22:12 25.12.2018
«Մնում եմ իմ կարծիքին․ Ադրբեջանը ուզում է ստիպել Երևանին խոսալ ու այդ հայկական տեքստի արդյունքով Երևանի մեղքով տապալված (իրականում գոյություն չունեցող կողմերի մերձեցման ) գործընթացը համարել փակված, ինչը թույլ կտա Բաքվին «ջրել» Մոսկվային տրված խոստումները ու վերադառնալ սիրված ուժային դաշտը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Հայկ Բալանյանը։
«Բաքուն չի մտնելու ոչ ԵվրաԱզես, ոչ ՀԱՊԿ, քանի որ չի պատրաստվում մասնակցել ռուսների՝ Արևմուտքի դեմ հայտարարված խաչակրած արշավանքին։ Ոչ ոք չի պատրաստվում՝ ո՛չ Բելառուսը, ո՛չ ղազախները։
Ուղղակի զոռով պահվում են՝ ձև տալով, թե միասին են։
Դիտորդի (գործընկերոջ) կարգավիճակ, ինչի համար Պուտինը ՀԱՊԿ-ի կանոնադրության փոփոխություն է նախաձեռնում՝ դեռ հնարավոր է՝ իրավունքներ առանց պարտականությունների կարգավիճակով կարան խաղը էլի խաղան մինչև հարվածելու հարմար պահը։
Բայց նպատակն այլ է․
-քանդել հայ-ռուսական հարաբերությունները մինչև վերջ,
-ստանալ Արևմուտքի համար խանդի առիթ ու խաղարկել այն, լինելով Մոկվային ու Արևմուտքին ավելի մոտիկ, քան այդ երկու կենտրոնները իրար։
Հիմա, Փաշինյան-Պուտին դեկտեմբերի 27-ի հանդիպումից առաջ Մամեդյարովը առերևույթ բարի կամք է խաղացնում, ինչպես անում էր վերջին ամիսներին, բայց նաև հստակ սիգնալ է ուղարկում Փաշինյանին ու հայ հանրությանը, որ ոչ մի զիջման մասին խոսք չկա ու Բաքվի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, հանկարծ չասեք «այո» այդ հիմարություններին՝ ձեր իսկ շահերից ելնելով, ու մերժման բեռը ձեր վրա վերցրեք, որ Բաքուն նորից անմեղ դուրս գա ու ռուսների համար մնա կոնստրուկտիվ ու հեռանկարայաին՝ Երևանի համար ռուսական բոլոր բացասական հետևանքներով։
Մենք շատ երկար խաղացինք այդ խաղը, երբ ստորագրում էինք բաներ այն հույսով, որ Բաքուն կմերժի։ Սալյամիի ռազմավարության շրջանակում, կտոր-կտոր թույլ տվեցինք պատերազմի արդյունքների քաղաքական լիակատար վերախաղարկումը ադրբեջանցիների կողմից։
Հիմա նույն խաղը անում են մեր հետ․ խոստումներ են տալիս, որ երբեք չեն կատարելու, բայց այդ խոստումներին կատարման դեմ մենք ենք հայտնվում՝ դառնալով մեղավոր ռուսական պլանների տապալման համար։
Ռուսական քաղաքական դաշտում, իհարկե, կան մեղսունակ մարդիկ, որոնք այս ադրբեջանական խաղում դամ պահելու համար անձնական բոնուսներ չեն ստանում, ու այդ մարդիկ գիտեն, որ Բաքուն ոչինչ չի անելու։
Բայց այդ խաղը թույլ է տալիս պինդ պահել Երևանին բռում, ու թույլ չի տալիս Բաքվին շատ հեռու գնալ Մոսկվայից, ինչը ռուսների ներկա նեղմաջալին նորմալ արդյունք է։
Նաև այս խաղը թույլ է տալիս Մոսկվային պահպանել նախաձեռնությունը Միսնկի խմբից անկախ ու զսպել Արևմուտքի փորձերն այս ուղղությամբ շարժվելու, իսկ հարմար առիթով այս խաղի միջոցով նաև կարելի է նույն Արևմուտքի հետ առևտրի մեջ մտնել՝ թույլ տալով, ասենք, Փարիզին մի քիչ իրան լավ զգալ։
Եղածը այս է։
Պուտինի ՀԱՊԿ գործընկերոջ մասով կարելի է համաձայնվել երկու առարկությամբ․ Բաքուն պիտի նույնիսկ թեկնածու չլինի, իսկ գործընկերոջ կարգավիճակը պիտի որոշվի կոնսենսուսով։ Ինչքան շատ անդամ, այդքան անմեղսունակ կդառնա այդ անիմաստ կառույցը ու այդ բեռից վերջը ռուսները իրենք են փախնելու։
Փաստացի, Մամեդյարովը հանրաքվեի գաղափարն է տորպեդահարում, որը եռանախագահները արդեն համաձայնացրել են, որպես սկզբունք։ Այսինքն՝ տասնամյակների ամբողջ նախորդ բանակցային գործընթացը մերժվում է (անկախ նրանից՝ ինչքանով է այդ գործընթացը ադեկվատ ու աշխատող), ու առաջարկվում է վերադառնալ 1988թ․, այսինքն՝ սա պատերազմի արդյունքների վերանայման հայտ է։ Այլ բան իրենց պետք չի։ Մարդը պարզ տեքստով ասում է․ Բաքուն բանակցունակ չի ու չի լինելու։ Մնում է ճիշտ եզրակացություններ անենք»։
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ...
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...