12:50 11.03.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ` ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ մարտի 13-ին`ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
12:44 11.03.2019
Մարտի 7-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ բանավեճ եղավ առողջապահության նախարարի և վարչապետի միջև այն ժամանակ, երբ քննարկվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Երբ Նիկոլ Փաշինյանին դուր չեկան Թորոսյանի հայտարարությունները, և նա բարկացավ, նախարարը նշեց, թե մի՞թե կարծիք չպետք է հայտնի։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Արսեն Թորոսյանի հետ քննարկումից […]
12:43 11.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը` նշեց, որ հայտարարությունը բավական մտահոգիչ է: Ըստ Մարուքյանի՝ այն ոչ առաջին մտահոգիչ հայտարարությունն է, ոչ էլ վերջինն է լինելու: «Մենք նախընտրական փուլում հայտարարել ենք, որ աջակցում ենք իշխանության բոլոր այն ջանքերին, որոնցով փորձ է արվում ԼՂՀ ներկայացուցչին ներգրավել […]
12:37 11.03.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն այն դրական գնահատեց: Հիշեցնենք, որ պատգամավորները նախարարին հարցեր էին ուղղում նաև ծխելը հանրային վայրերում արգելող նախագծի վերաբերյալ: «Քննարկումը միանշանակ արդյունք տվեց, սա առաջինն էր, կլինեն շարունակական բոլոր շահագրգիռ հանձնաժողովներում, այս պահին որոշումներ չեն կայացվել, բայց մեր կողմից կա ցանկացած […]
12:21 11.03.2019
Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում չի կարող որևէ որոշում ընդունվել առանց Արցախի բնակչության հետ համաձայնության, քանի որ Երևանն ու Ստեփանակերտը կարող են ունենալ տարբեր դիրքորոշումներ։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Լրագրողներից մեկի ճշտմանը, թե պատգամավորը խոսում է տարածքի մասին, Վարդանյանը մանրամասնեց, որ նկատի ունի Արցախը, և դա ոչ […]
12:19 11.03.2019
Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Այդ առիթով այսօր՝ մարտի 11-ին կայացած ասուլիսն ազդարարեց ծրագրերի մեկնարկը: Շաբաթը, որ նախատեսված էր անցկացնել նախորդ տարվա դեկտեմբերին, տեղափոխվեց այս տարի՝ ներքաղաքական զարգացումների պատճառով: Այս մասին տեղեկացրեց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը: ««ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում անցկացվելու են մի շարք միջոցառումներ, որոնց թվում ԱԺ-ում կանցկացվի […]
12:09 11.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը մտահոգի՞չ է, թե՞ ոչ, հարցին պատասխանելիս խորհրդարանի մեծամասնությունը կազմող «Իմ քայլը» դաշինքի անունից հանդես եկող պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այդ հայտարարությունն իրենց համար փաստ է, որն ընդունում են ի գիտություն, և որը չի խանգարում պաշտպանել Արցախի բնակչության իրավունքները։ Խոսքը շարունակելով՝ պատգամավորն ասաց․ «Մտահոգի՞չ է։ Միանշանակ և՛ այո, և՛ ոչ։ […]
12:02 11.03.2019
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կարող են հնչել տարբեր առաջարկներ ու տարբեր մոտեցումներ, և Հայաստանի վարչապետի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բանակցային գործընթացի ու կարգավորման հիմքում պետք է լինեն այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի են Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի անունից ասաց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ […]
11:52 11.03.2019
Հայաստանի իշխող խորհրդարանական մեծամասնությանը վերջին շրջանում շատ են մեղադրում, որ Ազգային ժողովը մատնված է անգործության։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցող պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ու ինքն էլ հերքեց այդ մեղադրանքը։ «Ասեմ, որ 70-ից ավելի օրինագծեր են արդեն ներկայացված Ազգային ժողով, մասամբ օրակարգում ընդգրկված են, մասամբ՝ ոչ։ Եվ մենք պատրաստվում […]
11:40 11.03.2019
Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անունից տրված ճեպազրույցի ընթացքում խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանելով Մինսկի խմբի հայտարարության մասին հարցին, ասաց, որ երկու կարծիք լինել չի կարող՝ Արցախյան հակամարտության վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է։ Տոնոյանի խոսքով՝ հայտարարության մեջ մտահոգության առիթներ կան, որովհետև երկրորդ պլան են մղվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ «Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի […]
11:28 11.03.2019
ԱԺ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նարգիլեի արգելքի քննարկման ժամանակ առողջապահության նախարարը քննարկմանը մասնակից գործարներից մեկի խոսքին արձագանքեց: Գործարարն իր մտահոգություն էր արտահայտում Առողջապահության նախարարության նախաձեռնության դեմ, որով նախատեսվում է հանրային վայրերում արգելել նարգիլեի գործածումը: «Եթե մենք փակ, մասնագիտացված ակումբ ենք, եթե մեզ մոտ գալիս են մենակ նարգիլե ծխողներ, ինձ թվում է՝ ձեր այս […]
11:24 11.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
11:23 11.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանի մտահոգություններին՝ կապված «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ում փակցված գնացուցակների և գոյացող հերթերի հետ: «Բարեբախտաբար, Հայաստանում տուբերկուլյոզը վերանում է, մենք ամեն ինչ անելու ենք այն վերջնականապես հաղթահարելու համար: Ու քանի որ, բարեբախտաբար, տուբերկուլյոզը […]
11:13 11.03.2019
Այս շաբաթ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ukraine, SOC) և Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) փաստահավաք այցով կժամանեն Երևան և հանդիպումներ ու քննարկումներ կանցկացնեն մարտի […]
11:11 11.03.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մարտի 11-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում փոխանցեցին քաղաքացիների մտահոգությունները, որ նախագիծ է առաջարկվել, որով նախատեսվում է թմրանյութերն օրինականացնել: Թորոսյանը նշեց, որ պետք է նախագծերն ուշադիր կարդալ ու հասկանալ՝ ինչ միտում է: Նա մասնավորեցրեց՝ խոսքը գիտահետազոտական նպատակներով որոշակի նյութերի օգտագործման մասին է: «Հայաստանի Հանրապետությունում հոգեմետ և […]
10:43 11.03.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 11-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցող հանդիպման ժամանակ անդրադարձավ հարցին՝ ո՞րն է կոռուպցիան: Նա նշեց՝ դա գումարի ստվերային շրջանառությունն է: Նախարարի համոզմամբ՝ որևէ ապօրինի վճարում բժշկին պետք է չլինի, բայց դա կոռուպցիա չէ, կոռուպցիա է, երբ բուժհիմնարկի ղեկավարը պետությունից ստացված գումարը չի ծախսում […]
08:35 11.03.2019
Հնդկաստանում հայտարարել են խորհրդարանի համընդհանուր ընտրություններ կազմակերպելու մասին։ Կքվեարկի մոտ 900 մլն ընտրող։ Դրանով պայմանավորված` այդ ընտրությունները կդառնան մարդկության պատմության մեջ ամենամասշտաբայինը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Հնդկաստանում համընդհանուր ընտրությունները կանցկացվեն 7 փուլով՝ ապրիլ-մայիս ամիսներին։ Մասնավորապես, ստորին պալատի ընտրությունները կանցկացվեն ապրիլի 11-ից մայիսի 19-ը։ 543 տեղ ունեցող ստորին պալատում կուսակցությանը կամ կոալիցիային […]
23:35 10.03.2019
«Քաղաքական գործչի կին լինելով` ոչ միշտ է, որ պետք է կարողանաս ուզածդ ասել, որովհետև դա վերագրում են նաև ամուսնուն, չնայած, որ դու և ամուսինդ կարող եք նույն տեսակետը չունենալ տարբեր հարցերում: Երբ քո ամուսնուն քննադատում են, դու վատ ես զգում դրանից: Չնայած՝ պետք է ասեմ, որ իմ ընտանիքում քաղաքական հարցերով ամուսնուս ամենամեծ քննադատը ես եմ […]
23:25 10.03.2019
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ մտադիր է խնդրել Ազգային ասամբլեային երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել։ Այդ մասին հայտնում է ТАСС–ը։ Որոշման պատճառը երկրում էլեկտրականության զանգվածային անջատումներն են։ «Վաղը կխնդրեմ Ազգային ասամբլեային երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել։ Մենք չենք կարող մեր քաղաքացիներին առանց աջակցության թողնել»,- ասել է Գուաիդոն։ Ընդդիմադիրն ասել է, որ արտակարգ […]
22:15 10.03.2019
«Կանայք ու տղամարդիկ ֆիզիկական նույն ուժը չունեն, չնայած կան բացառություններ: Ինչ վերաբերվում է հնարավորություններին, ապա ես կարծում եմ, որ այն կանայք, ովքեր ցանկանում են ինչ-որ աշխատանք անել և ուժ ունեն այդ անելու, ապա հնարավորությունը պետք է տրվի»,- ասել է «Օրրան» բարեգործական ընկերության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը «Շանթ» հեռուտսաըներության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքով՝ մեր երկրում այն […]
20:58 10.03.2019
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Չեն Սյաոդունի հետ հանդիպման շրջանակում հայտարարել է, որ իր երկրի դեմ պատերազմն իրականացվում է տնտեսական պատժամիջոցների և շրջափակման տեսքով։ Այս մասին հայտնել է արաբական հանրապետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը, փոխանցում է SANA գործակալությունը։ Ասադը նշել է, որ միջազգային քաղաքականության գործիքակազմն այսօր փոխվել է։ Նրա խոսքով՝ տարաձայնությունները, որոնք […]
17:06 10.03.2019
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նորմալ է համարում 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ արդեն սկսված պայքարը։ Նրա խոսքով՝ այդ ընտրություններին մնացել է քիչ ժամանակ, ու արդեն մեկ տարի անց սկսվելու է քարզարշավը։ Այս մասին նա ասաց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ։ «Դա պայմանավորված է (գործող նախագահ) Բակո Սահակյանի հայտարարությամբ, որ 2020 թվականի ընտրություններին չի առաջադրվելու, […]
16:34 10.03.2019
Արցախում իշխանության շրջանում ոչ ներքին, ոչ էլ Երևանի իշխանությունների հետ հարաբերություններում լարվածություն չկա։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտնեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ իր հրաժարականն էլ պայմանավորված է եղել ոչ թե Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցերով, այլ դրանք ուղղակի արագացրել են իր որոշման իրականացումը։ Արցախում 2020 թվականին սպասվում են նաև նախագահական […]
15:56 10.03.2019
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն օգտագործել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ հայտարարությունը՝ սլաքները հայկական կողմ ուղղելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ իրենք ողջունում են այս հայտարարությունը։ Սակայն հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը կրկին խեղաթյուրված է ներկայացրել հայտարարությունը։ Բաքուն շեշտը դրել է հայտարարության այն հատվածների վրա, որոնք բխում են իրենց շահերից՝ տարածքների հանձնում ու տեղահանվածների վերադարձ, […]
14:34 10.03.2019
Հնդկաստանի ու Պակիստանի լարված, կիսապատերազմական հարաբերությունների ֆոնին հնդկական բանակը սեփական օդային տարածքում խոցել է Պակիստանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Հնդիկ զինվորականների փոխանցմամբ՝ Պակիստանից բաց թողնված սարքը հայտնաբերվել է Ռաջասթան նահանգի Գանգանահար տեղանքում։ Հնդկական կողմը պնդում է, որ մինչև խոցումն ԱԹՍ-ն չի հասցրել որևէ գործողություն իրականացնել։ Հիշեցնենք, որ երկու […]
13:46 10.03.2019
Ալժիրում քաղաքացիները զանգվածային ցույցեր են կազմակերպել երկրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հնարավոր 5-րդ նախագահական ժամկետի դեմ։ Ցույցերի ընթացքում բախումներ են եղել տեղի ոստիկանության հետ։ Բախումների հետևանքով մոտ 200 ցուցարար տեղափոխվել է երկրի տարբեր հիվանդանոցներ։ Իրավապահ ուժերն իրենց հերթին հայտնել են շուրջ 100 ոստիկանի վիրավորվելու մասին։ Սպանվածների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Քաղաքացիների ու ոստիկանների բախումների ժամանակ, […]
11:34 10.03.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից երեկ տարածված հայտարարությանը։ «Այս պահի համար ֆիքսենք այն, ինչը անվիճելի լավ է. 1. Ետ շրջվեց ռուսական-լավրովյան-կազանյան բանակցային անիվը, 2. Մերժվեց Ալիևի ու Կրեմլի տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը, 3. Ալիևին ասվեց, որ չի լինելու նախ դեօկուպացիա, նոր կարգավորում տարբերակը, 4. Ալիևին ասվեց, որ […]
09:22 10.03.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում նշվում է այն մասին, որ միջնորդներն առաջին հերթին ձգտում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանել։ Այս մասին ֆեյյսբուքյան ուղիղ տեսակապով հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքերով, համանախագահները հասկանում են, որ վաղաժամ է խոսել վերջնական կարգավորման մասին, քանի որ այն հնարավոր է միայն բանակցություններում […]
23:59 09.03.2019
Չեխիայի պաշտպանության նախարար Լուբոմիր Մետնարը Ռուսաստանն ընդգրկել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքների շարքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռազմական-քաղաքական դաշինքի այլ վտանգներից մեկը նա համարել է ահաբեկչություն ու կիբերհարձակումները: «Սպառնալիքների շարքում առաջինն ահաբեկչությունն է: Առաջին հերթին՝ տեղական ահաբեկչական կազմակերպությունների գլոբալ ընդլայնման վտանգն է: Երկրորդ տեղում կդնեի կիբեր սպառնալիքները, իսկ երրորդում` Ռուսաստանից սպասվող սպառնալիքները», – ասել է Մետնարը: […]