TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ուզում է ստիպել Երևանին խոսել․ Հայկ Բալանյան

22:12 25.12.2018

«Մնում եմ իմ կարծիքին․ Ադրբեջանը ուզում է ստիպել Երևանին խոսալ ու այդ հայկական տեքստի արդյունքով Երևանի մեղքով տապալված (իրականում գոյություն չունեցող կողմերի մերձեցման ) գործընթացը համարել փակված, ինչը թույլ կտա Բաքվին «ջրել» Մոսկվային տրված խոստումները ու վերադառնալ սիրված ուժային դաշտը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Հայկ Բալանյանը։ «Բաքուն չի մտնելու ոչ ԵվրաԱզես, […]

̰
Լուկաշենկոյի և Պուտինի բանակցությունները տևել են շուրջ 4 ժամ

21:51 25.12.2018

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններն ավարտել են: Զրույցը տևել է գրեթե 4 ժամ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է բազմաստիճան ձևաչափ: «Ես առաջարկում եմ նման կարգավորում. մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, այնուհետև պատվիրակություններին շփվելու հնարավորություն կտանք, իսկ Ձեզ այնուհետև ցանկանում եմ առանձին հրավիրել նախաամանորյա աշխատանքային ճաշի»,- ասել է Պուտինը՝ դիմելով Լուկաշենկոյին: Ողջույնի խոսքից հետո առաջնորդների զրույցը շարունակվել է փակ դռների հետևում: Բանակցությունների ավարտից հետո Պուտինը փոքր ընդմիջում է վերցրել, […]

̰
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՀԱՊԿ-ի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

21:16 25.12.2018

Արձանագրության նախագիծը պայմանավորված է Հայաստանում սահմանադրական փոփոխություններով, որից հետո մեր երկիրն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի՝ վարչապետի գլխավորությամբ:

̰
«Հարավկովկասյան երկաթուղի»-ում հանցավոր նոր դրսևորումներ են բացահայտվել

20:57 25.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով  ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի թիվ 83-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության, […]

̰
Բազմաթիվ թելերով կախվածության մեջ ենք Ռուսաստանից. Արամ Սարգսյան

20:45 25.12.2018

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կախվածության մեջ է Ռուսաստանից: «Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դրանից ռազմաքաղաքական բալանսը շեղվում է Ադրբեջանի օգտին: Ի՞նչ անի Հայաստանի ղեկավարը: Գնում է Ռուսաստան, ասում է՝ ինձ էլ զենք տուր: Նա էլ ասում է՝ իսկ դու փող ունե՞ս: Ասում է՝ ո՛չ, […]

̰
Պետք է մի քիչ էլ քրիստոնյային բնորոշ մոտեցում ցուցաբերենք. Արամ Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի մասին

20:17 25.12.2018

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուց հետո Էջմիածնում ծավալված ցույցերի մասին: «Լավ է, որ մարդիկ տեսակետներ են հայտնում, արդեն՝ բարձրաձայն, ճիշտ կանեին ժամանակին ասեին, և այս խնդիրները չէին լինի: Ես իրավունք ունեմ դա ասելու, քանի որ ժամանակին ասել եմ այդ ամենը: Կանդրադառնամ հարցի իրավական […]

̰
Վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

19:58 25.12.2018

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցված քրեական գործը: Կազմակերպության տնօրենի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 5-ին տրված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչը,  ով հանդիսացել է  իրականացված շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի անդամը, […]

̰
Երևանի քաղաքապետարանի բյուջեն ավագանին հաստատեց 38 կողմ և 5 դեմ ձայներով

19:42 25.12.2018

Ժամեր տևած ավագանու նիստի վերջում ավագանու մի քանի անդամներ հրաժարվեցին իրենց ամփոփիչ ելույթներից, ինչն ավագանու մյուս անդամների ու Երևանի քաղաքապետի կողմից ծափողջույնների արժանացավ: Հայկ Մարությանը ելույթից հրաժարվողներին կես կատակ-կես լուրջ ասաց. «Դուք հերոսացաք»: Այս ամենին հաջորդեց գրանցումն ու բյուջեի նախագծի ընդունման քվեարկությունը: «Լույս» դաշինքից Անի Սամսոնյանն արդեն իր ելույթում շեշտել էր, որ իրենք բյուջեի նախագծին […]

̰
Քանի՞ անգամ է բյուջեի այսպիսի հանրային քննարկում եղել. Հայկ Մարության

19:34 25.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանի հետ ունեցած բանավեճին: «Երբ ելույթի մեջ ուղղակի ասվում է կեղծ տեղեկատվություն, ասվում է` գիտեք ինչ կա, ասել եք այսպես, երկու տարի հետո նոր կսկսեք… այսպիսի բան երբեք չի ասվել: Ասում են` «ինչո՞ւ է բրիտանական ընկերության այս զեկույցը վատը»: Կներեք, […]

̰
Օրակարգից պետք է հանվի «Տարածքներ խաղաղության դիմաց» ծրագիրը. Արամ Սարգսյան

19:30 25.12.2018

«Տարածքներ խաղաղության դիմաց» ծրագիրը օրակարգում պետք է չլինի: Այս համոզմունքն արտահայտեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում: «Օրակարգից պետք է հանվի «Տարածքներ խաղաղության դիմաց» ծրագիրը: Սա գերկարևոր է: 5 շրջաններ հանձնելու և արանքում խաղարարարներ կանգնեցնելու լավրովյան ծրագիրը սոսկալի վտանգավոր է, որովհետև այդ խաղաղարարներից անընդհատ կախվածության մեջ ես գտնվելու, նրանք ցանկացած րոպե […]

̰
Փոքր և միջին բիզնեսի վրա տեղական տուրքերի բարձրացումը չի ազդի. Հայկ Մարության

19:18 25.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավագանու այսօրվա նիստում քննարկման դրված հարցին` տեղական տուրքերի 2019թ․ դրույքաչափերը սահմանելու նախագծին, որով նախատեսվում է տեղական տուրքերի բարձրացում: Մարությանը տեղեկացրեց, որ հունվարին պարտադիր արտահերթ նիստ է հրավիրվելու, որտեղ արտոնություն կտրվի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, կսահմանեն շեմ, որ տուրքերի բարձրացումները նրանց վրա բացարձակ չազդեն: Քաղաքապետը […]

̰
Սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

19:08 25.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի նկատմամբ: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՀՀ […]

̰
Պուտինի անսովոր ռեակցիան Լուկաշենկոյի հետ հանդիպմանը

19:05 25.12.2018

Սոցիալական ցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե բանակցությունների ընթացքում ինչ ռեակցիա է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթի ընթացքում: Տեսանյութը հրապարակվել է «Пул №3» անվանումը Telegram ալիքում: Լուկաշենկոյին լսելիս Պուտինը մեկ ձեռքով ուժեղ բռնում է աթոռից, իսկ մյուս ձեռքով բռունցք է անում: Բացի դրանից՝ Պուտինը անհանգիստ շարժում է ոտքերը՝ […]

̰
Երևանի ավագանին քննարկում է 2019թ. բյուջեի նախագիծը

18:53 25.12.2018

Երևանի ավագանիում, քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, քննարկվում է ընթացիկ տարվա բյուջեն: Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն իր զեկույցում նշեց, որ Երևան քաղաքի 2019թ. համար նախատեսված բյուջեի ծրագիրը խարսխվելու է կայուն և համաչափ զգացմունքների վրա. «Երևան քաղաքի 2019թ. բյուջեի նախագիծը կազմվել է ՀՀ բյուջետային համակարգի մասին և Երևան քաղաքում ՏԻՄ ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, դրա ձևավորման […]

̰
Ռոհանին հայտնել է՝ Իրանն ինչպես կարող էր նվազագույն վնաս ստանալ ԱՄՆ պատժամիջոցներից

18:35 25.12.2018

ԱՄՆ պատժամիջոցները քիչ ազդեցություն կունենային տնտեսության վրա, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Նշենք, որ Իրանում նոր տարին մեկնարկում է մարտի 21-ից: «Եթե երկրում մասնավոր հատվածն ավելի ակտիվ դերակատարում ունենար և գործերի հիմնական մասը մասնավոր հատվածի հետ կապ ունենար, ապա […]

̰
Զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում. ԱԳՆ պատասխանը Մամեդյարովի հայտարարությանը

18:16 25.12.2018

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարությանը ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը ստանալու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին: Վերջինս նշեց. «Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: […]

̰
Մենք ընդունում ենք ձեր մարտահրավերը, պարո՛ն քաղաքապետ. Դավիթ Խաժակյան

18:00 25.12.2018

«Փաստորեն, դուք Երևանի ավագանու «Ելք» խմբակցության գործունեությունը շատ բացասական գնահատեցիք, կասկածի տակ դրեցիք և ասացիք՝ այդ 55 հազար դրամը ինչի վրա եք ծախսել»,- Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստիին Հայկ Մարությանի ելույթին ի պատասխան՝ ասել է «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը: Հայկ Մարությանն իր ելույթում ասել էր, որ անհրաժեշտ չէ ավելացնել ավագանու անդամներին հատկացվող գումարը և շեշտել, […]

̰
Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանման վերաբերյալ

17:48 25.12.2018

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակվել՝ կապված տեղական տուրքերի շուրջ ձևավորված հանրային կարծիքի հետ: «Արդեն քանի օր է՝ տեղական տուրքերի բարձրացման շուրջ որոշակի հանրային կարծիք է ձևավորվում, որին նպաստում է շահագրգիռ կողմերի յուրովի մեկնաբանությունը, թե փոքր և միջին բիզնեսին և ընդհանրապես բիզնեսին «նեղում են»:  Մի քանի կարևոր թվեր։  Եվ այսպես, 2019 թվականի համար սահմանված դրույքաչափերը՝ […]

̰
ՀԱՊԿ-ի 5 պետություն հաստատել է Զասի թեկնածությունը, մնացել է Հայաստանը

17:42 25.12.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին նշանակելու որոշման նախագիծը ստորագրել են կազմակերպության 6 անդամ պետություններից 5-ի ղեկավարները։ Մնացել է միայն Հայաստանը։ Այս մասին այսօր տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը։ Նա հայտնել է, որ ստորագրությունները հավաքվել են անհատական կարգով՝ Զասի հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Զեյնետդինովը տեղեկացրել է, որ թեկնածուն դեկտեմբերի 12-20 ժամանակահատվածում հանդիպել […]

̰
Ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել

17:35 25.12.2018

Քիչ առաջ ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանն ազատ արձակվեց։ Դատարանը, հաշվի առնելով Մարուքյանի ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտը ու միոպատիան, հենց դատարանի դահլիճից ազատեց նրան: Այս մասին հայտնում է Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությունը: ՀՀ կառավարության N825 որոշման համաձայն՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի […]

̰
Պարո՛ն քաղաքապետ, այդ 55 հազար դրամի շնորհիվ դուք այսօր քաղաքապետ եք. Անի Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին

17:32 25.12.2018

Երևանի ավագանու նիստում «Լույս» դաշինքից Անի Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է ավագանու անդամներին որպես աշխատավարձ տրվող 55 հազար դրամին և  քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այդ գումարի հետ կապված որակումներին, թե ստացել են գումար, բայց չեն աշխատել: «Դուք 55 հազար դրամ ասում եք այն մարդկանց, որոնք այսօր այս դահլիճում ներկա բոլորի, այդ թվում նաև ձեր համար հիմնել […]

̰
ՊՆ-ն պարզաբանում է տվել այն զինծառայողի վերաբերյալ, որին, ըստ հրապարակումների, ծեծել է հրամանատարը

17:31 25.12.2018

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել զինծառայող Յուրիկ Բրոյանի մասին, որին, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ծեծել է հրամանատարը։ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է․ «Շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը (ծնված 1999թ., 2018-2 զորակոչ, Արարատի ՄԶԿ) նախազորակոչային շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և ենթակա է եղել զորակոչման դեռևս […]

̰
Տնտեսված գումարների վերաբաշխման արդյունքում 2018թ. նախատեսվածից շատ ճանապարհ է հիմնանորոգվել

17:07 25.12.2018

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ տնտեսված գումարների վերաբաշխման արդյունքում 2018 թ. հիմնանորոգվող ու վերանորոգվող ճանապարհների երկարությունը կազմել է 134 կմ` նախատեսված 80 կմ-ի փոխարեն: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ հայտնում է, որ 2018թ. Հայաստանում կառուցվել, հիմնանորոգվել և վերանորոգվել է 210 կմ ճանապարհ։ «Ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել […]

̰
ՀԿԵ-ի աշխատակիցները խնդրում են Փաշինյանին Պուտինի հետ քննարկել երկաթուղու հարցը. Գորգիսյան

17:06 25.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Գևորգ Գորգիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իրեն դիմել են «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները՝ իրենց մտահոգությունը հայտնելով կատարվող իրադարձությունների մասին։ «Նրանք նշում են, որ երկաթուղին շարունակում է աշխատել այնպես, ինչպես եղել է, ավելին, ղեկավար անձինք վստահեցնում են, որ որևէ խնդիր չունեն, ինչպես աշխատել են, այնպես էլ կաշխատեն, […]

̰
Չեմ կարծում, որ դրանք բերվել են պաշտոնյաներին գաղտնալսելու համար. Սուրեն Սարգսյանը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից գաղտնալսող սարքերի ձեռքբերման մասին

16:30 25.12.2018

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից գաղտնալսող սարքերի ձեռքբերմանը, նշեց, որ դա աննախադեպ երևույթ չէ, մի շարք պետություններում մի շարք երկրների դեսպանություններ նման սարքեր ունենում են, ձեռք են բերում տարբեր նպատակներով: «Կոնկրետ այս սարքերը, որոնք ձեռք է բերել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, դեսպանության` ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի և իրավապահ մարմինների դեպարտամենտն […]

̰
Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների աճ է գրանցվել.  Հովհաննես Վարդևանյան

16:29 25.12.2018

«Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, նկատվում է քաղցկեղային հիվանդությունների աճ, որը պայմանավորված է նաև դիմելիության աճով»,- այս մասին դեկտեմբերի 25-ին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժնի պետ Հովհաննես Վարդևանյանը: Կանանց մոտ առաջատարը կրծքագեղձի քաղցկեղն է, երկրորդ տեղում արգանդի վզիկի քաղցկեղն է, որը ևս երիտասարդացել է և պահանջում է աչալրջություն: Տղամարդկանց մոտ մահացությամբ առաջին տեղում թոքի […]

̰
Էջմիածինցիները ցանկանում են ազատվել իրենց հետապնդող մտավախություններից. Հրանուշ Խառատյան

16:06 25.12.2018

Էջմիածինցիների համար Մանվելի ներկայությունը, անկախ նրա այսօրվա հնարավորություններից, մի տեսակ տագնապի իրավիճակ առաջացնող է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Մենք իզուր ենք հեշտությամբ մոռանում, որ Էջմիածինն իսկապես շատ ահաբեկված էր Մանվելի ներկայությունից… Ես չեմ ուզում նորից ասել, որ էստեղ անպայման այն մարդիկ են, որոնք ամենաարդարն են, բայց մարդիկ […]

̰
Թուրքիան «Google Maps»-ից պահանջել է հեռացնել Քրդստանի քարտեզը

16:05 25.12.2018

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը բողոքով դիմել է «Google»-ին։ Բանն այն է, որ «Google Maps»-ի անգլերեն տարբերակում տեղ գտած Քրդստանի քարտեզը ներառում է այսօրվա Թուրքիայի տարածքի զգալի մասը։ Թուրքիայի «İyi» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Յավուզ Աղըրալիօղլուի հարցմանն ի պատասխան` Թուրհանը տեղեկացրել է, որ թուրք մասնագետները «Google»-ի ներկայացուցիչներից արդեն պահանջել են անհապաղ հեռացնել նշված […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն հուսով է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը կլուծվի Պուտին-Փաշինյան հանդիպմանը

16:00 25.12.2018

ՌԴ ԱԳՆ-ում հույս ունեն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածության հաստատման հարցը կլուծվի դեկտեմբերի 27-ին՝ ՌԴ և ՀՀ ղեկավարների հանդիպմանը: «Հուսով ենք՝ հայկական կողմը իմաստուն կգտնվի և հաշվի կառնի 5 նախագահների դիրքորոշումը: Երբ դու կազմակերպության անդամ ես, պետք է պատրաստ լինես փոխզիջումների»,- ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերել «Կոմերսանտ» թերթը: Նշվում […]

̰
Մեղրիի փոխանակման միջոցով Ղարաբաղի հարցը լուծելու տարբերակին Վազգեն Սարգսյանը կո՞ղմ էր, թե՞ ոչ. Արամ Սարգսյանի պատմությունը

15:39 25.12.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հուշագրության մասին: «Կա մի քիչ ճշմարտություն, միակ տղամարդը երևալու սինդրոմը մինչև վերջ պահելու, իր կայացվածությունն ու անփոխարինելիությունը շեշտելու խնդիր ունի: Ընդհանրապես պետք է ասեմ, որ այդ հուշագրության մեջ, եթե իսկապես Վազգենն իր ընկերն էր, ինքն էդպես էր համարում, […]

̰
BACK_TO_TOP