09:00 20.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կառավարիչները հեղափոխության օրերին անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին, և դա էր պատճառը, որ նրանք արժանացան մեծ պատվի՝ հրապարակում հանրահավաքի հարթակից Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ»-ը հռչակեց «ազգային բրենդ»՝ շարժմանը միացած «Գրանդ հոլդինգ»-ի կողքին։ Այդ դեպքերից ամիսներ անց մեզ պատմեցին, որ այդ օրերին «Մարիոթ»-ում կարևոր փակ հանդիպումներ անող […]
08:53 20.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Մանվել Գրիգորյանի որդին, օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը, որն ամենաշքեղ ու էլիտար երկսենյականոցներից էր` ԱԺ դահլիճին կից: Ո՞ւմ են տալու այս շքեղ սենյակները, որն ունի հնարավորություն՝ ուղիղ կապով նիստերին հետևելու, հայտնի չէ: Ո՛չ գորգը, ո՛չ օդափոխիչը չեն «տարհանվել», սակայն գեներալի սենյակից այս ընթացքում անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին։ […]
08:41 20.12.2018
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին հարաբերություններին։ Հայտարարության մեջ ասվում է. «Վերջին օրերին լայն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի լարված հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների հետ։ Այս քննարկումներն ավելի բանավիճային են դառնում, քանի որ այս ամենն անմիջականորեն կապված է արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակների հետ։ Այսինքն՝ այս ամենն […]
01:08 20.12.2018
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զորաբիշվիլին 2014թ․ հյուրընկալվել է Tabula TV-ի «Դժվար մարդու հետ» հաղորդմանը։ Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ։ -Ամենաուժեղ դիվանագետը, ում հետ երբևէ շփվել եք: -Լավրովը: Միանշանակ Լավրովը: Շատ պրոֆեսիոնալ է: Անկախ մեր դիմակայությունից, միշտ կարողանում էր գտնել ընդհանուր հետաքրքրություններ: Միշտ հաճելի է շփումը նման մարդու հետ, որովհետև զգում ես, որ հասկանում է յուրաքանչյուր խոսքդ՝ […]
00:07 20.12.2018
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ այցելել է նախագահական նստավայր՝ Աթոնելի փողոցի վրա գտնվող Օրբելիանիների իշխանական դղյակ: Զուրաբիշվիլին ժամանակավորապես կաշխատի նստավայրի վարչական հատվածում, մինչև ամբողջությամբ կավարտվեն շենքի վերանորոգման աշխատանքները: «Այստեղ լինելու է ձեր տունը»,- ասել է Զուրաբիշվիլին՝ որպես նախագահ առաջին անգամ լրագրողների հետ հանդիպելով Աթոնելիի փողոցում գտնվող նախագահի նստավայրում: «Ողջունում եմ հասարակությանը, որը նայում […]
22:44 19.12.2018
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց, որ վայր չի դնելու պատգամավորական մանդատն ու լինելու է յոթերորդ գումարման խորհրդարանում: «Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար»,- ասաց նա: Հարցին, թե արդյո՞ք այլևս սփյուռքի նախարարություն չի լինելու, ընդգծեց, որ վերջնական որոշում դեռ չկա: Հիշեցնենք, որ «Իմ […]
22:22 19.12.2018
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության պայմանագիրը հիմնական փատսաթուղթ էր, որի վրա կառուցվում էր հարաբերությունների ամբողջ համակարգը, դա ուղենիշ էր համագործակցության բոլոր տեսակների համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից այդ պայմանագրի խզումը։ «Կիևի կողմից այդ պայմանագրի խզումը մեծ սխալ է, որը, անկասկած, կունենա սոցիալական, տնտեսական, հումանիտար ու այլ […]
22:16 19.12.2018
«Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ գործադիր մարմնին վերաբերող հարցեր այսօր չեն քննարկվել: «Քննարկվել են Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, «Իմ քայլը»-դաշինքի խմբակցության ղեկավարի, ինչպես նաև հանձնաժողովի նախագահների հարցերը»,- ասաց Ավինյանը: Նա չցանկացավ հայտնել, թե որ պաշտոնում է իրեն տեսնում: Ավինյանն անդրադարձավ հայտնի տեսանյութին, որտեղ Արայիկ Հարությունյանի հետ խոսում է Արշակ Կարապետյանի մասին, որը Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվեց: «Տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող […]
21:35 19.12.2018
«Իմ քայլը» դաշինքը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները։ Խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուն Լիլիթ Մակունցն է, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Առաջարկվել են նաև հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, կարելի է ասել՝ ընդունվել են այս բոլոր առաջարկները: Վերջում տեղի է ունեցել քվեարկություն, և ընդունվել է վարչության որոշումը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
21:30 19.12.2018
Դեկտեմբերի 19-ին Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Խորհրդարանի նախագահը շնորհավորել է կուսակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ցուցաբերած արդյունքների առթիվ և կարևորել ԼՀԿ պատվիրակության […]
21:18 19.12.2018
ԱՄՆ-ը սկսել է զորքերի դուրս բերումը Սիրիայից: Reuters-ի տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը: Աղբյուրի տեղեկություններով՝ զորքերի դուրսբերումը կիրականացվի 60-100 օրվա ընթացքում: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: «Այդ հաղթանակը, սակայն, չի նշանակում որ կոալիցիան դադարեցնում է իր գործողությունները Սիրիայում: Մենք […]
20:54 19.12.2018
Ռուսաստանը բացատրությունների է սպասում Վրաստանի և ԱՄՆ կառավարություններից, թե ինչով է զբաղվում ռուս-վրացական սահմանին՝ Վրաստանի հատվածում գտնվող բիոլաբորատորիան։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ Մինչ այդ, Լուգարի անվան լաբորատորիան աղմուկի պատճառ էր դարձել այն բանից հետո, երբ տեղեկություններ էին տարածվել, թե այնտեղ կարող են […]
20:40 19.12.2018
«Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության հետ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում Ղարաբաղի հետ կապված խոսակցություններում միշտ ու ամեն տեղ բոլորն այդ հարցի մասին խոսում են Մադրիդյան սկզբունքների լեզվով: Ուրիշ սկզբունքներ գոյություն չունեն»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ԼՂ վերաբերող հայտարարությանն անդրադառնալով՝ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը շեշտել է, որ միշտ նման […]
20:09 19.12.2018
2018թ. դեկտեմբերի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարին: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կարևորելով ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ կողմերը մտքեր են փոխանակել ոլորտում առկա ներուժի և […]
20:03 19.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը UWC Դիլիջան քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով վերջիններիս` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից: «Իմ կարծիքով` շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին: Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով […]
20:02 19.12.2018
«Նա այնքան էլ քաղաքավարի չէր խոսում: Լուկաշենկոն հայտնի է նրանով, որ հրապարակային վայրերում ժամանակ առ ժամանակ խոսում է բավականին կոշտ՝ պաշտպանելով իր երկրի շահերը: Բավական հաճախ են լինում նրա հետ կապված նմանատիպ սկանդալներ, և նա հաճախ է նման դեպքերի համար օգտագործում հրապարակային ռեսուրսը»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին անդրադառնալով՝ ասել է […]
19:56 19.12.2018
Հայաստանը պատրաստ է ավելի շատ գազ ներկրել Իրանից ու ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել այնտեղ։ Այս մասին Թեհրանում անցկացված «Իրան-Հայաստան․ հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ընթացքում հայտարարել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը։ Նա հիշեցրել է, որ կողմերը որոշել էին երկկողմ առևտրի ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի, բայց առայժմ այդ ցուցանիշը 200-250 միլիոն դոլարի […]
19:30 19.12.2018
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես «Էպիկենտրոն» և«Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը հետևողականորեն և անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին՝ օգտագործելով քարոզչական և մանիպուլյատիվ […]
19:30 19.12.2018
Երևանի 2019 թ. բյուջեի նախագծով «Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում» ծրագրով նախատեսվել է 154,000.0 հազ. դրամ՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում առկա սիզամարգերում ոռոգման ապահովման համար՝ հիմք ընդունելով սահմանված կարգով կազմված նախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում Արմենակյան փողոցում ոռոգման ցանցի հատվածի կապիտալ վերանորոգման համար: Ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգում և պահպանում ու ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգում ծրագրերով նախատեսվել է 4,031,000.0 […]
19:29 19.12.2018
Շարունակվում է ՀՀ ոստիկանության պատվիրակության պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Դրա շրջանակում, դեկտեմբերի 19-ին հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ, այցելել է Վրաստանի ներքին գործերի նախարարության 112 արտակարգ իրավիճակների և օպերատիվ արձագանքման կենտրոն: Կենտրոնի ղեկավարությունը հակիրճ ներկայացրել է ստորաբաժանման գործառույթները, ստեղծման ու կայացման պատմությունը: Ծառայությունը Վրաստանում ստեղծվել է 2012 թվականին: 112 հեռախոսահամարը գործում է […]
19:19 19.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնից: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից քիչ առաջ տեղեկացրել են, որ Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նշվում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը հրավիրել է խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է ընդունվել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի […]
19:00 19.12.2018
Հայաստանյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը նախընտրական շրջանի հրապարակումների ուսումնասիրություն է իրականացրել առցանց 6 լրատվամիջոցի և քաղաքական ուժերի ֆեյսբուքյան էջերում։ Դրա արդյունքում պարզել է, թե որ ուժերը որ «հակառակորդների» դեմ են հակաքարոզչություն իրականացրել ավելի շատ։ Հետազոտության արդյունքներն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացնելիս կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը նշել է, որ պայքարում էին «բոլորը բոլորի դեմ»։ Բաղդասարյանի խոսքերով՝ իրար դեմ […]
18:56 19.12.2018
Ազատության հրապարակում այսօր` դեկտեմբերի 19-ին, կայացավ բողոքի ակցիա: Այն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դեմ էր: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դատել Ռոբերտ Քոչարյանին: Ակցիայի հարթակից Հայկազ Մակարյանը նշեց, որ երկրորդ նախագահի կողմնակիցների ցանկացած երթի պետք է տրվի ադեկվատ պատասխան: Նա նաև նշեց, որ սոցկայքերում, մամուլում հայհոյախառն բառեր օգտագործող, դիմացինին վիրավորող ցանկացած անձի պետք է […]
18:28 19.12.2018
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել: Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ […]
18:25 19.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտությունների ծավալի ավելացման և այդ նպատակով մշակված «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ: Անդրադառնալով քննարկման նպատակին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Վերջին շրջանում կառավարությունը, ես և այլ օղակներ ներդրումային և քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք ստանում: Այդ առաջարկների և տարբեր գաղափարների […]
18:19 19.12.2018
Առաջիկա օրերին Ժնևում անցկացվելու է Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ ձևաչափով հերթական հանդիպումը, որի ընթացքում նախնական տվյալներով կազդարարվի Սիրիայում հակամարտության հաղթահարման հերթական փուլը՝ բոլոր կողմերի համար ընդունելի նոր Սահմանադրության կազմելու գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտնում է Guardian-ը։ Եռակողմ հանդիպմանը ներկա է լինելու նաև ՄԱԿ հատուկ բանագնացը, որը «միջազգային հանրության» ներկայացուցիչն է տարածաշրջանային երեք գերտերությունների բանակցություններում։ Նախատեսվում է, որ […]
18:04 19.12.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրն ամենակարևորը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակը ժամանակավոր կարգավիճակ է: Ենթադրենք՝ Հայաստանին վերապահված է 3 տարի, դա ավարտվելու է և սկսվելու է հաջորդ 3 տարին և այլն: Հետևաբար, մեր 3 տարին չէ ամենակարևորը, այլ հաջորդ 3 տարին: Մեր խնդիրների բովանդակությունը հետագա 3 տարիների […]
17:50 19.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում լրագրողները խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե 2018 թվականին Ադրբեջանին հաջողվել է Նախիջևանի հատվածում 11 հազար քմ տարածք ամբողջովին վերահսկողության տակ վերցնել: «Եթե չեմ սխալվում, ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ լրագրողների խմբին հրավիրել է, տեղում իրավիճակին ծանոթացել են, կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը […]