TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը մեկնարկել է

15:24 01.02.2019

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ է ունենալու: Նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանի ելույթի բովանդակությանը ծանոթ չէ: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հայտնեց, որ իրենք դեռ չեն լսել […]

̰
Ջուրը ռազմավարական կարևորություն ունի. Դավիթ Բաբայան

15:23 01.02.2019

Հունվարի 31-ին կայացել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի «Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականությունը» գրքի շնորհանդեսը: 21 տարվա աշխատանքներն ու վերլուծությունները ամփոփող գիրքը սկզբնական փուլում եղել է փակ փաստաթուղթ Արցախի ջրային պաշարների, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դրանց յուրացման ու աշխարհաքաղաքական նպատակներով կիրառման մասին: SHANTNEWS.am-ի եթերում Դավիթ Բաբայանը ներկայացրել է գրքի մանրամասները` նշելով, […]

̰
Եվրոպական մի շարք երկրներ կմիավորվեն Վենեսուելայի ճգնաժամի խնդրի լուծման նպատակով

15:10 01.02.2019

Վենեսուելայում ծագած ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով եվրոպական մի շարք երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Շվեդիան և Նիդերլանդները միջազգային կոալիցիա կկազմեն: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը Ֆեդերիկա Մոգերինին: Աղբյուրը հայտնում է, որ ստեղծվող խումը համատեղ աշխատանք կտանի Վենեսուելայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Խմբում համաձայնել են ներառվել նաև Էկվադորը, Կոստա-Ռիկան, […]

̰
ԱԱԾ նոր համազգեստը պետք է լինի հարմարավետ և աչքի համար հաճելի. Արթուր Վանեցյան

15:02 01.02.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ համազգեստի փոփոխության անհրաժեշտությանը: Նա նկատեց` համազգեստը պետք է փոխվեր արդեն 50 տարի, փոխվել են շևրոները, ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է ՀՀ, բայց համազգեստը նույնն է: «Այս համազգեստը, որ հիմա կրում եմ, մեծ ոգևորություն է առաջացրել, բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել, սա փորձնական տարբերակն է: […]

̰
Բակո  Սահակյանի նախագահությամբ Արցախի կառավարության նիստ է հրավիրվել

15:00 01.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Արցախի նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել  2019 թվականի անելիքները`  հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը և […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

14:59 01.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, բազմոլորտ համագործակցությունն ու միջխորհրդարանական ակտիվ շփումները: Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների պատգամավորական պատվիրակությունների սերտ համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ […]

̰
Տիգրան Սարգսյանն առաջարկում է ԵԱՏՄ թվային նախագծերը կառավարող մարմին ստեղծել

14:57 01.02.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանն Ալմաթիում ունեցած ելույթներից մեկի ժամանակ առաջարկել է ԵՏՄ կազմում ստեղծել հատուկ մարմին, որը կզբաղվի կազմակերպության թվային կերպարանափոխման նախագծերի համակարգմամբ։ «Բայց արդեն ակներև է, որ թվային գրասենյակը պետք է վերածվի այդ նախագծերի կառավարման ինքնուրույն մարմնի, որովհետև նախագծերի թվաքանակն արդեն հսկայական է, և դա արդեն գործունեության առանձին ոլորտ է»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ […]

̰
Facebook-ից և Instagram-ից հեռացվել են Իրանի հետ առնչություն ունեցող հարյուրավոր էջեր

14:44 01.02.2019

Համակարգված ու, ըստ էության, չվերահսկվող վարքի համար Facebook-ից և Instagram-ից հեռացվել է Իրանի հետ կապ ունեցող, իրանական շահերն առաջ մղող 783 էջ, խումբ, օգտահաշիվ։ Այս մասին հայտնել են Facebook-ի լրատվական բաժնում։ Facebook-ը հատուկ ընդգծում է, որ այդ օգտահաշիվներն ու էջերն արգելափակվել ու հեռացվել են ոչ թե իրենց տարածած նյութերի համար, այլ դրսևորած վարքի անվերահսկելի լինելու, իրանական պետական […]

̰
Ինչո՞ւ հնարավոր չէ կարճել ՊՊԾ գնդի գրավման գործը. մանրամասներ դատական նիստից

14:36 01.02.2019

ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի դատաքննությունն այսօր շարունակվել է դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ: Հիշեցնենք՝ Արշակ Վարդանյանը, որը քննում էր այս գործը, 2018 թվականի հոկտեմբերին նշանակվեց Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր: Այսօր երկրորդ […]

̰
Լիկա Թումանյանն ազատվել է Հանրային ռադիոյի փոխտնօրենի պաշտոնից

14:33 01.02.2019

Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում. «Հարգելի բարեկամներ Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց: […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել Բունդեսթագի՝ Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ

14:32 01.02.2019

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հունվարի 31-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք-հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի՝ Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի կանցլերի աշխատակազմի և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ […]

̰
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հյուրընկալվել է Փաստաբանների պալատում

14:28 01.02.2019

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց ի վեր սա Ալեքսանդր Լապշինի և Արա Զոհրաբյանի առաջին հանդիպումն էր: Նրանք քննարկել են քրեական հետապնդման ընթացքում տեղի ունեցած ապօրինի գործողություններին վերաբերող հարցեր: Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող երկրների վերաբերմունքի մասին: «Երբ ես Բելառուսում […]

̰
Գուաիդոն Վենեսուելայում իշխանափոխությունը համարում է ՌԴ-ի համար շահեկան

14:08 01.02.2019

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր առաջնորդ, Reuters -ի հետ զրույցում հայտարարել է, որ երկրում իշխանության փոփոխությունն օգուտ կբերի Վենեսուելայի գլխավոր առևտրային գործընկերներին՝ Մոսկվային և Պեկինին: «ՌԴ-ին և Չինաստանին ամենաշատը պետք է հետաքրքրի մեր երկրում կայունությունը և ներկա ռեժիմի փոփոխությունը»,- ասել է նա: Նրա խոսքեով՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն չի պաշտպանում Վենեսուելայի շահերը […]

̰
Հետմահու հրապարակվել է Մհեր Եղիազարյանի նամակը

13:48 01.02.2019

HayNews.am կայքը հրապարակել է Մհեր Եղիազարյանի նամակը, որ նա գրել էր անձամբ կալանավորումից մի քանի օր առաջ և հանձնարարել է հրապարակել, երբ կասի: Կայքը հրապարակել է Մհեր Եղիազարյանի վերջին նամակը: Ստորև ներկայացնենք այն. «Հարգելի հայրենակիցներ Դեռևս 2018թ. հուլիսին ինձ նախազգուշացրեցին, որ երկրիս ԱԱԾ-ն գաղտնալսում է իմ հեռախոսահամարները: Բնականաբար ահազանգն ընդունեցի, բայց շարունակեցի իմ սովորության համաձայն խոսել, ինչպես […]

̰
Գեղեցկության սրահում հայտնաբերվել է սեփականատիրոջ դին

13:21 01.02.2019

Փետրվարի 1-ին` ժամը 10:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 15 շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահի սեփականատերը (ապրում է գեղեցկության սրահում) չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են […]

̰
Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես ԵՄ և ԵԱՏՄ շուկաները կապող տնտեսական կամուրջ. վարչապետի ելույթը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում

13:20 01.02.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը Բեռլինից հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ: Հենց հիմնադրամ այցով են մեկնարկում վարչապետի այսօրվա հանդիպումները: Վարչապետին ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը գերմանացի հայտնի պետական գործիչ, իրավագետ Կոնրադ Ադենաուերի գաղափարների և սկզբունքների տարածումն է: Ազատության, արդարության և համերաշխության […]

̰
Եկել է մեր և մեր ժողովրդի ժամանակը` հավատալու սեփական ուժին. Նիկոլ Փաշինյան

12:52 01.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Իմ ելույթը՝ Գերմանիայի հայ համայնքի հետ Քյոլնի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»: Փաշինյանը նշել է, որ իր ղեկավարած կառավարությունը և անձամբ ինքը ստանձնում են և ստանձնել են իրենց վրա դրված պատասխանատվությունը, որը վերահաստատվել է […]

̰
Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է

12:35 01.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բքի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

̰
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի» լրամշակված տարբերակը

12:33 01.02.2019

ՀՀ կառավարությունը հունվարի 31-ի իր նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որով էապես կբարելավվի պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման […]

̰
Խուզարկել են նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավորի տունը

12:32 01.02.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ նախօրեին, բացի ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տնից, խուզարկություններ են կատարվել նաև ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») տունը: Այս խուզարկությունները պայմանավորված են Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպով: ՀՀ քննչական կոմիտեից նախապես տեղեկացրել էին, որ նշված գործով մոտ 20 խուզարկություն է իրականացվել:

̰
4 հատ՝ էժան գնով․ պարզվել են Հայաստանին Սու-30ՍՄ ինքնաթիռների վաճառքի որոշ մանրամասներ

12:30 01.02.2019

Հայաստանը Սու-30ՍՄ կործանիչ ինքնաթիռները Ռուսաստանից գնելու է արտոնյալ պայմաններով՝ որպես ՀԱՊԿ գծով դաշնակից-գործընկեր պետություն։ ՀԱՊԿ կարգավորումները թույլ են տալիս այսպիսի գործարքները իրականացնել ներքին գներով․ այսինքն՝ հայկական բանակը ինքնաթիռները գնելու է այն գնով, որով դրանք վաճառվում են հենց ռուսական բանակին։ Այս մասին տեղեկություններն իր աղբյուրներից պարզել է ռուսական «Կոմերսանտը»։ Հայտնի է, որ ինքնաթիռները լինելու են 4 […]

̰
Չկան հովանավորյալներ Երևանի քաղաքապետարանի կողմից, խնդիրը ստանալու է արդարացի լուծում. Գոշ Սարգսյան

12:27 01.02.2019

Այսօր առավոտից կենդանասերներն ու կենդանիների իրավունքների պաշտպանները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրանացնում: Նրանք  հանդիպում են պահաջել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Նրանց հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Կենդանասերներից մեկը նշել է, որ այսօր ցույցին ներկա մասնակիցների մեջ ոչ ոք պաշտոնի կռիվ չի տալիս, այլ պարզապես  ցանկանում է պաշտպանել կենդանիներին. […]

̰
Երևանի Կենդանաբանական այգին այսուհետ ունենալու է կառավարման խորհուրդ

12:07 01.02.2019

Այսօր առավոտից «Ի պաշտպանություն Կենդանաբանական այգու» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք կենդանասերներ են, Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ: Նրանք հանդիպում են պահաջել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Ցուցարարների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Կենդանասերների հարցերով համակարգող Արմեն Ուշատյանը նշել է, որ իրենց հստակ ժամկետներ էին մատնանշվել, իրենց պետք […]

̰
Հանրապետականի միջազգային լայն կապերը շարունակելու են ծառայել հայ ժողովրդին. Արմեն Աշոտյան

11:39 01.02.2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ-ականների` Գերմանիա այցի վերաբերյալ մամուլի հրապարակմանը: «Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա՝ 1. Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ 2. Այցի ընթացքում մենք քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։ 3. Վիզաների ազատականացման […]

̰
Ո՞րն է Էլոյանի ազատման պատճառը. «Հրապարակ»

10:35 01.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվելու է աշխատանքից, թեև նա հերքում էր: Երեկ կառավարության նիստում այդ որոշումը կայացվեց: Էլոյանը նշանակվել էր հունիսին՝ հեղափոխությունից հետո: Երեկ նա ասել է, որ ազատման պատճառներն իրեն հայտնի չեն, ավելին՝ վստահեցրել է, որ մասնագիտական խնդիրներ չեն եղել իր և վերադասի […]

̰
Ի՞նչ նպատակով է Հայաստան վերադարձել Կարեն Կարապետյանը. «Իրավունք»

10:30 01.02.2019

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղվել է Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նրա վերադարձը պատահական չէ, ՌԴ իշխանությունները նրա հետ են հույսեր կապում, որ կլուծի գազի գնի հետ կապված Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հակասությունները: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, բացի այս, նաև այլ նպատակներ ունի: Նա չի հաշտվում այն մտքի հետ, […]

̰
ՀՀ դեսպանատների աշխատակիցները մոտ 20-30 տոկոսով կկրճատվեն. «Ժամանակ» 

10:28 01.02.2019

«Հայաստանի նոր իշխանություններն օպտիմալացնում են ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, այլև դրանց աշխատակիցների թիվը: Դիվանագիտական կորպուսից ստացված տեղեկությունների համաձայն՝ արդեն Հայաստանից ստացվել է այն հաստիքների թիվը, որոնք ենթակա են կրճատման: Այդ թիվը տատանվում է մոտ 20-30 տոկոսի սահմաններում»:

̰
Ցեմենտի գործարանի պահակապետը «հարց լուծող» է. «Ժամանակ»

10:24 01.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանն իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել գործարանի աշխատակիցների և արարատցիների համար։ Վայելելով գործարանի սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի վստահությունը, նա դարձել է գործարանում «հարց լուծողը»։ Յուրաքանչյուրին, որն իր քմահաճույքներին չի ենթարկվում կամ ում «սիմպատիան չի բռնում», ազատում է աշխատանքից, սպառնում նրանց բողոքելու դեպքում հաշվեհարդար տեսնել։ Ցեմենտի գործարանը […]

̰
Վարչապետի որոշմամբ Արտավազդ Բարսեղյանն ազատվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

09:54 01.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտավազդ Բարսեղյանն ազատվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման հավելված N 1-ի 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արտավազդ Բարսեղյանին 2019 թվականի հունվարի 31-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,-ասված է […]

̰
Փաշինյանի այցի օրերին ՀՀԿ-ականների այցը Գերմանիա պատահականություն չէ. «Փաստ»

08:49 01.02.2019

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀԿ ներկայացուցիչների մի պատկառելի պատվիրակություն մեկնել է Գերմանիա: Հատկանշական է, որ այդ այցը զուգադիպել է վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի հետ: Ըստ մեր աղբյուրների` դա պատահականություն չէ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ` ՀՀԿ-ականները Գերմանիայում իրենց հանդիպումների ժամանակ ներկայացնում են հայաստանյան ներքաղաքական իրավիճակը: Մյուս կողմից, այցը կապված է առաջիկայում կուսակցության մեջ բարեփոխումներ կատարելու […]

̰
BACK_TO_TOP