TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ պետության առաջ փակվում են դռները, այն սկսում է մեկ այլ դուռ փնտրել. Լուկաշենկոն` ռուս-բելառուսական հարաբերությունների մասին

18:24 05.03.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջիկայում կարող է ստիպված լինել տնտեսական համագործակցություն սկսել Արևմուտքի հետ: БелТА գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության հարցերով խորհրդաժողովի ժամանակ: Լուկաշենկոն հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը Ռուսաստանի մոտ «ալերգիա է առաջացնում»: «Հարցնում են՝ ինչո՞ւ եք հիստերիայի մեջ հայտնվել: Բելառուսական արտադրանքը թույլ չեն […]

̰
Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում բարձրացրեց Նորավան համայնքի կոյուղագծերի հարցը

18:21 05.03.2019

«ԲՀԿ-ին և անձամբ ինձ դիմել են Եղեգնաձոր քաղաքի Նորավան համայնքի 270 բնակիչներ՝ մի պարզ խնդրի լուծման ակնկալիքով: Թաղամասը 20 տարի է` կոյուղագիծ չունի»,- մարտի 5-ին նորավանցիների խնդիրը ԱԺ-ում բարձրացրեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքերով` նախորդ իշխանությունները չկարողացան այս խնդիրները լուծել: «Երևի ի զորու չէին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը և նշեց, որ իրենք ամեն […]

̰
Արագ արձագանքման 10 Nissan-Patrol մեքենաներ են հանձնվել ԱԻՆ-ին

18:17 05.03.2019

Մարտի 5-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 10 միավոր ճապոնական “Nissan-Patrol” արագ արձագանքման մեքենաների՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: ԱԻ նախարարությանը տրամադրված 10-ը արագ արձագանքման մեքենաներն այսօրվանից կհամալրեն նախարարության նեղ մասնագիտական ավտոպարկը: Ծրագրի շրջանակներում […]

̰
2018 թ. պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների ունեցած շուրջ 470 մլն դրամի պարտավորություն է կատարվել

18:13 05.03.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հարցադրումներով, 2018թ. աշխատանքի ծրագրի շրջանակներում երեք հիմնական ուղղություններով ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, վերջինիս համակարգում գործող մարմինների և կազմակերպությունների հարուցած կամ նրանց դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ոլորտներում: Մասնավորապես ուսումնասիրվել է ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ ընթացքում ընդերքօգտագործման […]

̰
Արհեստական բանականությունը դատական համակարգում. ե՞րբ այն իրականություն կդառնա

17:59 05.03.2019

Դատավորները գերծանրաբեռնված են, նրանց աշխատակազմերը և քննվող գործերի քանակն ամենևին համարժեք չեն, դատական ծանուցումների փոստային համակարգը վաղուց հնացած է, ժամանակն է ներդնել էլեկտրոնային համակարգ, ժամանակն է խոսել դատավորների թվի ավելացման մասին: Այս մասին այսօր ԵԽ և ԵՄ աջակցությամբ Հայաստանում դատական բարեփոխումների իրականացման 2019-2023 թվականների փուլի մեկնարկի ժամանակ ասել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ  Խունդկարյանը: «Դատավարական […]

̰
Հայաստանցի, ղարաբաղցի տարանջատումը սադրանք է. Բաբաջանյան

17:40 05.03.2019

Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ԱԺ հայտարարությունների ժամանակ իր ելույթում անդրադարձել է Հայաստանի ու Արցախի ժողովուրդների տարանջատմանն ու դրանք որակել որպես սադրանք: «Հայաստանն այսօր ապրում է բուռն ժամանակաշրջանում՝ հագեցած ներքին ու արտաքին հարուստ օրակարգերով: Այդ օրակարգերը բաղկացած են ամենօրյա ջանք ու աշխատանք պարունակող հարցերից ու հիմնախնդիրներից, որոնց լուծումը կենսական նշանակություն ունի […]

̰
Նիկոլայ Ռիժկովը կոչ է արել աջակցել ռուսաստանաբնակ հայերին

17:35 05.03.2019

Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» նիստը, որտեղ ելույթ է ունեցել  Ռուսաստանի Դաշնային խորհրդի սենատոր, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, տեղեկացնում է РУСАРМИНФО-ն: Իր ելույթում Ռիժկովը կոչ է արել աջակցել Ռուսաստանի հայ համայնքին և խոսել է միգրացիայի մասին: «Ռուսաստանում ապրող հայերը ներգրավվում են Ռուսաստանի շրջանների կյանքում: Հնարավոր է` իմաստ ունի «Լազարևյան ակումբի» նիստերից մեկում […]

̰
Մենք բոլորս մեղավոր ենք, մենք լայքում ու սրտիկում ենք ատելություն քարոզող գրառումները․ Անի Սամսոնյան

17:27 05.03.2019

Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամին խորհրդարանի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ Ամիրյան փողոցում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները բռնություն էին գործադրել ու փորձել էին աղբամանը գցել հասարակական գործիչ Նարեկ Մալյանին։ Սամսոնյանը դատապարտեց և՛ բռնությունը, և՛ սոցցանցերում այդ բռնության քարոզը, սակայն մեղավոր ճանաչեց իրեն ու բոլորին։ «Մենք բոլորս մեղավոր ենք, […]

̰
Հեղափոխությունից հետո դատավորներին այլևս չեն զանգում իշխանության որևէ օղակից. Զեյնալյան

17:24 05.03.2019

«Նախորդ տարի դեկտեմբերին ավարտվեց ԵԽ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագիրը, որի ընթացքում արձանագրվեցին մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես ԵԽ աջակցությամբ մշակվեց Դատական օրենսգրքի նախագիծը, հզորացվեցին դատական իշխանության ինքնակառավարման մարմինները, կատարելագործվեցին արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտները, բարձրացվեց իրավական ընթացակարգերի արդյունավետությունը»,- խոսելով դատական բարեփոխումների մասին` այսօր «Աջակցություն դատական  բարեփոխումների իրականացմանը. Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի […]

̰
Վահագն Հովակիմյանը՝ արտաքին աշխարհաքաղաքական շահերին ծառայող ՀՀ գործակալների մասին

17:23 05.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպահանում հայտարարել էր, թե Հայաստանում կան ոչ թե երկրին ծառայող, այլ արտաքին ուժերին սպասարկող գործակալներ: Թե մասնավորապես ում նկատի ուներ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծիք չի հայտնում, այլ միայն հաստատում է վարչապետի խոսքերը: «Երկար տարիներ տեսնում ենք, որ քաղաքական դաշտում կան գործիչներ, որոնք հայտարարում են իրենց քաղաքական գործիչներ, բայց իրենց շահը ՀՀ […]

̰
Հայաստանը շատ մոտ է դատական համակարգի անկախության եվրոպական չափանիշներին. ԵԽ ներկայացուցիչ

17:21 05.03.2019

Հայաստանում մեկնարկում է դատական բարեփոխումների հերթական փուլը: Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ առաջիկա 4 տարվա ընթացքում աջակցություն կտրամադրվի Հայաստանում դատական բարեփոխումների իրականցմանը: Ծրագիրը կոչվում  է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը. Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը»: Ծրագրի այս փուլը տևելու է մինչև 2023 թվականը: Դրա ավարտին եվրոպական կառույցներն ակնկալում են Հայաստանի դատական համակարգը տեսնել […]

̰
Դատարաններում հազարավոր գործերի վարույթը 2003-ից կասեցված է. Գագիկ Հարությունյան

17:20 05.03.2019

«Մենք այսօր բացահայտում ենք, որ դատարաններում հազարավոր գործերի՝ 2003, 2006, 2010 թվականներից վարույթները տարաբնույթ պատճառներով  կասեցված են, և դրանց ճակատագիրն անհայտ է: Դատավորը հանգիստ գրում է՝  կասեցնել գործի քննությունը փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությամբ: Եվ 6 տարով այդ  անհրաժեշտությունը իրականություն չի դառնում»,- խոսելով դատական համակարգի  խնդիրների մասին` այսօր ասել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: […]

̰
Ադրբեջանն ամեն ինչ անելու է իր հանցագործներին ստանալու միջոցով նոր Ռամիլ Սաֆարով «ծննդաբերելու» համար․ Աբովյան

17:15 05.03.2019

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձավ Հայաստանի քաղաքացի, ադրբեջանական բանակի կողմից պատանդառված Կարեն Ղազարյանի դեպքին, որն օրերս Ադրբեջանի դատարաններից մեկում կեղծ մեղադրանքով դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Աբովյանի խոսքերով՝ Ադրբեջանն այսպիսի քայլերով փորձելու է հետ ստանալ իր հանցագործներին՝ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։ Սակայն դա, ըստ Աբովյանի, բերելու է այդ հանցագործների հերոսացման, ինչը […]

̰
Կարեն Ղազարյանի մտերիմները բողոքի նոր ակցիաներ են պատրաստում․ պատգամավոր

17:11 05.03.2019

Հայաստանի քաղաքացի, ադրբեջանական բանակի կողմից պատանդառված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար Հայաստանի իշխանությունները, թեև խոստացել են ամեն ինչ անել, սակայն նրա նկատմամբ դատավճիռն արդեն ընդունվել է Ադրբեջանում, իսկ Ղազարյանի հարազատները կարծում են, որ իշխանությունների խոստումներն առաջ չեն շարժվել։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, որն ասաց, որ ինքը […]

̰
Կառավարությունը նախագիծն ընդունի՝ վնաս պատճառելով ՀՀ-ի՞ն, ինչ է, թե ընդդիմությունը չբողոքի՞. Վահագն Հովակիմյան

17:10 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի դիտարկմանը, թե ընդդիմադիրներն իրենց մեղադրում են նախկին իշխանության ավանդույթները շարունակելու մեջ, ասել է, թե իրենք ելնում են հանգամանքից, թե որքանով է այս կամ այն օրինագիծը բխում ՀՀ շահերից: Խոսքը ընդդիմության կողմից ԱԺ օրակարգ բերված նախագծերի մասին է, որոնց կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել: «Նման բան ասողները […]

̰
Զարիֆը տեղյակ չի եղել Ասադի այցի մասին. Իրանի ԱԳՆ խոսնակ

17:00 05.03.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն անցած շաբաթ ներկայացրել էր հրաժարականի իր դիմումը, տեղյակ չի եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Թեհրան այցի մասին: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Կասեմին: Խոսնակն այս առնչությամբ պարզաբանել է, որ Զարիֆը մինչև այցի ավարտը տեղեկություն չի ունեցել հյուրերի մակարդակի մասին։ Հասեմին հավելել է, […]

̰
Հույս չկա, թե Եվրոպայից փողերի «անձրև» կտեղա, ինչպես Վրաստանի դեպքում էր. Ալեքսանդր Իսկանդարյան

16:50 05.03.2019

Այսպիսի դեպքերում հաճախ մարդիկ հարցնում են՝ արդյոք փող տալո՞ւ են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մեջբերումն արեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ զրույցում: Նա նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը: «Որ հասարակ մարդու համար մատչելի բացատրեմ, այսպիսի օրինակ բերեմ. դու ունես մի ծանոթ կամ բարեկամ, որը կարող է լինել քո գործատուն, կամ մարդ […]

̰
Մարզերում հանձնաժողովի նախագահը նստում է, «ճարպիկ» հանձնաժողովականը` պրոցեսը կազմակերպում. Սիփան Փաշինյան

16:47 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը, արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իր գործընկերոջ՝ Սերգեյ Բագրատյանի հայտարարությանը, թե զինվորներին ուղղորդել են քվեարկության գնալիս, կոչ արեց դիմել իրավապահներին, քանի որ լուրջ մեղադրանք է հնչեցնում: Փաշինյանը նաև նշեց՝ մարզերում խնդիր կա, երբ ընտրական պրոցեսներից տեղյակ անձն է ողջ գործընթացով զբաղվում, այսինքն՝ հանձնաժողովի նախագահը նստում է, «ճարպիկ» հանձնաժողովականը՝ ամբողջ […]

̰
Հարց է՝ նպատակահարմա՞ր է քվեարկության օրը և նախորդող օրը քարոզչությունն արգելելը. Տիգրան Մուկուչյան

16:44 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանի մարտի 5-ի նիստի ժամանակ նշեց՝ Սահմանադրությունը, նաև Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ին հնարավորություն են տալիս օրենսդրության բարելավման նպատակով դիմել կառավարությանը կամ ԱԺ-ին՝ առաջարկությամբ: Հովակիմյանն ընդգծեց, որ ԿԸՀ-ն այս հնարավորությունից երբեք չի օգտվել, ապա հետաքրքրվեց՝ առաջիկայում հնարավո՞ր է, որ ԿԸՀ-ն կոնկրետ անցած իր փորձի հիման վրա որոշակի առաջարկություններ ներկայացնի: Տիգրան Մուկուչյանը […]

̰
Պատրաստ եմ աշխատել ՀՀ կառավարության հետ՝ խորացնելու և ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերությունները. Լին Թրեյսի

16:44 05.03.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Հանձնելով հավատարմագրերը՝ դեսպան Թրեյսին նշել է.  «Հպարտությամբ հանձնում եմ իմ հավատարմագրերը նախագահին և փաստում, որ պատրաստ եմ աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ խորացնելու և ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերությունները և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»: Շնորհավորելով դեսպանին […]

̰
ՀՀ ԶՈւ-ն ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու. Արծրուն Հովհաննիսյան

16:40 05.03.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել մամուլում տարածված այն լուրերի վերաբերյալ, որ ՊՆ-ն թաքցնում է զինծառայողների մահվան լուրերը: Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է. «Նորից շեշտում ենք, որ ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, բոլոր փորձերն այդ դեպքերը ներկայացնել թաքցրած չեն համապատասխանում իրականությանը: Որոշ հասարակական, […]

̰
Չի եղել դեպք, որ քվեատուփից հանված քվեաթերթիկներն արտացոլեն այլ պատկեր, բայց այլ կերպ արձանագրվեն. Տիգրան Մուկուչյան

16:39 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը խորհրդարանի մարտի 5-ի նիստի ժամանակ հարց ուղղեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ նկատելով, որ մինչև 2019 թ. դեկտեմբեր ընտրություններն ուղեկցվել են կեղծիքներով, ԸՕ և Սահմանադրության խախտումներով: «2011-ից զբաղեցնում եք ԿԸՀ նախագահի պաշտոնը, զբաղվել եք ընտրությունների կազմակերպման գործընթացով: Ավելի բարդ է կազմակերպել ընտրություններ, որոնց արդյունքները նախապես հայտնի՞ են, թե՞ […]

̰
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը ցրվեց

16:36 05.03.2019

Վրաստանի խորհրդարանի «Եվրոպական Վրաստան» խմբակցությունը կորցրեց խորհրդարանական փոքրամասնության կարգավիճակը։ Խմբակցությունը նման փաստի առաջ է հայտնվել Իրավական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Էկա Բեսելիայի և համախոհների՝ մեծամասնության կազմը («Վրացական երազանքը») լքելուց հետո: Խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանական փոքրամասնություն ձևավորվում է այն դեպքում, երբ փոքրամասնության կազմը համալրում են մեծամասնությունից դուրս գտնվող պատգամավորների կեսից ավելին: Այսօր արդեն մեծամասնությունից դուրս գտնվող […]

̰
Էլեկտրոնային քվեարկության մեքենաներ կիրառելու մասին կարելի է մտածել. Մուկուչյան

16:30 05.03.2019

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով քվեատուփերի վրա էլեկտրոնային հաշվիչների տեղադրման հնարավորությանը, նշեց՝ ընդհանուր առմամբ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառման առումով պետք է առաջ գնալ: Նա հայտնեց, որ ընտրողների գրանցման համակարգում լուրջ քայլ կատարեցին՝ տեղադրելով գրանցման համակարգը, իսկ էլեկտրոնային քվեարկության մեքենաներ կիրառելու մասին կարելի է մտածել: Դա, ըստ Մուկուչյանի, հնարավորություն կտա հատուկ սարքերի միջոցով կազմակերպել քվեարկությունը, […]

̰
Հնարավոր չէ կանոնակարգում մտցնել, որ մարդը, եթե ունի քաղաքական պաշտոն, չկարողանա կրկին առաջադրվել. Մուկուչյան

16:30 05.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության իր գործընկերների՝ կեղծ դիտորդական առաքելությունների հետ կապված մտահոգությանը, նկատեց՝ դա բավական թափանցիկ ակնարկ էր: Պատգամավորը նշեց՝ նախկինում իշխանությունները տոտալ ներգործության միջոցներ էին կիրառում՝ վարչական ռեսուրսը հասցնելով 100 տոկոսանոց ազդեցության, այս ընտրության ժամանակ վարչական ռեսուրսի կիրառում չնկատվեց, բայց դրա ազդեցությունը խիստ նկատելի էր: «Կա պասիվ […]

̰
Փաշինյանն ու Տուսկը քննարկել են Արցախյան հակամարտության հարցում ԵՄ հավասարակշիռ դիրքորոշումը

16:26 05.03.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են նաև Եվրամիության հավասարակշիռ դիրքորոշումն Արցախյան հակամարտության հարցում։ Այս մասին Փաշինյանը հայտնեց հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցի ընթացքում։ «Եվ մենք ողջունում ենք այն, որ Եվրամիությունը փաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է այն միակ խումբը, որ պետք է զբաղվի այս խնդրով, […]

̰
Արմեն Սարգսյանն Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության խնդիրները

16:26 05.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի շուրջ:

̰
Քարոզչական պաստառների տեղերը քիչ էին, քանի որ տարածքային թեկնածուները ևս ներգրավվում էին քարոզարշավում. ԿԸՀ նախագահ

16:24 05.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին դիմելով, խոսեց ընտրական գործընթացի երկու խնդրի մասին: Նա նշեց, որ ընտրության հետ կապված գործընթացները հրապարակային են հասարակության և քաղաքական գործիչների առջև, սակայն խնդիր կա լռության օրվա հետ կապված, ապա հարց ուղղեց՝ ԿԸՀ նախագահն ինչո՞ւ գործուն մասնակցություն չի ունենում, երբ օրվա գործառույթները խախտվում են, համարժեք […]

̰
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադարձել է «Վրացական երազանք»

16:18 05.03.2019

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադարձել է «Վրացական երազանք» կուսակցություն: Այդ մասին «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստից հետո, որին ներկա էր նաև Իրակլի Ղարիբաշվիլին, հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նրա խոսքերով՝ Ղարիբաշվիլին կուսակցությունում կզբաղեցնի «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղարի պաշտոնը: Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի նոյեմբերի 20-ից մինչև […]

̰
Սպասում ենք ԵՄ անդամների կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը․ Փաշինյան

16:15 05.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին երկու պաշտոնյաների համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը։ «Մենք դեռ սպասում ենք Եվրամիության անդամ բոլոր երկրների կողմից այդ համաձայնագրի վավերացմանը, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել համաձայնագրի տրամադրած առավելություններից»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ Տուսկի […]

̰
BACK_TO_TOP