23:59 24.02.2019
«Հանրության շահերից ելնելով` մարդիկ պետք է իմանան, թե որ ԶԼՄ-ն ինչ է ասում և ինչի համար: Ինձ չի հերիքում տեղին քննադատությունը: Այն ԶԼՄ-ները, փորձագետները, քաղաքական գործիչները, ովքեր տարիներով սխալ վերլուծություններ են արել, նրանց՝ քննադատությամբ հանդես գալու ընկալումը լուրջ չի ընդունվում»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Միքայել Զոլյանը նշեց, […]
23:30 24.02.2019
«Սփյուռքը պարտադրյալ գոյավիճակ մըն է: Մեր վախճանական հասցեն Հայաստանն է, մենք ուրիշ հայրենիք չունինք: Սփյուռքի մեջ տասնամյակներ շարունակ ազատ, անկախ Հայաստանի համար պայքարեցինք, երգեցինք, գրեցինք ամբողջական Հայաստան` ամբողջական հայությամբ, մեզի համար մեր եկեղեցիներեն ներս, մեր դպրոցներեն, տուներեն ներս երազ եղավ, պատմական Հայաստանի կտոր մը հողի վրա մենք հաստատեցինք ազատ, անկախ Հայաստան, ունենք Ղարաբաղ և իմ […]
23:00 24.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Իմ անձնական կարծիքով՝ հեղափոխությունը ավարտին հասցվեց միայն ընտրություններով: Ամենամեծ նվաճումներից մեկն այն էր, որ կոռուպցիոն համակարգը կոտրվեց, եթե կոռուպցիայի մեքենան ջարդվեց, սա չի նշանակում, որ մեքենան ամբողջապես ոչնչացվեց: Եթե չլինի մեր քաղաքական կամքը, ապա այլ իրավիճակում այդ կոռուպցիան կարող է […]
22:15 24.02.2019
«Բնականաբար քաղաքացին երբեք չի ասի, որ հիմա ամեն բան լավ է, բայց եթե քաղաքացին զգա դրական դինամիկա և զգա, որ կառավարությունն աշխատում է հօգուտ իրեն: Մենք չենք ասում, որ մենք խելոք ենք, իսկ դուք՝ ոչ: Մենք գործընթացը ձեռնարկել ենք այնպես, որ մշտապես կապի մեջ լինենք քաղաքացու և հանրության հետ»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ […]
21:58 24.02.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՌԴ այցից առաջ հայտարարել է, որ հրեական պետությունը շարունակելու է գործել այնքան, որքան պետք է, որպեսզի կասեցնի Սիրիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Իրանի փորձերը, հաղորդում է РИА Новости-ին: Կառավարության ղեկավարը նշել է, որ մտադիր է առաջիկայում ՌԴ կատարելիք այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկման դնել Իրանի խնդիրը: «Ես ունեմ հստակ ուղերձ իրանական ռեժիմին, […]
21:05 24.02.2019
Այսօր կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովը: ՔՊ-ն անցնում է իր զարգացման հաջորդ փուլին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ ՔՊ-ն անցնում է իր զարգացման հաջորդ փուլին և այսօր բացեցինք մի կարևոր խոսակցություն այն մասին, թե ի՞նչպիսի կուսակցություն ենք մենք կառուցում կամ վերակառուցում: Այս խոսակցությունը […]
17:17 24.02.2019
«Փոփոխությունների այն բանաձևը, որ 1995 թ-ից գործում է, Հայաստանում չի աշխատելու: Ես 1991 թ-ից զբաղվում են ակտիվ լրագրությամբ և ինձ համար ակնհայտ էր, որ այդ բանաձևի մեջ ինչ-որ բան սխալ է: Մենք պետք է կարողանանք ուրիշ բանաձևի հիման վրա ՀՀ-ում փոփոխություններ կատարենք»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովի բացման […]
16:32 24.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ռումբա է պարել կնոջ հետ Կարակասում իր կողմնակիցների հանրահավաք ժամանակ, գրում է ТАСС-ը: Նշվում է, որ միջոցառմանը ներկա է եղել կառավարության գործունեությանը կողմանակից 20 հազար մարդ: Երբ Մադուրոն կարմիր շապիկով դուրս է եկել և սկսել ռումբա պարել, նրան ծափերով ողջունել են: Հավաքի ընթացքում նա հայտարարել է, որ Վենեսուելան խզում է դիվանագիտական […]
16:19 24.02.2019
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունենում Հայաստանի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ: «Հեռանկար»-ի շրջանակներում նա պատմել է, թե ինչպիսի հարցեր են իրենց օրակարգում, նշել, որ որպես աշխարհիկ ու պետական պատասխանատուներ՝ մեկ կարևոր օրակարգ ունեն։ Այն հետևյալն է․ «Ի՞նչ ընել, ինչպե՞ս ընել, որ ժողովուրդին առաջնահերթ խնդիրները լուծման ընթացքի […]
16:03 24.02.2019
Սերբիայի մայրաքաղաքում անցկացվել է հաշվով 12-րդ ամենաշաբաթյա բողոքի ակցիան, որն ուղղված է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գործունեության դեմ, հաղորդում են տեղական աղբյուրները: Ցուցարարներն անցել են Բելգրադի կենտրոնի թունելներից մեկով, որը նրանք կոչել են «ստի թունել»՝ նկատի ունենալով երկրի՝ կառավարական ԶԼՄ-ների քարոզչական ապատեղեկատվությունը: Բողոքի ակցիաները սկսվել են շաբաթներ առաջ՝ ընդդիմադիր Բորկո Ստեֆանովիչին ծեծի ենթարկվելուց հետո: Ակտիվիստները պահանջում […]
14:03 24.02.2019
Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ գրառմանը կցելով լուսանկարներ։ https://www.facebook.com/arcrun/posts/2142900955745501
13:20 24.02.2019
«Թե՛ Թուրքիան գիտե, թե՛ Եվրոպական դատարանը, որ մեր դատը քաղաքական դատ է, շատ լավ գիտեն, որ կպահանջենք կաթողիկոսարանը, հաջորդ քայլը պիտի ըլլա մեր հազարավոր եկեղեցիները, վանքերը, կալվածքները պահանջելը, և արդարորեն պետք է պահանջենք: Կրնաք երևակայել, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիո մեջ հազարավոր ազգապատկան, եկեղեցապատկան կալվածքներ ունինք. դրանք մեր հողերը եղած են, հազարավոր տարիներ, մեր ժողովուրդն այդտեղ ապրած […]
12:08 24.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդին` Էստոնիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Էստոնիայի միջև առկա կառուցողական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվեն և կխորանան։
23:35 23.02.2019
«Միշտ Ռուսաստանի կողքին» ու «Վերջ Ռուսաստանի դեմ սադրանքներին» նման գրություններով փետրվարի 23-ին՝ «Հայրենիքի պաշտպանի օրը», Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտ Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները ակցիա են անցկացրել: Այս մասին հայտնում SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Մեր ակցիան ուղղված է այն շարժման կամ այն մարդկանց դեմ, ովքեր արտահայտվում են, թե բազան պետք է դուրս բերել Գյումրիից, մենք՝ այստեղ հավաքվածներս, ասում […]
21:44 23.02.2019
Հայաստանում հեղափոխությունից հետո նոր իրավիճակ է ստեղծվել նաև եկեղեցու շուրջ, երբ մարդկանց մի խումբ պահանջում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ինչպե՞ս է վերաբերում հարցին Արամ Առաջին Կաթողիկոսը, Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսը ասել է․ «Ես այս բնորոշումներուն չեմ հավատար՝ Հեղափոխական, հակահեղափոխական, սև, ճերմակ, կարմիր, կապույտ, նոր Հայաստան, հին հայաստան… […]
21:30 23.02.2019
Թեհրանը պատրաստ է զարմացնել ԱՄՆ-ին նավթի ոլորտում պատժամիջոցների խստացման դեպքում, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Basler Zeutung-ի հետ հարցազրույցում. «Ես չեմ ասի, թե դա ինչ մեթոդներ են: Թրամփը սիրում է անկանխատեսելիության տարրը, այդ իսկ պատճառով մենք իրեն կզվարճացնենք»: Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը Թեհրանի հետ համագործակցության հարցերում […]
20:00 23.02.2019
«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Շիրակի մարզի հատվածի վերջնական նախագիծը պատրաստ չէ: Սա ավելի շատ հետաքրքրում է այն գյուղերի բնակիչներին, որտեղով անցնելու է մայրուղին: Հենց այդ նախագծի հստակեցումից է կախված, թե գյուղերում ինչքան վարելահող է գերակա շահ ճանաչվելու: Օտարումը Ազատան գյուղում անցած տարվանից է սկսվել. շուրջ 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող գերակա շահ է ճանաչվել ու գործընթացը […]
19:30 23.02.2019
2018 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 4844 քրեական գործ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 22474 միջնորդություն (ընդհանուրը՝ 4844+22474=27318): Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից: Ստացված 4844 քրեական գործից ավարտվել է 2968-ը (61,3%): Ստացված 22474 միջնորդություններից ավարտվել է 21139-ը (94%): Ընդհանուր առմամբ՝ ավարտվել է 24107 դատական […]
19:20 23.02.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով մեդիագրագիտության կարևորությանը, խոսելով այն ուսումնական ծրագրում ներառելու հնարավորության մասին, կարծիք հայտնեց, որ այն կենսական կարևորություն ունեցող առարկա է: «Այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում և Հայաստանում, երբ կեղծ լուրերը վայրկենապես տիրաժավորվում են, օրակարգ են ստեղծում, ցույց է տալիս, որ այսօր մենք իրապես կարիք ունենք մեդիագրագետ հասարակություն ունենալու, […]
19:17 23.02.2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և անդրադարձել փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությանը` այն որակելով «իրականությանը չհամապատասխանող»: «Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձա փաստաբան Հայկ Ալումյանի իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությանը, ըստ որի՝ վարչապետը ՄԻԵԴ-ում Կառավարության ներկայացուցչին հրահանգել է պարտվել Մարտի մեկի գործերով։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Մարտի մեկի գործերի գերակշռող մեծամասնությունով ավարտված […]
18:56 23.02.2019
«Միջոցառումը կայացավ բովանդակային առումով: Սա նոր նշաձող է, մարզպետներն եկան, տեսան, որ այս նշաձողից պակաս հաջորդ միջոցառումները չպետք է լինեն: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, նախարար Սուրեն Պապիկյանին, Լոռու մարզպետարանին, մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և բոլոր այն կազմակերպություններին, որոնք կամավոր աջակցել են այս պրոցեսին, տարածք տրամադրել, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին, պարոն […]
18:35 23.02.2019
Պաշտոնական Լոնդոնը դիմել է Գերմանիայի իշխանություններին Սաուդյան Արաբիա զինամթերք արտահանելու արգելքը չեղարկելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ Գերմանիայի այս սահմանափակումն անդրադառնում է նաև այս ոլորտում գործընկեր երկրների՝ Ֆրանսիայի, Իսպանիայի ու Մեծ Բրիտանիայի վրա: Հիշեցնենք, որ 2018 թվականին Գերմանիան ամբողջությամբ դադարեցրել էր դեպի Սաուդյան Արաբիա զինամթերքի արտահանումը: Այս որոշման հետևանքով արտահանման […]
18:10 23.02.2019
Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը անցկացրել են հատուկ մարտավարական զորավարժություն, որի ընթացքն ուղեկցվել է մարտական կրակով։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։ Վարժանքներին ներգրավվել են Ադրբեջանի բանակի խորհրդային մոդելի Ս-125 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը։ Զորավարժության ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը տագնապով դուրս են բերվել պայմանական մարտադաշտ ու չեզոքացրել «հակառակորդի» պայմանական հարձակումը։ Միևնույն ժամանակ, […]
17:56 23.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտից մասնակցում եմ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովին: Սա իսկապես Նոր Հայաստանին արժանի միջոցառում է, տնտեսական հեղափոխության հզոր ազդակ: Շնորհակալություն կազմակեպիչներին՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Լոռու մարզպետարանին, նրանց աջակցած բոլոր կազմակերպություններին և անձանց, բոլոր մասնակիցներին»:
17:54 23.02.2019
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը «Ոսկե ազնվամորի» միրցանակաբաշխության շրջանակներում վատագույն դերասան է ճանաչվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է, որ մրցանակաբաշխության դատավորները միաձայն նրան վատագույն դերասան են հայտարարել՝ «Ազգի մահը» և «Ֆարենգենթ 11/9» փաստավավերագրական ֆիլմերում իր իսկ կերպարը մարմնավորելու համար: Թրամփի «մրցանակները», սակայն, այսքանով չեն ավարտվել: Նրան է տրվել նաև «վատագույն դերասանական դուետ» անվանակարգի […]
17:38 23.02.2019
Հեղափոխությունից հետո օտարերկրյա ներդրողների մոտ փոխվել է պատկերացումը Հայաստանի վերաբերյալ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ըստ նրա՝ հիմա ներդորղների մոտ ավելի մեծ վստահություն կա Հայաստանի նկատամամբ: Ենգիբարյանի խոսքով` նրանք բիզնեսի համար նոր հնարավորություններ են տեսնում Հայաստանում: «Մենք ասում ենք՝ նոր Հայաստան, իրանց համար էլ է հետաքրքիր գալ, […]
17:18 23.02.2019
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի մասնակից գործարարներից մեկը սեփական արտադրության շոկոլադ է նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Դուք մեր տաղավարն անտեսեցիք, հուսով եմ՝ կմոտենաք»: Գործարարի խոսքին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե ոչ միայն այդ, այլև ոչ մի այլ տաղավար չի անտեսել: «Անպայման մոտենալու ենք բոլոր տաղավարներին: Հուսով եմ՝ ձեր թեյից էլ փորձելու հնարավորություն կունենանք»,- […]
17:00 23.02.2019
ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունների մասին քննարկումներին: Ինչպես հաղորդում է Ilur.am-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, ասել է. «Գրեթե օր չի անցնում, որ այդ հարաբերությունների մասին որևէ «սենսացիոն» լուր, անհեթեթություն, ակնհայտ սուտ կամ հերյուրանք հրապարակ չնետվի։ Սովորաբար ես դրանց չեմ արձագանքում և ուշադրության էլ չեմ արժանացնում։ […]
16:55 23.02.2019
ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com առցանց հարթակի խմբագիր, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվ անդամ Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկման դատապարտելու առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՀԿ պաշտոնական աղբյուրներին: Բաքվի դատարանը 5,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Հաջիբեյլիին՝ երկու տարվա պրոբացիոն շրջանով՝ պետության դեմ հրապարակային կոչեր անելու, պաշտոնեական դիրքի չարաշահման […]
16:47 23.02.2019
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ արտահանողներից մեկը բարձրաձայնեց Լարսով արտահանման խնդիրների մասին: Նա հարցրեց՝ արդյո՞ք կան որոշակի պայմանավորվածություներ Վրաստանի հետ՝ Աբխազիայով անցնող ճանապարհի հետ կապված: « Բանակցությունների վերջին ռաունդը՝ Շվեյցարիա, Ռուսաստան, Վրաստան, մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ, եթե շատ անկեղծ լինեմ՝ գիտեք, որ այդ համաձայնագիրը 2011 թվականին է ստորագրվել, դա նոր բան […]