18:24 24.01.2019
Սեփական պետությունն ամրացնելու ամեն քայլը ձեռնարկելիս Թուրքիան առերեսվում է միևնույն փաստի հետ, որ, քանի դեռ չունես անհրաժեշտ քաղաքական, տնտեսական ու ռազմական հզորություն, չես կարողանում հասնել միասնության, ոչ ոք հաշվի չի նստի քեզ հետ։ Այս մասին զինվորականների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ այդ նույն փաստի հետ իրենք […]
18:11 24.01.2019
Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են: «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։ Աշխարհասփյուռ իր կառույցով ՀՅԴ-ն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի […]
18:04 24.01.2019
Դավոսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպման նախաձեռնողը եղել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (Դավոսի ֆորում) նախագահ Բյորգե Բրենդեն։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, որի խոսքերը մեջբերում է ադրբեջանական մամուլը։ Այս հանդիպումը, ըստ նրա, պետք է համարել երկու պետությունների ղեկավարների՝ Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում անցկացված […]
18:00 24.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որով իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայում ընթացող հակակառավարական ցույցերի անցկացմանը: «2018 թվականի մայիսին Նիկոլաս Մադուրոյի կողմից անօրինական ընտրվելու իրողությունից հետո Եվրոպան աջակցում է այդ երկրում ժողովրդավարության հաստատմանը: Ողջունում եմ հարյուր հազարավոր վենեսուելացիների համարձակությունը, որոնք հանդես են գալիս իրենց երկրում ժողովրդավարություն հաստատելու համար»,- գրել է Ֆրանսիայի […]
17:39 24.01.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ նախարարությունում քննարկվում է Չինաստանի հետ առանց արտոնագրերի փոխադարձ այցելությունների ռեժիմ սահմանելու հարցը։ «Չինական կողմը ներկայացրել է մեզ միջազգային պայմանագրի նախագիծ, որի կնքման հարցը դիտարկվում է համապարփակ և հաշվի են առնվում միգրացիոն հոսքերը, ռիսկերը կարգավորող և այլ միջազգային պայմանագրերի համատեքստը։ Ուսումնասիրում ենք նաև այլ պետությունների պրակտիկան»,- […]
17:29 24.01.2019
«Երկրներ կան, որ ո՛չ ժողովրդավարություն ունեն, ո՛չ նորմալ կառավարություն, բայց ներդրումներ են ստանում բնական պաշարներից, մեր բնական պաշարը մեր մարդկային ռեսուրսն է, այ դա մենք պետք է կարողանանք լավ աշխատեցնել»,- այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դավոսում ունեցած գործարար հանդիպումների մասին: Պողոսյանը վստահ է՝ […]
17:22 24.01.2019
Ուկրաինայի նախագահը մտադիր է երկիրը երկու ամսվա ընթացքում դուրս բերել ԱՊՀ կազմից, որին անդամակցում է Ռուսաստանը (նաև Հայաստանը)։ Փաստացի, Ուկրաինան արդեն տարիներ շարունակ որևէ կերպ չի մասնակցում այդ կառույցի գործունեությանը, սակայն դեռ պաշտոնապես դուրս չի եկել դրա կազմից։ Համարվում է սակայն, որ այս քայլն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ձեռնարկել է երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ։ […]
17:04 24.01.2019
ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված և կարճված՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը վերսկսվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Այլ մանրամասներ ՀՔԾ-ից չհայտնեցին, նշեցին, որ լրացուցիչ մանրամասների մասին դեռ կտեղեկացնեն: Գործի վերաբացման մասին տեղեկատվությունն առաջինը հայտնել էր «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ)։ 2016 թվականին Hetq.am-ը […]
16:52 24.01.2019
«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ այսօր կառավարության շենքի մոտ «Մի՛ գնացեք ՀՀՇ-ի ճանապարհով» կարգախոսով բողոքի ակցիա է իրականացրել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Գասպարին հայտարարել է, որ անընդունելի է համարում բնապահպանության և ընդերքի տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը։ «Պետք է իշխանությունը ժողովրդի հետ պարզ ու շիտակ խոսի. դա քողարկել, թե «մենք էս կադրերին՝ մասնավորապես Արթուր Գրիգորյանին […]
16:47 24.01.2019
Գյումրիում ծանր արդյունաբերության ճյուղի վերագործարկման ուղղությամբ մասնավոր ներդրումներն, ինչպես նաև պետական ծրագրերը բացակայում են: Մեքենաշինությունն անհեռանկարային է դարձել, ինժեներական ու նորարարական բոլոր նախագծերը մնում են թղթի վրա: Օրինակը Պոլիտեխնիկական ինստիտուտի և Ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքի համատեղ մշակած նախագիծն է: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվել է քար կտրող մեքենա, որն արտադրողականությամբ չի զիջում եղածներին, բայց, նախադեպերն աչքի առաջ […]
16:28 24.01.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գլխավորելու է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: «Գլխավորելու եմ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: Այսօր Ազգային ժողովի խորհրդի նիստում ձևավորվեց Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում («Եվրանեսթ») Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը: Կարևորելով միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության դերը՝ […]
16:18 24.01.2019
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր» Շուշան Դոյդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին աղմկահարույց պարգևատրումներին: «Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարծիքը ով ինչպես ուզում, մեկնաբանում է։ Քաղաքապետարանն ասում է՝ գործակալությունն ասել է՝ պարգևատրում ստացած անձանց անունները մի հրապարակեք, քանի որ անձնական տվյալ է, իսկ մյուս կողմն ասում է՝ օրենքով սահմանված է Քաղաքապետի կարգադրությունների պարտադիր հրապարակման […]
16:00 24.01.2019
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմակրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ է համարել երկրի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Ժիրինովսկին ասել է, որ Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ է իրականացվում, մինչդեռ աշխարհում իշխանափոխության շատ ավելի ժողովրդավար ձևեր կան՝ առանց կողմնակի երկրների […]
15:54 24.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում տարածել է e-draft.am-ում` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: «Եվ ահա ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնին հրապարակվում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր տարբերակը, որտեղ, ի թիվս այլ խնդրահարույց դրույթների, եկամտային […]
15:33 24.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային […]
15:31 24.01.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը քիչ առաջ այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ գործընկերներ Ինչպես գիտեք, դեռևս մայիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենաներից երկուսից: Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը […]
15:18 24.01.2019
Փաստաբան Ինգա Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է անցած տարի տեղի ունեցած սպանության դեպքին: Արսեն և Աշոտ Աբրահամյաններին, ովքեր հարազատ եղբայրներ են, նախաքննության մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ նախնական համաձայնությամբ՝ սպանություն: Հետագայում մեղադրանքը փոփոխվել է, և Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի […]
15:07 24.01.2019
Այսօր վերլուծաբան Մենուա Հարությունյանի ու ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանի մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի հիմնական թեման ներքաղաքական պրոցեսներն էին, իշխանության քայլերն ընտրություններից հետո, Մարտի 1-ի դեպքերի մասին պատմող երկու ֆիլմերի ցուցադրությունը, արձագանքները: Սակայն ամբողջ ասուլիսի ընթացքում բանախոսներն իրար հերթ չէին տալիս և միմյանց հակաճառում էին: Բանը հասավ նաև վիճաբանության: Անի Խաչատրյանը կարծում է, որ Մենուա Հարությունյանը […]
14:45 24.01.2019
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ֆեյք նյուզի» և ապատեղեկատվության մասին: «Ապատեղեկատվությունը կամ ինչպես այլ կերպ ասում են ֆեյք լուրերը ներկայումս գլոբալ մարտահրավեր է։ Սա խնդիր է, որի մասին բարձրաձայնվում է շատ, որի մասին հայտարարություններով հանդես են գալիս միջազգային տարբեր կառույցները։ Սակայն, երբ խոսվում է ապատեղեկատվության դեմ անխնա պայքարի մասին, […]
14:36 24.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Հայաստանի և […]
14:35 24.01.2019
Դավոսում EuroNews-ի հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը որևէ աշխարհաքաղաքական ծրագիր չունի 2019-ի համար, քանի որ ինչպես և ավելի վաղ հայտարարվել է՝ Հայաստանը մտադիր չէ կտրուկ շրջադարձեր կատարել իր աշխարհաքաղաքականության մեջ։ «Բայց մենք անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, որը շատ կարևոր է Հայաստանի համար տնտեսական տեսանկյունից, քանի որ այն մեծ շուկա է հայաստանյան […]
14:34 24.01.2019
Կառավարության որոշմամբ՝ «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը Գյումրիում կզբաղվի տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ջինսե հագուստ՝ կատարելով ընդհանուր շուրջ 1,42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար։ Երեք տարվա ընթացքում կստեղծվի 58 նոր աշխատատեղ` 105 հազ․ ՀՀ դրամ միջին […]
14:31 24.01.2019
Երևանի շենքերի մեծ մասի վրա կառուցված են հավելյալ հարկեր, որոնք մեկուսի են, ու դրանով իսկ փչացնում են շենքերի տեսքը։ Շենքերի վրա այդպիսի կառույցներ ավելացնելու համար ստացվող բոլոր դիմումները մերժվելու են։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նրա խոսքերով՝ իրենք միանշանակ կողմ են, որ լինեն մանսարդներ (այդ դեպքում՝ հավելյալ հարկեր), բայց […]
14:28 24.01.2019
Առայժմ «Գոլդեն փելես» հյուրանոցը տնօրինում է Արմեն Ավետիսյանը, կառավարության որոշում դեռ չկա գույքը պետությանը հանձնելու և ընդունելու մասին, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Այն տեղեկությունները, թե հյուրանոցը ղեկավարում է Սասուն Միքայելյանի որդին, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է պաշտոնյան: «Առայժմ քնարկվում են ընթացակարգերը, որովհետև բավական […]
14:20 24.01.2019
Հայաստանը մտադիր է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության, և հենց այդտեղ են նախատեսվում հիմնական բարեփոխումներն այս փուլում։ Այս մասին Դավոսում EuroNews-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ առաջիկա անելիքների թվում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները բիզնեսի ու ներդրումների միջավայրն ավելի գայթակղիչ դարձնելու համար, ինչպես նաև աղքատ քաղաքացիներին որևէ գործով զբաղվելուն մղելը աղքատությունը […]
14:12 24.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցումն ապահովվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում: Նվիրաբերվել է 2 մլն 664 հազար դրամ: Այցի ժամանակ, կարևորելով սոցիալական խնդիրներ ու հաշմանդամություն […]
13:56 24.01.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի Ակնալճի առանձնատունը պետությանը նվիրելու գործընթացն առայժմ կասեցված է: Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Համապատասխան մարմինները ստուգում են այդ գույքի ձեռքբերման օրինականությունը, սակայն գործընթացը կասեցված է, քանի որ դատախազությունն իր վերապահումներն է հայտնել, տեղեկացրել է Նարեկ Բաբայանը:
13:47 24.01.2019
Երևանի գլխավոր ճարտարապետն աջակցում է այն մարդկանց, ովքեր, թեև ինքնակամ ու ապօրինի, բայց իրենց ընտանիքի համար փոքրիկ՝ 20-25 մետր տարածքով շինություն են կառուցում՝ բնակվելու համար։ Բայց այլ է դեպքը, երբ մեծ շինություններ են սարքում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ինքը՝ Արթուր Մեսչյանը։ «Մեկ-մեկ բերում են 3,5-4 հարկանի ապօրինի կառուցված շենքեր, հասկանո՞ւմ եք։ Օրինակ՝ Դուք […]
13:46 24.01.2019
Երևանում պետք է կառուցել բազմաբնակարան, որպեսզի հնարավոր լինի Սարի թաղի բնակիչներին տեղափոխել այնտեղ ու վերացնել այդ թաղամասի վթարային տները։ Այս մասին իր գաղափարները այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Սակայն այնտեղ վթարայնության ու պատերի փլուզման դեպքերի համար, ինչպես նշեց Մեսչյանը, ինքը պատասխանատու չէ: Դրանով պետք է զբաղվեն վարչական ղեկավարը և այլ անձինք։ […]
13:43 24.01.2019
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք նա պարգևավճարներ գրել է իր աշխատակիցների համար: Բաբայանն ասել է, որ, այո՛, բոլորին գրել է մեկ դրույքի չափով: Ինքն իրեն, սակայն, պարգևավճար չի գրել: «Ես ինձ պարգևատրելու իրավասություն չունեմ»,- ասել է Նարեկ Բաբայանը: