TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արվեստն անհայտ դրդապատճառներով մարդկանց վիրավորելու համար չէ. Պուտինը՝ ռեփերների մասին

14:55 20.12.2018

«Եթե երիտասարդներն իրենց քայլերի համար պատասխանատու են համացանցից դուրս, ապա պետք է պատասխանատու լինեն նաև համացանցում,- ՌԴ-ում համացանցի վրա ճնշումների և երիտասարդությանը պետության դեմ լարելու թեմայի շուրջ խոսելիս ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Անդրադառնալով ռեփերիների հետ եղած կոնֆլիկտին՝ Վլադիմիր Պուտինը լրագրողի հետ համաձայնեց և ասաց, որ անիմաստ էր նրանց ձերբակալելը, […]

̰
Փաստաթղթերի կեղծում, խարդախություն, յուրացում. տուրիստական գործակալության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

14:43 20.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա կնոջը: Նախնական քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1989 […]

̰
«Օրենքով գողերը» նախընտրել են ընտրությունների ժամանակ բացակայել ՀՀ-ից

14:34 20.12.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ոստիկանության աշխատանքի համար խոչընդոտներ չեն ստեղծի քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը և Պետրոս Իսրայելյանը, որոնք արդեն ազատության մեջ են: «Իհարկե ոչ, քանի որ ոստիկանությունն այսօր կաշկանդված չէ և ոստիկանության համար, միևնույն է, ազատվել է ա՞յս, թե՞ մյուս նախկին դատապարտյալը: Մենք բոլորի նկատմամբ այս պահին էլ ունենք […]

̰
Ֆրանսիան որոշեց մնալ Սիրիայում

14:33 20.12.2018

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին մեկնաբանել է Սիրիայի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Վաշինգտոնի որոշումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նա հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման հանդեպ հաղթանակ տանելու մասին հայտարարություններ անելը վաղաժամ է: «ԻՊ»-ն հիմա թուլացել է, ինչպես երբեք, բայց այն դեռ չի ջնջվել երկրի երեսից»,- ասել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել […]

̰
Սկրիպալը չլիներ, մեկ ուրիշին կհորինեին․ Պուտին

14:28 20.12.2018

Միջազգային սկանդալներ կան այժմ Սկրիպալների գործով, Huawei ընկերության ղեկավարներից մեկն է ձերբակալվել և օգտագործվում որպես պատանդ ամերիկա-չինական առևտրային պատերազմում։ Կարո՞ղ է Ռուսաստանն էլ նման որևէ մեկին մտացածին մեղադրանքով ձերբակալել՝ որևէ այլ մեկի հետ հետո փոխանակելու նպատակով։ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսի ժամանակ այսպիսի հարց տվեց լրագրողներից մեկը։ Ռուսաստանի նախագահն ի սկզբանե հերքեց այդ տարբերակը․ «ակն ընդ […]

̰
Ի՞նչ հանցագործություններ են կատարում համաներվածները. պարզաբանել է ոստիկանապետը

14:24 20.12.2018

Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողները հետաքրքրվել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել համաներումը հանցագործությունների թվի աճի մասով: «Այս պահի դրությամբ ես չեմ կարող ձեզ ասել, բայց կան այնպիսիները, որ արդեն կրկնակի հանցագործություն են կատարել: Մի քանի օրից կավարտվի տարին, և հունվարին մենք կհրավիրենք ձեզ և այն մտահոգությունը, որը կա թե՛ ձեր […]

̰
«Բարգավաճ Հայաստան»-ը քննարկում է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուի հարցը. Իվետա Տոնոյան

14:18 20.12.2018

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ ՀՀ Սահմանադրության և ՀՀ «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ որպես խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: «ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս […]

̰
ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետից գազի սակագնի թանկացման վերաբերյալ նամակ չի ստացել

14:12 20.12.2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որի համաձայն՝ հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 150 դոլարից դառնալու է 215 դոլար: Այս մասին Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ռուսական գազի գնի հետ […]

̰
Ոստիկանությունը տիրապետում է իրավիճակին. Օսիպյանը՝ ավտովթարների թվի ավելացման մասին

14:06 20.12.2018

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հեղափոխության օրերին կարմիր բերետավորների կողմից մեքենա կոտրելու գործը ընթացքի մեջ է, իսկ վնասը կփոխհատուցվի: Խոսելով ճանապարհային տուգանքների ավելացման մասին՝ ոստիկանապետը նշեց, որ մայիս ամսին մի փոքր զգոնությունը թուլացնելուց հետո որոշ վարորդներ ավելի լկտի էին սկսել վարել ավտոմեքենաները. «Մենք իրավասու չենք՝ եղել է տուգանք և այդ տուգանքը […]

̰
Երկրի հաշվին վարկանիշ բարձրացնելը վատ է. Պուտինը՝ Պորոշենկոյի մասին

14:00 20.12.2018

Նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում էր տեղի ունեցել և այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դա սադրանք էր, թե՞ ոչ, պատասխանեց, թե հասկանալի է Ուկրաինայի իշխանությունների այդ քայլը, քանի որ այնտեղ ընտրություններ են սպասվում: «Ես նկատի ունեմ՝ գործող նախագահի վարկանիշի բարձրացման համար է արվել: Եվ […]

̰
Ես ասում եմ, որ ՃՈ-ն այսօր ավելի լավ է աշխատում. Վալերիյ Օսիպյան

13:51 20.12.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կան մարդիկ, որոնք փորձում են «ցեխ շպրտել» ոստիկանության վրա. «Քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ ինչ-ինչ բան է փոխվել, ես ասում եմ, որ ՃՈ-ն այսօր ավելի լավ է աշխատում: Ինչքան օգտատերեր կան, որ ոստիկանության բարեխիղճ ծառայության մասին նյութեր են դրել: Ես ազատել եմ անբարեխիղճ […]

̰
ՀՀ կառավարության որոշմամբ` 8 մարզերի 10 համայնքի պետբյուջեից գումար կհատկացվի

13:47 20.12.2018

ՀՀ կառավարության` դեկտեմբերի 20-ի նիստում որոշում ընդունվեց Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի ու Կոտայքի մարզպետարաններին ՀՀ 2018 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ գումարը հատկացվելու է մանկապարտեզների, դպրոցների ջեռուցման, համայնքի տնտեսական և սոցիալական կարիքները հոգալու համար: Նա նշեց, որ ընթացիկ աշխատանքները […]

̰
Ինձ վրա ոչ մի ճնշում չի եղել, այդ թվում` քաղաքական. Մարկ Գրիգորյանը՝ հրաժարականի մասին

13:42 20.12.2018

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն այսօր ասուլիս էր հրավիրել, սակայն այն տեղի չունեցավ: Գրիգորյանն ասաց, որ ինքն այն հոգեվիճակում չէ, որ կարող է ասուլիս տալ: Նա չպատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին և խոստացավ ավելի ուշ հանդես գալ ասուլիսով: Գրիգորյանը լրագրողներին առաջարկեց զրուցել off the record ձևաչափով, ինչին ԶԼՄ ներկայացուցիչները համաձայնեցին: Մարկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ […]

̰
Արդյո՞ք Պուտինը գոհ է Մեդվեդևի աշխատանքից. մեկնարկել է ՌԴ նախագահի մամուլի ասուլիսը

13:41 20.12.2018

Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ կյանքի տևողությունը մի փոքր ավելացել է:

̰
Սկսվեց Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը

13:17 20.12.2018

Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարվա 10 ամիսներին կազմել է 1,7 տոկոս, իսկ ամբողջ տարվա տվյալներով՝ կլինի 1,8 տոկոս։ Այս խոսքերով Ռուսաստանի նախագահն այսօր սկսեց իր ամենամյա մեծ ասուլիսը։ Վլադիմիր Պուտինը նշեց ևս մի քանի տվյալներ ու ասաց, որ այս տվյալները ամենաթարմն են այս պահին։ https://www.youtube.com/watch?v=vLL4bBbmgE4

̰
Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին. Վարագ Սիսեռյան

13:12 20.12.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն արձագանքել է 2019թ. հունվարի 1-ից գազի թանկացման վերաբերյալ տեղեկություններին և դրա հետ կապված մամուլի հրապարակումներին: «Հարգելի՛ ընկերներ Ռուսական գազի գնի հետ կապված ասեմ հետևյալը. • Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին: • ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի […]

̰
Հիվանդության բուժման քաղաքականությունը փոխարինվում է այն կանխարգելելու քաղաքականությամբ. Փաշինյան

13:08 20.12.2018

ՀՀ կառավարության` դեկտեմբերի 20-ի նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի շահառուների ցանկում ներառել առողջապահական ոլորտի կազմակերպությունների աշխատողներին: Թորոսյանի խոսքերով` սոցիալական արդարության սկզբունքից ելնելով, հնարավորության սահմաններում, անհրաժեշտություն է առաջացել առողջապահական ոլորտի առանձին կազմակերպությունների և առանձին ծառայություններ մատուցող անձնակազմի աշխատողներին ներառել […]

̰
Մատնահարդարները, դիմահարդարներն ու դաջվածքի մասնագետները պետական ֆինանսավորմամբ տարեկան բուժզննում կանցնեն

13:01 20.12.2018

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում գործադիրը հաստատել է պետական ֆինանսավորմամբ տարբեր հաստատությունների աշխատակիցների տարեկան բուժզննմանն առնչվող որոշումը, որով նախատեսվում է նվազեցնել գործատուների ֆինանսական բեռն ու կանխարգելել հիվանդությունների տարածումը: «Այն նպատակ է հետապնդում ապահովել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը՝ նախնական և պարբերական բժշկական զննությունների միջոցով»,- նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: […]

̰
Արցախի ժողովրդի անվտանգությունն ու կարգավիճակը փոխկապակցված են. ՀՀ ԱԳՆ

12:53 20.12.2018

Արցախյան հակամարտության բանակցության առումով հայկական կողմը չի պակասեցրել վճռականությունը, իսկ Ղարաբաղի անվտանգությունը և կարգավիճակը մեզ համար առաջնային են: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Խոսնակն ասաց, որ կարգավիճակն ու անվտանգությունը փոխկապակցված են, հետևաբար, մեկն առանց մյուսի չի կարող լինել: Լրագրողների հարցին, թե ինչ է նշանակում կարգավիճակ` ինքնավարությո՞ւն, թե՞ ինքնորոշում: Աննա Նաղդալյանը […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն չգիտի` Ստանիսլավ Զասը կայցելի՞ Երևան, թե՞ ոչ

12:52 20.12.2018

ՀԱՊԿ շրջանակում մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ կառույցի արդյունավետությունն ավելի համապարփակ լինի, հետևաբար, դեռևս չենք կարող կարծիք հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածուի մասին: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` նշելով, որ քանի դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին վերջնական որոշում չի կայացվել, վաղ է պաշտոնական Երևանի դիրքորոշումների մասին խոսելը: […]

̰
Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովուրդների համար մահացու գործիք է. ԱԳՆ

12:38 20.12.2018

Մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարդ խնդիրներ է ստեղծում: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ զենքի մատակարարումը սպառնալիք է, և դրա մատակարար երկրները պետք է մտածեն այդ մասին: Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովուրդների համար մահացու գործիք է, և դա պետք է հաշվի առնեն երկրների ղեկավարները: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ […]

̰
ԱԳՆ-ում տեղի ունեցող փոփոխությունների մասին լուրերին չենք տիրապետում. Աննա Նաղդալյան

12:36 20.12.2018

Խորհրդարանական ընտրությունից հետո ՀՀ ԱԳՆ-ում սպասվող փոփոխությունների մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հայտարարեց, որ դիվանագիտական ծառայությունում փոփոխությունները ռոտացիոն կարգով են արվում, ինչը բնական է: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ԱԳՆ կենտրոնական ապարատում կլինեն լուրջ փոփոխություններ, փոխնախարար Շավարշ Քոչարյանը կզրկվի պաշտոնից, Աննա Նաղդալյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ և […]

̰
ՀՀ-ն չի նախատեսում երրորդ երկրի ռազմական ներկայություն. ԱԳՆ

12:33 20.12.2018

ՀՀ-ում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հարցով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դրանք պատկանում են Հայաստանին, վերահսկվում են հայկական կողմից, այնտեղ աշխատում են հայ փորձագետները, հետևաբար դրանք չեն կարող սպառնալիք լինել: Ինչ վերաբերում է լաբորատորիաների ռազմական գործոնին, Աննա Նաղդալյանը նշեց, որ դրանք բացառապես քաղաքացիական են, և ՀՀ-ն որևէ երրորդ երկրի […]

̰
Հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց աջակցող սարքերը 2019թ. կտրամադրվեն հավաստագրերի հիման վրա

12:31 20.12.2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող սարքերի վերաբերյալ (պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, օրթոպեդիկ կոշիկներ և այլն): Ընդունված որոշմամբ՝ հնարավորություն է ընձեռվում պետական բյուջեի միջոցով տրամադրվող բոլոր աջակցող սարքերը […]

̰
Թույլ չենք տա շանտաժ իր ուղին նոր ձևավորող պետության նկատմամբ․ Զախարովան՝ Հայաստանի վրա «ԱՄՆ-ի ճնշման» մասին

12:29 20.12.2018

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկվա ասուլիսի ժամանակ պարզաբանել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Կարասինի խոսքերն այն մասին, թե ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, ու հայկական կողմը պետք է «տղամարդկություն ունենա այդ շանտաժին դիմակայելու համար»։ «Մենք թույլ չենք տա որևէ շանտաժ այդ երկրի նկատմամբ, որը գտնվում է սեփական պետականության ձևավորման, սեփական ուղու […]

̰
Լավրովը նկատի է ունեցել ոչ թե ողջ Հայաստանում, այլ բիոլաբորատորիաներում օտար զինվորականների բացառումը․ Զախարովայի պարզաբանումը

12:10 20.12.2018

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը, խիստ էմոցիոնալ բնույթով ու պատասխանների մշտական ընդհատումներով պայմանավորված, եղել է թերասվածություն, ինչի համար էլ ռուսական կողմն ավելի ուշ տեղադրել է սղագրություն՝ բոլոր պարզաբանումներով։ Այս մասին երեկ անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա պատասխանել է այն հարցին, որը վերաբերում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվելիք […]

̰
«Ռուսալ»-ի վրայից հանվում են ԱՄՆ պատժամիջոցները․ զգալի օգուտ կունենա Հայաստանի մասնաճյուղը

11:48 20.12.2018

ԱՄՆ գանձապետարանը որոշել է հանել ռուսական «Ռուսալ» և դրա սեփականատեր «En+» ընկերությունների վրա սահմանված պատժամիջոցները, որովհետև այդ ընկերությունները կառավարման ոլորտի որոշակի փոփոխություններ են արել։ Արդյունքը զգալի է լինելու «Ռուսալ»-ի հայկական մասնաճյուղի՝ «Արմենալ» ընկերության վրա, որը խոշորագույն հարկատուներից է Հայաստանում։ https://www.facebook.com/photo.php?fbid=10156930697550421&set=a.386217890420&type=3 Խնդիրն այն է, որ «Ռուսալ» և «En+» ընկերությունները պատժամիջոցների տակ էին հայտնվել դրանց սեփականատիրոջ՝ ռուսաստանցի գործարար […]

̰
Կորյուն Աթոյանն ազատվել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից. նոր ռեկտորը Ռուբեն Հայրապետյանն է

11:15 20.12.2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ռեկտորի պաշտոնից: Նա ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Րոպեներ առաջ կայացած ռեկտորատի նիստով, […]

̰
Լևոն Հայրապետյանի կտակը կբացվի հունվարին․ «Ժողովուրդ»

09:42 20.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2019 թվականի հունվարի 7-ից հետո կբացվի ռուսաստանաբնակ հայ բարերար ու գործարար, երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կտակը: Նախատեսվում է կտակը բացել նրա հարազատների ներկայությամբ և, ըստ այդմ, հայտնի կդառնա, թե Հայրապետյանի բիզնեսներից ում որքան բաժին կհասնի, ով ինչպես կտնօրինի: Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին, 68 […]

̰
Ինչով է պատրաստվում զբաղվել Վահրամ Բաղդասարյանը․ «Ժամանակ»

09:07 20.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաղաքական կարիերան ավարտելուց հետո մտադիր է զբաղվել գիտամանկավարժական աշխատանքով, մասնավորապես՝ դառնալ Վանաձորի մանկավարժական համալսարանի ռեկտոր: Այս տարբերակը կարող է ողջունվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նկատենք, որ Փաշինյանի կառավարությունը հարկային արտոնություններ տվեց Բաղդասարյանի հակակարկտային ցանցերի արտադրամասին՝ դրանով նպաստելով նրա բիզնես-իմպերիայի ընդլայնմանը»:

̰
BACK_TO_TOP