16:50 31.01.2019
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան: Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը […]
16:36 31.01.2019
«Հայկական բնապահպանական ճակատը» իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կապված Ջերմուկ համայնքի ավագանու հրավիրած նիստի հետ և նշում, որ ավագանու վրա սկսել են ճնշումներ գործադրել: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ: «Կոնկրետ ճնշումներ են սկսվել Ջերմուկ համայնքի ավագանու վրա` համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու՝ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու […]
16:18 31.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը պատմել է, որ տարբեր սոցիոլոգիական հետազոտություններ են պատվիրել՝ հասկանալու համար, թե կուսակցությունն ի՞նչ խնդիր ուներ, որտե՞ղ և ի՞նչ հաշվի չեն առել: «Հետազոտությունների արդյունքները ցույց էին տալիս, որ խորհրդարանական ընտրությունները գաղափարների, ծրագրերի մրցակցություն չէին, որպեսզի ես կարողանամ ասել՝ իմ գաղափարները չանցան, իմ ծրագրերն արդյունավետ չէին, կամ […]
16:18 31.01.2019
Լոս Անջելեսում օրեր առաջ տեղի ունեցած արտակարգ դեպքը շարունակում է քննարկման թեմա մնալ ամերիկահայության շրջանում: Հայկական երկու դպրոցների տարածքում թուրքական դրոշների տեղադրումը լարվածություն է առաջացրել շատերի մոտ, բայց, ինչպես SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը, դեպքից հետո վախի կամ հարձակողական ոչ մի տրամադրություն չկա համայնքում: Ամերիկահայ գործիչը մեզ հետ […]
16:01 31.01.2019
ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է քաղաքական դաշտում գոյացած կարծրատիպերի մասին: «Խնդիրը հետևյալին է վերաբերում. եթե դու իշխանության մեջ ես, դու միայն պիտի գովես իշխանությանը և հայհոյես ընդդիմությանը: Եթե ընդդիմության դաշտում ես, պետք է գովես ընդդիմությանը և հայհոյես իշխանությանը: Ցավոք սրտի, հանրությունն էլ է այդպես ընկալում: Այն անհասկացողությունները, որոնք […]
15:48 31.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետի այցը մեկնարկել է Գերմանիայի Քյոլն քաղաքից. հունվարի 31-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային: ՀՀ վարչապետը նշել է` KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար, որի հետ համագործակցության շրջանակում […]
15:44 31.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը խոսել է կուսակցության ժողովի ժամանակ քննարկված հարցերի մասին: «Ժողովը քննարկել է ոչ միայն նախորդ բյուրոյի քառամյա գործունեությունը, այլև ամբողջ կուսակցության քառամյա գործունեությունը: Հիմնական բուռն քննարկումների թեման գարնանը սկսված համաժողովրդական շարժումն էր: Քննարկման բուռն տրամաբանությունը ոչ թե վերաբերում էր զուտ կուսակցության վարած քաղաքականությանը, այլ կառույցն ուզում […]
15:40 31.01.2019
ՌԴ Օդինցովոյի շրջանի ոստիկանությունը քննում է Յուդինոյում ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, գրում է Rusarminfo-ն: «Շկոլնայա փողոցի վրա գտնվող խանութ է մտել դանակով զինված տղամարդ, որը սպառնացել է վաճառողին և 3 շիշ օղի գողացել: Նյութական վնասը կազմել է 915 ռուբլի»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում բերման է ենթարկվել […]
15:22 31.01.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման խնդրին. «2008 թվականից համակարգը ներդնելիս ավագ դպրոցները դարձել են համակարգի անտեսված կառույցներ, ծրագիրը վատ են մշակել, կրկնուսույցի ինստիտուտը սկսել է զարգանալ: Անցյալ տարվա հունվարին ավագ դպրոցների հաշվին փորձել են գումար տնտեսել, և տարվա սկզբին ավագ դպրոցների գործակիցը զգալի նվազել է: […]
15:19 31.01.2019
Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում և նախազգուշացնում էին չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ: Հունվարից Երևանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը նշում է, որ բացատրական աշխատանքների և պրոֆիլակտիկայի փուլն արդեն անցել է, այժմ արդեն դիմելու են կոշտ վարչարարության, կազմվելու են վարչական […]
15:17 31.01.2019
Հունվարի 31-ին՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում գործող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված երկրի իշխանությունների քայլերը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը: Արտգործնախարարության ղեկավարը պատասխանել է նաև հանդիպման […]
15:10 31.01.2019
«2017 թվականի համեմատ, 2018 թվականի նոյեմբերի տվյալներով, արտահանման ծավալներն աճել են մինչև 11 տոկոսով, դա աճ է և բավականաչափ տպավորիչ արդյունք է: Տարեկան արդյունքները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշել է, որ նվազում կա հանքարդյունաբերության ոլորտում Թեղուտի հանքավայրի շահագործումը փետրվարից դադարեցնելու հետևանքով: «Թեղուտն […]
15:06 31.01.2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն հունվարի 30-ին ընդունել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության փոխնախագահ Էդդի Րիչին և ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ նախատեսվող իրավակարգավորումները: Փոխնախարար Քրմոյանը, գործընկերներին ներկայացնելով իրական […]
15:01 31.01.2019
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատական նիստից դրական ակնկալիքներ ունի. «Ակնկալիքները դրական են, քանի որ փաստարկները բավականին ուժեղ են, չասեմ` պրակտիկորեն անհերքելի, և սպասում ենք արդյունքներին: Այսօր պետք է որոշում կայացվի պարոն Քոչարյանին տեղափոխելու մասով, կարծում ենք, […]
14:58 31.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է: Վարչապետը «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո-թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Իր խոսքում նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել համալսարանում և նրանց հետ […]
14:54 31.01.2019
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում ենթադրաբար գազի արտահոսքից մահացել է 7 մարդ: Տեղեկությունը հաստատել են նաև «Կազտրանսգազ Թբիլիսի»-ի գրասենյակից: Դեպքը տեղի է ունեցել ժամեր առաջ՝ Քեթևան Ծամեբուլի փողոցում: Դեռևս անհայտ է՝ մահը վրա է հասել գազի արտահոսքի՞ց, թե՞ այլ պատճառով: Փորձաքննությունն ավելի ստույգ պատասխան կտա խմբային մահվան պատճառների մասին: Բոլոր մահացածները վարձու բանվորներ էին և աշխատում […]
14:25 31.01.2019
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը պատրաստվում է ստեղծել այլընտրանքային կառավարություն: Ինքն էլ առաջադրվել է այլընտրանքային վարչապետի թեկնածու: Սկսված շարժումը նա անվանել է «Իմ ձայնը»: Այս մասին նա հայտարարել է գործադիրի շենքի առջև՝ լրագրողների հետ զրույցում: «Այսօր տրվում է բավականին լուրջ քաղաքական գործընթացի մեկնարկ: Եթե այս կառավարությունը չի աշխատում, ուրեմն պետք է այլընտրանք: Մենք […]
14:06 31.01.2019
Երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վարչապետին համալսարանում դիմավորեց համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգի գլխավորությամբ: Համալսարանի Սենատի սրահում համագործակցության հուշագիր ստորագրվեց Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև: Քիչ անց Փաշինյանը կհանդիպի համալսարանի ուսանողների հետ, ելույթ կունենա, որից […]
13:58 31.01.2019
ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից էր «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին» նախագիծը: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 81-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց. 1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում» ծրագրի […]
13:50 31.01.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հունվարի 31-ին անդրադարձավ պարգևավճարներին: Նա ասաց, որ նախարարությունում տրվել են պարգևավճարներ` մի քանի մասից: «Ինչպես բոլոր պետական կառույցներում, ունենում են տարվա ընթացքում աշխատավարձի ֆոնդի չօգտագործված միջոցներ, դրանք, պայմանական պատկերացնենք, եթե 8 հաստիք է նախատեսված, բայց 6 հաստիքով են աշխատում, վերջում այդ 2 հաստիքի համար նախատեսված խնայողությունն օրենքի […]
13:42 31.01.2019
Այսօր, երբ կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսպիսի հարց է ուղղել. «Թրաֆիքինգի ենթարկված անձը ո՞վ է հիմնավորում, ո՞նց է հիմնավորում ու ո՞ւմ է հիմնավորում, որ ինքը թրաֆիքինգի ենթարկված անձ է ու պետք է օգտվի էս արտոնությունից»,- հարցրել է Գրիգորյանը: «Դա ոստիկանության կողմից […]
13:36 31.01.2019
Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում անհայտ տղամարդը փորձել է հարձակվել Չինաստանից ժամանած պատվիրակության ավտոշարասյան վրա, հայտնում է NBC-ն: Նշվում է, որ տղամարդը բերման էր ենթարկվել ոստիկանական շղթան ճեղքելու, սպայի վրա հարձակում կատարելու և երթևեկությունը խաթարելու համար: Միջադեպի հետևանքով տուժել է Գաղտնի ծառայության աշխատակից: Նա լուրջ վնասվածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնի է, որ […]
13:25 31.01.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում վերջին զարգացումներին: «Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր միջնորդական գործառույթը, և, կարծում եմ՝ որակով: Մենք ողջունում ենք այն քաղաքական շփումները, որոնք վերջին շրջանում տարբեր մակարդակներում կայացել են Երևանի ու Բաքվի միջև: Մենք լսել ենք այն կառուցողական գնահատականները, որ այս առնչությամբ տվել […]
13:18 31.01.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հունվարի 31-ին կառավարության նիստից հետո անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հնարավորություններին: Լրագրողները հետաքրքրվեցին` իրակա՞ն են խոսակցություններն այն մասին, որ չինացի ներդրողները հետաքրքրված են այս գործարանով: Խաչատրյանն ասաց, որ չինացիների մասին տեղեկացված չէ, տեղյակ է, որ նրանք հետաքրքրված են որոշակիորեն, բայց մանրամասներից տեղյակ չէ: Նա հայտնեց, որ այլ կազմակերպության […]
13:16 31.01.2019
Ինչպես հայտնի է, Կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ բուժօգնության նոր փաթեթ կներդրվի սոցիալական որոշ խմբերի համար: Զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվարկել է, թե որոնք են այդ խմբերը և ինչ բժշկական ծառայություններից պետք է անվճար օգտվեն: «Երկրորդ կարևոր փոփոխությունը ստոմատոլոգիական բուժօգնությանն է վերաբերում: Սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բալ ունեցող […]
13:07 31.01.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր կարևոր և պատասխանատու աշխատանքում: Նախարարը և դեսպանն արձանագրել են երկկողմ առևտրի ցածր ցուցանիշները և պատրաստակամություն հայտնել […]
13:06 31.01.2019
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման համակարգողներն էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե […]
13:05 31.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է: Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]
12:53 31.01.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեղամ Գևորգյանից լրագրողները հետաքրքրվեցին` ընդհանուր տնտեսական աճի մեջ գյուղատնտեսությանը ո՞ր տոկոսն է բաժին հասնում: Նրան հիշեցրին, որ եղել են տարիներ, երբ գյուղատնտեսությունը «փրկիչ» դեր է ունեցել այս հարցում: «Եթե նայում ենք, բուն վերամշակումն էլ հետը գյուղատնտեսության ոլորտը կազմում է 27-30 տոկոս, թվերի մասին որ խոսում եմ, առաջնային արտադրանքի թվերն են, չենք […]