TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

21:53 18.04.2024

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

15:12 18.04.2024

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա դարավոր ջերմ ու […]

̰
Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն փոփոխություններ՝ ամրագրելու կրթօջախների կառավարման տարանջատման գործընթացը

14:02 18.04.2024

Օրենսդրական փոփոխությամբ դպրոցներում վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից և վերանայվել է տնօրենների նշանակման կարգը: Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն լրացուցիչ փոփոխություններ՝ ամրագրելու հանրակրթության ոլորտի կառավարման տարանջատման այս գործընթացը, որպեսզի, նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ոլորտին ուղղված ամբողջ բարեփոխումը հասցվի իր տրամաբանական ավարտին: Նախագիծը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը

13:55 18.04.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ եւ չինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն օրեցօր առավել ամրապնդվում է պետական մակարդակով սերտ […]

̰
ՌԴ-ն Հայաստանից տվյալներ է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» վերաբերյալ․ Զախարովա

13:34 18.04.2024

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում այն ​​բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին տեղեկությունները, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախկինում Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, հաշվի առնելով այս գործոնների համադրությունը՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը խորը խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում

12:38 18.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգի առաջնային օղակում խորը խնդիրներ է տեսնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում։ Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ պետական համակարգի կառավարման առաջնային օղակներից բարձրաձայնվի որևէ խնդրի մասին։ «Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, […]

̰
Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին

12:16 18.04.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներին շարունակական աջակցության եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար: Կողմերը քննարկել են անվտանգային եւ տնտեսական […]

̰
Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է վարչակազմը. Բրեդ Շերմանը հայտարարել է Ադրբեջանին տրվող օգնությունների կրճատման անհրաժեշտության մասին

11:56 18.04.2024

Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակը X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ժամանակ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը շեշտել է Արցախից բռնի տեղահանված հայերին օգնության ընդլայնման և Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունների կրճատման կարևորությունը: Նա հայտարարել է. «Դա իրական արդարադատություն չէ: Իսկական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ կարող են […]

̰
Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում չանտեսել նախազգուշացումները

11:43 18.04.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին նախաձեռնած և առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին»: Նա կոչ է արել Վրաստանի իշխանություններին չանտեսել նախազգուշացումները, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության նորմերին,  փոխանցում է «Ալիք մեդիան»: «Մենք խորապես մտահոգված ենք, որ այս օրինագիծը եթե ընդունվի, կխարանի քաղաքացիական […]

̰
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ

11:20 18.04.2024

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՍԱ այցի շրջանակներում։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին: Արձանագրելով, որ երկու երկրներն այս ոլորտում […]

̰
Վեդանտ Պատելն անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը

11:12 18.04.2024

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը։ Նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա այն, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա: «Ինչպես գիտեք, մենք մասնակից չենք եղել եռակողմ բանակցությունների, որով ավարտվեցին մարտերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին և […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև կայունության ու խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը

10:35 18.04.2024

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ժամանակն է […]

̰
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը

09:59 18.04.2024

Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։ Հաշտության համաձայնությունը կնքվել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի […]

̰
Մակրոնը ԵՄ-ին խորհուրդ է տվել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները

22:27 17.04.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները Իսրայելի վրա հարձակումից հետո։ «Մենք կողմ ենք պատժամիջոցներին, որոնք կարող են թիրախավորել բոլոր նրանց, ովքեր օգնում են արտադրել հրթիռներ և անօդաչու սարքեր, որոնք օգտագործվել են շաբաթ և կիրակի հարձակումների ժամանակ», – ասել է նա Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ: Ըստ նախագահի, որին […]

̰
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին

19:48 17.04.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուս կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 17-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպումը մեկնարկել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների քննարկմամբ: Անդրադարձ է կատարվել անվտանգային իրավիճակին Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում: Ալեն Սիմոնյանը լիտվացի դիվանագետին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին

16:45 17.04.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը` Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Ուրախ եմ ջերմ շնորհավորանքներս հղել Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խնդրում եմ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Հայաստանը և Սիրիան կապված են […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը

14:28 17.04.2024

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: «Ուրախ եմ ողջունել ձեզ Լիտվայի խորհրդարանում: Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է ՀՀ անկախությունը, եւ ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս տարիների ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդվել են: Մենք պատրաստ ենք եւ […]

̰
Ժողովրդավարությունը մի երևույթ է, որը մշտապես բախվել և բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

12:28 17.04.2024

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է կառույցի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Շնորհակալություն, Պարո’ն նախագահ, Հարգելի’ գործընկերներ, Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 75-ամյակը, որի գոյության փաստն իսկ էապես բարելավել է ժողովրդավարական միջավայրը մեր մայրցամաքում: «Եվրոպա» եզրույթն ինքնին դիտարկվում է որպես […]

̰
Պայթեցվել է Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ նախկին ՊՆ վարչական շենքը

11:57 17.04.2024

Քիչ առաջ պայթեցվել է  Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ նախկին ՊՆ վարչական շենքը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դա պաշտպանության նախարարության նախկին շենքն է: Նախօրեին հաղորդագրություն էր տարածվել, որ պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակվելու է մայրուղին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն են իրականացնում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի […]

̰
Վրաստանի նախագահը դիմել է ԵՄ առաջնորդներին՝ քննարկելու Վրաստանում տեղի ունեցող զարգացումները

11:52 17.04.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը ապրիլի 17-ին նախատեսված Եվրոպական խորհրդի նիստի մասին տեղեկատվություն է տարածել: Նշվում է, որ Զուրաբիշվիլին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 17-ի Եվրախորհրդի նստաշրջանում քննարկելու Վրաստանում տեղի ունեցող զարգացումները, «չնայած այն հանգամանքին, որ հարցը նիստի օրակարգում ընդգրկված չէ», փոխանցում է «Ալիք Մեդիա»-ն: Ապրիլի 16-ին […]

̰
Վրաստանում ցույցի ժամանակ հատուկջոկատայինները լրագրողների են ծեծի ենթարկել

11:43 17.04.2024

Վրաստանի խորհրդարանի մոտ ապրիլի 16-ին անցկացված բողոքի ցույցի ժամանակ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել «Պուբլիկա», «Տաբուլա» և «Ապրիլի Մեդիա» առցանց լրատվամիջոցների լրագրողներին, հայտնում է «Ալիք Մեդիա»-ն: «Պուբլիկա»-ի լրագրող Ալեքսանդրե Քեշելաշվիլին նկարահանում էր ցուցարարներին բերման ենթարկելու իրավապահների գործողությունները: «Պիրվելի» հեռուստաընկերության հեռարձակած կադրերում երևում է, որ լրագրողին մի քանի հատուկջոկատայիններ սեղմել են պատին։ Radiotavisupleba լրատվամիջոցի հետ զրույցում Քեշելաշվիլին […]

̰
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը

11:31 17.04.2024

Պատվիրակության կազմում էին ՊԳԿ գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչ Դանիել Գուստավսոն, ՊԳԿ բնական ռեսուրսների ավագ պատասխանատու Նադին Վալատը, ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանը, նախարարության […]

̰
Շտաբային ուսումնավարժություն Շիրակի մարզում

11:11 17.04.2024

Ապրիլի 16-ին ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Շիրակի մարզպետարանում անցկացրեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որն ուղղված էր արտակարգ իրավիճակներում բնակչության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստմանը, տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կազմակերպմանը և իրականացմանը։ Ուսումնավարժությունն անցկացվեց Շիրակի մարզպետի տեղակալ Ա.Այվազյանի գլխավորությամբ, իսկ ղեկավարման […]

̰
Փաշինյանը Մալաքե Թաուսի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին

10:13 17.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ. «Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով: Թող Նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում, որ մեր երկրի […]

̰
Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

22:37 16.04.2024

Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա  տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում:

̰
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի

19:53 16.04.2024

Իրանի քաղաքականությունը խարսխված է բարեկամության և խաղաղության առանցքի վրա, ուստի, տարածաշրջանին և ամբողջ աշխարհին ուղղված իրանական ուղերձը բոլոր ազգերի համար խաղաղության ու անվտանգության և առաջընթացի մասին է։ Հարևանության քաղաքականությունը Իրանի գլխավոր առաջնահերթություններից է, և Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի […]

̰
Հայաստանում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

19:09 16.04.2024

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հայաստանում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ՝ վերջինիս հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Ֆրանսուազ Ժակոբին մշտական համակարգողի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր բոլոր նախաձեռնություններում՝ ուղղված Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: Զրուցակիցներն […]

̰
Կոնսերվատորիան կփակվի արդյոք. ի՞նչ հարցեր են քննարկվել Երևանի ավագանու այսօրվա նիստին

18:20 16.04.2024

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացվել է ավագանու հերթական նիստը: Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը: Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին: Երևանի քաղաքապետարանը «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամից որպես նվիրատվություն կընդունի սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի 1, 1Ա, 13, 139, […]

̰
Գևորգ Պապոյանն ընդունել է Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը

18:15 16.04.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանն արդյունավետ համագործակցության համար։ «Կայուն պարենային համակարգերի ստեղծման ու դիմացկունությանն ուղղված համատեղ աշխատանքները կարևոր նշանակություն ունեն մեր երկրի […]

̰
Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին

15:52 16.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետ Բյարնի Բենեդիկթսոնին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլանդիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության իրականացման գործում։ Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով և տարբեր հարթակներում՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի […]

̰
BACK_TO_TOP