13:59 16.02.2019
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի քույրը Sky News-ի ուղիղ եթերում մերկացել է` այդկերպ արտահայտելով իր բողոքն ընդդեմ Brexit-ի: Այս մասին հայտնում է Mediaite-ը: Նշվում է, որ Ջոնսոնի քույրը շոուի քննարկման մասնակիցներից է եղել: Բանավեճի ժամանակ նա, ի նշան բողոքի, որոշել է մի կողմ նետել իր զգեստը, որպեսզի իր անհամաձայնությունն այդկերպ արտահայտի: «Որքան ես եմ տեղյակ, մեր օրերում […]
13:33 16.02.2019
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ մամուլի հրապարակումների` 2018 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես ունեն: Օրեր առաջ մամուլը գրել էր, որ նա վերադարձել է Երևան: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան և պահանջել վերադարձնել գումարները, […]
13:28 16.02.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանատի իր գործընկերոջ՝ Յուսուֆ բին Ալավիի հետ ու քննարկել երկկողմ օրակարգի հարցեր։ Դրանց թվում են եղել․ Առևտրային, տնտեսական ու զբոսաշրջային համագործակցությունը, Զարգացման օրակարգը, Համագործակցության իրավական բազան, Արցախի հակամարտությունը։ https://twitter.com/MFAofArmenia/status/1096691328509984773
13:26 16.02.2019
Փետրվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի արցախյան շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել […]
13:14 16.02.2019
Պետական կառավարման համակարգը ուռճացված է: Ըստ այդմ` պետական կառույցներում կրճատումներ են սպասվում: Սա վերաբերում է նաև մարզպետարաններին: Շիրակի մարզպետարաններում կառուցվածքային փոփոխությունները վարչությունների և բաժինների օպտիմալացման տարբերակով են լինելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Նույն ֆունկցիոնալությունը կամ նման ֆունկցիոնալություն ունեցող կառույցների համախմբում ենք ունենալու, այսինքն` դերերը, դերակատարումները համախմբվելու են: […]
13:02 16.02.2019
Վենեսուելայի իշխանությունները ընդդիմության հետ բանակցություններ են վարում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox News-ին տված հարցազրույցում: «Գեներալները, գլխավոր ֆիգուրները, որոնք աջակցում են Նիկոլաս Մադուրոյին, ընդդիմության հետ մշտական երկխոսություն են վարում. դա մակերեսային է, սակայն երկխոսություն կա»,- ասել է Բոլթոնը: Նա նշել է, որ Վենեսուելայում կա ավելի քան 2000 գեներալ. […]
12:52 16.02.2019
Գերմանական Die Zeit պարբերականը ծավալուն հարցազրույց է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որում անդրադարձ է կատարել Թավշյա հեղափոխության պատճառներին, ընթացքին: Հեղինակը նախաբանում պատմում է, որ երբ 2018թ. Հայաստանում սկսվեց «Թավշյա հեղափոխությունը ընդդեմ կոռուպցիայի և ավտորիտար կառավարության, ամբողջ աշխարհի հայացքն ուղղվեց դեպի Հարավային Կովկասի այս փոքրիկ երկիրը: Միլիոնավոր հայեր են ապրում սփյուռքում, որոնք աջակցում էին […]
12:35 16.02.2019
Ռուսաստանի ՊՆ «Զվեզդա» ալիքը ներկայացրել է ռուսական Տ-90ՄՍ տանկի փորձարկումների կադրեր, որոնք ցուցադրում են ինչպես տանկի մանևրայնությունը, այնպես էլ դիպուկությունը և այլ բնութագրեր, որոնք ուղղված են միջազգային գնորդների հետաքրքրությունը շարժելուն։ Տեսանյութին կից հրապարակման մեջ նշվում է, որ թեև տանկը համալրվել է մոդուլային դինամիկ զրահով, սակայն դրա զանգվածը չի գերազանցել 50 տոննան, ինչի արդյունքում մեքենան շարունակում […]
12:30 16.02.2019
Սոչիում շարունակվում է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների երկարատև, մի քանի օր շարունակվող հանդիպումը, որի քաղաքական արդյունքներից բացի, մամուլի ուշադրությունը գրավում են նրանց խաղերը։ Այսօր էլ երկու նախագահները հոկեյ են խաղացել իրար հետ։ Նախագահները երկուսն էլ եղել են նույն թիմից ու իրենց մրցակիցներին հաղթել են 16։1 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել և՛ Պուտինը, և՛ Լուկաշենկոն, և՛ […]
12:20 16.02.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Նիդեռլանդների իր գործընկեր Ստեֆ Բլոկի հետ ու քննարկել երկկողմ ու բազմակողմ օրակարգի հարցեր։ Դրանց թվում են եղել․ Տնտեսական համագործակցությունը, մասնավորապես ՏՏ, բարձր տեխնոլոգիաների, ինովացիաների ոլորտներում, Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն ու ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը։ #MSC2019: FM @ZMnatsakanyan met with @ministerBlok, FM of […]
12:14 16.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն իր տեսակետն է հայտնե այն մասին, թե ինչու իր ղեկավարած երկիրը չի կարողանում մտնել ԵՄ կազմ: Նա հայտարարել է, որ դրա պատճառն այն է, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Այս մասին հայտնում է թուրքական A Haber-ը: «Ուրեմն թող նրանք այդ մասին ուղիղ ասեն»,- հայտարարել է էրդողանը: Ավելի վաղ՝ անցած տարվա […]
11:55 16.02.2019
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Երկրապահ կամավորականների միությունը պետք է լուծարվի: «Երկրապահ կամավորականների միությունը նախկին ռեժիմի կողմից սկսած ստեղծվել և կատարելագործվել է որպես իր անվանմանը և հանրահռչակած նպատակներին հակառակ գործող կազմակերպություն: Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության փոխարեն՝ սերնդի արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խեղում, կամավորական ազատամարտիկի վեհության փոխարեն՝ շահամոլության սերմանում, անարժան կերպարների մատուցմամբ՝ […]
11:20 16.02.2019
Մյունխենում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Ֆիլիպպե Էտիենի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ընդլայնման, երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության ծավալումը՝ գոհունակությամբ նշելով, որ այն նշանավորվում է երկու […]
10:59 16.02.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին ամսում ՀՀ պետական պարտքն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պարտքն աճել է 28.1 տոկոսով. եթե դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 922.9 մլն դոլար, ապա հունվարի 31-ի դրությամբ այն հասել է 6 մլրդ 951 մլն դոլարի: Այս պարտքի առյուծի բաժինը ՀՀ կառավարության […]
10:24 16.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպտիմալացման` աշխատակազմի մինչև 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից: Ըստ մեր տեղեկությունների` կրճատումների ժամանակ շեշտը դրվելու է այն բաժինների և վարչությունների վրա, որոնք ուռճացված են, այսինքն` […]
09:58 16.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն ավարտել է «Մարտ 1»-ի գործի նախաքննությունը` բայց միայն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի դրվագով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն` «Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած […]
09:31 16.02.2019
«Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարիներ շարունակ շրջում էր 001 LU 01 համարներով Mercedes S-Class-ով: Նրան ուղեկցում էր ՊՊԾ-ի համարներով Nissan-ը՝ առկայծող փարոսիկներով, որով շրջում էին Մարգարյանի թիկնապահները։ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չունի անվտանգության աշխատակիցներ, անգամ վարորդից չի օգտվում՝ հաճախ ինքն է վարում ծառայողական մեքենան։ Երբեմն վարում է նախորդից մնացած Mercedes-ը, բայց ավելի հաճախ՝ […]
08:41 16.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը առաջիկա օրերին կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել Կոստանյանի մասնագիտական կարողությունների մասին՝ դրանով դրական ֆոն ապահովելով նրան Հին Հայաստանից Նոր Հայաստանի իշխանական համակարգ տեղափոխելու համար»:
01:00 16.02.2019
«Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է ներդրումների հարցին. «Եթե ձեր ներքին կապիտալը չի ուզում ներդրում կատարի ձեր երկրում, դրսի կապիտալ ունեցողը ինչո՞ւ պիտի ուզենա: Ինչո՞ւ են դուրս տանում իրենց կապիտալը: Հայաստանից դուրս գնացող ապրանքը չի հարկավորվում: Իշխանությունը պիտի ներկայացներ հակաճգնաժամային ծրագիր: Գույքագրեք, տեսեք, թե ինչ ունեք և ինչով եք […]
23:01 15.02.2019
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի հետ՝ ալբանական կողմի նախաձեռնությամբ։ Զրուցակիցները նշել են, որ երկկողմ հարաբերություններում չիրացված մեծ ներուժ կա և կարևորել են հետևողական աշխատանքը փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Խոսելով տարածաշրջանային հակամարտությունների`մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Որևէ երկրի կողմից ի նպաստ […]
22:41 15.02.2019
ՀՀ առողջաօահության նախարար Արսեն Թորոսյանը Պոլսո պատրիարքարանում հայ համայնքի ներկայացուցիչների առաջ ելույթ է ունեցել. «Այնպես է ստացվել, որ ես կառավարության առաջին անդամն եմ, որ եղել է այստեղ մայիսից հետո, և դա ինձ համար մեծ պատիվ է: Երևի տեղյակ եք, որ Հայաստանում վերջին շրջանում կտրուկ դրական փսփոխություններ են լինում, և երեկ եղավ վերջնական ակորդը՝ կառավարության ծրագրի […]
21:42 15.02.2019
Փետրվարի 15-ին Մյունխենում Հայասատնի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ հայ համայնքի դերակատարումը։ Զրուցակցի խնդրանքով ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ […]
20:54 15.02.2019
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ հաջողվել է հասնել «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժի խափանման միջոցի փոխարինմանը։ «Մեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր […]
20:41 15.02.2019
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Վահե Հովհաննիսյանը, Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Գոռ Գևորգյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի […]
20:25 15.02.2019
Փետրվարի 15-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ: Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը և սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Զոհրաբ Մնացականյանը և Սամեհ Հասան Շուքրին բարձր գնահատեցին ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված […]
20:18 15.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր Մյունխենում հանդիպել է խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են համագործակցության, Հայաստանում «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։Նախագահ Արմեն Սարգսյանը և Ռոլանդ Բուշը մասնավորապես անդրադարձել են արհեստական բանականության մշակման ոլորտում […]
20:09 15.02.2019
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի […]
20:00 15.02.2019
Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքից բնակիչներին վտարելու վերաբերյալ դատական երկրորդ որոշումն է կայացվել: Շենքում մնացած 3 միայնակ տարեցներին տարածքն ազատելու պահանջով կառույցի սեփականատերը հայց էր ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: Հայցը բավարարվել էր, որից հետո բնակիչներն այն բողոքարկել էին Վերաքննիչ դատարում: Վերաքննիչը մի քանի ամիս քննելուց հետո վճիռն անփոփոխ է թողել, ինչը նշանակում […]
19:32 15.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի շարունակական խորացումը և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը: Դեսպան Լազարոթոն նշել է, որ պաշտոնավարման ընթացքում պատրաստ է ներդնել […]
19:30 15.02.2019
Գյումրիում անօթևանության խնդիրը միայն տնակների բնակիչներով չի սահմանափակվում: Երկրաշարժին բնակարան կորցրած ու փոխհատուցում չստացած, նաև մասնակի փոխհատուցում ստացած և անօթևանի կարգավիճակ չունեցող բազմաթիվ ընտանիքներ բնակվում են նախկին մանկապարտեզներում ու վարչական շենքերում: 30 տարում չհստակեցվեց նաև այդ շենքերի կարգավիճակը, որոնց մեծ մասը վթարային է: Տարբեր տարիների քաղաքապետարանը շատ ընտանիքների բնակության տարածք է տվել նախկին մանկապարտեզներում՝ խոստանալով, […]