17:02 29.01.2019
«Նախկինում, եթե մեզ դիմում էին ծանոթ-բարեկամներն ինչ-որ խնդրանքներով, մենք հիմա որպես վահան օգտագործում ենք այն, որ եթե վարչապետի որդին ծառայում է մարտական զորամասում, Արցախում, ապա որևէ այլ միջնորդավորում ընթացքավորել չի լինելու: Բոլորը հետևում են հավաքակայանում վիճակահանության արդյունքին»,- ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արտակ Դավթյանը նշել […]
16:54 29.01.2019
Հայտնի է, որ սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները: 0-ից […]
16:45 29.01.2019
Հայաստանի կառավարությունն իր ընթացիկ կառուցվածքով այնքան էլ արդյունավետ չէ, և կառավարության կառուցվածքի սպասվող փոփոխությունները միտված են հենց արդյունավետության բարձրացմանը: Իսկ ներդրողների համար կարևոր է կարգավորումների հեշտացումը, և այդ երկու հարցերը կապված են իրար հետ: Այս մասին ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս երկու հարցերն սերտորեն կապված են իրար հետ, քանի […]
16:42 29.01.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հաճախ փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով ուղեկցվող երկխոսությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնորոշում է ոչ թե որպես վեճ, այլ որպես ՀԱՊԿ կարևոր հարցերի շուրջ քննարկում: Այս մասին Փաշինյանն ասել է ռուսական «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցի ժամանակ: «Ես կասեի՝ դա ՀԱՊԿ-ի համար շատ կարևոր հարցերի քննարկում էր: Հասկանո՞ւմ եք: Եվ դա քննարկում էր […]
16:38 29.01.2019
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձեռնարկել է Վենեսուելայի օրինական իշխանությունները տապալելու բաց ընթացակարգ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նա հավելել է, որ պաշտոնական Վաշինգտոնը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքն ու ղեկավարում վենեսուելական ընդդիմությանը: «Մեր տվյալներով՝ այդ ընդդիմադիր շարժման առաջնորդները, որոնք երկիշխանություն են հայտարարել, ըստ էության, ցուցումներ են ստանում Վաշինգտոնից: Եվ […]
16:36 29.01.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «ՌԲԿ» ալիքին տված հարցազրույցում պատասխանել է մի քանի անձնական հարցերի, մասնավորապես՝ ո՞ր հագուստն է նախընտրում՝ կոստյո՞ւմ, թե՞ «հեղափոխական» շապիկ ու գլխարկ: «Դե, իհարկե, կոստյում»,- ասել է Փաշինյանը: Նա պատմել է, որ հիմա երբեմն կրում է նախկին՝ հեղափոխական ոճով հագուստ և իր հանդերձարանում ունի մի քանի նման զգեստ, բայց դրանցից ամենահայտնին […]
16:34 29.01.2019
Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ ծանր ռոք լսել է բանտարկված տարիներին: Հիմա այլևս ժամանակ չի գտնում երաժշտություն լսելու համար: Այս մասին վարչապետ Փաշինյանն ասել է «ՌԲԿ» ռուսական ալիքի հետ հարցազրույցի ժամանակ՝ քաղաքական թեմաներից հետո որոշ անձնական հարցերի պատասխանելիս: Նա ասել է, որ երբ ազատ ժամանակ է գտնում, ընթերցում է, հիմնականում հայ ժողովրդի պատմության մասին աշխատություններ: Անձնական […]
16:32 29.01.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Մհեր Եղիազարյանին սկսել են այցելել դեկտեմբերի 5-ից, այն նույն օրը, երբ Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը: «Բոլոր այցերի ընթացքում ուսումնասիրվել են նրա պահման պայմանները, բժշկական բոլոր փաստաթղթերը, առանձնազրույցներ են […]
16:26 29.01.2019
Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և […]
16:23 29.01.2019
Հայաստանը բրիտանական «Economist» պարբերականի կողմից ճանաչվել էր տարվա պետություն: Հրապարակման մեջ նշվել էր, որ Հայաստանում կարողացել են ազատվել «Ռուսաստանի դրածոյից», դա արել են առանց զոհերի և թույլ չեն տվել ռուսական միջամտություն: Ռուսական «ՌԲԿ»-ի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ընթացքում լրագրողը հարցրեց՝ Փաշինյանը բավարար համարո՞ւմ է այս չափանիշները՝ տարվա պետություն ճանաչվելու համար: Վարչապետը նշեց, որ […]
16:22 29.01.2019
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հունվարի 29-ին Ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերում էր վերահսկողության ու անշարժ գույքի կառավարման վարչությունը նոր հաստիքներով համալրելուն: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը շեշտեց` գիտակցելով այս քայլի կարևորությունը, այնուամենայնիվ իրեն հետաքրքրում է` արդյոք չե՞ն մոռացել երեք ամիս առաջ խոստացվածը` այդ ժամանակ ներկայացված ցուցակի օպտիմալացման մասին: […]
16:18 29.01.2019
«Մեզ համար ամենագլխավոր մարտահրավերն է չդառնալ այն (այնպիսին), ում և ինչի դեմ պայքարել ենք: Ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի դառնալ այդպիսին»,- ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանն ընտրություններում 70 տոկոս ձայներ հավաքելու և դրա պատճառով Հանրապետական կուսակցությանը նմանվելու հնարավորության մասին հարցին: Հանրապետականների ու նրանց աջակիցների նկատմամբ հետապնդումների մասին հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը […]
16:18 29.01.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով պարգևատրումների թեմային: Նրա խոսքերով՝ պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։ «Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի […]
16:08 29.01.2019
Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ձևավորել առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք հասանելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները: «Բյուջեն […]
16:07 29.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հունվարի 29-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց` իրենց վկայականները ե՞րբ են ստանալու, էլեկտրոնային քվեարկության գործիքները ե՞րբ են աշխատելու: Նա քաղաքապետին դիմեց առաջարկով` օրակարգից հանել այսօրվա հինգերորդ հարցը, այն է` կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագիծը: Ավագանու անդամը նաև առաջարկեց այսուհետ հարցերն օրակարգ բերելու խմբավորում անել` հյուրանոցները, […]
16:01 29.01.2019
ՀՀ նախագահական նստավայրից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին և վստահություն է հայտնել, որ այցը դրական նշանակություն կունենա համագործակցության հետագա ընդլայնման համար: «Կարծում եմ` շատ օգտակար կլինի […]
15:56 29.01.2019
Բանտային եվրոպական կանոնները ենթադրում են, որ որևէ մեկը չպետք է մահանա ազատազրկման վայրում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը: «Որևէ մեկը չպետք է մահանա ազատազրկման վայրում: Պետությունները պետք է անեն հնարավորինը՝ պահպանելու մարդու նվազագույն արժանապատվությունը հարգելը, թույլ տալ մարդուն մահանալ բանտից դուրս: Սա կարևորագույն սկզբունք […]
15:44 29.01.2019
Շատ պետություններում, որոնց թվում է նաև Ռուսաստանը, քննվում են գործեր, որոնք կապված են նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի հետ: Այսպիսի համեմատությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վաղեմությանն անդրադառնալիս ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ եթե խոսքը մարդկային կյանքերի մասին է, ապա պետք չէ դնել որևէ ժամանակային սահմանափակում: Փաշինյանը […]
15:33 29.01.2019
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հունվարի 29-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետին դիմեց «Փրկություն» ՀԿ-ին տարածքից զրկելու հարցով: Առաքելյանը հայտնեց, որ այս ՀԿ-ն ավելի քան 20 տարի է` Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքում գործառույթներ է իրականացնում, մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 60 երեխաներ բուժօգնություն, սնունդ, խնամք են ստանում, նաև կրթական խնդիրներն են կարողանում […]
15:30 29.01.2019
ՀՀ-ում է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։ Համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ արդյունավետ հանդիպում և քննարկում է եղել ՀՀ նախագահի և վարչապետի հետ։ Քննարկվել են հատկապես ՀՀ-ԵՄ ազատ և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կյանքի կոչման հարցերը։ Յոհաննես Հանն իր հերթին ասել է, որ պետք է հնարավորություն […]
15:27 29.01.2019
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստի ժամանակ իր ելույթի ընթացքում անդրադարձել է քաղաքապետարանի հաստիքացուցակների օպտիմալացման նախագծին. «Այդ գործառույթները քաղաքապետարան բերելը մենք դրական ենք գնահատում, բայց ինչպես նախկինում, մենք և Ֆինանսավարկային հանձնաժողովը տվեցինք եզրակացություն, որ անհրաժեշտ է 3 ամսվա ընթացքում մշակել այդ օպտիմալացումը, քաղաքապետարանը սկսեց մեծացնելով կատարելով իր գործառույթները: Մենք բովանդակության հետ […]
15:19 29.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հունվարի 29-ին ավագանու նիստի ժամանակ դիմեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին` խոսելով քաղաքապետարանի որոշ վարչություններում հաստիքների ավելացման տեղեկանքների մասին: Խաժակյանը նշեց, որ նախագծում ասված է, թե այս հաստիքների ավելացման արդյունքում Երևանի բյուջեում ծախսերի փոփոխություն չի նախատեսվում, ապա հարց ուղղեց` ինչպե՞ս է ստացվում, որ մեծացնում են հաստիքացուցակը, բայց բյուջեում փոփոխություն […]
15:16 29.01.2019
«Դատախազները ժամանակ խնդրեցին, որպեսզի այսօրվա ներկայացրած ծավալուն բողոքին ծանոթանան ու իրենց փաստարկները նախապատրաստեն: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը՝ ժամը 14:00-ն»,- այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Խոսքը վերաբերում է հունվարի 18-ին ներկայացրած կարճ բողոքին, որում մեծամասամբ անդրադարձել են դատարանի որոշման թերություններին: «Մեծ փաստարկներից մեկն այն է, որ դատարանն իր որոշման մեջ […]
15:14 29.01.2019
Հայաստանում բոլոր գործարարները նույն հնարավորությունները և հասանելիությունն ունեն շուկայում, և այլևս որևէ մեկի համար խոչընդոտներ չկան շուկայի հասանելիության տեսանկյունից: Խոսքը նաև քաղաքական տեսանկյունից հասանելիություն ապահովելու մասին է: Այս մասին ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի հակամենաշնորհային քաղաքականությանն անդրադառնալիս նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ մեզ հաջողվեց արմատախիլ անել […]
14:57 29.01.2019
Նախորդ տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումները շուրջ 50 տոկոսով աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցը վերաբերում էր նրան, թե հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում որտեղի՞ց են ստացվում օտարերկրյա ներդրումները՝ Ռուսաստանի՞ց, Միացյալ Նահանգների՞ց, գուցե Իրանի՞ց: «Հիմնականում ներդրողները հայկական Սփյուռքից են, հիմնականում հայերն են՝ […]
14:42 29.01.2019
Այսօր՝ հունվարի 29-ին կայացավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը: Այլ հարցերի շարքում նիստի քննարկմանը դրվեց ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Նիստը բավարարեց Գ. Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացավ ՀՌՀ նախագահի նոր ընտրություն: Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ ընտրվեց Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՌՀ […]
14:36 29.01.2019
Դավոսի համաժողովը ոչ թե պայմանագրեր կնքելու, այլ գաղափարներ քննարկելու և քաղաքական ու գործարար առաջնորդների հետ հանդիպելու տեղ է, ինչի համար էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ: Այս մասին ինքը՝ Փաշինյանը, բացատրել է ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում: Նա բացահայտել է այդ գաղափարներից մեկը: Փաշինյանի խոսքով՝ կա ցանկություն մեծ «Մարիոթ» հյուրանոց կառուցել Հայաստանում՝ Իրանի սահմանի […]
14:24 29.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Զարգանում է հասարակությունը, զարգանում է նաև բանակը, մենք ուրախությամբ զարգանում ենք: Քրտնաջան աշխատանքով հիմք դրվեց մեր փառապանծ բանակին, այսօր կարող ենք ասել, որ ունենք հզոր, մարտունակ, խնդիրները կատարող բանակ: Տարածաշրջանում կատարվող ցանկացած գործընթաց իր ազդեցությունն է թողնում […]
14:18 29.01.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թ-ի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդի դիմաց փոխհատուցման ծրագիր: Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և Կառավարության 23.04.2014թ.-ի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի […]
14:06 29.01.2019
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ նոր խորհրդարանը ոչ թե ընտրովի է, այլ նշանակովի։ Նրա խոսքերով՝ Ազգային ժողովում հիմա ընդդիմություն չկա՝ շեշտելով, որ ամենևին չի ցանկանում ստվեր գցել ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ ԼՀԿ-ի վրա։ «Ավելի ճիշտ կլիներ այս պառլամենտը անվանել Փաշինյանի և նրա թիմի պառլամենտ։ Փաշինյանը հայտարարում էր, որ […]