12:10 07.02.2019
Փետրվարի 1-ից մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը:
Ծրագրի կայացման գործում մեծ դերակատարում են ունեցել «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բժիշկները, նաև առողջապահության նախարարի հրամանով հաստատված գլխուղեղի կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված ազգային ծրագրին աջակցող Սփյուռքի աշխատանքային խումբը` ի դեմս Վիկեն Բաբիկյանի (Բոստոնի համալսարան, ԱՄՆ, նյարդաբանության պրոֆեսոր), Րաֆֆի Ավիտսյանի («Քլեվելենդ» կլինիկա, ընդհանուր անեսթեզիոլոգիայի բաժանմունք, ԱՄՆ, անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր, նեյրոանեսթեզիոլոգիայի ծրագրի տնօրեն), Արթուր Գրիգորյանի (Տորոնտոյի համալսարան, Կանադա, նյարդաբան), Միքայել Գրիգորյանի (ԱՄՆ, նյարդաբան, էնդովասկուլյար նյարդավիրաբույժ), Ներսես Սանոսյանի (Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, ԱՄՆ, նյարդավիրաբուժության դոցենտ), Միքայել Սքոն Մուրաթօղլու (Ալբերտայի համալսարան, Կանադա, նյարդավիրաբուժության դոցենտ):
Քննարկումներ են կազմակերպվել նաև Ֆրանսիայի առաջատար նյարդաբանական և նեյրո-անոթային կլինիկայի նյարդավիրաբույժ Մանվել Աղասանյանի և Մոսկվայի սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի վիրաբույժ Բագրատ Ալեքյանի հետ, որոնց կողմից ծրագիրն արժանացել է հավանության:
Արդեն իսկ ծրագրի շրջանակներում 7 քաղաքացի ստացել է անհրաժեշտ բուժօգնություն` կատարվել է 4 թրոմբոլիզիս և 2 թրոմբոլիզիս` զուգակցված թրոմբէկտոմիայով: 1 պացիենտի էլ կատարվել է ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, որից հետո չի իրականացվել թրոմբէկտոմիա` թրոմբի անոթի դիստալ հատվածում գտնվելու պատճառով: Վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից:
Մյուս 6 պացիենտի վերաբերյալ հաղորդվում է, որ թրոմբոլիզիս ստացած 3 պացիենտ առողջական վիճակի բարելավմամբ դուրս է գրվել, իսկ 1-ը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: 2 պացիենտ, որոնց իրականացվել է թրոմբոլիզիս` հաջորդած թրոմբէկտոմիայով, ուղեկցող այլ հիվանդություններով պայմանավորված շարունակում են բուժումը:
23:08 27.05.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպքՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց […] ...
23:02 27.05.2025
Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնումԲաքվում է Պակիստանի վարչապետը: Պաշտոնական այցի առաջին օրը Մոհամմադ Շահբազ Շարիֆը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնենք՝ Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն: Ի՞նչ նպատակով է գնացել Բաքու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ Մոհամմադ Շահբազ Շարիֆը Բաքվում էր ընդամենը 4 ամիս առաջ, այն […] ...
22:56 27.05.2025
ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանըՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...
22:49 27.05.2025
Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-նՄայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...
22:42 27.05.2025
Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշարՍտոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...