TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանը կարող է վերանայել Իրանի քաղաքացիների համար գործող առանց վիզայի մուտքի ռեժիմը

15:26 26.12.2018

Իրանի և Վրաստանի իշխանությունները տարաձայնություններ ունեն երկու երկրների քաղաքացիների՝ միմյանց երկրներ առանց վիզայի այցելությունների հետ կապված, և պատճառը Վրաստանի կողմից Իրանի քաղաքացիների մուտքերի բազմաթիվ մերժումներն են։ Վրաստանի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրություններից մեկի մեջ արդեն նշվում է, որ առանց վիզայի մուտքերի մասին համաձայնագիրը «կատարելագործման կարիք ունի»։ Երեկ Վրաստանի ԱԳՆ-ում ընդունել են Իրանի դեսպանին ու հյուպատոսական ծառայության […]

̰
Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց որպես պաշտպան

15:00 26.12.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը տեղեկացեց, որ Զարուհի Փոստանջյանը կներգրավվի որպես իրենց շահերի պաշտպան: Դատարանի դահլիճում նստած Փոստանջյանը ներգրավվեց որպես պաշտպան: Դատավոր Մեսրոպ Մակյանը ժամանակ տվեց, որ փաստաբանը ներկայացնի իր արտոնագիրը:

̰
Չգիտեի, որ գնում ենք Երևան՝ ոստիկանական գունդ գրավելու. ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալի ցուցմունքը

14:45 26.12.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ հրապարակվում են, ըստ մեղադրանքի, գունդ ներխուժած Գևորգ Մելքոնյանի նախաքննական ցուցմունքները: Նախաքննական մարմնի հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, եկան Արմեն Լամբարյանն ու Արմեն Բիլյանը: Իրենք Սպիտակում մի քանի ընկերների հետ նշում էին իրենց ընկերոջ ծննդյան օրը: Բիլյանն ու մյուս ընկերը դժգոհում էին […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն որոշել են մինչև Ամանոր ևս մեկ անգամ հանդիպել

14:17 26.12.2018

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ մինչև տարեվերջ Պուտին-Լուկաշենկո ևս մեկ հանդիպման անհրաժեշտություն կա: «Իսկապես, նեղ դաշնակցային հարաբերությունները ենթադրում են մեծ թվով հրատապ հարցերի առկայություն: Անխուսափելիորեն առաջանում են խնդրահարույց վիճակներ: Դրա համար, որպեսզի թույլ չտանք ինչ-որ հարցերում հակասություններ, երկու նախագահները որոշեցին կրկին հանդիպել»,- պարզաբանել է Պեսկովը: Պեսկովը, սակայն, նշել է, որ հանդիպման […]

̰
Թուրքիան անելիք չունի Արցախյան գործընթացում. Շարմազանովի պատասխանը Չավուշօղլուին

14:15 26.12.2018

ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի վերջին հայտարարությանը՝ ԼՂ կարգավորման վերաբերյալ: «Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել, հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։ Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ […]

̰
Հայաստանը վատթարացրել է իր դիրքը «երջանիկ երկրների» ցանկում

14:12 26.12.2018

Հրապարակվել է «Երջանկության համաշխարհային զեկույցի» նոր՝ 2018 թվականի տարբերակը, որը երկրների բնակչության երջանիկ լինելու հանգամանքը հաշվարկել է 2015-2017 թվականների տվյալների հիման վրա։ Այս ցանկում Հայաստանը վատթարացրել է իր դիրքը նախորդ տարվա զեկույցում իր դիրքի համեմատությամբ։ 2017 թվականին հրապարակված զեկույցում Հայաստանը 121-րդ հորիզոնականում էր (ամփոփվել էին 2014-2016 թվականների տվյալները), իսկ նոր զեկույցում Հայաստանը հայտնվել է 129-րդ […]

̰
2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ. Փաշինյան

14:02 26.12.2018

2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր: Սա կարևոր ցուցանիշ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Կարևոր է նաև արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որևէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի և խստագույն պատասխանատվության», – հիշեցրել […]

̰
Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Միրզոյան

14:00 26.12.2018

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, որում նա հայտարարել էր, թե Բաքուն հուսով է, որ 2019-ին հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից»: Բացի դրանից՝ Մամեդյարովը նաև հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: «Մեր երկիրը, […]

̰
Թուրքիայի բանակի տանկերն անցել են Սիրիայի սահմանը․ սկսվում է նոր գործողությունը

13:30 26.12.2018

Թուրքական բանակի զրահատեխնիկայի ու այլ զինտեխնիկայի շարասյուները Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանն ու անցել հարևան երկրի տարածք՝ այդ տարածքները վերահսկող քրդական ուժերի դեմ նոր գործողություններ սկսելու համար։ Սա հավաստող տեսանյութերը համացանցում են հայտնվել երեկոյան։ Թուրքիայի զինված ուժերի այդ ստորաբաժանումները ուղի են ընկել մասնավորապես դեպի Մանբիջ բնակավայր՝ քրդական վերահսկողության տարածքների կենտրոն։ Ավելի վաղ, սակայն, […]

̰
Վարուժանն այն կարծիքին էր, որ ճիշտը հանձնվելն է. մանրամասներ ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունից

13:27 26.12.2018

ՊՊԾ գնդի գրավման քրեական գործից անջատված մասով այսօր ցուցմունք է տվել, ըստ մեղադրանքի, գունդ ներխուժած Էդգար Սողոմոնյանը: Նա, սակայն, հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ: Հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Իսկ նախաքննական մարմնում պատմել է, որ իրեն համոզել են գնալ իրենց հետ: «Գնացել ենք Սպիտակ, հետո եկել է Արմեն Լամբարյանը։ Ասում էին՝ գնում ենք Երևան՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատելու: […]

̰
Ադրբեջանում 120 դատավոր հեռացվել է դատական համակարգից

13:10 26.12.2018

Ադրբեջանի նախագահի «խորհրդով» 120 դատավոր հեռացվել է երկրի դատական համակարգից, ևս 11 դատավորի պաշտոնը փոխվել-իջեցվել է։ Այս մասին երեկ անցկացված միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարել է երկրի արդարադատության նախարարը՝ առանց մանրամասնելու՝ ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Միջոցառումը նվիրված է եղել նորանշանակ դատավորների ներկայացմանը։ Նախարարը, որը նաև երկրի դատաիրավական խորհրդի ղեկավարն է, հայտնել է, որ հեռացումները եղել […]

̰
Հանրային խորհուրդը դեմ է Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների օպտիմալացմանը

12:50 26.12.2018

Հանրային խորհրդի 2 նորաստեղծ՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և կրոնի, սփյուռքի ու միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովները երեկ համատեղ նիստ են անցկացրել: Քննարկման թեման «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծն է, որը նախատեսում է Մշակույթի նախարարության օպտիմալացում և սՍփյուռքի նախարարության լուծարում: Հանձնաժողովների անդամները մտահոգություն են հայտնել այն մասին, […]

̰
20 տարի եթերում. Հետաքրքիր փաստեր Եկատերինա Անդրեևայի մասին

12:26 26.12.2018

«Время»-ի հայտնի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան ամփոփել է իր գործունեության 20 տարին ու իր մասին հետաքրքիր տեղեկություններ հայտնել: Մասնավորապես, BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ շատ է գնահատում այնպիսի հաղորդավարուհիների, ինչպիսիք են Ելենա Սորոկինան ու Տատյանա Միտկովան: Բայց կուռքեր չի ստեղծում, քանի որ դա իր համար թիվ մեկ օրենքն է: 20 տարի լուրեր վարելուց հետո չի […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը

12:24 26.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ընթացքում, SHANTNEWS.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը չբացեց փակագծերը՝ նշելով միայն՝ քննարկման թեմաներն առնչվելու են երկկողմ և բազմակողմ մի շարք հարցերի: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվելու է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված […]

̰
ԳՄՕ պարունակող բոլոր ապրանքները պարտադիր պետք է ունենան այդ մասին նշում՝ ԵԱՏՄ շուկայում հայտնվելու համար

12:06 26.12.2018

Այսօրվանից՝ դեկտեմբերի 26-ից, ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ միասնական այն կարգավորումը, ըստ որի, եթե որևէ ապրանքի մեջ գենետիկորեն մոդիֆիկացված-ձևափոխված օրգանիզմների (ԳՄՕ կամ ԳՁՕ) մասնաբաժինը 0․9 տոկոսից ավելի է, ապա դրա վրա պարտադիր պետք է լինի համապատասխան նշում։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։ ԵԱՏՄ շուկայի համար նախատեսված է անցումային շրջան՝ 1․5 տարի, որի ընթացքում […]

̰
Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների և դատավորների նկատմամբ ճնշումները

11:44 26.12.2018

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնում դատավորների ու փաստաբանների նկատմամբ դրսևորվող վարքագծի առնչությամբ: «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը, նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ […]

̰
ԱՄՆ դեսպանատները շարունակում են վիզային ծառայությունների մատուցումը, սակայն իրավիճակը ցանկացած պահի կարող է փոխվել. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

11:40 26.12.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված հայտնում է, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: «Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել […]

̰
Վրաստանի և Հայաստանի միջև անցկացվել է քաղաքական խորհրդակցություն

11:34 26.12.2018

Վրաստանի և Հայաստանի միջև դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը: Քննարկումներին վրացական կողմից մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, իսկ հայկական կողմից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: Կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ […]

̰
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից

11:26 26.12.2018

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ երթևեկության խախտում թույլ տված վարորդն ազատվել է աշխատանքից: Քաղաքապետարանի տարածած հայտարարությունում ասված է. «Սիրելի համաքաղաքացիներ, Երեկ համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից»: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/374931316588581   Հիշեցնենք, որ վարորդը հանդիպակաց էր երթևեկել Սարալանջի փողոցով: […]

̰
20 զինծառայողի ծառայողական բնակարան է տրվել

11:15 26.12.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։ 20 զինծառայող այդ շենքում ստացել է ծառայողական բնակարան։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2054794441222820

̰
«Իմ քայլը» դաշինքում «թրեյնինգներ» են անցկացվում, որ ԱԺ-ում չխայտառակվեն. «Հրապարակ»

09:43 26.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքում ԱԺ առաջին նստաշրջանին ընդառաջ բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Մենք տեղեկացանք, որ նորաթուխ պատգամավորների համար «թրեյնինգներ» են կազմակերպվում Լենա Նազարյանի «հմուտ» ուսուցչական հայացքի ներքո, որ յուրացնեն «ԱԺ կանոնակարգ» օրենքը և նիստերի ժամանակ չխայտառակվեն։ Սակայն ամենաուշագրավը սենյակների բաշխման հարցն է։ «Որոշվել է ժերեբյովկա անել, որ արդար լինի։ Սենյակներ կան, […]

̰
ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև համաձայնություն առայժմ չկա ԱԺ փոխխոսնակի հարցում․ «ժամանակ»

09:19 26.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններից անցել է 15 օրից ավելի ժամանակ, սակայն ԲՀԿ խմբակցությունը դեռևս նիստ չի հրավիրել, և դեռ հայտնի չէ, թե ում է այս կուսակցությունը առաջադրելու խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու: ԲՀԿ-ում հասկանում են, որ հարցը, թե ում է բաժին հասնելու ընդդիմությանը տրվող այդ տեղը` ԲՀԿ-ի՞ն, թե՞ ԼՀԿ-ին, իր քվեարկությամբ որոշելու է «Իմ […]

̰
50 հազար մարդկանց կրճատման մասին խոսողներին ասեմ, որ կառավարման մարմիններում աշխատողների թիվը 18400 է․ Արտակ Մանուկյան

09:05 26.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման հարցին․ «Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 50 000 մարդկանց սպասվելիք կրճատումների մասին խոսողներին ասեմ, որ պետական կառավարման մարմիններում ընդհանուր աշխատողների թիվը շուրջ 18400-է։ Ակնհայտ է, որ ներկա պահին խոսքը գնում է կառուցվածքային փոփոխությունների միջոցով արդյունավետության բարձրացման և որոշ ֆունկցիաների […]

̰
Թաքուն փորձաքննություն․ «Հրապարակ»

08:56 26.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դատաբժշկական հերթական փորձաքննությունը, վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ կպահանջվի: Հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում և խանգարեն գործընթացին։ «Ցուցարարներն, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասիայի ընկերներից կան, սակայն հիմնական կազմակերպիչները Դոն Պիպոն և […]

̰
Ֆիթնես ակումբում Արփինե Հովհաննիսյանն օգտվում է 1 մլն 200 հազար դրամ արժեցող VIP փաթեթից. «Հրապարակ»

08:42 26.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Գոլդ Ջիմ» առողջարարական համալիրը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների նախընտրած ֆիթնես ակումբն է, որի կոլեկտիվը մեկ մարդու նման հեղափոխական է եղել: Համալիրի ծառայություններից օգտվում էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` VIP փաթեթից, որի գինը 1 միլիոն 200 հազար դրամ էր: 4 տարի շարունակ նույն ակումբի «հաճախորդ» է եղել նաև քաղակտիվիստ, այսօր […]

̰
Շանհայում կամուրջ են «տպել» 3D տպիչով

01:00 26.12.2018

Շանհայի նորարարական այգիներից մեկում տեղադրվել է աշխարհում ամենաերկար կամուրջը, որը տպվել է 3D տպիչով, հաղորդում է  ՏԱՍՍ գործակալությունը: Թեև կոսմետիկ նորոգման աշխատանքները դեռ ավարտված չեն, սակայն առաջին անցորդները քայլել են կամրջի վրայով: Կամուրջը միացնում է այգու միջով անցնող ջրանցքի ափերը: Կամրջի երկարությունը 14.1 մետր է, լայնությունը՝ 4 մետր: Մինչ այժմ 3D տպիչով տպված երկու կամուրջ կար […]

̰
Ռուսաստանին մերժելը խնդիրներ կստեղծի, բայց կարող ենք ցույց տալ, որ այլընտրանքներ ունենք. «Հանրապետություն» կուսակցության նախագահ

00:12 26.12.2018

Ի՞նչը մեր երկրում կարող է փոխարինել նավթին. «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին ուղղեց Արամ Աբրահամյանը: «Նավթին կարող է փոխարինել մեր միտքը, մեր գիտելիքը, մենք այն պետք է օգտագործենք, կարծում եմ՝ մենք դրանից ունենք: Երկրորդը՝ մեր ունեցած բնական ռեսուրսներն են, մեր մետալուրգիական համալիրն է, որը հանքարդյունաբերությունից պիտի վերածվի լեռնամետալուրգիայի, […]

̰
Թրամփն Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել այցելել Թուրքիա

23:25 25.12.2018

Սպիտակ Տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ermenihaber.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահին Քալընի հայտարարությունն այն մասին, որ այս տարվա դեկտեմբեր ամսին երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Թուրքիայի նախագահն ամերիկացի իր գործընկերոջը Թուրքիա է հրավիրել, ինչին ի […]

̰
Չավուշօղլուն պատասխանել է Փաշինյանին

22:50 25.12.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային։ Այս մասին հայտնել է «Ռուսարմինֆո»-ն։ «Հայաստանի նոր ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, բայց մենք հստակ նախապայման ունենք։ Կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ բան անել՝ հաշվի չառնելով Ադրբեջանի ցանկությունները։ Ղարաբաղի և գրավված տարածքների հարցը պետք է լուծվի»,- ասել […]

̰
Դմիտրի Մեդվեդևը ընդլայնել է Ուկրաինայի դեմ գործող պատժամիջոցները

22:35 25.12.2018

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փաստաթուղթ է ստորագրել Ուկրաինայի մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցուցակի ընդլայնման, որոնց հանդեպ նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ցուցակը, որում ներառված Ուկրաինայի ֆիզիկական ու իրավաբանական անձանց հանդեպ հատուկ պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել՝ ընդլայնվել է: Ես համապատասխան կարգադրություն եմ ստորագրել»,- […]

̰
BACK_TO_TOP