդավարական ծրագրերին ու այլ հարցեր։ In […]
17:59 09.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
17:51 09.03.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Հեռանկար»-ի տաղավարում ասել է, որ կանանց իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանում այսօր էլ խնդիրներ նկատվում են: «Ունենք և´ աշխատանքային օրենսգրքով, և´ քաղաքական առումով խտրական վերաբերմունք կանանց և տղամարդկանց միջև: Կարծում եմ` մարտի 8-ի տոնի և օրվա իրական նպատակը պետք է հետաքրքրի բոլորին, մասնավորապես կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններին»,- ասել է […]
17:45 09.03.2019
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի ճամպրուկից պայթուցիկ սարք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ այս դեպքը դիտարկվում է որպես «սադրանքի փորձ»: Ընդգծվում է, որ դեպքի մասին ԱՄՆ դեսպանությունը տեղեկացվել է: Ռուսաստանի ԱԳՆ-ն չի բացառել, որ ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցը դա կարող է գիտակցաբար արած […]
17:30 09.03.2019
Նախօրեին Գյումրիի կայարանամերձ հրապարակի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դեռ կասկածյալներ կամ ձերբակալված անձինք չկան, SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում շարունակվում են գործողությունները ծեծկռտուքի մասնակից անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ի գիշերը` ժ. 01.00-ի սահմաններում: Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով, […]
17:06 09.03.2019
Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում փաստվում է՝ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման և տեղաշարժի հիմնարար ազատությունները լիարժեք կերպով հարգված են եղել: Քարոզարշավի ժամկետը Քարոզարշավի պաշտոնական ժամկետը կարճ էր, սակայն քարոզչությունը սկսվել էր ավելի վաղ, ինչն արգելված չէ […]
16:59 09.03.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա […]
16:46 09.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Զանգակ» գրատանը ներկա է գտնվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Գոռ Գևորգյանի «Եգիպտոսի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության առաջին տասնամյակում (1981-1991)» գրքի շնորհանդեսին: Շնորհանդեսին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին, […]
16:40 09.03.2019
«Մենք այս տարածքներում աղբը մաքրել ենք և սկսել ենք այծեր բուծել: 2017թ. սեպտեմբերին առաջին ուլիկները մտել են մեզ մոտ: Սկզբից ունեինք 22 գլուխ տոհմային կենդանի, այս պահին արդեն 49 գլուխ են: Մեկ տարի առաջ աշխատող չունեի, հիմա արդեն ունեմ»,- ասել է Կրաշենում այծաբուծությամբ զբաղվող Արթուր Ստեփանյանը, տեղեկանում ենք Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության […]
16:33 09.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալաբամա այցելելիս ցանկացել է տորնադոյից տուժած բնակիչներին յուրահատուկ կերպ աջակցություն ցուցաբերել, գրում է Politico–ն: Նշվում է, որ նա հանդիպել է նահանգի արևելյան մասի բնակիչների հետ և նրանց համար Աստվածաշունչի մի քանի օրինակ ստորագրել: Նա ափսոսանք է հայտնել այն բանի համար, որ նահանգ կարողացել է հասնել դեպքից մի քանի օր հետո: Դոնալդ […]
16:26 09.03.2019
20 տարի առաջ այս օրերին Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին քրդական ազատագրական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանին: Նա դատապարտվեց ցմահ բանտարկության: Որպես բողոքի նշան Օջալանի` 20 տարի ձերբակալության մեջ գտնվելուն, ինչպես աշխարհի տարբեր երկրների, այնպես էլ Հայաստանի քուրդ բնակիչները բողոքի ցույցեր կատարեցին: Հայաստանի Աժ պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը SHANTNEWS.am-ին հաղորդում է մանրամասներ ցույցից, ինչպես նաև […]
16:13 09.03.2019
Մարտի 9-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, վարչությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Վալերիյ Օսիպյանը խոսել է ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի և դրա բարելավմանն ուղղված աշխատանքների մասին, կարևորել ծառայության մեջ աչքի ընկած ոստիկաններին պարգևավճարներով խրախուսելու և մի շարք այլ խնդիրներ: Քննարկվող […]
16:10 09.03.2019
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը «ՆԱՏՕ-ի Շաբաթվա» շրջանակում կժամանի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին Ապատուրայը հանդես կգա մամուլի ասուլիսով: «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ն անցկացվում է Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանությունների նախաձեռնությամբ՝ ՀՀ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ:
16:01 09.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ: «Մարտի 1-ի իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ ) ողջունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ […]
16:00 09.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հայանպաստ գործունեությունն ինչպես Շվեդիայում, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում, այդ թվում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: […]
15:59 09.03.2019
Ֆրանսիայում արդեն 17-րդ շաբաթն է՝ շարունակվում են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը՝ ընդդեմ վառելիքի գնաճի: Հազարավոր ցուցարարներ հերթական անգամ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ: Երկրի ներքին գործերի նախարարի տվյալներով՝ անցած շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 39 հազար մարդ: […]
15:54 09.03.2019
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցը: Դրանում նշվում է, որ ընտրությունները համապարփակ ձևով կարգավորվում են սահմանադրությամբ և 2016թ. ընտրական օրենսգրքով: Զեկույցում փաստվում է, որ ընտրական օրենսդրության 2018թ. մայիսի փոփոխություններով ընդլայնվել է այն անձանց ցուցակը, որոնց արգելվում է քարոզչություն իրականացնել, վերացվել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումները և […]
15:45 09.03.2019
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել է գրավի դիմաց ազատ արձակելը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ Պողոսյանը ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց: