TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Տոնոյանը բացառել է առանց Հայաստանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրելու հավանականությունը

13:49 05.03.2019

«Ես այդ հնարավորությունը բացառում եմ: Դա ինչ-որ օպերատիվ, մարտավարական օղակում որոշում կայացնելու հարց չէ, դա դաշինքի գլխավոր քարտուղարի ընտրության խնդիրն է: Ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել գլխավոր քարտուղար: Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս»,- մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան օրեր առաջ Բելառուսի Անվտանգության խորհրդի […]

̰
Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված մթնոլորտն «անառողջ» է որակել

13:48 05.03.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր մտահոգություններն է հայտնել ՀԱՊԿ-ում ստեղծված «անառողջ իրավիճակի» կապակցությամբ, այդ թվում` գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշաբթի` եվրոպական կազմակերպությունների հետ ինտեգրացիոն կառույցների համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ: «Հաշվի առնելով համաշխարհային միտումները` այդ կազմակերպության պահանջվածությունը կասկած չի հարուցում, սակայն ներկայումս ՀԱՊԿ-ում անառողջ մթնոլորտ է ծագել: Վերցրեք թեկուզ սովորական […]

̰
Բուհերի բյուջեի պլանավորումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով

13:43 05.03.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանից հետաքրքրվեց՝ պետբյուջեից վճարվող վարձավճարները փոխհատուցվում են միանգամի՞ց, ուստարվա սկզբի՞ն, թե՞ ամսական կտրվածքով: Անափիոսյանը հայտնեց՝ բյուջեի պլանավորումն իրականացվում է, և գումարները համապատասխան նախարարությանը հատկացվում են եռամսյակային կտրվածքով: ԿԳ փոխնախարարը նկատեց՝ բյուջեում բարձրագույն կրթության ֆինանսավորման մասում երկու տող կա, մի տողը նպաստներն են, երկրորդը` կրթաթոշակները: «Նպաստները […]

̰
Մեղադրել, թե բերում ենք քաղաքացու շահերից չբխող նախագծեր, անարդար է, անազնիվ և անթույլատրելի․ Գորգիսյանը՝ Հայրապետյանին

13:42 05.03.2019

Ազգային ժողովում հերթական քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի այն խոսքերին, թե մեծամասնությունը պատրաստ է ողջունել ու խրախուսել ընդդիմության այն նախագծերը, որոնք բխում են Հայաստանի քաղաքացու շահերից։ Գորգիսյանն ասաց, որ թեև մեծամասնությունն է ի վերջո որոշում, թե որ նախագծերը կարող են ընդունվել (պատգամավորների թվի մեծամասնությամբ), սակայն տեղին […]

̰
Վարձավճարները կազմում են միջինը բուհերի բյուջեի 80 տոկոսը. Արևիկ Անափիոսյան

13:39 05.03.2019

ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մարտի 5-ին խորհրդարանում անդրադարձավ բուհական վարձավճարի համակարգի կատարելագործման նախագծին: «Արդյո՞ք օրենքի փոփոխությամբ բուհի ինքնավարությունը կարող է խաթարվել՝ ո՛չ, կան հարցեր, որ պետք է կարգավորվեն նորմատիվ իրավական դաշտում՝ օրենքի մակարդակով, ենթաօրենսդրական և բուհի մակարդակում: Ուսանողների վարձավճարների հարցն օրենքի կարգավորման ենթակա հարց է, բուհերի ինքնավարության հետ որևէ աղերս ունենալ չի կարող»,- ասաց […]

̰
Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի, քանի բանակցային գործընթացը չի ավարտվել. Դավիթ Տոնոյան

13:36 05.03.2019

«Մենք աշխատում ենք, որ հանրության հոգեբանությունն էլ փոխվի: Եթե հակառակորդն անընդհատ ասում է` հեսա հարձակվելու ենք, ազատելու ենք մեր տարածքները, այդ դեպքում ի՞նչ պետք է անի պաշտպանության նախարարը. պետք է բարձրացնի ԶՈՒ և հասարակության բարոյահոգեբանական վիճակը»,- մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքերով` շատ տեղեկություններ, որ գալիս են հակառակորդի կողմից, […]

̰
Մտահոգություն ունեմ, որ Ուրիխանյանի նախագիծը նպաստելու է բուհերի վարձերի բարձրացմանը․ Արտակ Մանուկյան

13:31 05.03.2019

Ազգային ժողովում ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծի քննարկման ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ Ուրիխանյանի առաջարկած նախագիծը նպաստելու է բուհերում ուսման վարձի չափի բարձրացմանը։ Նրա խոսքերով՝ երբ ուսման վարձերը տարեկան կամ կիսամյակային են վճարվում, բուհերը կարողանում են ազատ ֆինանսական միջոցներով գեներացնել նոր գումարներ, իսկ երբ ամսական է տրվում այդ վարձը, […]

̰
Անգամ իր 70, 80, 90, 100-ամյակին մեզ համար նա ընդմիշտ կմնա երիտասարդ. նախագահը` Վազգեն Սարգսյանի մասին

13:30 05.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նախագահ Սարգսյանը պանթեոնում նաև […]

̰
Դասախոսների աշխատավարձերը չեն ուշանա՞․ քննարկում ԱԺ-ում

13:28 05.03.2019

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախագիծ է առաջարկել, որով օրենքի ուժով ուսանողներին հնարավորություն կտրվի բուհերի ուսման վարձերը վճարել ամիս-ամիս՝ կիսամյակ-կիսամյակ վճարմանը զուգահեռ, սեփական հայեցողությամբ։ Խորհրդարանում այս նախագծի քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հարցրեց՝ հնարավո՞ր է բուհերը դասախոսների աշխատավարձերն ուշացնեն ու հիմնավորեն, որ ամիս-ամիս վճարումներն են ուշացման պատճառը։ Հարցին պատասխանեց հարակից զեկուցող, «Իմ քայլը» […]

̰
Ռուս սահմանապահներն ու ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կանխել են թմրանյութերի ներմուծումը Հայաստանի տարածք

13:22 05.03.2019

Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողները  Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացրած գործողությունների շրջանակում բերման են ենթարկել օրինախախտի, ով հայ-իրանական սահմանով փորձել է գաղտնի թմրամիջոցներ անցկացնել Հայաստան: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեցին Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից: Մարտի 5-ին «Ագարակ» սահմանային անցման կետում իրավապահ մարմինները զննել են Հայաստանի երեք […]

̰
Բուհերի կողմից ուսման վարձի թանկացման հարց չի բարձրացվել․ Հայրապետյան

13:21 05.03.2019

Ազգային ժողովում առավոտյան տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո ընդդիմության պատգամավորների երկու առաջարկ դրական մոտեցմամբ քննարկման արժանացան խորհրդարանում, ինչից հետո «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ մեծամասնությունը ողջունելու և խրախուսելու է ընդդիմության այն առաջարկները, որոնք բխում են ՀՀ քաղաքացու շահերից։ Հայրապետյանի խոսքերով՝ մտահոգություններ նույնպես եղել են, մասնավորապես Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծի վերաբերյալ, […]

̰
Վարչապետը Բելգիայի հայազգի գործարարների հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացման հարցեր

13:16 05.03.2019

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին` մարտի 4-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության, անշարժ գույքի, բեռնափոխադրումների ոլորտներում: Հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելի «Վիլլա Ամպեն» արևելքի և արևմուտքի մշակույթների և երկխոսության կենտրոնում: Աշխատանքային ընթրիքի շրջանակում քննարկվել են հայ-բելգիական գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: […]

̰
Որևէ բարդ ընթացակարգ գոյություն չունի. պատգամավորը՝ զինծառայությունից խուսափած անձանց քրեական հետապնդումից ազատելու մասին

13:14 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, արձագանքելով մտահոգություններին, թե պարտադիր զինծառայությունից խուսափած անձինք, քրեական հետապնդումից ազատվելու համար անցնում են բարդ ընթացակարգերով՝ նոտարական վավերացում և այլն, նշեց. «Որևէ նոտարական վավերացում, ըստ օրենքի, լիազորագիրը չի պահանջում: Գործող օրենքում սահմանվում է, որ լիազորված անձը կարող է դիմում ներկայացնել, նոտարական վավերացում չի պահանջվում, ընդամենը տրվում է լիազորագիր, զինկոմիսարիատ […]

̰
ԲՀԿ պատգամավորները կողմ են ուսանողներին աշխատանքի ընդունելու համար գործատուներին խրախուսելուն

13:09 05.03.2019

Ազգային ժողովում ուսանողների բուհական վարձավճարի համակարգի կատարելագործման նախագծի քննարկումը վերաճեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների միջև երկխոսության, որի ժամանակ քննարկման թեմա դարձան առհասարակ ուսանողական թեմաները։ ԲՀԿ պատգամավորներից Արման Աբովյանն ասաց, որ ճիշտ կլիներ, որ ուսանողներին աշխատանքի ընդունելու համար գործատուները խրախուսվեին։ Սրա հետ համաձայնեց ԲՀԿ մյուս պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը հիշեցրեց ԽՍՀՄ փորձը։ Նա նաև հայտնեց, որ որոշակի […]

̰
Հայաստանի կրթական համակարգը հետադիմական է․ Ուրիխանյան

13:06 05.03.2019

Ինչպե՞ս է որոշվում, թե բուհերում որ մասնագիտությամբ կրթությունը որքան վարձավճարի սահմաններում պետք է իրականացվի։ Իսկ արդյո՞ք բուհերում կրթության գինը համապատասխանում է դրա որակին։ Ազգային ժողովում ուսանողների կրթական վճարների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ այսպիսի հարցեր բարձրացրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքերով՝ հենց սրանից և ուսանողների ջանքերից են կախված՝ նրանք կընդունվե՞ն աշխատանքի, թե՞ ոչ։ ԲՀԿ մյուս […]

̰
Քանի՞ հոգի է Հայաստանում խուսափել ծառայությունից և վճարել քրեական հետապնդումից ազատվելու համար

13:04 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում մարտի 5-ին հարց ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանին՝ քանի՞ հոգի է հետախուզման մեջ եղել, բայց ոչ թե արտերկրում, այլ Հայաստանում գտնվելով խուսափել ծառայությունից, ապա՝ 27 տարին լրանալուց հետո, օգտվել այս հնարավորությունից: Բաբկեն Տեր-Գրիգորյանը նշեց, որ այդպիսի տվյալներ չունի, միջին թվով տարեկան 600 մարդ օգտվում է […]

̰
Պարզեցված համակարգերն այնքան էլ կիրառելի չեն. Արմեն Խաչատրյանը՝ զինծառայությունից խուսափած անձանց քրեական հետապնդումից ազատելու մասին

12:52 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանը կարևորեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց համար սահմանված վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու գործընթացում մեխանիզմների պարզեցումը: Նա նշեց՝ գումար վճարելու հետ կապված խնդիր է առաջանում՝ նոտարով հաստատում, որևէ անձի կողմից երաշխավորում և այլն: Հարցի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը շեշտեց՝ քանի որ խոսքը քրեական պատասխանատվությունից ազատելու […]

̰
Վազգեն Սարգսյանը հեռու էր պահում «հայաստանցի-ղարաբաղցի» շահարկումներից. Անդրանիկ Քոչարյան

12:50 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր Եռաբլուրում սպարապետ Վզգեն Սարգսյանի հիշատակման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոչ միայն Վազգեն Սարգսյանի կերպարին, այլև խոսել Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հավանականության մասին: «Բացահայտումն անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության տեսնայկյունից, որևէ խոչընդոտ որևէ գործի բացահայտման  չկա, առաջնահերթությունները` հերթով: […]

̰
Ուրիխանյանը մեջբերում արեց հանրահայտ «Կնքահայրը» գրքից

12:49 05.03.2019

Բուհերի հետ քննարկե՞լ եք վարձերն ամիս-ամիս վճարելու համակարգն առաջարկելիս, քանի որ դա բուհերի ֆինանսավորման սկզբունքների էական փոփոխություն է մտցնում։ Ազգային ժողովում ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծի քննարկման ժամանակ նրան այսպիսի հարց տվեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Ուրիխանյանն ասաց, որ մի քանի բուհերի ղեկավարների հետ քննարկել է, քննարկումներ կազմակերպել է նաև Կրթության և […]

̰
Ուրիխանյանն առաջարկ է ներկայացնելու բուհերի վարճավճարները նվազեցնելու մասին

12:43 05.03.2019

Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ակնարկեց, որ առաջիկայում պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ, որով կնվազեցվեն բուհերում վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարները։ Ուրիխանյանը չասաց, թե որտեղից է տրամադրվելու դրա համար անհրաժեշտ ֆինանսավորումը, սակայն նշեց, որ դա պետք է իրականացվի պետական մասնակցությամբ։ Պատգամավորն ակնկալում է, որ դրա միջոցով որակյալ կրթություն ստանալու […]

̰
Քրեական հետապնդման մեջ են նաև մարդիկ, որ ընտանիքի որոշման արդյունքում օտարության մեջ են հայտնվել. Հայրապետյան

12:39 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում անդրադարձավ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագծին: Հայրապետյանն ասաց, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից բախվել է այս խնդրին, բոլոր համայնքներ այցելության ժամանակ, բացառությամբ Մերձավոր Արևելքի, նման հարցադրում եղել է: Խոսելով զինծառայությունից խուսափելու համար հետախուզվող 11 հազար անձանց մասին՝ պատգամավորն ասաց, որ նշված […]

̰
Ուրիխանյանն առաջարկում է ուսանողներին տալ բուհի վարձերն ամիս-ամիս վճարելու հնարավորություն

12:37 05.03.2019

Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին բուհի վարձավճարներն ամիս-ամիս վճարելու հնարավորություն տալ ու դա ամրագրել օրենքով։ Այս մասին առաջարկն այսօր ԱԺ-ում ներկայացնելիս նա ասաց, որ ԱԺ երկու նստաշրջանների միջև ընկած հատվածում ինքն այս հարցով 400 դիմում է ստացել քաղաքացիներից։ Ուրիխանյանի խոսքով՝ ըստ էության, բոլոր կողմերն էլ համաձայն են այս […]

̰
Հիլարի Քլինթոնը չի առաջադրի իր թեկնածությունը 2020թ. նախագահական ընտրություններին

12:26 05.03.2019

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոն հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրել իր թեկնածությունը 2020 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ես չեմ առաջադրի իմ թեկնածությունը, սակայն կշարունակեմ աշխատել, խոսել և պաշտպանել իմ համոզմունքները»,- հայտարարել է Քլինթոնը NEWS 12 հեռուստաալիքին տրված հարցազրույցում: Քլինթոնը նաև հայտնել է, որ չի […]

̰
ԱԺ-ն միաձայն կողմ է ևս 1 տարի տալ բանակից խուսափածներին՝ վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու համար

12:23 05.03.2019

96 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդարանի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկած այն նախագիծը, որով բանակից խուսափածները, որոնց 27 տարին լրացել է, կարող են գումար վճարել ու խուսափել քրեական պատժից։ Թեև բոլոր արտահայտվողները համաձայնեցին, որ սա լավ լուծում չէ, բայց որոշեցին կողմ քվեարկել, մինչև համապարփակ լուծում մշակվի։ Բուն […]

̰
Զինծառայությունից խուսափելու համար 11 հազար հետախուզվող կա. Գորգիսյան

12:21 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց՝ պարտադիր զինծառայությունից խուսափած քանի՞ հետախուզվող կա, այս օրենքի փոփոխության շահառուները քանի՞սն են: Հովակիմյանին նաև հետաքրքրում էր, թե մեկ տարում ի՞նչ աճ է տեղի ունեցել, ապա […]

̰
Նաիրա Զոհրաբյանը խնդիր է տեսնում Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործում

12:14 05.03.2019

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցին, խոսել Հայաստան-Եվրամիություն ճանապարհային քարտեզի գրեթե պատրաստ լինելու մասին: Զոհրաբյանը նշել է, որ այն քննարկման ընթացքում է և առաջիկայում կհաստատվի: «Հանգամանալից քննարկում ենք Հայաստան-ԵՄ ճանապարհային քարտեզը, որը պիտի հաստատվի առաջիկայում, գործողությունների քարտեզը: Ըստ էության, կարելի է ճանապարհային քարտեզի աշխատանքներն ավարտած համարել, գիտեք, որ […]

̰
Ունենք 10․000 հետախուզման մեջ գտնվող զինծառայությունից խուսափելու փաստով․ Խաչատրյան

12:14 05.03.2019

Խորհրդարանի մասնագիտացած հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զինծառայությունից խուսափած ու 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու մասինն կարգավորման ժամկետը երկարացնելուն։ ԱԺ ամբիոնից այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։ «Այս պահի դրությամբ մենք ունենք 10 հազարից ավել հետախուզման մեջ գտնվող հայեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու փաստով։ Եվ դրանցից […]

̰
Մենք կանխավ ենթադրում ենք, որ քաղաքացիները փախել են բանակից. Գևորգ Գորգիսյան

12:10 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանին հարց ուղղեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» նախագծի հետ կապված: Դանիելյանը մեջբերեց Գորգիսյանի խոսքերը, թե սա ժամանակավոր լուծում է, որը հարկավոր է կայացնել, ապա հետաքրքրվեց՝ այս որոշումն ընդունելով ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ՝ ներառյալ ապագայի հետ կապված: Դանիելյանը […]

̰
Նա միշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը՝ մեր ազգային հսկաներից մեկը. ՀՀ նախագահ

12:08 05.03.2019

Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշատակի և ոգեկոչման արարողություն էր կազմակերպվել, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը հոյակապ հայկական ընտանիքում ստացել է հայեցի կրթություն: Եթե եղել եք նրանց տանը, […]

̰
Ինձ համար անհասկանալի է, թե 10 հազար մարդու կրճատումն ինչպես կարող է նպաստել ՀՀ շահին. Նաիրա Զոհրաբյան

12:07 05.03.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է մի քանի հարցերի, այդ թվում խոսել Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների մասին: Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվել են, թե իր կարծիքով ո՞ւմ նկատի ուներ վարչապետը Սպահանում արած այն հայտարարության ժամանակ, երբ ասում էր, թե Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ գործակալներ են: Զոհրաբյանը նախ նշեց, թե այդ հարցի […]

̰
BACK_TO_TOP