16:17 23.02.2019
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը արդեն մեկնել է Հանոյ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալության դիվանագիտական աղբյուրը, որը ցանկացել է գաղտնի մնալ: «Սպասվում է, որ Կիմ Չեն Ինը Վիետնամի մայրաքաղաք Հանոյ կհասնի զրահապատ գնացքով»,- հայտնել է աղբյուրը: Ավելի վաղ տեղեկացնում էին, որ այդ գագաթնաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփին […]
16:07 23.02.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսին ներկայացրել են մի բանաձև, որը կարգելափակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշումը: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին էլ հայտնել է, որ այդ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա երեքշաբթի: Այս թեմային արձագանքել է նաև նախագահ Թրամփը: Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի […]
15:59 23.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Պարզապես հարուստ մարդը դեռևս օլիգարխ չէ, օլիգարխը այն մարդիկ են, ովքեր տնօրինում են երկիրը և մնացածներին չեն հարցնում: Հարուստ մարդիկ մնացել են, եթե նրանք ազնիվ կերպ աշխատում են այսօրվա կանոններով և իրավապահ մարմինների հետ խնդիրներ չունեն, ապա թող մնան […]
15:54 23.02.2019
ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նշանակման առաջին իսկ օրից, կարևորելով մեդիագրագիտությունը, տարբեր կազմակերպությունների հետ է հանդիպել, քննարկումներ ունեցել: Մեդիագրագիտությունն ապագայում ներառվելու է ուսումնական ծրագրում՝ իբրև առարկա: «Ինչո՞ւ առանձին առարկայի տեսքով հիմա չենք ներառում, որովհետև ուսումնական պլանը, առարկայական ծրագրերն ու չափորոշիչներն […]
15:51 23.02.2019
Ֆրանսիայում արդեն 15-րդ շաբաթն է՝ շարունակվում են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ: Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով՝ նախորդ շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 41 հազար մարդ: «Դեղին բաճկոնների» բողոքի […]
15:44 23.02.2019
Ամերիկյան Microsoft ընկերության մի խումբ աշխատակիցներ դիմել են ընկերության ղեկավարությանը՝ պահանջելով կասեցնել երկրի պաշտպանության նախարարության հետ պայմանագրի կատարումը։ 50 անձի ստորագրությամբ դիմումը վերաբերում է ամերիկյան բանակին համալրված (լրացված) իրականության HoloLens ակնոցներ մատակարարելու պայմանագրին։ Այդ ակնոցները կրում են դիսփլեյներ, որոնց վրա երևում է ոչ միայն բուն իրականությունը, այլև հոլոգրամներով հավաքված առանձին երկչափ կամ եռաչափ պատկերներ (քարտեզներ, […]
15:37 23.02.2019
Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Աայս անգամ էլ նրանց դիրքեր ճանապարհելու է գնացել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Խիզախության համար առանձնահատուկ վերաբերմունքի եք արժանի։ Հպարտությամբ փաստում եմ, որ ձեր պատրաստակամությամբ օրինակ եք ծառայում մեր ոստիկանական մեծ ընտանիքի համար․ արդեն մի շարք ստորաբաժանումների բազմաթիվ ծառայողներ ևս պատրաստակամություն են հայտնում գալ ու կանգնել […]
15:30 23.02.2019
«Հայաստանից ամիսը 50 հազար գառան արտահանման պոտեցիալ կա, և մենք այդ պոտենցիալն իրականացնելու համար պետք է կարողանանք առաջին հերթին գյուղացիական փոքր տնտեսություններին վարկավորել, նրանց համար արոտների հասանելիության պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ վարկը վերցնեն ու հնարավորություն ունենան մթերել իրենց արտադրանքը իրենց շահավետ գնով, եկամուտ ստանալ, ի վիճակի լինել և´ վարկը փակել, և´ տնտեսությունն ընդլայնել: Ձեր […]
15:25 23.02.2019
«Ներդրողը գնում է այնտեղ, որտեղ շահույթ կա: Ես համաձայն եմ, որ մարզերում ներդրողների ծախսն ավելի շատ է, քան մայրաքաղաքում, որտեղ կան ենթակառուցվածքներ, որտեղ ամեն ինչ հասանելի է, և բիզնեսի ծախսերն ավելի քիչ են: Երևանում շահույթ ստանալու հնարավորություններն ավելի շատ են, քան մարզերում: Բայց մենք մարզերում կարող ենք ներդրումները խրախուսել ոչ միայն արտոնյալ հարկային պայմաններով, այլև […]
15:22 23.02.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուժ չկիրառել ցուցարարների դեմ. այս մասին ասված է Գուտերեշի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ է անում երկրի իշխանություններին ուժ չկիրառել ցուցարարների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ: Գուտերեշը ուրբաթ հանդիպել էր Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասին և նրա հետ քննարկել […]
15:16 23.02.2019
Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Մետրոն հիմա էլ մնում է ամենահարմարավետ, բնապահպանության տեսակետից մաքուր, արագընթաց ու անվտանգ փոխադրամիջոցը: Այսուհանդերձ, իր թերզարգացածության պատճառով Երևանի մետրոն ամենագրավիչ փոխադրամիջոցը չէ: Մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը՝ Չարբախը, բացվել է 1996թ.: Դրանից հետո տևական ժամանակ խոսում էին Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին: Խորհրդային տարիներին մշակված նախագիծը […]
15:14 23.02.2019
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրի շրջանակներում անցկացվող համաժողովից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը անդրադարձել է ոչ միայն ծրագրի հնարավորություններին, այլև խոսել տնտեսական հեղափոխության իրականացման ընթացքի ու ակնկալվող արդյունքների մասին: «Կարճաժամկետ թվերով երբեք մի’ դատեք, որովհետև iնչի մասին մենք ենք խոսում, էապես փոխված իրավիճակ է, […]
15:04 23.02.2019
Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։ Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ բաժնի շենքային պայմաններին, եղել է բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։ Ոստիկանության պետը զրուցել է ծառայողների հետ՝ հրահանգելով ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները, ահազանգերին արձագանքել արագ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը։ Ոստիկանության Մալաթիայի […]
14:52 23.02.2019
Բելառուսի գլխավոր ձեռքբերումը անկախ պետության հիմնումն է, և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատիվ է համարում լինել այդ երկրի առաջին նախագահը։ Այս մասին նա հայտարարել է երկրի ռազմական ակադեմիայում ելույթ ունենալիս։ Նույն խոսքի ընթացքում նա նաև անդրադարձել է Բելառուսի՝ որևէ պետության միանալու մասին խոսակցություններին։ «Դուք ի՞նչ է, սեփական ձեռքերով կթաղեի՞ք այն՝ ներառելով որևէ պետության՝ ոչ այն […]
14:48 23.02.2019
Բանակի 2019 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկային միջոցառումների շրջանակում փետրվարի 22-ին մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի են բերվել ՊԲ շտաբի և միավորումների վարչության սպաները: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ իրականացվել են մարտավարաշարային պարապմունքներ, շտաբային մարզումներ, ճշգրտվել են բաժինների ու ծառայությունների խնդիրները մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերելու ժամանակ: Համապատասխան միջոցառումների […]
14:30 23.02.2019
«Էն բանկային քաղաքականությունը, որ մինչ այժմ եղել է, ավելի շատ վաշխառուական քաղաքականություն է, որ ուղղված է եղել մարդու եղածը ձեռքից խլելուն: Մենք էսօր մեզ զգում ենք հուսալքված և լքված վիճակում: Մեծ քայլ էր, իհարկե, որ ֆիզիկական անձանց բանկային պարտքերն ու տոկոսները ներվեցին, սակայն ընկերությունների վերաբերյալ ոչ մի քայլ էդ առումով չեղավ: էս պայմաններում մարդը ո՞նց […]
14:22 23.02.2019
«Լոռու մարզի արդյունաբերական պոտենցիալի 80 տոկոսն ապահովում էին «Թեղուտ» ՓԲԸ-ն և Ալավերդու պղնձաձուլարանը: Դրանք հիմա չեն աշխատում, և մարզի արդյունաբերական ցուցանիշները բավականին ցածր են: Լուծումը մենք պետք է փնտրենք ոչ թե դրանց վերագործարկման, այլ դրանց հնարավորություններն օգտագործելու մեջ: Ուզում եմ առաջարկել «Ալավերդին` որպես պղձահանքերի տուրիզմ» ծրագիրը: Մենք, պարո´ն վարչապետ, Ձեզ ուղղված նամակ ունենք, որի արդյունքում […]
14:08 23.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ծանոթացել է թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ: Ժամանակակից մոտեցումներով կառուցվող սեյսմակայուն այս դպրոցը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, […]
13:52 23.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև Հայաստանի ու արտերկրի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում` հետևյալն է, կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունն […]
13:47 23.02.2019
«Ներդրողների համար շատ հստակ պետք է պահպանվի մրցակցային դաշտը: Մեծ առավելություն են ձեռք բերում այն տնտեսվարողները, ովքեր արդյունավետ և ճիշտ են աշխատում: Եթե ժամանակին մարդիկ հաջողում էին, որովհետև կապակցված էին այս կամ այն մարդու հետ, հիմա դաշտն այնքան է հավասար, որ ներդրումի մենաշնորհ չկա, որ ճիշտ աշխատող, հմուտ ու տեսլական ունեցող գործարաները շատ արագ պիտի […]
13:28 23.02.2019
«Ոչ թե ոնց անեմ, որ խոչընդոտեմ, այլ ինչո՞ւ չանենք սա. այսպիսի մտածելակերպ պետք է լինի Հայաստանում, որպեսզի զարգանա ներդրումային ու բիզնես դաշտը: Ներդրումներ գրավողը պետք է լինի նախագծի հեղինակը` ինչո՞ւ գալ Հայաստան, ինչո՞ւ ներդրում անել: Ինքը պիտի գա, որովհետև այստեղ հնարավոր է գումար աշխատել,- «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ ասել է «Կանգուն» փորձագետների ակումբի […]
13:14 23.02.2019
«Հայերի մեջ հայերը կարողանում են խնդիր լուծել: Հայերը կարողանում են բարդ խնդիրներ լուծել: Դա է պատճառը, որը տեխնոլոգիաները մեր երկրում դարձել են իրական հնարավորութուն: Մենք գործ ունենք մի ոլորտի հետ, որը զարգանում է ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխահում: Պետք չէ հետ մնալ աշխարհից: Աշխարհի տեխնոլոգիական զարգացումը մեզ հնարավորություն է տալիս նոր ուղղությունների՝ նոր […]
13:04 23.02.2019
Հայազգի Սելինա Դողանը, որ Թուրքիայի ազգայնական ԺՀԿ կուսակցությունից ընտրված պատգամավոր է եղել երկրի խորհրդարանում, որոշել է թեկնածությունը դնել Ստամբուլի ավագանու ընտրությունների ժամանակ։ Նա առաջադրվելու է իր հարազատ Շիշլի թաղամասում։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Դողանը առաջին հայերից է, որ թուրքական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել տասնամյակների ընդմիջումից հետո։ Նա ներկայացնում է Թուրքիայի հանրապետության […]
12:52 23.02.2019
«Հայաստանը ու մանավանդ Լոռու մարզն ունի սքանչելի բնություն, խոհանոց, ճարտարապետություն, մարդիկ, մեծ պոտենցիալ, սակայն չկան ենթակառուցվածքներ: Դրանից պետք է մենք սկսենք, որ մարդիկ իրենց ամենահասարակ կարիքները կարողանան բավարարել: Ակտիվ տուրիզմի հարցը բավական զարգացած է աշխարհում, և այդ սեգմենտը Հայաստանում մեծ պոտենցիալ ունի: Ես համոզված եմ, որ դա այստեղ լավ կաշխատի»,- «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» […]
12:35 23.02.2019
«Գործարար ոլորտում այլևս չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ պետական համակարգի կամ տարբեր կառույցների միջամտության հետևանքով: Ազատ մրցակցային դաշտը, շուկաներ մուտքի ազատությունը պետք է լինեն այն հիմնական գործոնները, որոնք առաջնորդում են յուրաքանչյուր գործարարի որոշում կայացնելուց»,- «Իմ քայլը հանու Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա […]
12:27 23.02.2019
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Հաղթանակի զբոսայգում նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը։ Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: Միջոցառումն ավարտվել է հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով: Ավարտից հետո ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է հայրենիքը պաշտպանող բոլոր մարդկանց, առաջին […]
12:24 23.02.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
12:18 23.02.2019
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին առաջիկայում Երևանում կլինի: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջի գրառումից: «Ուրախությամբ հայտնում ենք, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների դեսպան Լինն Թրեյսին կժամանի Երևան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լինն Թրեյսին երդում է տվել որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան:
11:59 23.02.2019
«Իմ քայլը» հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրի շրջանակներում Լոռիում անցկացվող բիզնես-ֆորումին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, ելույթ ունենալով, խոսել է քաղաքական հեղափոխությունից տնտեսական հեղափոխություն անցում կատարելու մարտավարության մասին: Նա հարց է առաջ քաշել, թե արդյոք հայ ժողովուրդը կարող է հասնել մի էֆեկտի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք. «Այն ժողովուրդը, […]
11:44 23.02.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու մարզ: Մարզկենտրոն Վանաձորում տեղի է ունենում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը: «Ներկայացնելու ենք մոտ 50 ծրագիր տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված, լինելու է նաև էքսպո ցուցադրություն, որի ժամանակ ցուցադրվելու է լոռեցի արտադրողների արտադրանքը, լինելու է պանելային քննարկում մի քանի խոշոր բիզնեսմենների ու տնտեսական զարգացման նախարարի […]