Երևանի 2019թ. բյուջեով 45 մլն դրամ կհատկացվի դրոշների տեղադրման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

Երևանի 2019թ. բյուջեով 45 մլն դրամ կհատկացվի դրոշների տեղադրման համար

19:30 19.12.2018

Երևանի 2019 թ. բյուջեի նախագծով «Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում» ծրագրով նախատեսվել է 154,000.0 հազ. դրամ՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում առկա սիզամարգերում ոռոգման ապահովման համար՝ հիմք ընդունելով սահմանված կարգով կազմված նախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում Արմենակյան փողոցում ոռոգման ցանցի հատվածի կապիտալ վերանորոգման համար:

Ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգում և պահպանում ու ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգում  ծրագրերով նախատեսվել է 4,031,000.0 հազ. դրամ՝ 2018 թվականի հաստատված բյուջեի 3,661,000.0 հազ. դրամի դիմաց կամ 370,000.0 հազ. դրամով ավելի: Նախատեսված գումարից 3,284,000.0 հազ. դրամը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով ներկայացված նպատակային հատկացումն է (սուբվենցիա)։

Եզրաքարերի վերանորոգում ծրագրով նախատեսվել է 52,250.0 հազ. դրամ` վթարված եզրաքարերի վերանորոգման և փոխարինման, ինչպես նաև քայքայված բետոնե եզրաքարերի վերականգնման համար, ինչն ավել է 2018 թվականի ճշտված ցուցանիշից 3,730.3 հազ. դրամով։

Հենապատերի վերանորոգում  ծրագրով նախատեսվել է 94,500.0 հազ. դրամ՝ 2018 թվականի ճշտված բյուջեից 4,500.0 հազ. դրամով ավել։ Հենապատերի ընտրությունը կատարվում է ըստ նրանց վթարայնության և վերանորոգման հրատապության աստիճանի։

Հետիոտն անցումների կառուցում և վերանորոգում ծրագրով նախատեսվել է 85,000.0 հազ. դրամ։ Ծրագրով նախատեսված ցուցանիշը պակաս է 2018 թվականի հաստատված բյուջեից 325,000.0 հազ. դրամով։

Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում ծրագրով նախատեսվել է 90,000.0 հազ. դրամ՝ 2018 թվականի ճշտված բյուջեով նախատեսված ցուցանիշի չափով և ուղղվելու է Երևան քաղաքի կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի սպասարկման աշխատանքների իրականացմանը:

Հրազդանի կիրճի բարեկարգում ծրագրով նախատեսվել է 2,000.0 հազ. դրամ՝ ընթացիկ տարվա համապատասխան ցուցանիշի չափով՝ Արաբկիր վարչական շրջանի մասով ընթացիկ բարեկարգման և մաքրման աշխատանքների համար։

Մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգում ծրագրով նախատեսվել է 50,000.0 հազ. դրամ՝ 2018 թվականի հաստատված բյուջեով նախատեսված ցուցանիշի չափով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մայթերի սալիկապատման աշխատանքներ։

Փողոցների պահպանում և շահագործում ծրագրով նախատեսվել է 68,500.0 հազ. դրամ՝ 2018 թվականի բյուջեից 15,000.0 հազ. դրամով ավելի, որը հիմնականում ուղղվելու է Երևանի հիմնանորոգված փողոցների վթարված հատվածների վերականգնման, փողոցների միջնապատերի և այլ հատվածների ընթացիկ բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար։

Ավտոկայանատեղի կազմակերպման ծառայություն ծրագրով նախատեսվել է 694,000.0 հազ. դրամ, որից 444,000.0 հազ. դրամն իրենից ներկայացնում է ՀՀ կառավարության 01.12.2016 թվականի N 1214-Ա և Երևան քաղաքի ավագանու 21.12.2016թ. N 655-Ա որոշումների հիման վրա «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100% բաժնեմասը որպես նվիրատվություն ձեռք բերած Երևան համայնքի կողմից ծառայությունների մատուցման համար կնքված «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հետ Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման համար՝ ամսական 30.0 մլն դրամ հաստատուն գնով (ներառյալ ԱԱՀ) կամ տարեկան 360.0 մլն դրամով, և «Լոկատոր» ՓԲԸ-ի հետ հավատարմագրային կառավարման ծառայությունների մատուցման համար` ամսական 7.0 մլն դրամ գումարով (ներառյալ ԱԱՀ), կամ տարեկան 84.0 մլն դրամով, երկու նոր պայմանագրերով նախատեսված ծառայությունների մատուցման տարեկան ծախսերի հանրագումարը, իսկ 250,000.0 հազ. դրամը նախատեսվում է ավտոկայանատեղիների արդիական համակարգի ստեղծմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման համար։

Թեքահարթակների կառուցում և ավտոբուսներում թեքահարթակների ապահովում ծրագրերով՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժման մատչելիություն ապահովելու նպատակով նախատեսվել է 100,000.0 հազ. դրամ։

Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում ծրագրով նախատեսվել է 192,350.0 հազ. դրամ, որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և վարչական շրջանների փողոցներում տեղադրել նորաոճ նստարաններ, աղբամաններ, փողոցների ուղենիշեր, ծառաբների մետաղական ծածկույթներ, հայտարարությունների ցուցատախտակներ, տեղադրել քաղաքային նոր ինստալյացիաներ, այգիներում ավելացնել նստարանների քանակը, բակերում
տեղադրել զրուցարաններ, ինչպես նաև վերանորոգել նախորդ տարիներին տեղադրված նստարաններն ու աղբամանները։

Վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրման ծառայություն ծրագրով նախատեսվել է 602,201.9 հազ. դրամ որպես սուբսիդիա «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ին, որի ծրագրման հիմքում ընկած է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված նպատակային հատկացումը (սուբվենցիա)։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրերով (պատվիրակված լիազորություններ) նախատեսվել են ընդհանուր 2,440,317.8 հազ. դրամի ծրագրեր որպես պատվիրակված լիազորություն՝ հիմք ընդունելով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված համապատասխան ծրագրերը։

Զբոսաշրջության զարգացում ծրագրով նախատեսվել է 138,000.0 հազ. դրամ՝ 2018 թվականի հաստատված ցուցանիշից 83,000.0 հազ. դրամով ավելի՝ Երևան քաղաքի (այդ թվում՝ տեսարժան վայրերի) վերաբերյալ տեղեկատվական բուկլետների տպագրման և տարածման, Երևանը զբոսաշրջիկների համար ճանաչելի դարձնելուն ուղղված միջոցառումների, տեղեկատվական հարթակների, ինչպես նաև մարքեթինգային քաղաքականության իրականացման համար։

Դրոշների տեղադրում ծրագրով նախատեսվել է 45,000.0 հազ. դրամ, ինչը ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը, սպասարկումը և նախատեսվել է 2018 թվականի հաստատված ցուցանիշի չափով։

Տոնական ձևավորում ծրագրով նախատեսվել է 50,000.0 հազ. դրամ՝ տոնական օրերին Երևան քաղաքը պատշաճ ձևավորելու համար, ինչը հավասար է 2018 թվականի համար հաստատված ցուցանիշին։

Աղբահանություն և սանիտարական մաքրում ծրագրով նախատեսվել է 5,276,451.8 հազ. դրամ, որից՝ 5,246,451.8 հազ. դրամը Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ ձեռք բերելու համար, իսկ 20,000.0 հազ. դրամը ծրագրված է աղբամանների համար գրպանիկներ կառուցման նպատակով:

Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով նախատեսվել է 352,136.5 հազ. դրամ՝ 2018 թվականի հաստատված ցուցանիշի չափով: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան ընտրված օպերատորի միջոցով սպասարկել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի աղբամուղերը (խցանման մաքրում, ախտահանում), իրականացնել աղբամուղերի աղբընդունիչների վերանորոգումը, ինչպես նաև ապահովել վարչական շրջաններում հավաքված (լքված) շինարարական աղբի բարձումն ու տեղափոխումը:

Կանաչ տարածքների հիմնում և պահպանում ծրագրով նախատեսվել է 1,289,850.0 հազ. դրամ՝ 2018 թվականին նախատեսված ցուցանիշից 379,150.0 հազ. դրամով պակաս, որը ներառում է կանաչ տարածքների պահպանման ծառայությունների, նյութերի և ոռոգման ջրի արժեքի, ծառերի էտման ծառայության, տնկիների ձեռքբերման և քաղաքի սեփականություն հանդիսացող տնկարանի պահպանման ծախսերը:

Ախտահանման և միջատազերծման ծառայություններ ծրագրով նախատեսվել է 28,591.0 հազ. դրամ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում դեռատիզացիոն աշխատանքների կազմակերպման համար և ծրագրվել է 2018 թվականի ցուցանիշից 9,484.0 հազ. դրամով պակաս:

Հասարակական զուգարանների պահպանում և վերանորոգում ծրագրով նախատեսվել է 4,920.0 հազ. դրամ՝ պահպանման և մաքրման աշխատանքները կազմակերպելու համար։

Սիզամարգերի ստեղծում և ծաղկապատում ծրագրով նախատեսվել է 269,500.0 հազ. դրամ՝ 2018 թվականի ճշտված բյուջեից 42,000,0 հազ. դրամով պակաս, ինչի շրջանակներում նախատեսվում է գազոնապատել և ծաղկապատել քաղաքի փողոցների, հրապարակների և քաղաքի մուտքերի շրջակայքը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ձեռք բերել ծաղկասածիլներ, սիզամարգերի ստեղծման և պահպանման համար անհրաժեշտ բուսահող և կարմիր ավազ, ինչպես նաև ապահովել տեղական մշտադալար տնկիների և սածիլների ձեռքբերումը՝ դրանով իսկ էապես ավելացնելով Երևան քաղաքի սիզամարգերի ծաղկապատ և կանաչապատ մակերեսները։

54. Թափառող կենդանիների վնասազերծում (ստերիլիզացիա) ծրագրով նախատեսվել է 50,000.0 հազ. դրամ՝ 2018 թվականի հաստատված բյուջեից 64,602.2 հազ. դրամով պակաս՝ Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման խնդիրը կանոնակարգելու համար։

Ինքնակամ կառույցների քանդում ծրագրով նախատեսվել է 20,000.0 հազ. դրամ, որից 15,000.0 հազ. դրամը այն ինքնակամ կառույցների քանդման համար, որոնք հնարավոր չէ իրականացնել կառուցապատողների հաշվին, իսկ 5,000.0 հազ. դրամը՝ Երևան քաղաքում ապօրինի տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:15 18.08.2025

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

12:07 18.08.2025

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 18.08.2025

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։  Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

11:18 18.08.2025

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...

BACK_TO_TOP