12:04 30.01.2019
2018 թ-ի ընթացքում ավելի քան 2275 փախստական է զոհվել Միջերկրական ծովում՝ փորձելով հասնել Եվրոպա, ասված է ՄԱԿ-ի զեկույցում: Նշվում է, որ զոհերի թիվն ավելացել է: Իրավիճակը հատկապես բարդ է Լիբիայից Իտալիա տանող ճանապարհին: Եթե 2017 թ-ին այդ ճանապարհին զոհվում էր 1 փախստական, իսկ 37-ը՝ ողջ մնում, ապա 2018-ին 37 փախստականից զոհվում է 14-ը: Հումանիտար կազմակերպությունները […]
12:00 30.01.2019
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է արել Բոլթոնը: «Այսօր ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք ընդհանուր հետաքրքրությունների շրջանակից մի շարք հարցեր, այդ թվում` էներգետիկ անվտանգությունը, համագործակցությունն […]
11:54 30.01.2019
Անցած գիշեր ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա փակցվել են թուրքական մեկ տասնյակը գերազանցող դրոշներ: Սա հայ համայնքի հանդեպ դրսևորված աննախադեպ ատելություն է: Այն արդեն իսկ տեղի ոստիկանության կողմից բնութագրվել է՝ որպես «Ատելության հիմքով հանցագործություն»: ՀՀ սփյուռքի նախարարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը հայ համայնքի հետ անմիջական […]
11:48 30.01.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն կոչ է արել ԵՄ երկրներին պատժամիջոցներ սահմանել Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ: «Մեզ հարկավոր են ԵՄ-ի կողմից նոր պատժամիջոցներ, մենք հույս ունենք, որ ԵՄ-ն պարզապես չի սպառնում Մադուրոյին վերջնագրերով, այլ միջոցներ է ձեռնարկելու»,- ասել է նա Bild-ին տված հարցազրույցում: Գուայդոն մեղադրել է Վենեսելուելայի՝ օրինական ճանապարհով ընտրված իշխանությանը կաշառակերության […]
11:24 30.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա: Այցի շրջանակում Բեռլինում վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա […]
10:19 30.01.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում պարզվում է, որ ոչ միայն հեղուկ գազի դեֆիցիտ է, այլև մեքենայի հաշվառման վկայագրի՝ տեխանձնագրի: Տևական ժամանակ է՝ վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր՝ պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր՝ A4 ֆորմատի թուղթ: Ու վարորդները, որոնք պատրաստվում են մեքենայով մեկնել Վրաստան […]
01:19 30.01.2019
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որը հիմնված է 2018 թ. սեպտեմբերին Հայաստան կատարած այցի արդյունքների վրա: Զեկույցի մի հատվածում անդրադարձ է կատարվում կանանց իրավունքներին, գենդերային հավասարությանը և ընտանեկան բռնությանը: Հաշվի առնելով, որ Հայաստանում կանայք շարունակում են հիմնականում չմասնակցել հանրային որոշումների կայացմանը, հանձնակատարը կոչ է անում իշխանություններին ապահովել կանանց լիարժեք […]
00:07 30.01.2019
Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Զոհրաբ Մնացականյանի հետ հիանալի հանդիպման մասին: «Հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք քննարկեցինք հարևանության իրավիճակը: 2019-ին լրանում է Արևելյան գործընկերության 10 տարին: Ես հատկապես շնորհակալ եմ հոբելյանական միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար»,- գրել է նա։ […]
23:19 29.01.2019
Շվեյցարիայում ապրող հայերից շատերը Հայաստանում իրավիճակի փոփոխությունից հետո ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք: Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հայրենիք վերադառնալ ցանկացողներ հստակորեն կան, չի կարող ասել, որ տասնյակներ են, բայց վերադառնալ ցանկացողներ կան թե՛ դասական սփյուռքից, թե՛ նոր սփյուռքից, նրանցից, որ 20-25 տարի առաջ ընտանիքներով եկել […]
22:12 29.01.2019
Այսօր Եվրանեսթի հայկական պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Գրառմանը կից Մխիթար Հայրապետյանը նաև լուսանկարներ է հրապարակել։
21:58 29.01.2019
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Aliq Media-ին տված իր հարցազրույցում, մասնավորապես, ասել է․ «Շնորհավորում եմ հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս տարիների ընթացքում մենք շատ ջերմ բարեկամական հարաբերություններ ենք ստեղծել։ Ուզում եմ ընդգծել վերջին տարիներին մեր հարաբերություններում շփումների ակտիվացումը, ինչն արտացոլվում է բազմազգ վարժանքներին Հայաստանի […]
20:49 29.01.2019
Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, 3 ապօրինի շինություն է քանդվել: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ պատրաստ է օրենքի նոր նախագիծը, որի ընդունումից հետո ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու: «Սա առաջնահերթ խնդիր է: Ինքնական շինությունների օրինականացման գործընթացը կասեցնելուց հետո միայն […]
20:00 29.01.2019
«Կրակոցների քչացումը արդյունք է բանակցային գործընթացների կամ ղեկավարությունների պայմանավորվածության: Գործընթացները շարունակական բնույթ են ունեցել և կունենան: Կրակոցների քանակությունը, իհարկե, անկում է ապրել, սակայն անմիջապես շփման գծում նշանառու կրակոցների քանակը մնում է անհամեմատ ավելի քիչ»,- ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արտակ Դավթյանը նշել է, որ պետությունը […]
19:13 29.01.2019
Այսօր Երևանի ավագանու նիստի հետո քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով պարգևատրումների հարցին՝ Մարությանը տեղեկացրեց, որ Երևանի փոխքաղաքապետները ստացել են 600000-ական դրամ: «Այս ընթացքում տարբեր անձանց ու լրատվամիջոցների կողմից այս առումով համեմատություններ եղան: Նախկինները, ներկաները… Ես ինքս չեմ սիրում անդրադառնալ նախկինների աշխատելաոճին: Մենք եկել ենք, ստանձնել պատասխանատվություն և գնում ենք առաջ: Բայց, այնուամենայնիվ, սա […]
19:06 29.01.2019
Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Շվեյցարիա կատարած այցից: Նա հայտնեց, որ վարչապետի՝ գործարարների հետ հանդիպման սրահը լեցուն էր, գործարարները այնտեղ ներկայացված էին այն առավելագույն չափով, որի հնարավորությունն էր տալիս սրահը: «Խանդավառությունը շատ-շատ բարձր էր, մի քանի անգամ բարձր, քան […]
19:04 29.01.2019
Երևանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների հարցերին: Քաղաքապետը մասնավորապես անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի այն խոսքերին, որ նախատեսվում է Աջափնյակում մետրոյի կայարան կառուցել: Լրագրողները նշեցին, որ դեռևս ոչ մի նախագիծ չկա, արդյո՞ք քաղաքապետը նման պայմաններում այդ հայտարարությունը պոպուլիստական չի համարում: «Դա երազանք չէ: Կա հաշվարկ, որն արվել է 1985 […]
18:31 29.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Ողջունելով ԵՄ հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական զարգացմանը և բարեփոխումների գործընթացին ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ Հայաստանը պատրաստ […]
18:22 29.01.2019
Երևանի ավագանու նիստի ընթացքում քննարկվել է«Ամերիա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ելույթ է ունեցել և ներկայացրել իրավիճակը: Իրավական հարցերի հանձնաժողովի տնօրենի տեղակալ Գայանե Մելքումյանը նշեց, որ հանձնաժողովը բացասական եզրահանգում է տվել այս հարցին: Քվեարկության արդյունքում 3 կողմ, 30 դեմ, 5 ձեռնպահ […]
18:09 29.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին խորհրդարան հրավիրելու նպատակներին: «Սա նիստ չէր, աշխատանքային քննարկում էր մի գերատեսչության ղեկավարի հետ, մենք այդպես նպատակահարմար գտանք, որ առաջինը քննարկում անենք հենց իր հետ»,- ասաց նա: Մակունցը նշեց, որ իրենք ընդունում են՝ կա որոշակի խնդիր, և […]
17:58 29.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և երկկողմ հարաբերությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
17:54 29.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Շնորհավորելով անցկացված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքների, ինչպես նա անձամբ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` Դմիտրի Մարիյասինը ՄԱԶԾ անունից պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու օրենսդիր մարմնի կողմից գերակա հռչակվելիք ծրագրերին: Շնորհակալություն հայտնելով հյուրին […]
17:53 29.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` աշխատանքային խումբ է ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման […]
17:52 29.01.2019
Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն ու ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կայացած առանձնազրույցից հետո լրագրողներին հայտնել են, թե ինչ հարցեր են քննարկել: «Հետաքրքիր և ծավալուն քննարկումներ ունեցանք: Կցանկանամ ևս մեկ անգամ իմ գոհունակությունը և շնորհակալությունը հայտնել հանձնակատար Հանին այս այցի և այն զրույցի, երկխոսության համար, որ ունեցանք»,- ասել է […]
17:44 29.01.2019
Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է «Էլիտ-Պլազա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ելույթ է ունեցել և ներկայացրել իրավիճակը. «Նշեմ, որ այս կազմակերպությունը ներկայացնումը բիզնես կենտրոն է և ունի 600 աշխատակից: Հաշվի առնելով իր առավելությունները՝ որպես բիզնես կենտրոն, նախկին ավագանու ժամանակ […]
17:35 29.01.2019
ՀՀ ԶՈՒ մարտական վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ բանակային զորամիավորումների «S-72» տանկի և «ՀՄՄ-2» վարժասարքերի պետերի հետ անցկացվում են մասնագիտական հավաքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
17:34 29.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր աշխատանքից ազատվել են փոխմարզպետներ, եղել են նաև այլ պաշտոնանկություններ: ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնում են, որ վարչապետի որոշմամբ՝ Արման Պետրոսյանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի, Արծվիկ Նիկողոսյանը` Արագածոտնի մարզպետի տեղակալի, Արթուր Ղամբարյանը` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, Արա Մելիքջանյանը` Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից:
17:28 29.01.2019
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե իրենք պատրաստ են մարտի դաշտում հաղթել հայերին: Մնացականյանն ասել է, որ ցավում է Ալիևի ռազմական հռետորաբանության համար։ «Մեր դիրքորոշումները բոլորին ավելի քան պարզ են և ավելի քան հայտնի են, դուք գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում ստատուսին, դուք գիտեք՝ […]
17:27 29.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը` այդ հարցում կարևորելով դեսպանի դերակատարությունը: Անդրադառնալով հայ-բրիտանական կապերի առավել խորացմանն ու զարգացմանը` Ազգային ժողովի նախագահը, մասնավորապես ընդգծել է խորհրդարանական […]
17:24 29.01.2019
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին է դիմել կալանավորված անձի փաստաբանը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալը գտնվում է ԱՀ բուժհաստատություններից մեկում և միայնակ ի վիճակի չէ ո՛չ տեղաշարժվելու, ո՛չ էլ հոգալու իր կենցաղային և բնական պահանջները: Փաստաբանը ներկայացրել է նաև, որ քանի որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելվել է մերձավոր ազգականների տեսակցությունը, առկա պայմաններում գրեթե […]
17:16 29.01.2019
2019 թ. հունվարի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%: 2018 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%․ սեզոնային ապրանքների գները ձևավորվել են համեմատաբար ցածր մակարդակում, ինչպես նաև որոշակի նվազել է բնականոն գնաճը։ Արդյունքում, առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա […]