TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլթոնը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել Վենեսուելայի հարցում ճիշտ կողմնորոշվելու համար

16:12 30.01.2019

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով  խորհրդական Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու  համար: Այդ մասին Ջոն Թոլթոնը գրել էր իր թվիթերյան միկրոբլոգում, նաև հեռախոսազրույց է ունեցել Բախտաձեի հետ: «Երեկ զրուցել եմ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Շնորհակալություն եմ հայտնել, որ Վրաստանը ճանաչել […]

̰
Քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում. փաստաբան

16:10 30.01.2019

«Այսօր ստացվում է, որ դատական համակարգում ընտրովի և սելեկտիվ արդարադատության հետևանքով այդ անձը 44 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դուրս է եկել և նրա օրգանիզմը չի դիմացել: Անձը մահացել է սրտի կաթվածից: Ցավալին այն է, որ սա հերթական ապտակն է դատական իշխանությանը»,- անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանի մահվանը՝ ասել է Հելսինկյան […]

̰
Եթե մենք պետք է գնանք որոշակի զիջումների, ուրեմն պետք է ստանանք «երկաթբետոնե» երաշխիքներ. Գալստյանը՝ արցախյան խնդրի մասին

16:02 30.01.2019

Ադրբեջանցիները ցանկանում են Արցախյան հիմնախնդրի փուլային կարգավորում, իսկ մեզ դա ձեռնտու չէ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Արեգ Գալստյանը: «Նրանք ասում են՝ սկզբում մեր շրջանները տվեք, հետո կխոսենք: Ադրբեջանցիները ցանկանում են Արցախյան հիմնախնդրի փուլային կարգավորում. մեզ դա ձեռնտու չէ: Եթե մենք պետք է գնանք որոշակի զիջումների, ուրեմն պետք է ստանանք […]

̰
Նախագահը Թունիսի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է տնտեսական փոխգործակցությունը

15:57 30.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին (նստավայրը՝ ք.Մոսկվա): Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Կաիդ Էլ Սեբսիի ջերմ ողջույնները: Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր պատասխանատու առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ նա իր […]

̰
Եթե ես տուժող լինեի, կառավարությունն ինձ սանատորիա կուղարկեր մի տասն օրով. տուժողի ցուցմունքը ՊՊԾ գնդի գրավման մասին

15:51 30.01.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատարանն այսօր լսեց տուժող Անահիտ Ենգիբարյանին, որը շտապօգնության ֆելդշեր է եղել և ՊՊԾ գնդի գրավման օրը բրիգադի կազմում բուժօգնություն է ցույց տվել գնդում գտնվողներին: 2016 թվականի հուլիսի 17-ին բրիգադով կանչը սպասարկել են ժ. 22.30-ի սահմաններում և գնդում մնացել են մինչև ժամը 00.00-ն: Նրա խոսքերով՝ որևէ մեկն իրենց չի արգելել […]

̰
Թուրքիայում պատրաստվում են անձեռնմխելիությունից զրկել քրդամետ կուսակցության ևս 8 պատգամավորի

15:40 30.01.2019

Թուրքիայում շարունակվում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, հաղորդում է Ermenihaber-ը։ Հայտնի է դարձել, որ առաջիկայում ևս 9 միջնորդություն կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի  սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որպեսզի միանգամից 8 HDP-ական զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այդ ցուցակում են քրդամետ կուսակցության Վանի պատգամավոր Բեդիա Օզգյոքչե Էրթանը (նրա նկատմամբ 2 միջնորդություն է ներկայացվել), Դիարբեքիրի պատգամավոր […]

̰
Փետրվարին հանդիպում է լինելու Հրվ․ Օսիայով Հայաստան եկող մաքսային տարանցման հարցով․ Կարասին

15:35 30.01.2019

Ռուսաստանը դրական է մոտենում Վրաստանի հետ 2011 թվականին համաձայնեցված կարգավորումներին, որոնք վերաբերում են Հարավային Օսիայի տարածքով մաքսային տարանցումներին։ Այս մասին այսօր Երևանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Ռուսաստաննի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ Նրա խոսքերով՝ արդեն փետրվարին նախատեսվում է ռուսական ու վրացական կողմերի հանդիպում, որին մասնակցելու են նաև շվեյցարական ընկերության ներկայացուցիչները, որոնք էլ իրացնելու են այդ […]

̰
 2019թ. 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատուկ պահպանվող տարածքներին

15:30 30.01.2019

ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: CNF-ը հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից է, և կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում […]

̰
2018թ. համաթվի արժեքը շարունակում է գրեթե ամբողջովին արտացոլել նախահեղափոխական շրջանի կոռուպցիայի իրավիճակը Հայաստանում. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

15:20 30.01.2019

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» պարզաբանել է, թե ինչու են տարբեր մեկնաբանություններ հնչում այն մասին, որ Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթվի (ԿԸՀ 2018) արժեքը չի տարբերվում 2017թ. արժեքից: Նշվում է, որ ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է տարբեր հետազոտությունների արդյունքների համադրությամբ, իսկ 2018թ. ԿԸՀ Հայաստանի արժեքի հիմքում ընկած 6 հետազոտություններից 5-ը կատարվել են մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսները: ԿԸՀ 2018-ը […]

̰
ՌԴ ԱԳՆ տեղակալը ԱՄՆ հատուկ ակտիվություն չի նկատել Արցախյան կարգավորման հարցում

15:10 30.01.2019

«Մենք ամերիկացիների հետ միասին ենք աշխատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում»,- Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն այսօր այսպես պատասխանեց Երևանում լրագրողների հարցերին այն մասին, թե ռուսական կողմը նկատո՞ւմ է Արցախյան կարգավորման հարցում ամերիկյան կողմի ակտիվացում։ Նա նշեց, որ առայժմ բավական փոխգործակցված են աշխատում ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ նույն եռյակի շրջանակներում։

̰
ՀՀ-ում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում. Ավինյան

15:05 30.01.2019

Հունվարի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես […]

̰
Կադրային փոփոխությունները ցանկացած կառույցի բնականոն աշխատանքի դրսևորումներից են. ՀՔԾ արձագանքը մամուլում տարածված տեղեկություններին

15:04 30.01.2019

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է մամուլում տարածված այն տեղեկությանը, որ ՀՔԾ քննիչներին աշխատանքից ազատում են. «Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում որդեգրել է իրականության հետ որևէ աղերս չունեցող ակնհայտ սուտ հրապարակումներով ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքը ստվերելու գործելաոճ` որպես «փաստ» վկայակոչելով «իրեն հասած հավաստի տեղեկություններն» ու անհայտ «աղբյուրները»: 30.01.2019-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «ՀՔԾ քննիչները հեռանո՞ւմ են» […]

̰
Հայաստանի հետ հարաբերություններում կարևոր է կանխատեսելիությունը․ ՌԴ ԱԳ փոխնախարար

15:02 30.01.2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Հայ-սլավոնական համալսարանի բակում այսօր մասնակցեց Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը, ինչից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ Երևանում է երեկվանից ու հենց երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ «Երեկ մենք գրեթե կես օր քննարկեցինք բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ կապված են մեր երկկողմ հարաբերությունների հետ, որոնք շարունակաբար […]

̰
Պետք է ընդհանուր հայտարարի գանք Հայաստանին վաճառվող գազի գնի հարցում․ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար

14:48 30.01.2019

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ բանակցություններն անցկացվում են երկու երկրների ղեկավարների միջև։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ ակնարկելով, որ իրավասու չէ պատասխանել այդ հարցին։ Հարցին` մյուս տարի գազի գինը կիջնի՞, թե՞ կբարձրանա, Կարասինը պատասխանեց․ «Ես նման չեմ մարգարեի։ Մենք այդ հարցերում պետք է գանք ընդհանուր հայտարարի»։ […]

̰
Եվրոպական պատվիրակության հետ քննարկվել են անցումային արդարադատությանը վերաբերող հարցեր

14:44 30.01.2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական բարեփոխումների շրջանակին, անցումային արդարադատությանը և Եվրոպական միության […]

̰
Հանրապետության տարածքում կան մի շարք փակ ճանապարհներ

14:32 30.01.2019

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում կան մի շարք փակ ճանապարհներ. «Հարգելի քաղաքացիներ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: […]

̰
Արցախի շուրջ մթնոլորտը հանգիստ է և կանխատեսելի, կարելի է վարել բովանդակային բանակցություններ․ Կարասին

14:22 30.01.2019

Երևանում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Այսօր նա մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի բակում Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը, իսկ մինչ այդ՝ երեկ, մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ ու քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը։ Կողմերն անդրադարձել են նաև Արցախյան հիմնախնդրին։ «Մենք, բնականաբար, անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի թեմային, ողջունել ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների […]

̰
Խաղաղություն չեն մուրում, այն պետք է պարտադրել և հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման. Շարմազանով

14:10 30.01.2019

Մինչ Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են խաղաղության և համոզում, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հերթական ապակառուցողական, հակահայկական, հայտարարությամբ: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ալիևը նշել է, թե այսօր Ադրբեջանի դիրքերը բանակցություններում բավականին ամուր են, ինչպես նաև խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և դրա համար […]

̰
Պետք է ունենալ մեկ շտապօգնության ծառայություն ամբողջ Հայաստանի համար. Արսեն Թորոսյան

14:09 30.01.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացմանը: Նա հետևյալ գրառումն է արել. «Իմ վերջին երկու արտասահմանյան գործուղումները ցույց տվեցին, որ շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացման ճանապարհներից մեկը, մեր երկրի չափսերին մոտ երկրների կամ տարածաշրջանների համար, նաև դրա կենտրոնացումն է մեկ կազմակերպության շրջանակներում։ Նման նախաձեռնության մասին ինձ դեկտեմբերին հայտնեց ՌԴ Կալուգայի […]

̰
Բինալի Յըլդըրըմը լքում է պաշտոնը

14:03 30.01.2019

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը լքում է պաշտոնը: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ինքը` Յըլդըրըմը: Նա հայտնել է, որ պաշտոնը կլքի փետրվարի 18-ին: Այս որոշումը կապված է Ստամբուլում կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնին Յըլդըրըմի թեկնածության պաշտոնական առաջադրման հետ:

̰
ՀՀ-ում ՌԴ դեսպանը տեղյակ չէ Հայաստան մատակարարվող գազի գնի բանակցություններից

14:00 30.01.2019

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեղյակ չէ, թե ինչ փուլում են Հայաստանի կառավարության ու ռուսական «Գազպրոմի» միջև բանակցությունները հայկական կողմին վաճառվող գազի գնի վերաբերյալ։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա այսօր նշեց, որ չի զբաղվում այդ հարցով։ «Գիտեք, ես պատրաստ չեմ մեկնաբանել, քանի որ ես ներգրավված չեմ գազի վերաբերյալ բանակցություններում։ Դրանով զբաղվում են երկու երկրների համապատասխան գերատեսչությունները»,- […]

̰
Գարեգին Բաղրամյանն Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալի հետ քննարկել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքի մանրամասները

13:38 30.01.2019

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր […]

̰
Մեկ ամսվա ընթացքում ԵԽ երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է խոսում Հայաստանի արդարադատության մարտահրավերների մասին. Արփինե Հովհաննիսյան

13:29 30.01.2019

Երեկ հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը Հայաստանի վերաբերյալ։ Զեկույցում հանձնակատարը, անդրադառնալով Մարտի մեկի գործի քննության զարգացումներին, ընդգծում է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության, թափանցիկության և արդար դատաքննության սկզբունքների խիստ պահպանությամբ, որպեսզի բացառվեն հնարավոր քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության վերաբերյալ մեղադրանքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել […]

̰
Նա ցնցվել էր Ձեր երկրի պատմությամբ, մշակույթով. Գրիգորի Կարասինը մասնակցել է Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը

13:17 30.01.2019

Այսօր Հայ-ռուսական համալսարանի «Երախտագիտության» այգում ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը մասնակցել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը։ «Նախ և առաջ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպիչներին: Մենք վստահ ենք, որ այս իրադարձությունը առիթ կդառնա այցելել այս համալսարանը բազմաթիվ ռուսների համար, քանի որ Գրիբոյեդովի անունը ոսկե տառերով է գրվել ռուս-հայկական […]

̰
Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը Գերմանիայում են

13:14 30.01.2019

ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը Գերմանիայում են: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Աշոտյանի Facebook-ի էջից: «Մեր այցը Գերմանիա մեկնարկեց Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կենտրոնական գրասենյակից։ Նախատեսված օրակարգն ընդգրկում է ինչպես միջկուսակցական, այնպես էլ ներքին և արտաքին քաղաքական հարցեր»,- գրել է Աշոտյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10217464284497161&set=a.2050363016830&type=3&theater&ifg=1

̰
ՊԵԿ-ը երկու տնտեսվարողի օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է շնորհել

13:10 30.01.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հունվարի 30-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 2 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 10  տնտեսվարող: 6 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 4 դիմում մերժվել, 3 դիմում ուսումնասիրության փուլում է: Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի […]

̰
Ավելի քան մեկ տասնամյակ է անցել 2008թ. մարտից, հետաքննությունը դեռ չի հասցվել եզրահանգման. ԵԽ հանձնակատար

13:03 30.01.2019

Փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի 16/09/2018թ․-ից 20/09/2018թ․-ը Հայաստան կատարված այցի արդյունքներով զեկույցից  կարևոր հատվածներ: «2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բռնի դեպքերի և զոհերի հետ կապված հետաքննության և հաշվետվողականության հարցն արդեն դարձել է նախորդ հանձնակատարների կողմից մի քանի առաքելությունների և երկիր կատարված այցերի արդյունքով […]

̰
Արթուր Վանեցյանը դրական է գնահատել Սահմանապահ զորքերի գործունեությունը

12:52 30.01.2019

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում հունվարի 29-ին տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ-ի մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և նշել, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝ […]

̰
Աջակցում եմ հայ համայնքին՝ դատապարտելով ատելության հողի վրա կատարված այս գործողությունը. Ադամ Շիֆ

12:16 30.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ-ում երկու հայկական վարժարան թիրախ են դարձել, ոստիկանության բնութագրմամբ, «ատելության միջադեպի»: Ֆերահյան վարժարանի տարածքում ոստիկանությունը հայտնաբերել է 11, իսկ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում՝ 2 թուրքական դրոշ։ Տարածքի տեսախցիկներն արձանագրել են, որ դիմակավորված անձը գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, սկսել է մոտակա պողոտային կից ցանկապատի երկարությամբ դրոշներ շարել, ապա նույնն արել […]

̰
Եվրոպան անհանգստացած է ռուսական գազի սպառման ծավալների ավելացմամբ. Welt

12:10 30.01.2019

Եվրոպական երկրներում աճում է անհանգստությունը՝ կապված ռուսական գազի սպառման ծավալների ավելացման հետ, որը կարող է բավականություն պատճառել Ռուսաստանին՝ Եվրամիությանը դարձնելով ավելի կախյալ: Այս մասին գրում է Die Welt-ը: Նշվում է, որ գազի խոշորագույն հանքավայրերում, այդ թվում՝ Նիդերլանդներում, նվազում է արդյունահանումը ռուսական գազի սպառման ծավալների աճի հետևանքով: «Եթե մենք հրաժարվենք ածխի օգտագործումից, հրաժարվենք ատոմային էներգիայից, այդ դեպքում […]

̰
BACK_TO_TOP