TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում աշակերտներ էին «կորել»

11:12 06.03.2019

Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում մարտի 6-ին ԱԺ էին այցելել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները և ուսուցիչները, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը խորհրդարանից: Կրթահամալիրի սաները նիստի ավարտից հետո «կորել էին» ԱԺ շենքում: Ուսուցիչն ԱԺ-ի շենքում աշակերտներին էր փնտրում:

̰
ԵԱՀԿ խորհրդարանական ժողովում ՀՀ ընտրությունները ստացան ամենաբարձր գնահատականը. Համազասպ Դանիելյան

11:09 06.03.2019

Այսօր խորհրդարանական աշխատանքը մեկնարկեց ԿԸՀ նախագահի երեկվա հայտարարության վերաբերյալ տեսակետների արտահայտմամբ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նախ անդրադարձավ այն մարդկանց, ովքեր հայտարարում են, որ նոր իշխանությունը շարունակում է հին ավանդույթները: Նշեց. «Ովքեր ասում են, որ ոչինչ չի փոխվել, այդ քննարկումների ընթացքում ընդդիմությունը շատ հանդարտ լսեց, ելույթներ տեղի չունեցան, անգամ առանձին ֆրակցիաների կեսից ավելին ներկա […]

̰
Ազգային ժողովի ընդունած առաջին 2 օրենքի հեղինակն ընդդիմությունն է․ Միրզոյան

11:05 06.03.2019

Խորհրդարանն այսօր ավարտեց այս նիստի օրինաստեղծ աշխատանքը, որի արդյունքներն ամփոփելով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ իրենք ընդունեցին երկու օրենք, որոնք երկուսն էլ առաջարկել էր ընդդիմությունը։ Դրանցից մեկը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծն էր, որով առաջարկվում է ուսանողներին հնարավորություն տալ բուհերի ուսման վարձերը վճարել ամիս առ ամիս։ Մյուսը ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի նախագիծն էր, որով […]

̰
ԱԺ-ն միաձայն կողմ է բանակից խուսափածներին ևս 1 տարի տալ՝ վճարի դիմաց քրեական պատժից խուսափելու համար

11:03 06.03.2019

Ազգային ժողովն այսօր քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկած նախագիծը, որով բանակից խուսափած ու 27 տարին լրացած երիտասարդները կկարողանան խուսափել քրեական պատասխանատվությունից, եթե կատարեն համապատասխան վճարում։ Միաձայն՝ 116 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատեց, որ այդ հնարավորությունը տարածվի այն մարդկանց վրա, որոնք բանակից խուսափել են մինչև այս տարվա մարտի 1-ը (գործող տարբերակով այդ […]

̰
Սերգեյ Բագրատյանը` արդարությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին

11:00 06.03.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում անդրադարձավ ընտրությունների ժամանակ արդարությունն ամրապնդելու անհրաժեշտությանը: Նա այս հարցում կարևոր անելիքներ է տեսնում, նշեց. «Խոսքն ամենևին ընտրությունների որակի մասին չէ, գնահատվել են բարձր մակարդակի, դա ընդունել ենք բոլորս, խոսքը հետևյալի մասին է: Ի՞նչ է նշանակում պասիվ ազդեցություն, դա նշանակում է՝ երբ մարզպետը գյուղապետին ոչինչ չի ասում, գյուղապետը մտածում է՝ […]

̰
Ուսանողները բուհի վարձերը կկարողանան վճարել ամիս-ամիս․ ԱԺ-ն հաստատեց

10:56 06.03.2019

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագիծը, որով ուսանողներին հնարավորություն է տրվում բուհերում ուսումնառության վարձերը վճարել ոչ միայն կիսամյակ առ կիսամյակ, այլև ամիս առ ամիս՝ ուսանողի հայեցողությամբ։ Ազգային ժողովի պատգամավորներից 111-ը կողմ քվեարկեցին, 2-ը՝ դեմ, թեև վերջիններից մեկն ասաց, որ նույնպես կողմ է քվեարկել։

̰
Իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով. «Ժողովուրդ»

10:45 06.03.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է, որ անցած տարի, 2017 թվականի համեմատ, իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցի զբոսաշրջիկները վերջին եր­կու տարիներին նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառայությունները […]

̰
Զուրաբիշվիլին գալիս է Հայաստան. կսրբագրի՞ «օկուպացիայի» մասին իր հայտարարությունը. «Հրապարակ»

10:30 06.03.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 13-14-ին Հայաստան է այցելելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Այցը պաշտոնական է, երկօրյա, օրակարգը՝ հագեցած․ ավանդական այց Ծիծեռնակաբերդ, հանդիպումներ երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, Կաթողիկոսի հետ: Զուրաբիշվիլիի տարածաշրջանային առաջին այցը դեպի Ադրբեջան էր, այժմ պարիտետն է պահպանում։ Բայց մեզ ասացին, որ այցի հրավերն ուղարկել է Արմեն Սարգսյանը: Ի դեպ, Ադրբեջանում տիկինը […]

̰
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը

10:10 06.03.2019

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի մարտի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունները: Օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի […]

̰
Վահան Շիրխանյանի նախաձեռնությունը տապալվեց․ «Ժամանակ»

08:52 06.03.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կողմից նախաձեռնված Հայ սպաների միություն ստեղծելու նախաձեռնությունն այդպես էլ կմնա չիրականացած: Եթե սկզբնական շրջանում այդ գաղափարին աջակցում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ապա այժմ նա անտարբեր է դարձել: Այս նախաձեռնությանը սկզբնական շրջանում աջակցելու պատրաստակամություն էին հայտնել սփյուռքում գտնվող տարբեր հայ պաշտոնաթող սպաներ, սակայն նրանց մոտ առկա […]

̰
Բենզինի ներկրման շուկայում նոր խաղացողներ են հայտնվում․ «Հրապարակ»

08:46 06.03.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև 1 տարի է՝ խոսվում է, որ բենզինի ներկրումն այլևս ազատ է, սակայն նոր խոշոր ներկրողներ դեռ չկան։ Կան մտադրություններ․ ղազախական մի ընկերություն, Խաչատուր Սուքիասյանն է սկսել ներկրել։ Իսկ նախկիններից ոմանք հետ են քաշվել՝ Բ․Բեգլարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանիքը։ Վերջինս, ըստ լուրերի, դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի հորդորով»։

̰
Հնարավորություն ունենք շարունակելու հայկական ավանդական քաղաքականությունը ՌԴ-ի, ԵՄ-ի, Իրանի և Վրաստանի հետ

01:00 06.03.2019

Արդյո՞ք Հայաստանի հարցում Ռուսաստանի և Եվրոպայի «խանդի տեսարաններն» անցած պատմություն են, թե՞ դրանք կարող են շարունակվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին: «Քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք, ամեն ինչ կարող է լինել: Բայց միաժամանակ պետք է փաստել, որ իրավիճակն այսօր այլ է: Ես կարող եմ ասել, […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը հանդես են եկել հայտարարություններով. ՀՀ վարչապետն ու Յոհաննես Հանը պատասխանել են լրագրողների հարցերին

00:28 06.03.2019

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հարգելի պարոն նախագահ, Հարգելի պարոն հանձնակատար Հան ԶԼՄ հարգելի […]

̰
Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

21:23 05.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` կարևորելով Հայաստանի հետ համագործակցության խորացումը: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը վերահաստատել է` ԵՄ-ն […]

̰
Տիգրան Ավինյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները

20:58 05.03.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Այս մասին […]

̰
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն աշխատանքային այցով Բելգիայում է

20:46 05.03.2019

Մարտի 5-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելգիայում: Աշխատանքային այցի առաջին օրը ԱՀ խորհրդարանի ղեկավարը  Բրյուսելում այցելել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակ և հանդիպել կառույցի ղեկավար կազմի, ինչպես նաև ՀՅԴ Բելգիայի կոմիտեի, Հայ օգնության միության(ՀՕՄ), Համազգային մշակութային միության, ՀՅԴ Արամ Երկանյան Երիտասարդական միության, Հայկական մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատասխանատուների […]

̰
Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել

20:32 05.03.2019

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն: Այս մասին տեղեկացանք ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Տեղեկացնենք, որ ավելի վաղ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը, համագյուղացիների դժգոհությունների և համայնքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով, 2018 թվականի նոյեմբերի 28-ին իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան դիմում էր ներկայացրել համայնքի ավագանուն, […]

̰
Արձանագրված է ՀՀ պատրաստակամությունը ՄԻԵԴ վճիռների կատարումն ապահովելու ուղղությամբ. Զեյնալյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչների հետ

20:17 05.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Գործընկերներիս հետ քննարկել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի […]

̰
Ձեր կառավարության որդեգրած արժեքները և արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում. Տուսկը` Փաշինյանին

19:48 05.03.2019

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Մեծարգո նախագահ Տուսկ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ Սա իմ երկրորդ հանդիպումն է նախագահ Տուսկի հետ Բրյուսելում, և առաջինը` Հայաստանի վարչապետի պաշտոնին իմ վերանշանակվելուց հետո: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն նախագահ, ջերմ ընդունելության և արդյունավետ ու նպատակային […]

̰
Մեր առավել կարևոր գործընկերներն են ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը և Եվրոպան. Իսկանդարյան

19:44 05.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսել է այն մասին, թե արդյոք Բրյուսել մեկնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան կատարած այցը քաղաքական ենթատեքստ ունի: «Իհարկե, դա պարզապես պատահականություն չէ: Հասկանալի է, որ մեր առավել կարևոր հարևանները և գործընկերներն են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը և Եվրոպան: Թե որն է առաջինը, որը՝ երկրորդը, այնքան էլ […]

̰
ՀՀ վարչապետը և ԵԽ նախագահը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ

19:40 05.03.2019

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի երկրորդ օրը նախատեսված են ՀՀ վարչապետի բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ կառույցների ղեկավարների հետ: Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դրոշների մոտ ձեռքսեղմումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո տեղի […]

̰
2018թ. 10 տարում ազատազրկվածների նվազագույն թիվ է արձանագրվել. ուսումնասիրություն

19:30 05.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրապարակել է ՔԿՀ-ներում կատարված դիտորդական ուսումնասիրությունների վերաբերյալ դիտորդների ներկայացրած տվյալները: Ըստ այս տվյալների՝ մի շարք ոլորտներում բարեփոխումներ են արձանագրվել: «Շատ կարևոր արձանագրում ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից. «2018թ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեությունը բարելավվել է, իսկ ազատվածների թիվը՝ ավելացել»: 2018թ եղել է ազատազրկված անձանց նվազագույն թիվ՝ վերջին […]

̰
Մարդիկ նստած շարիկ գլորեն, մենք էլ ասենք՝ գործազրկության հարցը լուծեցի՞նք. Հովակիմյանը՝ աշխատատեղերի կրճատման մասին

19:26 05.03.2019

Երբ ասում են՝ պետական համակարգում 10 հազար քաղաքացի մնալու է գործազուրկ, խոսքը պորտաբույծների մասին է. կարծում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: SHANTNEWS.am-ի հարցին, թե ինչ հետևանքներ կարող է բերել մի շարք ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի ու հիմնադրամների փակումը, Հովակիմյանը ասել է հետևյալը. «Ժամանակին պետական կառավարման համակարգին կից ստեղծվել են ՊՈԱԿ-ներ, հիմնադրամներ, որոնց նպատակը վերնախավում […]

̰
Մարդիկ սպասում են Հարկային օրենսգրքի փոփոխություններին` կա´մ բերեք, կա´մ մի´ բերեք. Մելքումյան

19:17 05.03.2019

Հայաստանն արդեն 6 ամիս է, ինչ սպասում է Հարկային նոր օրենսգրքին, սակայն առաջարկված փոփոխությունները պարբերաբար հերքվում են, որովհետև, հավանաբար, հակազդեցության են արժանանում գործարարների կողմից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա կոչ արեց իշխանություններին՝ կա´մ բերել այդ օրենսգիրքը քննարկման, կա´մ չբերել` կողմնորոշվել։ «Եթե մենք ասում ենք, որ խորհրդարանական […]

̰
Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանին նվիրված հուշ-երեկոյին

19:06 05.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին և գործունեությանը նվիրված հուշ երեկոյին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի […]

̰
Սաակաշվիլին առաջարկել է ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ

19:00 05.03.2019

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 3-ին՝ Հռոմում, «Միասին դեպի տուն» շարժման շրջանակներում վրացի ներգաղթյալների հետ հերթական հանդիպմանն անդրադարձել է ընտրություններին, դրա անցկացման կարգին: Սաակաշվիլին առաջարկել է Վրաստանի հերթական ընտրություններն անցկացնել էլեկտրոնային քվեարկության եղանակով: Նրա խոսքերով` թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ կբացառի ընտրակեղծիքն ու կապահովի քաղաքացիների մասնակցությունը քաղաքական կարևոր որոշումներ կայացնելու գործընթացում: Սաակաշվիլիի նախաձեռնության համաձայն` երկրում պետք […]

̰
Մահացել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Կլաուս Կինկելը

18:53 05.03.2019

Մահացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին արտգործնախարար Կլաուս Կինկելը: Ազատ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավարը 82 տարեկան էր: Կլաուս Կինկելը 1972-1982 թվականներին ղեկավարել է Դաշնային հետախուզական ծառայությունը, իսկ 1992-1998 թվականներին Գերմանիայի արտգործնախարարն էր: 1998-ից հետո զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ:

̰
ԵԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին. Լայչակ

18:45 05.03.2019

ԵԱՀԿ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին ու պատրաստ է նպաստել կառուցողական զարգացումներին: ԵԱՀԿ մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը` Բաքվում կայացած ասուլիսում: Լայչակը վերահաստատել է ԵԱՀԿ-ի աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու գործում և վստահության ու երկխոսության կայունությունն ամրապնդելու […]

̰
Արա Զոհրաբյանը հիշեցրել է հայտնի անեկդոտը

18:40 05.03.2019

Թերևս ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծեն դատական բարեփոխումները, դատարանների նկատմամբ վստահությունն ու դատական իշխանության հեղինակությունը բարձրացնելն է: Այս մասին, խոսելով դատական բարեփոխումների հերթական` 2019-2023 թվականների մեկնարկի մասին, այսօր ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Ծրագիրը մեկնարկում է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության օժանդակությամբ: Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ եվրոպական կառույցների օժանդակությունն օդի պես […]

̰
Ատելության խոսքը ճնշելու համար իրավական մեխանիզմների անհրաժեշտություն կա. Մարիա Կարապետյան

18:31 05.03.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր՝ մարտի 5-ին, անդրադարձել է ատելության խոսքին, այդ թվում` երգահան Ռուբեն Հախվերդյանի վերջին` աղմկահարույց հարցազրույցին` նշելով, որ իրավական մեխանիզմների անհրաժեշտություն կա խտրական և ատելության խոսքի մասին օրենսդրության ընդունման տեսքով` որպես բռնության նոր շրջափուլերի առաջացումը կանխող միջոց: «Խտրական խոսքը, ատելության խոսքը և դրա հետևանքով ֆիզիկական բռնության դեպքերը ՀՀ-ում և հայ […]

̰
BACK_TO_TOP