17:48 19.12.2018
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է 18-35 տարեկան հայազգի ձեռներեցների համար նախատեսված «Ներուժ» ծրագրի մասնակիցների հետ և ելույթ ունեցել. «Հետհեղափոխական Հայաստանում Սփյուռքի սպասելիքները Հայաստանի Հանրապետությունից շատ մեծ են: Երկու օր առաջ իմ ունեցած ելույթում ես ասացի, որ նախկինում՝ տարիներ շարունակ, Հայաստանը ունեցել է միակենտրոն, բացառապես հայաստանակենտրոն մոտեցում՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով Սփյուռքին: Այսօր ես […]
17:36 19.12.2018
«Մենք հաջողված ենք այնքան, ինչքան մեր ներսում ունենք ուժ ինքներս մեզ ստիպելու ինչ-որ բան անել ու չսպասել ինչ-որ մեկի անելիքին: Հետևաբար, սա է այն առանցքային տրամաբանությունը, որը մենք այսօր փորձում ենք ՀՀ-ում գործարկել, մենք ուզում ենք այնպես անել, որ հնարավորինս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ՀՀ-ում իրենք իրենց կարողանան ստիպել, համոզել, որ սպասելու փոխարեն […]
17:34 19.12.2018
«ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագրի մեկնարկի առիթով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է մասնակիցների հետ: Ինտերակտիվ ստարտափ քառօրյա ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին: Ծրագրին մասնակցում են 7 տասնյակի հասնող ստարտափեր, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Այն անցկացվում է սփյուռքի 18-35 տարեկան հայազգի մասնագետների ու ձեռներեցների համար: Հաղթողների համար նախատեսված է 15 միլիոն դրամ մրցանակային […]
17:24 19.12.2018
Ինչո՞ւ Արշակ Կարապետյանը նշանակվեց վարչապետի խորհրդական, այն դեպքում, երբ նրա անվան հետ էր կապվում Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները: Այս հարցին այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նախ շեշտել է, որ եթե ինչ-որ մեկի հասցեին հայտարարություն է հնչում, դա դեռ չի նշանակում դատավճիռ: «Նրանք, ովքեր […]
17:22 19.12.2018
Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան, իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը և «Վելես» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ներկայացրել են 4000 դրամ գողության համար հինգ տարվա դատապարտված Հասմիկ Սարգսյանի բողոքը Հատուկ քննչական ծառայության որոշման և գլխավոր դատախազությամբ «վավերացրած» հսկողությունն իրականացած դատախազի որոշման դեմ: Իրավապաշտպաններն ասացին, որ Սիսիանի ոստիկանների […]
17:14 19.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Մինչ դպրոցում շրջայց կատարելը նա զրուցել է լրագրողների հետ: Այն հարցին, թե ինչ համաձայնության են եկել Երևանն ու Բաքուն Միլանում Արցախյան հարցի վերաբերյալ, ինչի մասին հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, Փաշինյանն ասել է՝ ոչ մի նոր բան չկա: «Ակտիվությունը էնքանով է, ինչքանով […]
16:57 19.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի հարգելի անդամներ, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու […]
16:50 19.12.2018
Եվրոպական հանձնաժողովը, գործելով Եվրոպական միության անունից, պնդում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի, հայտնում է Ecolur.am-ը: «Չնայած վերջին 20 տարում ՀԱԷԿ-ում իրականացված անվտանգության ոլորտի մի շարք բարեփոխումներին՝ ներառյալ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերը, Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ այսպիսի ռեակտորը չի կարող արդիականացվել այնպես, որ ամբողջությամբ համապատասխանի միջուկային անվտանգության՝ […]
16:44 19.12.2018
Երևանի 2019 թվականի բյուջեն չունի սոցիալական ուղղվածություն: Այս մասին Երևանի 2019 թվականի բյուջեի մասին քննարկման ընթացքում հայտարարել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը: Նա նաև անդրադարձել է ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանի այն դիտարկմանը, թե պետք չէ գումարներ ծախսել քաղաքապետարանի աշխատակիցների վերապատրաստման վրա, այլ պետք է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ընդունել: Արման […]
16:40 19.12.2018
Պարոն Մնացականյանի պաշտոնանկությունը, ձեզ հայտնի հանգամանքների բերումով, չեմ կարող մեկնաբանել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես է պատասխանել Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի պաշտոնանկության վերաբերյալ հարցին: Ինչ վերաբերում է այն մեջբերմանը, թե Մնացականյանի պաշտոնանկությունը կարող է ազդեցություն ունենալ բանակի մարտունակության վրա, Փաշինյանը պատասխանել է. «Դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի […]
16:28 19.12.2018
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը, թե Հայաստանում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում: Կարասինը հույս էր հայտնել, որ «ՀՀ նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա ԱՄՆ կողմից շանտաժին դիմակայելու համար»: «Հայաստանը հետևողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով։ Մենք […]
16:03 19.12.2018
Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 83,077,572.0 հազ. դրամի չափով`Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 80,189,969.8 հազ. դրամի դիմաց: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2017 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 10,938,938.6 հազ. դրամով կամ 15.16 %-ով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 23,940,875.6 հազ. դրամ՝ 2018 թվականի նախատեսվածից 2,037,495.7 հազ. […]
15:14 19.12.2018
Ցանցահենները կոտրել են ԵՄ կազմի մեջ մտնող մի շարք երկրների դիվանագետների էջերն ու հրապարակել տարիների ընթացքում ուղարկված դիվանագիտական նամակները: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Հաղորդվում է, որ տեղեկությունը հաստատվել է կիբերանվտանգության հարցերով զբաղվող մասնագետների և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցների կողմից ստեղծված Area 1 կազմակերպության կողմից: Հազարից ավելի նամակները ցուցադրվել են ԶԼՄ […]
15:07 19.12.2018
Երևանի ավագանու` դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգային հարցերից է Երևանի 2019 թ. բյուջեի հաստատումը: Ըստ օրակարգում ընդգրկված նախագծի` մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեն եկամուտների գծով 83.077.572,0 հազ. դրամ է, ծախսերի գծով՝ 84.346.812,0 հազ. դրամ, իսկ բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` 1.269.240 հազ. դրամ։ Նույն նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի […]
15:04 19.12.2018
Միլիարդատեր Ջորջ Սորոսը Financial Times պարբերականի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «այն արժեքների համար, որոնք նա ներկայացնում է»: Պարբերականի փորձագետները կարծում են, որ Սորոսը լիբերալ ժողովրդավարության և բաց հասարակության առաջամարտիկն է: Բացի d8anic` պարբերականի մասնագետների համոզմամբ՝ Սորոսն օժանդակում է ավտորիտարիզմի, ռասիզմի և անհանդուժողականության դեմ պայքարը: Սորոսն իր գործողություններով ոչ միշտ է հավանության արժանանում քաղաքագետների կողմից, նկատել են […]
14:51 19.12.2018
Հեմինիդայի աստղաթափն այս տարի սպասվում է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Ամբողջ հյուսիսային կիսագնդում, եթե եղանակը բարենպաստ լինի, հնարավոր կլինի հիանալ աստղաթափով, որի խտությունը սպասվում է ժամում 120 աստղ: Հիմինիդան ամեն տարի դեկտեմբերի երկրորդ կեսին տեղի ունեցող արտասովոր գեղեցիկ երկնային երևույթ է: Այն Ֆայտոն կոչվող աստղակերպի շուրջերկրյա հետքն է: Ֆայտոնն ամեն տարի հենց դեկտեմբերի երկրորդ կեսին […]
14:34 19.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
14:26 19.12.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն անընդունելի է համարում Երևանի 2019 թվականի բյուջեով նախատեսված պարգևատրումների ու աշխատակիցների վերապատրաստմանը հատկացվող գումարների չափը: Ըստ Խաժակյանի` պարգևավճարների փոխարեն ճիշտ կլիներ բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը: «Դա արդյունավետ ծախս է, և ո՞վ է ասել, որ քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման հաշվառման աշխատողին, հողի վարչության աշխատողին Երևանի հարկատուի հաշվին պետք է անգլերեն […]
14:12 19.12.2018
Դեկտեմբերի 12-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման վարչությունից: Առիթը ՊՈԱԿ-ի ղեկավարի ընտրության համար հայտարարվելիք մրցույթն է, որի մասին էլ խոսել են հանդիպման մասնակիցները: Նարեկ Բաբայանը պարզաբանել է, որ մրցույթը կկայանա հունվարի վերջին, այն կլինի բաց ու հրապարակային, բոլոր ցանկացողները կարող […]
14:06 19.12.2018
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը, իսկ աշխատանքային միգրացիան այստեղից ավելի շատ նման է փախուստի: «Բնակչության 58,7%-ի եկամուտները ցածր են միջինից, իսկ 30,5%-ինը՝ նվազագույն սպառողական զամբյուղից: Մենք պաշտոնապես Եվրոպայի ամենաաղքատ երկիրն ենք: Սա էլ աղետալի միգրացիայի իրական պատճառն է»,- նշել է Տիմոշենկոն: Նա նաև մեջբերել […]
13:52 19.12.2018
Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն այսօր ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, որը Բելառուսի կողմից առաջադրվել է որպես ՀԱՊԿ քարտուղար՝ չնայած հայկական կողմի դեմ լինելուն։ «Այս տարի ՀԱՊԿ նախագահությունն անցել է Ղրղըզսանին։ Ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցել ենք, ու ես ստորագրել եմ որոշումը»,- այս մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահը՝ […]
13:50 19.12.2018
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումը վարույթ չընդունելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, հայտնում է «Փաստինֆո»-ն:։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը դատի է […]
13:40 19.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահը շնորհավորել է կուսակցությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում արձանագրած արդյունքների և խորհրդարան անցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին և արտաքին […]
13:27 19.12.2018
Հայաստանում ամերիկյան կողմի ակտիվության հետ կապված անհանգստություն պետք է ունենա ոչ Ռուսաստանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ «Ջոն Բոլթոնը իրականում վիրավորական […]
13:22 19.12.2018
Օրեր առաջ Ջավախքի շուրջ 200 երիտասարդներ մի քանի ժամով փակել էին վրաց-հայկական սահմանն ու կառավարության հետ հանդիպում պահանջել: Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող 27 տարին չլրացած ջավախահայերն այսօր փաստի առաջ են կանգնած՝ կամ ծառայել, կամ դատապարտվել: Նրանց օդանավակայանում կամ սահմանին հայտնում են, որ իրենք ընտրության այս երկու տարբերակն ունեն: ՀՀ ոստիկանությունն արձագանքել էր ու […]
13:09 19.12.2018
Ամերիկացի հայտնի գործարար, Reddit սոցկայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը բոլոր հայերին շնորհավորել է այն բանի առթիվ, որ The Economist ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»: «Մենք դա վաստակել ենք, քույրե՛ր ու եղբայրնե՛ր: Դուք դա արեցիք հզոր ու խաղաղ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Օհանյանը: Նշենք, որ բրիտանական The Economist հեղինակավոր պարբերականը «Տարվա երկիր» պատվավոր տիտղոսին արժանացնում է տարվա […]
13:04 19.12.2018
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում հրապարակված տեղեկատվությանը, որը վերաբերել է Ծառուկյանի կողմից BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարները չվճարելուն։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ժամանակ» թերթն այսօր հերթական անգամ «փայլել» է զառանցանքի անգերազանցելի չափաբաժնով: Նախ ի պաշտոնե, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, անդրադառնամ «Փարավոն» ժամանցի և հանգստի համալիրին վերաբերող ցնդաբանությանը, […]
12:53 19.12.2018
Ընտրարշավի ընթացքում ատելության խոսքի ծավալների մասին հրապարակումներն ու ելույթներն ավելի շատ են եղել, քան իրական դեպքերը, երբ արձանագրվել է ատելության խոսք: Այսպիսի եզրակացության է եկել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը՝ նոյեմբերի մեկից ուսումնասիրելով նախաքարոզչական ու պաշտոնական քարոզչության ընթացքը: Այսօր ասուլիսի ժամանակ թեմային անդրադարձել է կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ պետք է տարբերակել սև փիառն ու կոշտ […]
12:42 19.12.2018
Դեկտեմբերի 17-ին Աթենքում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխարինող նախարար Յորգոս Կատրուգալոսը (Georgios Katrougalos): Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական, […]
12:41 19.12.2018
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը նոյեմբերի մեկից սկսած հետևել է նախընտրական քարոզչության անցկացմանը լրատվամիջոցների և ֆեյսբուքյան էջերի միջոցով: Առաջին փուլը եղել է մինչքարոզչական փուլը, ապա պաշտոնական քարոզարշավի շրջանները: Ֆեյսբուքյան էջերն ընտրելիս կենտրոնը կիրառել է տարբեր մոտեցումներ՝ կուսակցության ղեկավարինը կամ ղեկավար կազմից մեկ-երկու էջ, ինչպես նաև քաղաքական ուժերի էջերը: Իսկ դիտարկված լրատվամիջոցները եղել են վեցը՝ 1in.am, news.am, tert.am, […]