12:52 27.12.2018
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջարկել է պահուստային ֆոնդից նախարարությանը տրամադրել 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։ Ծրագրի շահառու է ճանաչվել Երևանի 326 և մարզերի 815 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 1141: Դավիթ Տոնոյանն ասել է, որ թեև առանձին ընտանիքներին տրամադրվող գումարը […]
12:51 27.12.2018
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել բեռնափոխադրողները: Նրանք բողոքում են հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից: Բեռնափոխադրողները նշում են, որ իրենց հարկերը բազմապատկվել են նախկինի համեմատ, փաստաթղթավորման պահանջ է դրված, որը չեն կարողանում ներկայացնել: «Եթե մեկը 2000 դոլար գումար է փոխանցում, ես չեմ կարողանում դրանք թղթերով հիմնավորել, դա դիտվում է որպես մաքուր […]
12:08 27.12.2018
Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է։ Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։ Նրանք են՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ), Վազգեն Յակուբյանը (Հայկական բարեգործական […]
11:27 27.12.2018
ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել քննարկում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, […]
11:15 27.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգևատրում։ Մարությանը խտրականություն չի դրել՝ ստացել են ոչ միայն քաղաքապետի մերձավորները, ինչպես անցյալում էր։ Ի դեպ, դա օրենքի պահանջն է․ «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ծառայողական պարտականությունները պատշաճ և որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում […]
10:38 27.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնալճի իր առանձանատանը գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեսակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հանրապետականներ, սակայն վերջինս նրանց սկզբունքորեն չի ընդունում։ «Իրեն չեմ հարցրել՝ ուղղակի տեսել եմ, որ իրենց չի ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ հարցին, թե զանգահարող հանրապետականներն ովքե՞ր են, ասաց՝ «մինչև ամենաբարձր»։ Շատերն էլ ոչ թե անձամբ են զանգել, այլ […]
10:31 27.12.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Սվիթուեյ տրանս» ընկերությանը պարտավորեցրել է պետական բյուջե վճարել 296 հազար դրամ պարտքը: Պարզվում է`այս ընկերությունը դեռևս 2010 թվականից ունի ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն, բայց մինչ օրս չի կատարել դրա վճարումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տաքսի ծառայությունը պատկանում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության նախկին պետ Հրայր Անտոնյանին, […]
09:14 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ կրկին անդրադարձել է սպանությունների վիճակագրությանը․ «Երեկ մի փոքր ավելի խորացանք վիճակագրության մեջ և պարզվեց, որ Հայաստանում 2018-ի սպանությունների մակարդակը ռեկորդային ցածր է ոչ միայն 1990, այլև՝ 1980 թվականից ի վեր»։
08:56 27.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին: Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետև ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից: Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր […]
08:35 27.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը, որից սպասելիքները շատ են: Բայց քանի որ Լուկաշենկո-Պուտին 4 ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը որևէ համաձայնության չեն հանգել, այսօրվա հանդիպումից ևս սպասումները մեծ չեն: «Հանդիպումը կանցնի նորմալ՝ Փաշինյանը չի արել որևէ քայլ, որը կարող էր շարժել Ռուսաստանի մտահոգությունը, ինչպես, ասենք` 2008-ին, երբ Սերժ Սարգսյանն օգոստոսյան բլից-կրիգից […]
23:32 26.12.2018
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերի հետ, ըստ որոնց՝ Սիրիայում «Իսլամական պետությունը» ջախջախվել է, և այդ կապակցությամբ իրենք դուրս են բերում ամերիկյան բանակն այդ պետության տարածքից։ Գերմանիայի ՊՆ ղեկավարի խոսքով՝ մի կողմից ԻՊ խմբավորումը դեռ լիարժեք չի ջախջախվել, մյուս կողմից՝ ամերիկյան կողմը դեռ չի բացատրել, […]
23:16 26.12.2018
Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կազմած զեկույցում Թուրքիան որակվել է որպես Սիրիան օկուպացրած երկիր։ Զեկույցում արձանագրվել է, որ Սիրիայի հյուսիսային Աֆրին, Ազեզ, Էլ Բաբ և Ջերաբլուս քաղաքներում թուրքական զինված ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի տեսանկյունից համապատասխանում է ռազմական օկուպացիայի չափանիշներին։ Այս մասին հաղորդում է Еrmenihaber-ը։ Ինը էջանոց զեկույցը պատրաստվել է Բունդեսթագի «Ձախերի» կուսակցության խմբակցության նախաձեռնությամբ։ Խմբակցության նախագահ Սելիմ […]
22:45 26.12.2018
Իսրայելի խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծ, որով արգելվում է կրճատել ահաբեկչության համար դատապարտվածների ազատազրկման ժամկետը։ Մինչ այս այդ նորմը տարբերակված չէր, և ինչպես մյուս հանցագործները, այդպես էլ ահաբեկչության համար դատապարտվածները կարող էին իրենց ազատազրկման 2/3-ը բանտախցում անցկացնելուց հետո ազատվել հետագա պատիժը կրելուց, հայտնում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը։ Նոր օրինագծով սահմանափակում է մտցվում, և դրանով […]
22:24 26.12.2018
Ադրբեջանի զորամիավորումներից մեկը զորավարժություն է անցկացրել գիշերային պայմաններում՝ իրականացնելով նաև մարտական հրաձգություն ու արձակումներ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից։ Զորավարժություններին, ըստ հաղորդագրության, ներգրավվել են մոտոհրաձգային, հրետանային, զրահատանկային և ինժեներասակրավորային ստորաբաժանումներ։ Ինչ սցենարով են անցկացվել զորավարժությունները, չի ներկայացվում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում էլ խախտում են հրադադարի […]
20:04 26.12.2018
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ որպես Շիրակի մարզում «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, թիվ 11 ընտրատարածքում դաշինքի երկրորդ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է: Համաձայն մանդատների բաշխման՝ ընտրատարածքից դաշինքը ունենալու է 3 պատգամավոր: Ըստ ստացած քվեների՝ Շիրակի մարզում երեք ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներն են Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետ Կարեն Սարուխանյանը և փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը: Շիրակի մարզպետը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ […]
19:55 26.12.2018
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի՝ Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների բարձր ձայներ՝ ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության, ինչից հետո դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրությունը։ «Նմանատիպ միջադեպերը հաճախակի […]
19:50 26.12.2018
Խորհրդարանում իշխանության մեծամասնության գոյության պարագայում ընդդիմադիր թևի դերն առնվազն հակադիր ելույթներով հանդես գալն է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նշել է ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Աննա Կոստանյանը: «Եթե ընթացքում սկզբունքային խնդիրներ առաջանան, այսինքն՝ հասարակության կողմից նույնպես լինի բողոքի ձայն, բնականաբար, ժողովրդի ձայնը պետք է բարձրացվի նաև խորհրդարանում»,- ասել […]
19:45 26.12.2018
Չնայած վերջին շրջանում Արցախի զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարա-մարտավարական նշանակության սադրիչ գործողություններ: Այս մասին նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ։ «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական […]
19:10 26.12.2018
Ժամանակին նախկին իշխանությունների կողմից առաջարկ էր արվում, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունն անմիջապես պետք է ենթարկվեն հենց վարչապետին, և հիմա, ըստ էության, նույն պատկերն է։ Այսինքն, նույն կերպ շարունակվում է նոր իշխանությունների օրոք: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է արել ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Աննա Կոստանյանը: Նրա խոսքով՝ եթե […]
19:03 26.12.2018
ՀԱՊԿ-ում կանոնադրական փոփոխությունները Հայաստանի փորձագիտական շրջանակներում ամենատարբեր գնահատականների են արժանացել: Փորձագետներն այս փոփոխությունները մտահոգիչ են համարում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց` մտահոգիչն այստեղ այն է, որ ինչ փոփոխություններ արվում են ՀԱՊԿ-ում, արվում են Հայաստանի կարծիքը չհարցնելով: «ՀԱՊԿ-ում ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում միայն ու բացառապես ՌԴ նախագահ Վլադիմիր […]
18:50 26.12.2018
Պաշտոնական Մոսկվան չի բացում վաղվա Պուտին-Փաշինյան բանակցությունների փակագծերը։ Այստեղ սահմանափակվում են ընդհանուր ձևակերպումներով՝ նշելով, որ քննարկումները կներառեն երկկողմ փոխհարաբերությունների լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային ու ինտեգրացիոն կառույցներում համագործակցության խնդիրները։ Ամեն դեպքում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա խիստ գործնական է լինելու։ Դրա մասին են վկայում այցի աշխատանքային բնույթը, տևողությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […]
17:56 26.12.2018
Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար, հայտնում է Ermenihaber-ը: Խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին ներկայացված հիշյալ միջնորդության մեջ 8 պատգամավորի անվանացանկում նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանի անունն է: Մնացյալ 7 հոգուց 5-ը դարձյալ HDP-ից են: Ցուցակում զարմանալիորեն հայտնվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ […]
17:50 26.12.2018
ԱԻՆ շուրջօրյա ծառայություն իրականացնող ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով: Տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով կուժեղացվի […]
17:26 26.12.2018
Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու, Armtimes.com-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Վերաքննիչ դատարանի որոշումն ուսումնասիրվել է, բողոք ներկայացնելու համար բավարար հիմքեր առկա չեն»,- ասել է խորհրդականը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր […]
17:04 26.12.2018
Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Փաշինյանը Ռուսաստանում է լինելու աշխատանքային այցով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով նաև հանդիպման օրակարգը։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի առանցքային թեմաները և եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հայկական կողմը բանակցությունների […]
16:45 26.12.2018
Դեռևս անցած տարի՝ 2017 թվականի ապրիլին, «Ելք»-ի ծրագրում ներկայացված էր (նախարարությունների օպտիմալացման ծրագիր-խմբ.) Նիկոլ Փաշինյանի կողմից, որը ենթադրում էր 14 նախարարություն ունենալ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Աննա Կոստանյանը: «Ըստ իս՝ հենց առաջարկը, հենց այդ տարբերակն ավելի նպատակահարմար կլիներ այս անգամ առաջադրել, քան ներկայիս գործող […]
15:51 26.12.2018
Ռուսական կողմը հրաժարվում է կոնկրետ ժամկետներ նշել Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սրանով նա պատասխանել է ադրբեջանցի լրագրողներից մեկին, որը նշել է, թե ադրբեջանական կողմում 2019 թվականին ակնկալում են Արցախյան բանակցությունների առաջընթաց, և թե ինչ ակնկալիքներ ունի այս հարցում ռուսական կողմը։ «Մենք չենք սահմանում ժամանակային […]
15:40 26.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման շուրջ ծավալվող քննարկումներին ու քննադատություններին: «Հատուկ կեղծ թվեր տարածողների համար․․․ սա նախարարությունների առավելագույն հաստիքների մասին ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի հրամանն է։ Ցանկության դեպքում կարող եք ստանալ կամայական պետական կառավարման մարմնի հաստիքների թիվը (բացի ուժայիններից)։ Հարգելի ԶԼՄ խնդրում եմ թվերը […]
15:35 26.12.2018
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է «վրացի հայրենասերների» «Միասին դեպի տուն» շարժմանը և մտադիր է նրանց հետ վերադառնալ Վրաստան: Այդ մասին իր հերթական ֆեյսբուքյան ելույթի մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Ինձ դիմել են մի խումբ վրացի հայրենասերներ: Նրանք ստեղծել են «Միասին դեպի տուն» շարժումը: Սա շատ հրաշալի միտք է: Մենք պետք […]
15:30 26.12.2018
Վրաստանի խորհրդարանում ստեղծվելու է հատուկ աշխատանքային խումբ, որը քննելու է կրոնական թեմայով նախագծերին վերաբերող հարցեր, որոնց թվում է նաև չադրա, նիկաբ ու բուրկա կրելու հարցը։ Այս մասին տեղեկացրել է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարը։ Մինչ այս նույն հանձնաժողովը տապալել է ընդդիմադիր պատգամավորներից մեկի նախաձեռնությունը, որով առաջարկվում էր տուգանք սահմանել հասարակական վայրերում ու հասարակական […]