19:16 01.02.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում թեժ քննարկել են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հունվարի 30-ին հայտնած աղմկոտ կարծիքը: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Փոխնախարարը Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, […]
19:14 01.02.2019
Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ պարբերականը, այս մասին հայտարարել է Ղրղըզստանի վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիևը՝ Ալմաթիում ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ: «Հայկական կողմի առաջարկով, մեկ անգամ ևս մենք նախատեսում ենք հանդիպել արևոտ քաղաքում: Եվ օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ առաջարկ եմ ներկայացնելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանից հետո […]
19:12 01.02.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Աննա Հակոբյանը ներկայացրել է երկու հիմնադրամների գործունեությունը, «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների ոլորտում նոր […]
19:01 01.02.2019
Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` կապված ներման խնդրագրերի հետ: «Հաշվի առնելով ներման խնդրագրերի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարարությունը Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը, որոնք կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին իրազեկելու և կատարումն ապահովելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
18:54 01.02.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստում ելույթով է հանդես եկել: Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է ուղիղ երկու ժամ: «Նա մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր փետրվարի 23-ի դրությամբ, դա մասնավորապես իրավիճակ էր, երբ բավական շատ տեղեկատվություն […]
18:45 01.02.2019
Հունվարի 30-ին SHANTNEWS.am-ը հայտնել էր Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վթարի մասին: Վթարի ժամանակ միմյանց էին բախվել են BMW 320 մակնիշի ավտոմեքենան և Ginbey մակնիշի թիվ 13 ռեանիմոբիլը: Վթարի արդյունքում ռեանիմոբիլը կողաշրջվել էր: Նույն օրը արտերկրում գործուղման մեջ գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր վթարին ու այսպիսի գրառում […]
18:36 01.02.2019
2019 թվականի հուլիսի 1-ից Արցախում կգործարկվի բազմաստիճան կենսաթոշակային համակարգը, որտեղ գործող բաշխողական բաղադրիչին կավելացվի կուտակայինը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության անդրանիկ նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ըստ նախագահի՝ այդ համակարգի ներդնումը սահուն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սկսել համապատասխան իրավական դաշտի ստեղծմանն ուղղված աշխատանքները:
18:11 01.02.2019
Հայաստանն այն հատուկենտ երկրներից է, որն իրավական ակտերով կանոնակարգել է դատապարտյալի՝ հացադուլ իրականացնելու ազատ իրավունքը. այս մասին «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա անդրադարձել է այն իրավունքներին, որոնք ունի հացադուլ հայտարարած անձը և շեշտել, որ որևէ ազդեցություն դատապարտյալի ազատ կամարտահայտման վրա արգելվում է: Իսկ վերջերս ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանը, նախարարի […]
18:04 01.02.2019
Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը, կարևորելով հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել խորացման հարցում: Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Սերգեյ […]
17:54 01.02.2019
Լիբանանում ինն ամիս տևած քաղաքական ճգնաժամից հետո երեկ կազմվել է կառավարության նոր կաբինետ: Վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարելիք նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա: Նախարարներից Ավետիս Կիտանյանը, որ ՀՅԴ թեկնածուն է կառավարությունում, SHANTNEWS.am-ին հայտնեց, որ ՀՅԴ-ին նորից հաջողեց ևս մեկ անգամ հաստատել հայության իրավունքը: Ըստ նրա՝ կառավարության նորընտիր կազմը վստահություն ներշնչող կազմ է: Հիշեցնենք, որ […]
17:37 01.02.2019
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է աշխատակիցների պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի չափը: Ցուցակում 432 անուն է: Ընդհանուր առմամբ` քաղաքապետարանի աշխատակիցներին տրվել է 102,927,000 դրամ 13-րդ աշխատավարձ և 111,898,560 դրամ պարգևավճար: Պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի ամբողջական ցանկն` այստեղ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 27-ին ֆեյսբուքյան տեսակապի ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարներին։ Նա նշել է, որ քանի […]
17:36 01.02.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստաննի համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին Փաշինյանը ասաց հանդիպումից հետո Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ «Այդ թեման մենք նույնպես քննարկել ենք։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ երկիր լինի […]
17:30 01.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանին հարցրեց՝ արդյո՞ք նպատակահարմար են կառավարության կառուցվածքային փոփոխությունները: Որպես օրինակ՝ նա բերեց գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների, ինչպես նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների միավորումը: «Անշուշտ, համաձայն չեմ: Ի՞նչ է նշանակում՝ սա մտցնենք այստեղ, նա՝ այնտեղ. դա […]
17:26 01.02.2019
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ լրատվական ծառայությունից: Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում ԱԺ մասնակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է ԱԽ գրասենյակի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությունը։ Ընդգծվել […]
17:25 01.02.2019
Փաշինյան-Մերկել համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը երկու երկրների ղեկավարներին հարցրեց, թե հաշվի առնելով Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ Եվրամիությունը պատրաստվո՞ւմ է ավելի մեծացնել ֆինանսական օժանդակությունը, և պատրա՞ստ է Գերմանիան օժանդակել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացմանը։ Երկրորդ հարցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ըստ էության, չպատասխանեց, իսկ օժանդակության մասին հարցին ի պատասխան ասաց, որ արդեն սկսել են իրականացնել այդ ծրագիրը։ […]
17:22 01.02.2019
Արցախի Հանրապետության կենսագործունեության ամենակարևոր ոլորտը եղել և մնում է բանակաշինությունն ու անվտանգությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, տեղի ունեցած կառավարության անդրանիկ նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ընթացիկ տարվա հունվարի 24-ին նախագահը մասնակցել է 2018 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին և մանրակրկիտ կերպով անդրադարձել բանակաշինությանն ու պաշտպանության […]
17:16 01.02.2019
Լավ է, երբ մարդիկ զրուցում են իրար հետ, սակայն երկու կողմերն էլ պատրաստ պետք է լինեն, որ խոսքերին հետևեն կոնկրետ գործողությունները։ Փաշինյան-Ալիև հանդիպումների և Արցախյան հակամարտության կարգավորման գործում դրանց դերի մասին հարցին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն […]
17:14 01.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին։ Գերմանացի լրագրողներից մեկը Փաշինյանին հարցրեց՝ Եվրամիությունը կարո՞ղ է հանդես գալ որպես Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ։ Փաշինյանը պատասխանեց, որ միջազգայնորեն ճանաչված միակ միջնորդական կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, սակայն համանախագահներից բացի, այդ […]
16:57 01.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ համագործակցության ու մասնավորապես տնտեսական համագործակցության թեման։ Արձանագրվել է, որ գերմանական կապիտալի ներգրավմամբ մի քանի ներդրումային կարևոր ծրագիր է իրականացվում Հայաստանում։ Այս մասին հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Մերկելի հետ համատեղ ասուլիսին Փաշինյանը հույս հայտնեց, որ գերմանական կապիտալով նոր նախագծերը […]
16:53 01.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան այցից ամիսներ անց հիմա էլ Հայաստանի վարչապետն է այցելում Գերմանիա։ Այս մասին հիշեցնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում ընթացող ասուլիսի ընթացքում ասաց, որ երկու կողմերի հարաբերությունները բավական լավ, դինամիկ զարգացում են ստանում։ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում փոփոխություններ են եղել Հայաստանում, և ինքը ուրախ է արձանագրել, որ ժողովրդավարությունն անշրջելի է Հայաստանում։ […]
16:51 01.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գերմանիայում է և հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Այս մասին տեղեկացանք կառավարության Twitter-ի միկրոբլոգից: Գրառմանը կից հրապարակվել է հանդիպումից տեսանյութ: Nikol Pashinyan meets with President of the #Bundestag Wolfgang Schäuble@armembgermany @ZMnatsakanyan @MFAofArmenia pic.twitter.com/xO10q5M1T8 — Government of Armenia (@armgov) February 1, 2019
16:40 01.02.2019
Փետրվարի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են հունվարի […]
16:34 01.02.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշման մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև «Լուսավոր Հայաստան կուսակցության դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ. Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում 2018 թվականի դեկտեմբերի […]
16:23 01.02.2019
«Երևան» հիմնադրամի գործով հիմնավորվել է, որ հիմնադրամի կողմից գումարի մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ, մի մասը ոչ նպատակային է ծախսվել, ամբողջ այդ գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որը վերականգնվել է ամբողջությամբ ՀՀ պետբյուջե` «Երևան» հիմնադրամի կողմից: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ […]
16:19 01.02.2019
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ Դրանում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի․ Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։ Հիշեցնենք, որ մինչ դեսպանի պաշտոնում նշանակվելը Մարտիրոսյանը […]
16:13 01.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով դատապարտյալների բուժում ստանալու խնդրին, առանձնացրել է կառավարության երեկվա որոշումը, ըստ որի՝ դատապարտյալների բոլոր տեսակի հիվանդությունների բուժումը լինելու է պետության միջոցների հաշվին: «Իմ պաշտոնավարման ժամանակ հաճախացել են քաղաքացիական հիվանդանոցներ դիմելու դեպքերը, մենք շատ ավելի հաճախ ենք դատապարտյալներին ուղարկում քաղաքացիական հիվանդանոցներ: Կառավարությունն ընդունել է մի որոշում, […]
15:52 01.02.2019
«Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ենթադրում եմ, որ կհրավիրվի «Իմ քայլը» խմբակցության նիստին՝ աղմուկ հանած պարգևավճարների համար»,- այս մասին SHANTNEWS.am-ին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ վստահաբար չի կարող ասել, քանի որ որոշում կայացնողը ինքը չէ: Ատոմ Ջանջուղազյանի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարը նման հրավեր չի ստացել, և […]
15:51 01.02.2019
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Կառավարության կառուցվածքի փոփոխություններին», որոնց արդյունքում հնարավոր է` ԱԱԾ-ն դառնա նախարարություն և հաշվետու լինի ԱԺ-ին: «Մեկ անգամ ասել եմ, որ ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման. եթե կլինի քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաև ես ուզում […]
15:45 01.02.2019
Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում կառավարությանը վերանայել «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի լուծարման մասին որոշումը: Հիշեցնենք՝ հեռուստաընկերությունը լուծարելու մասին որոշում կայացվել է հունվարի 31-ին հրավիրված կառավարության նիստում: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Հունվարի 31-ին կառավարությունը որոշում է կայացրել լուծարել Գյումրիի «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիմնավորումը հետևյալն է՝ 2016 […]
15:37 01.02.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով դիմավորեց վարչապետին: Հնչեցին երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, երկու երկրների ղեկավարները պատվո պահակախմբի ստուգայց կատարեցին: Այս պահին մեկնարկել է նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդելու է ընդլայնված կազմով հանդիպումը: Ավելի […]