TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար

07:16 01.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Հրապարակված որոշման մեջ նշված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ»: Նշենք, որ Ավետ Ադոնցն Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին

01:03 01.02.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հունվարի 31-ին ՀՀ վարչապետը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլն քաղաքից ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին: Փետրվարի 1-ին Բեռլինում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, […]

̰
«Մենք չկարողացանք ստեղծել այն պետությունը, որի մասին գրել էինք «դավթարում», նոր սերունդը պետք է շտկի նախկին սխալները». Անահիտ Բախշյան

00:55 01.02.2019

Այսօրվա երիտասարդ սերունդը մեզնից ավելի լավն է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: «Մեկ անգամ չէ, ես լավ հիշում եմ՝ Ազատության հրապարակում դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված այդ միտինգներից մեկի ժամանակ ասացի՝ պիտի ներողություն խնդրենք երիտասարդությունից, որ էսպիսի ժառանգություն, երկիր ենք տալիս: Մեզ չհաջողվեց, մենք չկարողացանք այն պետությունը ստեղծել, որը […]

̰
Թրամփը Մեքսիկայի սահմանին կառուցվող պատը համեմատել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակի հետ

00:45 01.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի սահմանին ստեղծված իրավիճակը համեմատել է Աֆղանստանի հետ: Նրա խոսքերով՝ Մեքսիկան հարավային սահմանին հումանիտար ճգնաժամ է ստեղծում, որը տարածվում է ամբողջ ԱՄՆ-ի տարածքում: «Ավելի վատ է, քան Աֆղանստանում»,- գրել է Թրամփը Twitter-ում: Նա նաև նշել է, որ Մեքսիկայի սահմանին կառուցվող պատի ինչ-որ հատվածներ արդեն ամբողջությամբ պատրաստ են: «Պատի որոշակի հատվածներ պատրաստ […]

̰
Համացանցում հիմա ավելի շատ ամբոխային մոտեցումն է գերակշռում. Նարինե Թուխիկյան

00:40 01.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Թուխիկյանը խոսել է քաղաքական մեծամասնություն կազմելում լինելու վերաբերյալ իր ունեցած պատկերացումներից ու այդ ֆոնին որոշակի խնդիրներ բարձրացնելու առումով առաջացող խնդիրների մասին: «Քաղաքական մեծամասնության թիմից լինելու փաստը կաշկանդում է միայն մի բանով, որ ահռելի պատասխանատվություն է բարդել յուրաքանչյուրիս ուսին: Եվ սխալվելու իրավունք չունենք»,- ասել […]

̰
ԱՄՆ-ն և ՌԴ-ն հրթիռների հարցում կրկին ընդհանուր հայտարարի չեն եկել

00:32 01.02.2019

ԱՄՆ-ը և ՌԴ-ն հերթական անգամ փորձել են համաձայնության գալ զենքի վերահսկման հարցում Պեկինում  տեղի ունեցած ՄԱԿ-ի նիստի ժամանակ, սակայն անհաջող բանակցություններ են եղել: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Անդրեա Թոմփսոնի հետ հանդիպումից հետո։ «Ցավոք, հաստատում չկա: ԱՄՆ կողմի դիրքորոշումը բավականին խիստ է ու վերջնագրային»,- ասել է Ռյաբկովը: […]

̰
Ես նախկինում էլ քաղաքականությամբ եմ զբաղվել. Նարինե Թուխիկյան-Խաչատրյան

00:30 01.02.2019

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Թուխիկյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է քաղաքական դաշտ մուտք գործելու որոշման ու հետագայում մշակութային ոլորտի առաջնային խնդիրների լուծման՝ իր ուրվագծած ճանապարհների մասին: Նա հայտարարել է. «Այն գործունեությամբ, որ ես զբաղվել եմ մինչև այս՝ ևս եղել է քաղաքականությամբ զբաղվել: Դա մշակութային քաղաքականությունն էր, և, ենթադրում եմ, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլնում հանդիպել է գերմանահայ համայնքի և գերմանահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

00:14 01.02.2019

Մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու և քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում առավել մեծ ու առավել հաստատուն տեղ զբաղեցնելու համար. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլնում հանդիպել է գերմանահայ համայնքի և գերմանահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է. «Հոգեշնորհ Հայր Սուրբ, Գերմանահայ համայնքային կառույցների հարգարժան ներկայացուցիչներ, Հարգելի […]

̰
Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ արդյո՞ք նրանք փոխզիջումների պատրաստ են, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան

21:58 31.01.2019

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում փոխզիջումների հարցին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ նույն հարցին չի պատասխանել ադրբեջանական կողմը: Այս մասին Գերմանիայի Քյոլն քաղաքում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ, ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ […]

̰
ՀՀ վարչապետին ուղղված նամակում մտահոգությունս եմ հայտնել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի լուծարման հետ կապված. Գևորգ Գորգիսյան

21:19 31.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում նա իր մտահոգությունն է հայտնել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի լուծարման հետ կապված. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում մտահոգությունս եմ հայտնել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի լուծարման հետ կապված։ Խնդրել եմ վարչապետին, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրան

21:07 31.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս մասին Փաշինյանը հայտարարել է Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա:  

̰
Նիկոլ Փաշինյանը Քյոլնի քաղաքապետին առաջարկել է դիտարկել Գյումրիի հետ գործակցության հաստատման հնարավորությունը

20:12 31.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից՝ Հենրիետե Ռեքերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաք և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետին Քյոլնի քաղաքապետարանում: Նա պատմել է, որ Քյոլնում ուշադիր հետևել են 2018 թ. Հայաստանում տեղի ունեցող […]

̰
Արցախի բանակի փոխհրամանատարը քննարկում է անցկացրել բանակի սերժանտների հետ

19:45 31.01.2019

Հունվարի 30-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում` բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ Պաշտպանության բանակի միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաների ու սերժանտական խորհուրդների մասնակցությամբ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն` նվիրված 2018 թվականի և ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում, կատարված աշխատանքների ամփոփմանը և առաջիկայում նախատեսված միջոցառումների քննարկմանը: Բացման խոսքում բանակի […]

̰
Մենք Ձեզ շատ սիրում ենք. Քյոլնի տաճար այցի ընթացքում վարչապետը շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

19:31 31.01.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցի շրջանակներում այցելեց  Քյոլնի Մայր տաճար: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանին ծափողջույններով դիմավորեցին մի խումբ հայեր: Հավաքվածները կարճատև զրույց ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ, ասացին, որ չնայած հեռու են գտնվում Հայաստանից, սակայն ուշադրությամբ հետևել են 2018թ. ներքաղաքական զարգացումներին. իրենք էլ Գերմանիայում են բողոքի ակցիաներ կազմակերպել: «Այնքան ուրախ ենք […]

̰
Արարատ Միրզոյանը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ակնկալում է Գանայի հավասարակշիռ դիրքորոշումը

19:25 31.01.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա): Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր փորձը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը` Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել նաև […]

̰
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը մասնակցել է Պետդումայում անցկացված հանդիպմանը

19:23 31.01.2019

Ռուսաստանի Դումայում այսօր երկրի տարբեր կրոնների ու կրոնական ուղղությունների առաջնորդները անցկացրել են խորհրդանշական նիստ, որին մասնակցել է նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը։ Սուրբծննդյան խորհրդարանական 7-րդ ժողովը տեղի է ունեցել Սուրբծննդյան միջազգային 27-րդ կրթական լսումների շրջանակներում, որը նվիրված է եղել «Երիտասարդություն․ ազատություն և պատասխանատվություն» թեմային։ Հանդիպմանը մասնակցել են նաև […]

̰
Անվերջ փորձում ենք հանգցնել այն հրդեհը, որն Ադրբեջանը ստեղծում է աշխարհի տարբեր կետերում. Արեգ Գալստյան

19:20 31.01.2019

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստել Արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ, միջազգայնագետ Արեգ Գալստյանը հիշեցրեց այս լուրը և ավելացրեց, որ առաջինը հայկական կողմը պետք է նման նախաձեռնություն իրականացներ: «Մենք պետք է առաջինը դա անեինք, հենց նրանց պետք է դատի տայինք այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել: […]

̰
Նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը

19:02 31.01.2019

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հայտնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով […]

̰
Ռոբերտ Քոչարյանը վաղը դատարանում ելույթ կունենա

18:39 31.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հունվարի 31-ին երկրորդ նախագահի խափանման միջոցի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք բողոքը ներկայացրել են, մնում է, որ մնացած պաշտպանները որոշ չափով իրենց նկատառումները ներկայացնեն, նաև ասաց` պարոն Քոչարյանը ունի ասելիք: Հարցին` վաղը դատարանը կգնա՞ խորհրդակցական սենյակ, Ալումյանը պատասխանեց. «Եթե հաշվի առնենք, որ […]

̰
Քաղաքաշինական կանոնակարգումները պետք է լինեն գրեթե սպիտակ էջից սկսելու մոտեցմամբ. Արթուր Մեսչյան

18:34 31.01.2019

Այս օրերին համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման նպատակով Երևանում է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունը՝ ուրբանիզմի և բարեկարգման ինստիտուտի փորձագետների հետ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2018-ի հոկտեմբերին Երևանի քաղաքապետի փարիզյան այցի և արդեն նոյեմբերին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ երևանյան հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ […]

̰
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է. Ռուբեն Ռուբինյան

18:23 31.01.2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր Ֆրեդերիկ Էնսելին: Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական համագործակցությունը միջազգային փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ կլինի ավելի պարբերական և արդյունավետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և աշխարհաքաղաքական […]

̰
Ադրբեջանում ընդդիմադիրների ցույցի ժամանակ էլեկտրասնուցումը պարբերաբար անջատվել է

18:20 31.01.2019

Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպության այսօրվա ցույցը նվիրված էր Ադրբեջանի առաջին Հանրապետության հիմնադիրներից Մամեդէմին Ռասուլզադեի հիշատակին, սակայն այդ առիթը օգտագործելով՝ ընդդիմադիրները թիրախավորել են իշխանություններին։ Պետական գործչի ծննդավայրում՝ Բաքվի հարևանությամբ գտնվող Նովխանի գյուղում, անցկացված հանրահավաքի ժամանակ ընդդիմադիրները նորից հիշեցրել են, որ իրենց ներկա իշխանությունները թաղված են կոռուպցիայի մեջ։ Նրանք Ալիևի իշխանությունը համեմատել են Ռասուլզադեի իշխանության […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ

18:14 31.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին յոթերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Ազգային ժողովը բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին: Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում, […]

̰
Հացադուլից հետո մահացածի գործով ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյան դիմել է Հայաստանի օմբուդսմենին

17:44 31.01.2019

ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ քննարկել է բանտում 44 օր տևած հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի հարցը։ Այս մասին հաղորդում է վեհաժողովի թվիթերյան էջը։ Human rights Chair @margretkiener has raised the case of Mher Yeghiazaryan, who tragically died in prison following hunger […]

̰
Գլխավոր դատախազը ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել Մուշեղ Սաղաթելյանի գործը բեկանելու և նոր քննության ուղարկելու հարցով

17:31 31.01.2019

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ բողոք է ներկայացվել Երևանի քրեական դատարանի 2008-2009թթ. ընթացքում մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացված որոշումը նոր հանգամանքներով վերանայելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին […]

̰
Ռոբերտ Քոչարյանին զանգել են, խնդրել հարցազրույց տալ. մանրամասներ Մարտի 1-ի մասին ֆիլմից

17:14 31.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերի մասին ռուսական ֆիլմին: Նա ներկայացրել է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը այդ ֆիլմում նկարվել: «Սրանից որոշ ժամանակ առաջ պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկվաբնակ մի հայ և պարոն Քոչարյանին ասել է, որ կա հայտնի կինոռեժիսոր, որը ցանկանում է իրենից […]

̰
Եվրոպական եռյակը ստեղծել է Իրանի հետ առևտրի՝  ամերիկյան պատժամիջոցները շրջանցող մեխանիզմ

17:13 31.01.2019

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան պաշտոնապես ստեղծել են առևտրային գործարքների հաշվարկների միասնական համակարգ, որով կարգավորելու են Իրանի հետ առևտուրը։ Այս համակարգը միտված է փոխարինելու միջազգային SWIFT համակարգին, որն Իրանի հետ այլևս չի աշխատում Միացյալ Նահանգների պատճառով։ INSTEX կոչվող համակարգը կազմակերպվելու է որպես մասնավոր ընկերություն։ Կազմակերպությունը գրանցվելու է Ֆրանսիայում, այն ղեկավարելու է Գերմանիայի ներկայացուցիչը, իսկ հիմնական […]

̰
Աֆրիկայում ծովահենների կողմից գերեվարված հայ և ռուս նավաստիներն ազատ են արձակվել․ ՌԴ ԱԳՆ

17:08 31.01.2019

Աֆրիկայի հարավ-արևմուտքում գտնվող Գվինեական ծոցի ջրերում հունվարի սկզբին գերեվարված ռուսաստանցի նավաստիները, որոնց թվում էր նաև հայազգի Անդրոնիկ Գրիգորյանը, ազատ են արձակվել ու վերադարձել հայրենիք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերեվարված ու ազատված 6 նավաստիների վիճակը, ըստ ռուսական կողմի, բավարար է։ Նրանց ազատ են արձակվել հունվարի 28-ին։ https://www.facebook.com/MIDRussia/posts/1647190505380384 Ռուսական անձնակազմով Պանամայի դրոշի տակ […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն դարձյալ կհանդիպեն

17:00 31.01.2019

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպում անցկացնել երկկողմ ձևաչափով։ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում որոշել են հանդիպման ընթացքում դիտարկել նախորդ տարվա վերջին իրենց հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունների իրացման ընթացքը։ Այս մասին հայտնել է բելառուսական կողմը։ Հիշատակված հանդիպումները, որ եղել են դեկտեմբերին, եղել են շատ ինտենսիվ ամսվա վերջին […]

̰
Խոսքի ազատությունն ավելի կարևոր է կեղծ լուրերից. վարչապետը Քյոլնի համալսարանում պատասխանել է ներկաների հարցերին

16:52 31.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ի թղթակիցը, երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է: Վարչապետը «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո-թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում: Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը ներկաներին հրավիրեց գալ և մասնակցել աշնանը Հայաստանում կայանալիք համաժողովին, քանի որ այն նաև հնարավորություն կընձեռի առաջին […]

̰
BACK_TO_TOP