09:22 26.04.2024
Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժումը հրետանային հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին Լիբանանի հետ սահմանակից Իսրայելի տարածքում, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «Ի պաշտպանություն Գազայի հատվածում մեր հաստատակամ պաղեստինցի ժողովրդին՝ սահմանին իսրայելական թշնամու ուժերի տեղաշարժի մանրազնին հետախուզումից և հետևելուց հետո իսլամական դիմադրությունը ճշգրիտ հրետանային հարվածներ հասցրեց Ալ-Մալիքիայի (լքված պաղեստինյան գյուղ) ռազմական դիրքերին»,- ասված է հայտարարությունում: Իսրայելա-լիբանանյան […]
08:59 26.04.2024
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ուրբաթ օրը Պեկինում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Բանակցությունների մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Բլինքենը ապրիլի 24-26-ը այցով գտնվում է Չինաստանում, նա արդեն եղել է Շանհայում, որտեղ հանդիպել է Շանհայի կուսակցության կոմիտեի քարտուղար Չեն Ցզինինգի, բիզնեսի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հինգշաբթի օրը պետքարտուղարը […]
23:27 25.04.2024
ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի ու ավելի հեռահար զենք է մատակարարում, սակայն դա չի փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, այլ միայն ավելի շատ խնդիրներ կառաջացնի հենց Կիևի համար, մինչդեռ Մոսկվան կհասնի իր նպատակին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ «ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտության մեջ, նրանք գնում են իրենց կողմից մատակարարվող […]
23:19 25.04.2024
Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
22:57 25.04.2024
Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր: Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […]
16:43 25.04.2024
Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման նպատակով։
15:34 25.04.2024
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերի գծով` 2,547,649,891.9 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 188,866,285.5 հազար դրամ:
14:12 25.04.2024
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման հարցն էր: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակների գրության հիման […]
13:34 25.04.2024
Արդյո՞ք մեր անվտանգային խնդիրները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու մոտեցումները՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, դառնալ ավելի մեղմ, ավելի հանդուրժող ու քիչ պահանջատեր: Առհասարակ, ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մեր բարդ վիճակը, արտաքին մարտահրավերներն ու Թուրքիայի ավելի ու ավելի գերիշխող դարձող դերը տարածաշրջանում: Այս հարցերի շուրջ «Հեռանկարի» տաղավարում զրուցել ենք […]
13:27 25.04.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Պեկին։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը։ Բլինքենի աշխատանքային այցը Չինաստան սկսվեց, երբ նա Շանհայ ժամանեց ապրիլի 24-ին։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը երկրում կլինի մինչև ապրիլի 26-ը։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նրա պաշտոնավարման ընթացքում սա Բլինքենի երկրորդ այցն է Չինաստան։
13:07 25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը ողջունել է ֆրանսիացի գործընկերներին Հայաստանի խորհրդարանում: «Մենք մշտապես կարեւորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Առաջին […]
11:27 25.04.2024
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ […]
09:42 25.04.2024
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Հարց է հնչել, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է գործընթացում, այս կապակցությամբ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ծրագրո՞ւմ է այցելել տարածաշրջան: «Պետարտուղարը նշեց իր X-ում, որ մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանը […]
21:31 24.04.2024
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, նշել է, որ դժվար է տեսնել, թե Ադրբեջանի ներկայացուցիչը ինչպես կարող է սույն Դատարանի առջև պնդել, թե միջազգային համայնքը մերժել է ինքնորոշման մասին հարցը: «Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով […]
14:40 24.04.2024
Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա։ Այս մասին հայ համայնքին եւ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված նամակում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը, ովքեր հարստացրել են Անատոլիայի հողերն իրենց մշակույթով և մարդկային ռեսուրսներով, այսօր երաշխավորված են և թույլ չենք […]
14:17 24.04.2024
ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ֆինլանդիայում Ռուսաստանի սահմանների մոտ կրում են սադրիչ բնույթ, դրանց նպատակը Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելն է։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ են կրում, նրանց խնդիրն է ուժի ցուցադրման միջոցով ռազմական ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա»,- ասել է դիվանագետը։ Նա […]
11:58 24.04.2024
Երևանում Ռուսաստանի դեսպանությունը Telegram-ում հայտարարել է, որ հայ ժողովրդի հետ միասին սգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- ասվում է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Հիշեցնենք, որ 1995 թվականին Պետդուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը իր պատմական […]
11:54 24.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
11:30 24.04.2024
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post եւ The London Times պարբերականներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում: Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել […]
11:14 24.04.2024
Երիտթուրքերի կողմից նախապես կազմակերպված, համակարգված ու կյանքի կոչված Հայոց ցեղասպանությունը, ըստ Եվրոպական խորհրդարանի Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսի, մարդկության ամենասարսափելի վայրագություններից է, որի ընթացքում 1․5 միլիոն մարդ բնաջնջվեց ամենադաժան ձեւով՝ այդ թվում երիտասարդներ, ծերեր, կանայք ու երեխաներ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մավրիդեսն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ և վերահաստատել է […]
11:05 24.04.2024
Բժիշկ-փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Դեմյանովսկայան «Իզվեստիային» մանրամասն պատմել է, թե որ հիվանդություններն են բացասաբար ազդում մարդու մտավոր ունակությունների վրա։ Նրա խոսքով, ինսուլտից հետո հաճախ մտավոր ունակությունները նվազում են։ Այս պայմանը բժշկության մեջ կոչվում է հետինսուլտային կոգնիտիվ խանգարում: Կաթվածը կարող է խանգարել ուղեղի տարբեր հատվածների արյան մատակարարմանը, որոնք պատասխանատու են ինտելեկտի համար: Արդյունքում, մարդու հիշողությունը […]
10:58 24.04.2024
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը. Քրիստիան […]
10:06 24.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
09:04 24.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար: Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ […]
08:14 24.04.2024
Ապրիլի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից: Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են Մասիս և Գյումրի համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
08:04 24.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին։ Ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, հնչել է Վ.Ա. Մոցարտի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ: «Ռեքվիեմ»-ը ղեկավարել է հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը:
21:55 23.04.2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ: Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […]
21:47 23.04.2024
Հասարակական բուռն արձագանքով է ուղեկցվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական որոշումը: Ի՞նչ է նշանակում այդ որոշման քարտեզային նկարագրությունը: Այս և այլ հարցեր «Հեռանկարում» քննարկվել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
20:58 23.04.2024
Մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով: Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ: Պաշտպանին ուղեկցել են […]
20:45 23.04.2024
Ելույթ Եվրոպական հարթակից, հագեցած օրակարգ: Ալեն Սիմոնյանը հանդիպել է նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ: ԱԺ նախագահն Իսպանիայում մասնակցել է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին, որի առանցքում էին ԵՄ տարածաշրջանում տիրող իրավիճակն ու տաբեր հատվածներում ընթացող պատերազմները: Ալեն Սիմոնյանի Իսպանիա այցի մանրամասները՝ ԱԺ ռեպորտաժում: