09:57 27.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան տեսակապի ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարներին։ Նա նշել է, որ քանի որ դեկտեմբերին ինքն ընդամենը 2 ամսվա քաղաքապետ է եղել, որոշում է կայացվել պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես պլանավորած է եղել 2017 թվականի բյուջեով։ Նրա խոսքով՝ ի պատասխան Արդարդատության նախարարություն ուղարկված հարցման, նախարարությունից ասվել է, որ ցուցակը պարունակում է […]
22:38 26.01.2019
Որտեղ և ով է կատարելու մահացած Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների փորձաքննությունը։ Պետք է բացառել, որ քննչական մարմինը կամ այլ մարմիններ ճնշում գործադրեն փորձագետների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը։ Այս […]
21:34 26.01.2019
«Այսօր 44-օրյա հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը: Նշում են, սակայն, որ նա 10 օր արդեն հացադուլից դուրս էր եկել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ, պահանջում եմ պարզաբանում արդարադատության նախարարից և դատարանից` ինչո՞ւ […]
20:00 26.01.2019
«Շատ դժվար է գերագնահատել գիտության և առհասարակ կրթական համակարգի դերակատարությունը պետության անվտանգության և պետության զարգացման կարևորագույն գործընթացում, և այս իմաստով մենք ինչքան կապ ունենանք կրթական ոլորտի մարդկանց հետ, այդ թվում՝ գիտական ոլորտի մարդկանց հետ, այդքան մապահովում ենք մեր պետության զարգացման այդ գիտահեն տնտեսությունը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել 21-րդ դարը»,- «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է […]
19:30 26.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «ՀՀԿ-ն սովոր էր քննադատությանը, իսկ այսօրվա իշխանությունը, լինելով նախկին ընդդիմություն, ամբողջությամբ դեռևս չի կարողանում լիարժեքորեն ընդունել և շատ դեպքերում առանձին անհատներ դրան որպես թշնամանք են վերաբերվում, բայց ժամանակի ընթացքում դա տեղը կընկնի: Անգամ տեսական մակարդակում որևէ իշխանություն չի կարող […]
19:08 26.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնաբանել է այն խոսակցությունները, թե իբր իր հետ կապ ունեցող կուսակցություն է ստեղծվում: Մասնավորապես, լրագրողներից մեկն ասել է, որ խոսքը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի կողմից հայտարարված քաղաքական ուժի մասին է: Լրագրողի ճշող հարցին՝ արդյո՞ք նախագահը մտադրություն ունի ինչ-որ կուսակցություն հիմնել կամ հիմնավո՞ր են այն խոսակցությունները, թե նախագահը կապ […]
19:04 26.01.2019
Լիովին կարողանում եմ իմ պարտականությունները կատարել այս Սահմանադրության և այս օրենքների շրջանակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նոր իրավիճակում պետք է նախագահին տրվող լիազորություններն ավելացվեն: «Եթե դրա կարիքը լինի փոփոխությունների, դա իմ ցանկությամբ չէ. հանրության, հասարակության, մեր քաղաքացիների, համապատասխան մարմինների՝ կառավարություն, վարչապետ և նախագահի […]
18:47 26.01.2019
Ֆրանսիայի և Իսպանիայի հետ գրեթե միաժամանակ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուղղված հայտարարություն է տարածվել նաև Գերմանիայի իշխանությունների կողմից: Այսպիսով, Գերմանիայի իշխանությունները նույնպես վերջնաժամկետ են ներկայացրել Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Գերմանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին […]
18:40 26.01.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ԵՄ երկրների ղեկավարների կողմից Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին երկրի նախագահ ճանաչելու մասին հայտարարությունները: Զախարովան ԵՄ երկրների ներկայացուցիչներին «երգչախումբ է» անվանել, քանի որ վերջիններս նմանատիպ հայտարարություններ են տարածում: «Հայտարարություններն արվում են ոչ միայն նույնաբովանդակ, այլև միաժամանակ»,- գրել է Զախարովան: Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո […]
18:31 26.01.2019
Շաբաթ, 26 Յունուար 2019-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Անթիլիասի Մայրավանքի իր գրասենեակին մէջ ընդունեց Թուրքիոյ Խորհրդարանի հայազգի երեսփոխան Կարօ Փայլանը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն օրերս այցելել է Լիբանան, ուր Բեյրութում ունեցած իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում տիրող իրավիճակին:
18:21 26.01.2019
Երբ վերջնական կառավարության կազմը, նրա գործունեության ծրագիրը բոլորը կներկայացվեն, ես իմ կարծիքը համապատասխան ձևով կհայտնեմ: Այս մասին լրագորղների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցին: «Կարծում եմ՝ իրականում պետք է նաև գիտակցնենք, որ հանրապետության նախագահը խորհրդարանական համակարգում մեկնաբան չէ»,- ասել է նախագահը:
18:16 26.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ: «Մաեստրո Լեգրանը համաշխարհային երաժշտության լեգենդներից է, մեծարանքի և հիացմունքի արժանացած արվեստագետ: Անգնահատելի է նրա ավանդը ժամանակակից երաժշտության զարգացման ասպարեզում: Անուրանալի է նրա ներդրումը հայ-ֆրանսիական […]
18:04 26.01.2019
Հայ-իտալական գիտական կապերը զարգացման նոր մակարդակում են: Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի գիտական կապերի զարգացմանը նվիրված գիտաժողով, որի ընթացքում զեկույցներ են կարդացվել մասնավորպես քվանտային ֆիզիկայի վերաբերյալ: Գիտաժողովին ներկա է եղել նաև հանրապետության նախագահը. Արմեն Սարգսյանը ևս զեկույց է կարդացել, իսկ մինչ այդ էլ ողջույնի խոսքով է հանդես եկել: «Հնարավորությունները տեսնում […]
17:52 26.01.2019
Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետևել օրենսդրությամբ սահմանված կանոներին, հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից: Կոմիտեն հաղորդագրությամբ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված […]
17:50 26.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կանխատեսել, որ Հարկային օրենսգրքով առաջարկով փոփոխությունները Ազգային ժողովում թեժ քննարկումների առիթ կդառնան: «Դեռ չեմ ուզում խորանալ հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխությունների բովանդակային կողմի մեջ․․․կարծում եմ մեզ թեժ քննարկումներ են սպասվում ԱԺ-ում, ինքս էլ փորձում եմ տարատեսակ անալիզներ անել՝ ավելի որակյալ քննարկումների ու […]
17:47 26.01.2019
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հունվարի 25-ին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հաղորդում է Armtimes-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներ: Դեսպան Սաջջադին անդարադարձել է բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված երկու երկրների պաշտոնյաների գործադրած ջանքերին, նշելով, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը՝ երկուստեք […]
17:23 26.01.2019
Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն օրերս այցելել է Լիբանան, ուր Բեյրութում ունեցած իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում տիրող իրավիճակին և դիմելով ներկաներին՝ ասել. «Ձեր պապենական հողերից եմ գալիս, դժբախտաբար, լավ լուրեր չունեմ փոխանցելու»: Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիան այսօր բավական ծանր օրեր է ապրում: «Թուրքիան ժողովրդավարության ճանապարհին էր, սակայն 2015-ից ի վեր, երբ Էրդողանը դաշինք […]
17:10 26.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեղադրյալ Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն: Ինչպես հայտնել ենք, այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել:
17:08 26.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և բյուրոյի անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ: ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության […]
17:04 26.01.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել այսօր ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանի մասին: ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Մհեր Եղիազարյանին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բարձրացված խնդիրներ լուծման ուղղությամբ։ Շուտով կհրապարակվի թեմայի վերաբերյալ Պաշտպանի պաշտոնական հայտարարությունը»,- տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
17:02 26.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր լրագրողները ԳԱԱ-ում խնդրել են մեկնաբանել Դավոսի միջազգային համաժողովում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչին ի պատասխան, նախագահը նշել է, որ ինքը չի կարող մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները: «Ես չեմ պատարստվում մեկնաբանել Հանրապետության վարչապետի և պարոն նախագահի հանդիպումները մի քանի պատճառով: Նախևառաջ, բանն այն է, որ այդ հանդիպումների մանրամասներին տեղյակ […]
17:00 26.01.2019
Ժամկետային-պայմանագրային (հիբրիդային) ծառայության «Ես եմ» տարբերակը թույլ է տալիս ոչ միայն զորակոչիկների համար ավելի հարմար պայմաններով իրականացնել զորակոչը, այլև լուծում է պաշտպանական ոլորտի մեկ այլ խնդիր՝ առաջնագիծը պայմանագրայիններով համալրելու հարցը։ Թեև զինվորականները չեն նշում, թե որքան զինծառայող է բանակ մեկնում այս տարբերակով, բայց գոհունակություն են հայտնում։ «Երրորդ շրջափուլն է, ու երրորդ շրփափուլի համար մեր կանխատեսած […]
16:40 26.01.2019
Անգլիայի բանկը հրաժարվում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերադարձնել 1.2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այդ որոշումը բանկը կայացրել է, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ճնշում են գործադրել իրենց բրիտանացի գործընկերների վրա, որպեսզի նրանք կալանք դնեն Մադուրոյի միջազգային հաշիվների վրա: Վաշինգտոնը փորձում է այդ ակտիվները […]
16:25 26.01.2019
«Ես եմ» ծրագրով ծառայության կազմակերպումը իրականացվում է արդեն երրորդ զորակոչն անընդմեջ։ Թե քանի երիտասարդ է այս տարբերակով մեկնել ծառայության, հստակ թիվ չկա։ Զինվորականները այսօր էլ չասացին, թե քանի զինծառայող է այս տարբերակով անցնում ծառայության, բայց իրենք գոհ են այդ թվից։ «Թվային առումով չեմ ուզում հրապարակումներ անել, բայց կանխատեսված թվաքանակը ապահովված է, և մի բան էլ […]
16:19 26.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա 8 օրերի ընթացքում Վենեսուելայում նախագահական նոր ընտռրությունների մասին հայտարարություն չլինելու դեպքում պատրաստվում է այդ երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ճանաչել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին հաղորդվում է RT-ի թվիթերյան էջում: Ավելի վաղ նման հայտարարություն էր տարածվել նաև Իսպանիայի կառավարության կողմից: SHANTNEWS.am-ը նաև հայտնել էր, որ Մակրոնն իր […]
16:05 26.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասսիմո Ինգուշոյին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Պրոֆեսոր Ինգուշոյի հետ նախագահ Սարգսյանը վերջին անգամ հանդիպել էր անցյալ տարի նոյեմբերին Հռոմում և նրան հրավիրել Հայաստան՝ տեղում համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով: Ողջունելով նրան՝ նախագահ Սարգսյանն […]
15:56 26.01.2019
«Արցախի Հանրապետության պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումը հնարավոր չեմ համարում»,- այս մասին հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների կողմից վերջին շրջանում Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակմանը վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է Արցախի Հանրապետության Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, հայտնում է «Արցախպրես»-ը: Նա նշել է, որ […]
15:53 26.01.2019
Իսպանիայի իշխանությունները Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կճանաչեն այդ երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, եթե Նիկոլաս Մադուրոն առաջիկա օրերին չհայտարարի նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Պեդրո Սանչեսը: «Եթե 8 օրվա ընթացքում ընտրությունների մասին հայտարարություն չլինի, Իսպանիան Գուայդոյին Վենեսուելայի ղեկավարի (ժամանակավոր-խմբ.) պաշտոնակատար կճանաչի»,- հայտարարել է Սանչեսը:
15:43 26.01.2019
Հունվարի 25-ին Գյումրի Հանրապետության նախագահի այցելության բարձրակետը մշակութային այն տոնախմբությունն էր, որը տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում: Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և արվեստասեր հասարակության ներկայացուցիչների հետ մասնակցել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգին: Համերգից հետո նախագահը հանդիպել է […]
15:15 26.01.2019
«Մենք դեռևս սրանից տարիներ առաջ ենք նախանշել, որ մեր հասարակության թիվ մեկ խնդիրներից մեկը իրավագիտակցության բարձրացման հարցն է: Եթե մենք չունենք իրավագիտակցության բարձր մակարդակ, իրավական մշակույթ չենք կարող ունենալ և հետևաբար իրավական պետություն չենք կարող լինել»,- ասել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Պատգամավորի խոսքով` հայ մշակույթում […]