TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաճախ այցելեք Գյումրի՝ վայելելու ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը. Արմեն Սարգսյան

15:05 26.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, արդեն սովորական դարձած այցելությամբ Գյումրիում էր՝ բացառապես հոգևոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Գյումրու հանդեպ նախագահի և նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի մասին նախագահ Սարգսյանը բազմիցս է նշել՝ հորդորելով ու առաջարկելով հաճախակի ընտանիքներով այցելել Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային […]

̰
Ամերիկյան իշխող վարչակազմը Վենեսուելան դիտարկում է որպես տարածաշրջանում իր ապագա վասալ. Զախարովա

14:35 26.01.2019

ՌԴ ՍԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝  ԶԼՄ-ներում տարածված այն հայտարարությանը, որ Էլիոտ Աբրամսը նշանակվել է «Վենեսուելայում ժողովրդավարության վերականգման ԱՄՆ ջանքերի» ծրագրի պատասխանատու: «Սա Վաշինգտոնի փորձն է քաղաքական այս իրադրության մեջ ուղիղ կառավարում մտցնել Վենեսուելայում, որը ամերիկյան էսթաբլիշմենթը դիտարկում է որպես տարածաշրջանում իր ապագա վասալ: Իրաքում «վերականգնել են» ժողովրդավարությունը, Լիբիայում նույնպես, Սիրիայում […]

̰
Պարգևավճարը պետք է չգերազանցի աշխատավարձի չափը. Տարոն Սիմոնյան

14:27 26.01.2019

«Աշխատանքային օրենսգիրքը պարգևատրումների հարցի հետ կապված լռում է, բայց չի լռում պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքը, և այստեղ արդեն ավելի խիստ սահմանափակումներ կան, նշված է, որ անձինք պետք է պարգևավճար ստանալիս ունենան իրենց աշխատանքային 6 ամսվա վերաբերյալ ղեկավարի դրական եզրակացություն, իսկ տարեկան կարող է տրվել 2 պարգևավճար, որը պետք չէ գերազանցի աշխատավարձի չափը»,- […]

̰
Թրամփը ընդունել է Կոնգրեսի առաջարկած ժամանակավոր նոր օրինագիծը, որը վերջ կդնի «շաթդաունին»

14:21 26.01.2019

ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» ժամանակավորապես ավարտվել է։ Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնության են եկել երկրի կառավարության աշխատանքի վերսկսման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նշել, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է. կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ 5,7 միլիարդ դոլարի հատկացման: «Ես շատ […]

̰
Գուայդոն գաղտնի հատել է Կոլումբիայի հետ սահմանը. AP

14:15 26.01.2019

Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ, իրեն նախագահ հռչակած Խուան Գուայդոն գաղտնի հատել է Կոլումբիայի հետ սահմանը, որպեսզի կասկածներ չառաջացնի ներգաղթի ծառայության աշխատակիցների շրջանում: Վերջիններս երբեմն օդանավակայանում հետապնդում են ընդդիմադիրներին՝ թույլ չտալով երկրից դուրս գալ: Այս մասին գրում է Associated Press-ը: Նշենք, որ Խուան Գուայդոն այցելել է նաև Միացյալ նահանգներ և Բրազիլիա: Նրա այցերի նպատակն էր՝ սպասվող բողոքի ցույցերի […]

̰
21-րդ դարի մեծագույն հիվանդություններից են դիլետանտիզմը, իմիտացիան և մեծամտությունը. պատգամավոր

13:50 26.01.2019

21-րդ դարի մեծագույն հիվանդություններից են դիլետանտիզմը, իմիտացիան և մեծամտությունը: «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքականության մեջ շատ չե՞ն դեմագոգիան և ցինիզմը: «Առհասարակ, 21-րդ դարի մեծագույն հիվանդություններից են դիլետանտիզմը, իմիտացիան և նաև մեծամտությունը: Եվ այս 3 ձևաչափերի մեջ, եթե մարդը կարողանում է զետեղել […]

̰
Զինված ուժերի բնականոն զարգացումը մեր բացարձակ առաջնահերթությունն է. Նիկոլ Փաշինյան

13:38 26.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության և Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման […]

̰
Եղել է թյուրիմացություն, որը կշտկվի. քաղաքապետարանի արձագանքը՝ «Լույս» խմբակցության անդամի հայտարությանը

12:57 26.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ում գրառում է կատարել՝ պարզաբանում պահանջելով Երևանի քաղաքապետարանից: Ըստ Խաչատրյանի՝ քաղաքապետարանում մի ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել, որին չեն հրավիրվել ավագանու «Լույս» խմբակցության անդամները: Ավելի ուշ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է հայտարաությանը՝ նշելով, որ «եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի»: «Նաև տեղեկացնում եմ, […]

̰
Հայաստանը պատրաստվում է գնային հեղափոխության. «Կոմերսանտ»

12:35 26.01.2019

Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցելությանը:  Լրատվամիջոցը գրում է` համակարգված էներգետիկ քաղաքականության մշակումը, որը նշանակում է «էներգետիկայի գնագոյացման հարցի լուծում»,  կդառնա հունվարի 1-ից ԵՏՄ նախագահությունը ստանձնած Հայաստանի առաջնահերթությունը՝ նշելով, որ այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբում: Ռուս լրագրողը նշում է, որ Փաշինյանը […]

̰
Գյումրեցիներն արել են գրեթե անհասանելին՝ Սիմֆոնիկ նվագախումբ են ստեղծել. նախագահ

12:20 26.01.2019

Գյումրիում 1988թ. աղետից հետո հատուկ մարդիկ հատուկ համառությամբ կարողացան ստեղծել Սիմֆոնիկ նվագախումբ: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի Սիմֆոնիկ պետական նվագախմբի 25-ամյա հոբելյանին: «Ոչ սովորական օր է այսօր, որովհետև երկրաշարժից հետո, երբ այս քաղաքի կեսից շատը չկար, հսկայական զոհեր էին, ընդամենը մի քանի տարի հետո գյումրեցին որոշեց, որ պիտի սիմֆոնիկ նվագախումբ ունենա, դա հատուկ […]

̰
Տան անդամ եմ դարձել. մի ոտքս Գյումրիում է, մյուս ոտքս՝ Երևանում. Արմեն Սարգսյան

11:57 26.01.2019

«Մշակութային քաղաք Գյումրիին համերգասրահ է պետք»,- SHANTNEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Գյումրիում համերգասրահ ունենալու հարցը բազմիցս բարձրաձայնել է Գյումրիի Սիմֆոնիկ պետական նվագախմբի տնօրինությունը:  Նախագահ Արմեն Սարգսյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե երբ կքննարկվի Գյումրիում համերգասրահ ունենալու հարցը: Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Իսկ դուք ի՞նչ եք կարծում: Ես ձեզ […]

̰
Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմություն է. Անի Խաչատրյան

11:48 26.01.2019

Երևանի  ավագանուն «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ում գրառում է կատարել՝ պարզաբանում պահանջելով Երևանի քաղաքապետարանից: Ըստ Խաչատրյանի՝ քաղաքապետարանում մի ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել, որին չեն հրավիրվել ավագանու «Լույս» խմբակցության անդամները: «Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

11:40 26.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ։ Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությանը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում:

̰
Արփինե Հովհաննիսյանի դիտարկումները Ռուբեն Ռուբինյանին

11:18 26.01.2019

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի քանի դիտարկում է ներկայացրել  «ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի համար»: Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. «Մի քանի դիտարկում ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի համար. Ընթերցել եմ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը` նկատելի էր շուրջը եղած դիվանագետների ընդհանրական մտքերի ազդեցությունը (համաեվրոպական օրակարգ, կառուցողական դիրքորոշում և այլն): Այս պահին հետևյալը` 1. Նախ` […]

̰
«Արցախի հարցում Փաշինյանն անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ է». Շարմազանով

10:59 26.01.2019

Արցախի հարցում Փաշինյանն անհասկանալի ափալ-թափալ հանդիպումների մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ Գրառումը ներկայացոնւմ ենք ստորև․ «Ամիսներ շարունակ անդրադարձել եմ Փաշինյանի կառավարության բացթողումներին։ Ժամանակն անցնում է, բայց սխալներն ու թերացումները վեր են ածվում ձախողման․ Կարմիր գծեր, Պարտադիր կուտակային, Ներդրումներ, Տեսախցիկներ, Թռիչքային զարգացում: Այս հարցերի վերաբերյալ Փաշինյանն […]

̰
Թրամփը մտադիր է ավարտել «շաթդաունը»

09:14 26.01.2019

Պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» կարող է ավարտվել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ խոսքը  կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է՝ կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը։ Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է արտակարգ դրություն մտցնել երկրի հարավային սահմաններին, եթե այդ ընթացքում դեմոկրատները պատի կառուցման ֆինանսավորման համաձայնություն չտան: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն մոտ 1 ամիս […]

̰
Մարզպետի ու գյուղապետի վեճը ձեռնամարտի է վերածվել. «Հրապարակ»

08:29 26.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր աշխատասենյակում քաշքշել է Ուջանի գյուղապետ Նաիրի Կիրակոսյանին, ով փորձել է հակառակվել մարզպետին ու բացատրել, որ նրա հանձնարարականը կատարելն իրատեսական չէ։ Բանն այն է, որ իրենց և աշխատակազմերը պարգևատրելուց հետո մարզպետներն անցել են  ամեն գնով բյուջեն փող լցնելու գործին։ Նրանք հանձնարարել են համայնքապետերին՝ […]

̰
Հաջողություն եմ մաղթում ԱԺ նոր պատվիրակությանը․ Արմեն Աշոտյան

23:58 25.01.2019

ՀՀԿ փոխնախագահ, «Եվրանեսթ» -ի վեհաժողովում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ի պատասխան լրագրողների հարցերին և հաշվի առնելով առաջացած աժիոտաժը՝ հայտնում եմ. 1. Այսօր իրոք հանդիպել եմ ԵՎՐԱՆԵՍՏ-ում հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար Մխիթար Հայրապետյանի հետ։ 2. Հասկանում […]

̰
Մանկապարտեզների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթներում հաղթողներ չեն գրանցվել

23:45 25.01.2019

Երևանի քաղաքապետարանն Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների ենթակայության մի շարք ՀՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Հայկ Ավագյանը: «Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր […]

̰
Գերմանիան իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին

23:02 25.01.2019

Գերմանիան իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: Աղբյուրը հայտնում է, որ գերմանական կողմը կոչ է արել այդ երկրում նախագահական նոր ընտրություններ անցկացնել: «Մենք այս հարցում ձեռնպահ չենք, ավելի շուտ մենք աջակցում ենք այն ամենին, ինչ անում է Գուայդոն»,- ասել […]

̰
Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական

22:01 25.01.2019

Առաջին փոխվարչապետի նախկին օգնական Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հունվարի 23-ից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հունվարի 23-ից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նշանակվել եմ ԱԺ նախագահի խորհրդական։ Հուսով եմ՝ արդարացրեցի կառավարությունում` առաջին փոխվարչապետի օգնականի՝ ինձ վստահված պարտականությունները: Շարունակում ենք ծառայել Հայաստանի […]

̰
Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Մակեդոնիայի վերանվանման մասին պայմանագիրը

21:16 25.01.2019

Հունաստանի խորհրդարանն այսօր երկարատև և բուռն քննարկումների արդյունքում վավերացրել է Մակեդոնիայի անվան հարցով բանաձևը: Հունաստանի խորհրդարանը քվեարկել է Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու Պրեսպանյան համաձայնագրի օգտին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պայմանագրի վավերացմանը 153 պատգամավոր կողմ է քվեարկել, 146-ը՝ դեմ, մեկը՝ ձեռնպահ։ Հիշեցնենք, որ 2018-ի հունիսի 17-ին Հունաստանի և Մակեդոնիայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի […]

̰
Համոզված եմ, որ մեր անկաշկանդ ու նպատակային գործունեության արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա. Մխիթար Հայրապետյան

20:45 25.01.2019

«Այսօր Ազգային ժողովում աշխատանքային հանդիպում ունեցանք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) Ազգային ժողովի 7-րդ գումարման պատվիրակության կազմով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես գիտեք, ընդամենը 1 օր հետո մեկնելու ենք Բրյուսել՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք […]

̰
Առանց Նիկոլ Փաշինյանի դժվար էր ակնկալել նման խոշոր մանդատի ստանձնումը. Սարգիս Խանդանյան

20:00 25.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Քաղաքականություն լուսաբանելիս միշտ հետաքրքրություն է առաջացել ուսումնասիրել պատի այն կողմը և ներսից լինել դրա մեջ: Հեղափոխությունից հետո կար ցանկություն և պատրաստակամություն՝ ստանձնելու այդ ընդհանուր պատասխանատվությունը, ինչի համար, որ պայքարում էինք: Իհարկե, հեշտ կլիներ չմտնել քաղաքականություն և նորից կողքից խոսել, քննադատել, բայց  […]

̰
Մեկ տարի անց կունենանք կոնսոլիդացված ու արդյունավետ միություն. Փաշինյանի թվիթերյան գրառումը

19:10 25.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում գրառում է կատարել ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության շրջանի մասին: «Հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունն անցել է Հայաստանին: Վստահ եմ, որ մեկ տարի անց մենք կունենանք առավել կոնսոլիդացված և արդյունավետ Միություն, որ ծառայում է մեր պետությունների, ժողովուրդների ու տնտեսությունների շահերին»,- գրել է նա: С 1 января председательство в […]

̰
Ինձ համար չի գնվել ո՛չ նոր մեքենա, ո՛չ նոր տեխնիկա, ո՛չ նոր կահույք. Լենա Նազարյան

19:06 25.01.2019

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է լրատվամիջոցներում տեղ գտած իր վերաբերյալ հրապարակումներին, թե  չի ցանկացել օգտագործել ՀՀԿ խմբակցությունից խորհրդարանի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի բազմոցն ու ցանկացել է նորով փոխարինել: Նազարյանը վստահեցրել է, որ իր համար «չի գնվել ո՛չ նոր մեքենա, ո՛չ նոր տեխնիկա, ո՛չ նոր կահույք»: «Ես չունեմ դրա պահանջը: Եթե կան իրեր, որ պետք է փոխվեն, […]

̰
ՔԿ նախագահը և ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը կարևորել են համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը

18:57 25.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի ղեկավար Ստեֆեն Չուի գլխավորած պատվիրակությանը։ Հ. Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված համագործակցությունը, Քննչական կոմիտեին՝ ձևավորման պահից, ցուցաբերված աջակցությունը, որի շնորհիվ անցած տարիների ընթացքում կյանքի են կոչվել Քննչական կոմիտեի՝ որպես անկախ քննչական մարմնի, կարողությունների զարգացման ուղղված մի շարք […]

̰
Վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը օրենքի պահանջներին ստուգելու համար

18:52 25.01.2019

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին ստուգելու համար: Այս մասին տեղեկանում ենք արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: Լուսինե Մարտիրոսյանը նշել է, որ վարույթի վերջնարդյունքի […]

̰
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Յուրի Խաչատուրովի բողոքը. կդիմեն ՄԻԵԴ. Armtimes.com

18:42 25.01.2019

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Պաշտպանը դեռևս 2018 թվականի սեպտեմբերին Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել: Պողոսյանն ասել է, […]

̰
Արման Թաթոյանն իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է ռուսաստանաբնակ հայերի իրավունքների հարցը

18:23 25.01.2019

Հունվարի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եռակողմ հանդիպումը: Հանդիպումն առանձնացել է կարևորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Նրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին […]

̰
BACK_TO_TOP