15:31 22.04.2024
Ապրիլի 23-ին՝ ժամը 10։30-ին, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս բնակավայրում, ժամը 11։30-ին Շամիրամ բնակավայրում, իսկ ժամը 12։00-ին Արուճ բնակավայրում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց շրջանակներում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
15:24 22.04.2024
Սևանա լճի մակարդակը ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.30 մ (21.04.24 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Արփա-Սևան ջրատարով ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […]
14:10 22.04.2024
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Կրեմլում կքննարկեն երկու երկրների հարաբերությունները։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կրեմլում երկու պետությունների ղեկավարների միջև զրույց կլինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Կրեմլի ներկայացուցիչը նաև ընդգծել է. «Ադրբեջանը մեր լավ առևտրատնտեսական գործընկերն է, կան մեծ ռեսուրսներ փոխգործակցության ողջ ներուժն […]
13:35 22.04.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալու հարցը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Փաշինյանը խոսել էր Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզում ռուս սահմանապահների ներկայության հետ կապված իրավիճակի փոփոխության մասին։ «Կրկին ազդակներ չեղան այս առումով, մենք ակնկալում ենք, […]
11:57 22.04.2024
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիի, Փարիզի քաղաքապետի՝ հիշատակի և նախկին մարտիկների […]
11:52 22.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով: Համաժողովի շրջանակում նախատեսվում […]
11:05 22.04.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից: Ռոբերտ Հակոբի Վարդանյանի կենսագրությունը Ծնվել է 1988թ. հունիսի 7-ին, […]
22:09 19.04.2024
Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա: Հիմնվելով իր հետազոտությունների վրա՝ ահազանգ է հնչեցրել Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch նախաձեռնությունը: Այդ մասին ահազանգը հրապարակված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝ կից արբանյակային լուսանկարներով: 4 տարի է՝ եկեղեցին իրենց ձեռքում էր: Ինչո՞ւ հենց հիմա դա արեցին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ երեկ՝ ապրիլի 18-ին, ամբողջ […]
21:19 19.04.2024
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու գործընթացին, Բրյուսելյան հանդիպմանը, դրան հետևած ռուսական և ադրբեջանական կողմերի արձագանքներին, Տավուշի սահմանային 4 գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին, Հռոմի ստատուտի վավերացման արդյունքներին: Նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանը նշել էր, որ Ադրբեջանը երկար չի […]
20:40 19.04.2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված։ Այդ հատվածում գետնի վրա կվերարտադրվեն Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները, […]
20:11 19.04.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից։ «Հայկազ Արմիկի Նասիբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,- ասված է որոշման մեջ։
20:01 19.04.2024
Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Arab News» պարբերականին: Հաշվի առնելով այցի պատմական բնույթը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջինը լինելը՝ հարցազրույցը հիմնականում կենտրոնացել է այցի ընթացքում կայացած քննարկումների, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: ՀՀ ԱԳՆ-ն […]
16:54 19.04.2024
Միացյալ Նահանգները և G7-ի մյուս երկրները պաշտպանում են պաղեստինյան պետությունը ի վերջո ճանաչելու գաղափարը, սակայն նման քայլի ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կապրի կղզում G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։ ««Մեծ յոթնյակի» այսօրվա հայտարարությունը ցույց է տալիս միասնություն այս հարցում: Այն ասում է, որ կգա ճիշտ ժամանակը, երբ հնարավոր կդառնա […]
16:36 19.04.2024
Իսպանիայի կառավարությունը կոչ է անում խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրմանը։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Պահի ծանրությունը պահանջում է պատասխանատվություն և զսպվածություն բոլոր կողմերից։ Մենք պետք է խուսափենք ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման», – գրել է նա X-ում։ Սանչեսը նաև դեմ […]
12:52 19.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Նարեկացի» արվեստի միությունում ներկա է եղել «Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագրով գրական ցերեկույթին՝ նվիրված Համո Սահյանի 110-ամյա հոբելյանին: Սահյանաշունչ օրվա մտահղացումը կյանքի էր կոչվել Երևանի թիվ 185 և Մ. Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցների համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են երկու դպրոցների 50 աշակերտներ՝ […]
12:07 19.04.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանի կենսագրությունը Ծնվել է 1986 թվականի աեպտեմբերի 24-ին, Երևան քաղաքում: 2007թ. ավարտել […]
11:34 19.04.2024
«Մեծ յոթնյակի» երկրները նախատեսում են ապրիլի 19-ին Իտալիայում արտաքին գործերի նախարարության ղեկավարների և ասոցիացիայի անդամների հանդիպման ժամանակ քննարկել Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Այս մասին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտնել է սոցիալական X ցանցի իր էջում: «Իրանում գիշերային պայթյունների մասին ինձ տեղեկացրել են Կանադայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք […]
11:29 19.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալները բարձր են գնահատել Արդարադատության նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջև առկա համագործակցությունը։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների […]
11:09 19.04.2024
Պարագվայը չի տեսնում BRICS-ին միանալու հնարավորություն՝ Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է երկրի ֆինանսների նախարար Կառլոս Ֆերնանդես Վալդովինոսը։ «Մենք չենք կարծում, որ Պարագվայն կկարողանա միանալ խմբին: Պարագվայը դիվանագիտական հարաբերություններ ունի Թայվանի հետ: Ուստի ես չեմ տեսնում, որ Չինաստանը կբացի BRICS-ի դուռը, մենք նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք»,- ասել է […]
10:48 19.04.2024
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ ապրիլի 18-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի վերաբերյալ։ Մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աննա Մկրտումյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և համապատասխան վարչությունների պետերը, դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի մասնագետները և Տեսչական մարմնի իրավաբանները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ղեկավարի կողմից տրված հանձնարարականների […]
10:33 19.04.2024
Ուրբաթ օրը Հնդկաստանում մեկնարկում են աշխարհում ամենամեծ խորհրդարանական ընտրությունները, որտեղ քվեարկության յոթ փուլերին կմասնակցի գրանցված շուրջ 968 միլիոն ընտրող։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր գլխավոր ընտրական հանձնակատար Ռաջիվ Կումարը, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 19-ից հունիսի 1-ը, իսկ ձայների հաշվարկը կավարտվի հունիսի 4-ին։ Քվեարկությունը տեղի կունենա Հնդկաստանի բոլոր 28 նահանգներում և 8 […]
10:18 19.04.2024
Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումը կրել է «սահմանափակ» բնույթ, հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ ռազմական աղբյուրին։ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ «դեռևս մեկնաբանություններ չունեն»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտի վրա։ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը […]
09:57 19.04.2024
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը ողջունել է Միացյալ Նահանգների որոշումը՝ արգելափակել Պաղեստինի՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման մասին բանաձեւը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները վետո էր դրել բանաձեւի վրա, որը խորհուրդ էր տալիս Գլխավոր ասամբլեային ընդունել Պաղեստինին որպես ՄԱԿ-ի անդամ: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ Խորհրդի մյուս անդամները «կողմ» են քվեարկել։ «Պաղեստինյան պետությունը ճանաչելու […]
09:49 19.04.2024
Միացյալ Նահանգները վետո է դրել բանաձեւի վրա, որը խորհուրդ էր տալիս Գլխավոր ասամբլեային ընդունել Պաղեստինին որպես ՄԱԿ-ի անդամ: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ Խորհրդի մյուս անդամները «կողմ» են քվեարկել։ Արաբական պատվիրակությունը շտապել է դուրս գալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճից, երբ ելույթ է ունեցել Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը, հայտնել է РИА Новости-ի […]
09:09 19.04.2024
Իրանի ՀՕՊ համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում է IRIB գործակալությունը։ Ավելի վաղ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը «հրթիռային հարձակում» է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Սպահան քաղաքի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի […]
08:39 19.04.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
08:13 19.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
23:41 18.04.2024
Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այսօր ռուսական գազն ու նավթամթերքը գնվում են աշխարհի երրորդ երկրների միջոցով։ Սակայն Ֆրանսիան, շնորհիվ ատոմային էներգիայի օգտագործման իր մոդելի և այլընտրանքային աղբյուրների, ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան մյուս պետությունները»,-ասել է […]
23:33 18.04.2024
Միացյալ Նահանգները մտադիր չէ կողմ քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական անդամ ընդունելու բանաձևի օգտին, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Միացյալ Նահանգները դեմ է քվեարկելու Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձեւին»,- ճեպազրույցում ասել է Պատելը։ Պաղեստինն այժմ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։ Այսօր նախատեսված է ՄԱԿ-ի […]
22:38 18.04.2024
Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […]