19:31 31.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցի շրջանակներում այցելեց Քյոլնի Մայր տաճար: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանին ծափողջույններով դիմավորեցին մի խումբ հայեր:
Հավաքվածները կարճատև զրույց ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ, ասացին, որ չնայած հեռու են գտնվում Հայաստանից, սակայն ուշադրությամբ հետևել են 2018թ. ներքաղաքական զարգացումներին. իրենք էլ Գերմանիայում են բողոքի ակցիաներ կազմակերպել:
«Այնքան ուրախ ենք ձեզ տեսնել»,- ասաց հավաքվածներից մեկը՝ ցանկություն հայտնելով վարչապետի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նկարվել:
«Մենք Ձեզ շատ սիրում ենք»,- ասաց հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ:
Այնուհետ վարչապետը շրջայց կատարեց, նրան ծանոթացրին Մայր տաճարի (գերմ.՝ Kölner Dom) պատմությանը: Այն կառուցված է դասական գոթական ոճով: Աշխարհի ամենաբարձր եկեղեցիների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Տաճարը Համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Այն Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում։
22:19 14.07.2025
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...
22:14 14.07.2025
Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներումԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...
21:44 14.07.2025
Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այնՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...
21:23 14.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […] ...
21:00 14.07.2025
Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […] ...