TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը միակ պետությունն է, որը Սիրիայում պահպանել է երկու դիվանագիտական ներկայացուցչություն. Հալեպի նահանգապետը՝ ՀՀ դեսպանին

20:15 04.03.2019

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը մարտի 2-ին հանդիպել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի (Hussain Diab) հետ:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Հուսեյն Դիաբը բարձր է գնահատել Հայաստանի հավասարակշռված քաղաքականությունը, ինչպես նաև պատերազմի տարիներին մարդասիրական մեծ աջակցությունը: Նա առանձնահատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը միակ պետությունն […]

̰
Տիգրան Պետրոսյանը` Շիրակի մարզպետարանում կրճատումների մասին

20:00 04.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոսել է մարզպետարանում բարեփոխումների մասին: «Մինչև գործիքակազմերի, ծավալների հաստատումը որոշել ենք չվերցնել երկու տեղակալների հաստիքները: Աշխատանքի առումով, քանի որ կադրային լայն հնարավորությունը չես տեսել, հենց այս ֆորմատում ենք աշխատում, փորձում ենք նաև համեմատել, կողքից կարծիքներ հարցնել՝ արդյո՞ք մեր համակարգը կամ դրա ֆունկցիոնալությունը մինչ այս ու սրանից […]

̰
Շիրակի մարզպետն իր տեսակետն է հայտնել՝ արդյո՞ք պետք է մարզպետների ինստիտուտը

19:30 04.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պատասխանել է հաղորդավար Արամ Աբրահամյանի այն հարցին, թե պե՞տք է արդյոք մարզպետների ինստիտուտը: «Այս ընթացքում ես ուզում եմ հասկանալ՝ այն կառույցը, որն ինձ ղեկավարելու պատիվ է տրվել, ֆունկցիոնալությունը մեր երկրում որքա՞ն է: Մի բան ակնհայտ է՝ սկսած այն պահից, երբ մենք կունենանք ուժեղ տեղական ինքնակառավարման մարմիններ, […]

̰
Չինական հոլդինգը ցանկանում է մասնակցել «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներին

19:28 04.03.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 4-ին ընդունել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ, հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Սին Մենը ներկայացրել է հոլդինգի գործունեությունը ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում հետաքրքրության ոլորտները: Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշել […]

̰
Ի՞նչ մակարդակի է այսօր հայատյացությունը. Եվրախորհրդարանում անցկացվելիք համաժողովը փաստերով կներկայացնի երևույթները

19:20 04.03.2019

Մարտի 6-ին Եվրախորհրդարանի սրահներից մեկում տեղի կունենա «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով, որի կազմակերպիչները ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և «Թուֆենկյան» հիմնադրամն են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը մանրամասներ ներկայացրեց համաժողովից: Նա հայտնեց, որ գիտաժողովը հյուրընկալելու է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարիուսը: Բանախոսներն են Թուրքիայում […]

̰
Նիդեռլանդները հետ է կանչել Իրանից իր դեսպանին

19:16 04.03.2019

Նիդերլանդները որոշում է կայացրել խորհրդատվություն իրականացնելու նպատակով հետ կանչել Իրանից իր դեսպանին այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները երկրից արտաքսել են երկրի դիվանագիտական կորպուսի 2 ներկայացուցչի, հաղորդում է ТАСС-ը: «Կառավարությունը որոշում է ընդունել խորհրդակցության համար Թեհրանից հետ կանչել դեսպանին»,- ասել է Նիդեռլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը: Նիդերլանդների ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ Իրանի ԱԳՆ-ն փետրվարի 20-ին տեղեկացրել է դեսպանին […]

̰
Աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար Երևանում կավելացվի աղբամանների թիվը

19:13 04.03.2019

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվարի 22-ից մինչ օրս շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կազմվել է 40 արձանագրություն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում և նկատել, որ պատշաճ տեսքից բացի՝ առաջնահերթ է ապահովել քաղաքացիների անվտանգությունը: «Անկախ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներից՝ մեր ամենահիմնական պահանջը բնակիչների անվտանգության […]

̰
Համացանցում ծաղրել են 5 լիտրանոց ջրի տարայով նիստին հայտնված Պյոտր Պորոշենկոյին

18:59 04.03.2019

Համացանցում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ Ուկրաինայի նախագահը նիստերից մեկի ժամանակ ձեռքն է վերցնում հինգ լիտրանոց ջրի տարա: Օգտատերերը տարբեր մեկնաբանություններ են գրել: Մեկի կարծիքով` Ուկրաինայի նախագահը նախորդ օրը լավ գինովցած է եղել և դրա համար է իր հետ ջուր բերել, մյուսը կատակել է, թե շշի մեջ սպիրտ է կամ խմելու օդեկոլոն: Իրականում, հանդիպման ժամանակ […]

̰
Ստորագրվել է Երևանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու մասին համաձայնագիր

18:53 04.03.2019

Մարտի 4-ին կառավարությունում տեղի ունեցավ Երևանում 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը, հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից: Համաձայնագիրը ստորագրել են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի խումբ) տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն […]

̰
Հայաստանը և Բելգիան կզարգացնեն կրթական և գիտահետազոտական համագործակցությունը. ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր

18:31 04.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում: Կառավարության ղեկավարն այսօր այցելել է Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվենի կրթական, գիտահետազոտական հաստատություններ: Այցի ավարտին ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության զարգացման վերաբերյալ: ՀՀ վարչապետի ներկայությամբ նախ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Լյուվենի կրթական և գիտահետազոտական հաստատությունների գործունեությանը

18:16 04.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Մարտի 4-ի առավոտյան Հայաստանի վարչապետն այցելել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն, որը գտնվում է Բրյուսելից ոչ հեռու և համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը: Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Լյուվենի Կաթոլիկ համալսարանից, որտեղ նրան դիմավորել է համալսարանի […]

̰
Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի գործը ՔԿ-ն վարույթ է ընդունել

17:57 04.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպը, որի առթիվ հարուցվել է քրեական գործը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նշենք, որ դեպքի առթիվ այսօր ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ […]

̰
Չէինք կարող անգամ այդ մասին երազել. չեչեն պաշտոնյայի տպավորությունները Մատենադարանից

17:30 04.03.2019

Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների տեղեկատվության ու տպագրության նախարար Ջանբուլատ Ումարովն այցելել է Մատենադարան: Չեչեն նախարարը իր Instagram-ում այցից տեսանյութ է հրապարակել և ներկայացրել իր տպավորությունները: «Անհնար է բառերով փոխանցել ամբողջ տեսածս: Ես, իմ ժամանակակիցներն ու ավագ սերունդը անգամ չէինք կարող երազել,  որ մի օր կհայտնվեն հնագույն ձեռագրերի այդ պահոցում: Եվ ահա, այդ ֆանտաստիկ […]

̰
Հայ սակրավորները Սիրիայում ականներ են չեզոքացնում. ՌԴ հեռուստաալիքների անդրադարձը

17:10 04.03.2019

Ռուսաստանի երկու հեռուստաալիքներ ռեպորտաժներ են պատրաստել Հայաստանից Սիրիա մեկնած սակրավորների մասին, որտեղ ներկայացնում են հայաստանցիների կողմից այնտեղ իրականացվող ականազերծման հումանիտար աշխատանքները։ Ցուցադրվում է, թե ինչպես են հայաստանցիները հայտնաբերում ու ոչնչացնում 5 ական։ Լրատվամիջոցները պատմում են, որ հայկական կողմին Սիրիայում օժանդակում է ռուսական կողմը՝ տրամադրելով ականազերծման գույք, օգնելով անձնակազմի անվտանգության ապահովմանը։ Սակրավորներն էլ ականազերծում են ալ-Հուսեյնիա […]

̰
Ինչո՞վ է առանձնահատուկ Հայաստանը. Տիգրան Բալայանի հոդվածը Diplomat Magazine-ում

16:55 04.03.2019

Մարտի 2-ին՝ Հայաստանի Դիվանագետի օրը, Բենիլյուքսի երկրների դիվանագիտական, կառավարական, խորհրդարանական և գործարար շրջանակներում հեղինակավոր «Diplomat Magazine» հանդեսում լույս է տեսել Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի «Ինչո՞վ է առանձնահատուկ Հայաստանը» վերտառությամբ հոդվածը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքէջը: Իր հոդվածում դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստանն ու ստեղծագործ, մտավորական ու ջերմ ժպիտ ունեցող հյուրընկալ ժողովրդին: Անդրադառնալով 2018թ. […]

̰
Բա մի տարի առաջ, ժապավենը կտրում էին, թե ազատ գոտի է, բայց մի տարի չի գործում, ո՞նց կբացատրեք. Միքայել Մելքումյանը՝ նախարարին

16:50 04.03.2019

ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովում պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարց է ուղղել ՀՀ տարածքային զարգացման և ներդրումների նախարար Տիգրան խաչատրյանին: «Մեղրու ազատ գոտու պոտենցիալի շահագործումն է հետաքրքիր է, ինչքանո՞վ է ծառայում նպատակին և արդյո՞ք ամբողջությամբ օգտագործում ենք այն, թե՞ ոչ»,- հարցրեց նա: Նախարարը ներկայացրեց, թե Մեղրու ազատ տնտեսական գոտու կոնցեպտը հատկապես ում համար է ստեղծում առավելություն: […]

̰
ՀՅԴ ու ԼՀԿ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հնարավորությունները

16:36 04.03.2019

Մարտի 4-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը  հյուրընկալեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Մանե Թանդիլյանին և Գևորգ Գորգիսյանին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջկուսակցական համագործակցության  հնարավորությունները, անդրադարձ […]

̰
ՃՈ-ն հիշեցնում է` արդեն գործում է խախտումների մասին ծանուցումների համակարգի նոր տարբերակը

16:32 04.03.2019

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ 2019 թվականի փետրվարի 18-ից գործում է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ հաղորդագրությունների (SMS) և էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու համակարգի նոր տարբերակը։ Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը, որտեղ անհրաժեշտ է ընտրել համակարգում […]

̰
ՌԴ-ում Լյուքսեմբուրգի դեսպանը ԵՄ-ՌԴ հարաբերություններում միջնորդի դերը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել

16:30 04.03.2019

Ռուսաստանում Լուքսեմբուրգի դեսպան Ժան Քլոդ Քնեբելերը հայտարարել է Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Կարծում եմ, որ Լյուքսեմբուրգը հասկանում է, որ շատ վտանգավոր է երկու հակամարտող ուժեղ կողմերի մեջտեղում մնալը: Ահա, թե ինչու ենք մենք միջնորդի դերը ստանձնել ԵՄ կազմում, որի համահիմնադիրներից մեկն ենք»,- ասել […]

̰
Չեմ բացառում, որ Ռուսաստանը Վրաստանում ծրագրում է հերթական ռազմական ագրեսիան. Վրաստանի նախկին նախարար

16:26 04.03.2019

Չեմ բացառում, որ Ռուսաստանը Վրաստանում ծրագրում է հերթական ռազմական ագրեսիան: Այս մասին հայտարարել է Վրաստանի`եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում: Պետրիաշվիլին արձագանքել է անցած շաբաթ Կարասին-Աբաշիձե հանդիպումից հետո ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությանը: Նա նշել է, որ  սպառնալիք է կարդացվել է ոչ միայն Կարասինի հայտարարության մեջ, […]

̰
Շրջանառվող նախագիծը միատեսակ սուբսիդավորում է տրամադրելու բոլոր ուսանողներին. ԿԳ փոխնախարար

16:08 04.03.2019

Նախագիծ է շրջանառվում, որը սուբսիդավորում է պետության կողմից ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագիրը: Այս մասին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ խոսել է ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը: «Կառավարությունում շրջանառվող նախագիծը միատեսակ և միանման սուբսիդավորում է տրամադրելու բոլոր այն ուսանողներին, ովքեր կդիմեն բանկեր և կուզենան վարձավճարը վճարել վարկերի միջոցով: […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին

16:04 04.03.2019

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ ուղեկցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:  Ամենայն Հայոց կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունն է բերել մարզպետին նշանակման առիթով: Հանդիպման ընթացքում խոսվել է 1988 թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման […]

̰
Պետպատվերի տեղեր տալիս ենք, բայց հետագայում նրանք չեն աշխատում պետության համար. Հովհաննիսյան

15:52 04.03.2019

Պետպատվերի ծավալներն ավելացնե՞լ, թե՞ ցածր տոկոսադրույքներով ուսաողական վարկեր տրամադրել: ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանել է գործընկերոջ հարցին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում: «Պետպատվեր կոչվող ինստիտուտը խորհրդային շրջանից եկող ինստիտուտ է: Իրականում դա պետպատվեր չէ, դա նպաստ է այսօր: Պետպատվեր ենթադրում է՝ պլանային տնտեսության ժամանակ, ասենք 15 կիբեռնետիկ […]

̰
ԱՄՆ զինուժը սովորում է հակառակորդներից․ թունելներ փորելու տեխնոլոգիայի ներդրման պատվեր է իջեցվել

15:47 04.03.2019

ԱՄՆ բանակի գիտահետազոտական կենտրոնը՝ DARPA-ն, պատվեր է իջեցրել երկրի զինված ուժերի համար հողափոր թունելներ կառուցելու տեխնոլոգիաների մշակման համար։ Ծրագրի արժեքը 11 միլիոն դոլար է, և սա ընդամենը առաջին փուլն է։ Սրանով ամերիկյան կողմն ազդարարում է, որ ինքն է սկսելու օգտագործել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք տասնամյակներ շարունակ երկրագնդի տարբեր կետերում զինված բախումների ժամանակ օգտագործվել են հենց ամերիկյան […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակին

15:33 04.03.2019

Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսին: Հանդիպումը նպատակաուղղված էր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների, այս ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության քննարկմանը: ՀՀ պաշտպանության նախարարը Եվրոպայի խորհրդի պատվիրակին ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված տարատեսակ նախաձեռնությունները: Դավիթ […]

̰
Պետք է մտածել ցածր տոկոսադրույքներով ուսանողական վարկեր տրամադրելու մասին. Հովհաննիսյան

15:19 04.03.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է դրված ուսման վարձավճարների հարցը: Հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պատմեց՝ հիշում է, երբ ԿԳ փոխնախարար էր, ամենամեծ թվով դիմումները վերաբերում էին ուսման վարձերին: «Երկրում բավականին լուրջ խնդիր կա սոցիալական բեռի իմաստով: Հետագայում պետք է մտածել բանկային համակարգի, ֆինանսական տարբեր կազմակերպությունների կողմից […]

̰
Հայկ Սարգսյանի գործը քննող դատավորը «մեղադրվում է» դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից

15:10 04.03.2019

Բարձրագույն դատական խորհուրդը քննության է առել Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը: Ըստ հանձնաժողովի՝ 2018 թվականի մայիսի 24-ին Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Մարինա Սմիրնովնային, որը հետախուզման մեջ է գտնվել ՌԴ իրավասու մարմինների կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձի […]

̰
Անհրաժեշտ է ուսանողների համար ամսական տարաժամկետմամբ վճարելու հնարավորություն սահմանելը. Ուրիխանյան

14:53 04.03.2019

ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի օրակարգում մեկ հարց է. քննարկվում է «Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն է: Ուրիխանյանը բարձրաձայնեց ուսանողների ուսման վարձերի վճարման հարցը: «Գործող օրենսդրությունը չի արգելում վճարովի հիմունքներով սովորող ուսանողների համար ամսական տարաժամկետմամբ վճարելու հնարավորություն սահմանելը, բայց այդպիսի իմպերատիվ […]

̰
Փրկարարի մասնագիտությունը բարի մասնագիտություն է. ԱԻ նախարարը դիպլոմներ է հանձնել ՃԿՊԱ 15 շրջանավարտի

14:42 04.03.2019

Այսօր՝ մարտի 4-ին, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագրով ավարտական դիպլոմներ է հանձնել 17 շրջանավարտի: Շրջանավարտները Ճգնաժամային կառավարում և Արտակարգ իրավիճակներում անվտանգության ծառայության մագիստրոսի աստիճան ստացան: Շրջանավարտներից 11-ն արդեն իսկ աշխատանք ունի,  որից 2-ն այլ հաստատություններում, իսկ մյուս 11-ը՝ հենց Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Դիպլոմները հանձնելուց հետո նախարարը հրահանգեց […]

̰
Իրանի իրավապահները ձերբակալել են Փաշինյանի այցի ժամանակ անկարգություններ իրականացրած 30 ադրբեջանցու

14:29 04.03.2019

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում բնակվող 29 ադրբեջանցու (ադրբեջանախոս իրանցիների), որոնք ծայրահեղական բնույթի բողոքի ցույցեր էին արել Իրանում։ Նրանք մեղադրվում են անկարգությունների համար, որոնք իրականացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցի ընթացքում։ Խոսքը, մասնավորապես, Իրանի հյուսիսային, ադրբեջանախոս նահանգների բնակիչների մասին է, որոնք նույն նահանգներից մեկի ֆուտբոլային ակումբի հանդիպման ժամանակ մարզադաշտում այրել էին Հայաստանի […]

̰
BACK_TO_TOP