TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցի ընդդիմադիրներին արգելել են ցույց անել Բաքվում

17:27 25.01.2019

Բաքվի քաղաքային իշխանությունները չեն արտոնել Ադրբեջանի ավելի քան 100 քաղբանտարկյալների ազատումը պահանջող հերթական ցույցը և արգելել են անցկացնել այն երկրի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Արգելքի մտադրությունների մասին ավելի վաղ հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ խոշոր ցույցերի պատճառ դարձած քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովի հարցով իշխանությունը «զիջման գնաց», և երկրի նախագահ Իլհամ Ալիևի […]

̰
Վարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

17:25 25.01.2019

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հարգարժան նախագահ, Կոլեգիայի հարգելի […]

̰
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովը

17:21 25.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովը: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ՝ Հանրապետության նախագահը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ու բարեկամության ավանդույթներն արդյունավետ համագործակցության ամուր հիմք են ստեղծում: Նորանշանակ դեսպան Այազովը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-թուրքմենական հարաբերությունները […]

̰
Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների տակ է ընկել նաև Հայաստանում գրանցված ընկերություն

17:02 25.01.2019

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Իրանի հետ կապված պատժամիջոցների ցանկում է ներառել Հայաստանում գրանցված «Flight Travel» ընկերությունը, որը իրանական «Mahan Air» ավիաընկերության առևտրային ներկայացուցիչն է Հայաստանում։ Այդ ընկերությունը մինչ այդ պատժամիջոցների ցանկում էր հայտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցության համար։ Կորպուսը բանակին զուգահեռ գործող զինված կառույց է, որի գործառույթների մեջ են մտնում նաև Իրանի տարածքից դուրս՝ […]

̰
«Ռուսական գործով» ձերբակալել են Թրամփի նախկին խորհրդականին

16:53 25.01.2019

Ֆլորիդա նահանգում «ռուսական գործով» ձերբակալել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակի տարածած հայտարարությանը: Նախնական տվյալներով՝ Սթոունին մեղադրում են նաև կեղծ վկայություն տալու, վկաների վրա ճնշում գործադրելու և արդարադատությանը խոչընդոտելու համար: Reuters-ը հստակեցնում է, որ Սթոունին ընդհանուր առմամբ 7 մեղադրանք է առաջադրվել: Դատախազ […]

̰
Փաշինյանն ու Մեդվեդևը հանդիպել են

16:50 25.01.2019

Մոսկվայում կայացել է ՀՀ և ՌԴ վարչապետների` Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: «ՌԴ կառավարության նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 25-ին Մոսկվայում: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդի խնդիրները և փոխգործակցության այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է […]

̰
Պուտինն ու Մադուրոն հեռախոսազրույց են ունեցել

16:12 25.01.2019

 «ՌԴ նախագահի  ու Վենեսուելայի ընտրված նախագահի միջև հնարավոր ֆինանսական ու ռազմական օժանդակության մասին քննարկում չի եղել»,- հայտարարել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով երկու նախագահների հեռախոսազրույցին: Պուտինը նախօրեին հեռախոսազրույցի ժամանակ Մադուրոյին իր աջակցությունն է հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական  ճգնաժամի պայմաններում: ՌԴ նախագահն ասել է, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, իսկ արտաքին միջամտության […]

̰
Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

16:09 25.01.2019

ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու ՀՔԾ միջնորդության քննությունը: Դատական նիստը հետաձգվեց: Հարցի քննությունը կշարունակվի հունվարի 29-ին: Գևորգյանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որ այսքան մեծ ուշադրություն են դարձնում իր գործին, նշեց, որ ասելու որևէ նոր բան չունի, միայն տեղեկացրեց` դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին:

̰
Նախագահ Սարգսյանը և Ուրուգվայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

16:05 25.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանի դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը և որակական […]

̰
Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ. Ռոմանոս Պետրոսյան

15:53 25.01.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին տեղեկացրել է, որ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ: «Շտապ բժշկական օգնության ծառայությունների որակը համարում եմ կարևորագույնը՝ առողջության առաջնային պահպանության և հանրային անվտանգության տեսանկյունից: Արդեն մի քանի ամիս է, ինչ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոնները հնարավորություն ունեն շտապօգնության կանչերը սպասարկել երկու լիարժեք […]

̰
Ալիևի հետ հանդիպումից առաջ իրականում ո՞ւմ հետ էր խոսում ՀՀ վարչապետը

15:48 25.01.2019

Լրատվամիջոցներում շրջանառվում են տեղեկություններ, համաձայն որոնց` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խորհրդակցում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: SHANTNEWS.am-ի ունեցած տեղեկություններով`ՀՀ վարչապետն այդ հանդիպումից առաջ հեռախոսով խորհրդակցում էր ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, որը տեղեկացված չէ բանակցային գործընթացի մանրամասներին, այլ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի […]

̰
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և յուրացում կատարելու համար

15:42 25.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով  յուրացում կատարելու համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ […]

̰
Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը փաստ է, և կտրուկ շրջադարձերն օգտակար չեն․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուն նախկինում դեմ լինելու մասին

15:17 25.01.2019

Մոսկվայում ԵՏՀ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին, և հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե ի վերջո ճի՞շտ էր Հայաստանի նախկին իշխանությունների որոշումը ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ ինքը պատգամավոր էր, դեմ է քվեարկել այդ որոշմանը։ «Դրանից հետո բազմիցս ասել եմ, որ, օրինակ, եթե մենք համարել ենք, որ դա սխալ որոշում […]

̰
Թուրքիայում վհուկների որս է սկսվել. ԵԽԽՎ-ում Զոհրաբյանի ելույթին պատասխանել են թուրք և ադրբեջանցի պատվիրակները

15:12 25.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ «Ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում՝ […]

̰
Նախկին իշխանությունների կողմից տիրապետող որոշակի մեդիախմբեր ապատեղեկավություն են տարածում. Սարգիս Խանդանյան

15:06 25.01.2019

««Ֆեյսբուքը» շատ փոխվեց հեղափոխության ընթացքում: Այդ միջանկյալ ժամանակահատվածում, ցավոք, էլի կրկին փոխվեց և, ատելության խոսքի մակարդակը շատ է բարձրացել, ինչը շատ մտահոգիչ է: Նախկին իշխանությունների կողմից տիրապետող որոշակի մեդիախմբեր ապատեղեկավություն են տարածու: Այստեղ մենք շատ մեծ անելիք ունենք»,- ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Պատգամավորը նշել է, որ պետք է […]

̰
Թեղուտի հանքի վերաբերյալ դատական խնդիրը լուծվում է․ Փաշինյան

15:05 25.01.2019

Դավոսում ռուսական ընկերությունների հետ հանդիպումների ժամանակ հայկական կողմը քննարկել է ոչ թե ներդրումների ծավալները, այլ դրանց բովանդակությունը, և մասնագետները հետագայում կորոշեն՝ այս կամ այն ծրագիրը որքա՞ն կարժենա։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ ծրագրերը հնարավոր կլինի իրականացնել ու բերեց դրանցից մեկ […]

̰
Թրամփը պատրաստվում է արտակարգ դրություն սահմանել Մեքսիկայի հետ սահմանային հատվածում

15:02 25.01.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրի հարավային սահմանի հարակից տարածքում, որպեսզի դրա հիման վրա կարողանա ֆինանսավորում ապահովել Մեքսիկայի հետ սահմանին իր իսկ խոստացած պատը կառուցելու համար։ Այս մասին CNN-ին հայտնի է դարձել անանուն աղբյուրի կողմից տրամադրված նախագծից։ Վերջին շաբաթվա ընթացքում պատրաստված նախագծով նախատեսվում է, որ Թրամփը արտակարգ դրություն է […]

̰
Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ դեսպանի հետ

15:00 25.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ, որն ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում: Վստահություն հայտնելով, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության շրջանակը կշարունակի ընդլայնվել` զրուցակիցները արդյունավետ ու հաջողված են գնահատել Հանրապետության նախագահի՝ վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցը, […]

̰
«Օսկարի» հավակնող դերասանի մուտքն ԱՄՆ արգելվել է

14:59 25.01.2019

ԱՄՆ հյուպատոսարանը երեք անգամ մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել դերասան Խորխե Անտոնիո Հերրերոյին: Այս մասին հաղորդում է El Sol de Tijuana պարբերականը: Ամենայն հավանականությամբ, դերասանին չի հաջողվի ներկա գտնվել Ամերիկյան կինոաակադեմիայի 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը: Ինչպես պատմել է դերասանը, իրեն մերժել են մուտքի արտոնագիր տալ՝ կասկածելով, որ Հերրերոն մտադիր է ԱՄՆ-ում աշխատանք փնտրել: Մեքսիկացի դերասանն ԱՄՆ հյուպատոսարանի […]

̰
Ճիշտ է ասել Նիկոլ Վովաևիչ․ Փաշինյանը՝ իր հայրանվան մասին

14:58 25.01.2019

«Իմ հոր անունը Վովա է, բայց ես հասկանում եմ, որ ռուսերենում դա կապված է Վլադիմիր անվան հետ, բայց Հայաստանում դա բավական տարածված անուն է, հատկապես այն սերնդի մոտ, որի մասն է նաև հայրս։ Այնպես որ, ես կարծում եմ, որ ճիշտ է ասել՝ Նիկոլ Վովաևիչ»,- այս հարցին լրագրողների խնդրանքով ի վերջո անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մոսկվայում […]

̰
Ես չեմ կարող բանակցել Արցախի անունից, կարող եմ Հայաստանի անունից. Նիկոլ Փաշինյան

14:56 25.01.2019

Հրապարակային այն հայտարարությունները, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցների ընթացքում։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին պատասխանելիս նշեց ինքը՝ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու թեմային։ «Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող […]

̰
Նախագահի աշխատակազմն արձագանքել է Մհեր Ենոքյանի ներման խնդրին

14:52 25.01.2019

Հանրապետության նախագահի աշխատակազմն արձագանքել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման թեմային: «Հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաև 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, և ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ հայտնում […]

̰
Երբ հրավիրեն, այն ժամանակ էլ կլինի պաշտոնական այցս Ռուսաստան․ Փաշինյան

14:50 25.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է՝ ԵԱՏՄ կառույցներում Հայաստանի նախագահության ստանձնման կապակցությամբ։ Նա այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին ու հրապարակել նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթությունները։ Հանդիպումից հետո Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, դրանցից մեկը վերաբերում էր նրա, թե երբ է Փաշինյանը, որպես վարչապետ, պաշտոնական այցով ժամանելու Ռուսաստան։ «Իսկ պաշտոնական այցը… Երբ հրավիրեն, այն ժամանակ […]

̰
Փաշինյանը Մոսկվայում հանդիպելու է հայ գործարարների հետ

14:40 25.01.2019

Միջազգային կորպորացիաների հետ զրույցը եղել է կոնկրետ ծրագրերի մասին, և, իհարկե, կան կոնկրետ գաղափարներ, ու դա շատ լավ է, և հուսով ենք՝ հնարավոր կլինի այդ գաղափարներն իրացնել։ Այս մասին Մոսկվայում անցկացված ճեպազրույցի ընթացքում ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավոսի համաժողովի ընթացքում իր անցկացրած հանդիպումներին։ Փաշինյանը թվարկեց նաև ռուսական այն կառույցների ու […]

̰
Վենեսուելայի հեղափոխությունը որևէ զուգահեռ չունի Հայաստանում տեղի ունեցածի հետ․ Փաշինյան

14:34 25.01.2019

Վենեսուելայում տեղի ունեցող հեղափոխությունը որևէ զուգահեռ չունի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխության հետ, քանի որ Հայաստանում որևէ բախում չի եղել ու որևէ զոհ չի եղել իշխանության փոխանցման ընթացքում, իսկ Վենեսուելայում այդպիսիք, ցավոք, եղել են։ Այս մասին Մոսկվայում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողը հիշեցրեց, որ աշխարհի մի քանի պետություններ, որոնց թվում են […]

̰
Պատժամիջոցները դրական դեր չեն խաղում ԵԱՏՄ-ի համար, բայց կա հավասարակշռող գործոն․ Փաշինյան

14:26 25.01.2019

«Իհարկե, չի կարելի ասել, թե պատժամիջոցները դրական դեր են խաղում Եվրասիական տնտեսական միության համար, բայց ես կարծում եմ, որ այն գործընթացը, որը հիմա շարունակվում է՝ ԵԱՏՄ համար շուկաների ընդլայնումը, կարող է հավասարակշռող դեր խաղալ»,- այս մասին Մոսկվայում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնեց ԵԱՏՄ նախագահությունն ընդունած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը վերաբերում էր ազատ առևտրի մասին համաձայնագրերին, […]

̰
Որևէ արդյունք չէր նախատեսվում, և որևէ արդյունք չկա․ Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

14:22 25.01.2019

«Որևէ արդյունք չէր նախատեսվում, և որևէ արդյունք, ըստ էության, չկա»,-Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին հարցին այսօր այսպես պատասխանեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Փաշինյանի խոսքերով՝ դա պարզապես շփում է եղել, ինչպիսին որ եղել են Դուշանբեում ու Սանկտ Պետերբուրգում, թեև Դուշանբեի շփումները կոնկրետ արդյունքներ են ունեցել։ Փաշինյանի խոսքերով՝ ո՛չ ինքը, ո՛չ Ալիևը, ո՛չ […]

̰
ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահությունը 1 տարի կտևի, և ոչ բոլոր հարցերը կլուծվեն այդ ընթացքում․ Փաշինյան

14:08 25.01.2019

Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմինում տևելու է ընդամենը մեկ տարի, և դժվար թե այդ ընթացքում հաջողվի լուծել բոլոր հարցերը, բայց պետք չէ այս տարին առանձնացնել մյուսներից, քանի որ այդ խնդիրների լուծումը շարունակական գործընթաց է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (Մոսկվա) անցկացված քննարկումից հետո, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն հարցերը, որ […]

̰
ՏՏ ոլորտը դարձնելու ենք Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ․ Փաշինյան

14:07 25.01.2019

«Այս պահին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի մի քանի ներդրումային նախագիծ կա, և մենք մտադիր ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ»,- այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հարցերից մեկին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ թվային օրակարգը կարևոր դեր ունի նաև ԵԱՏՄ շրջանակներում, և դրա մասին խոսք եղավ նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ […]

̰
ԵԱՏՄ անդամակցությանն ամենամոտը կանգնած է Մոլդովան, մյուսների հետ ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվում․ Փաշինյան

14:05 25.01.2019

ԵԱՏՄ անդամակցության համար որևէ նոր պետության հետ բանակցություններ չեն ընթանում։ Նախորդ տարի Մոլդովան դարձել է Միության դիտորդ պետություն, ինչը նշանակում է, որ Մոլդովան ամենից մոտ է անդամակցությանը, սակայն դա կախված է նաև այդ պետության ներքին քաղաքական իրավիճակից։ Այս մասին Մոսկվայում անցկացվող ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը Մոսկվա է […]

̰
BACK_TO_TOP