TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարզպետներից ոչ մեկը պատգամավորի մանդատ չի ստանա․ «Փաստ»

08:36 14.12.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ և այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ նաև մարզպետների հարցը: Բանն այն է, որ տասը մարզպետներից «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվել է ութը, նրանցից յոթն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: […]

̰
ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

01:06 14.12.2018

Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովում քաղաքական որոշում են կայացրել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Բրյուսելում այդ որոշումը բացատրել են Ուկրաինայում ճգնաժամի վերացման հարցում առաջընթացի բացակայությամբ։ «ԵՄ-ը միաձայն երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները ՝ պայմանավորված Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում զրոյական […]

̰
Գեորգի Մարգվելաշվիլին կմասնակցի Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

01:00 14.12.2018

Վրաստանում՝ մասնավորապես Թելավիում, ակտիվ նախախատրաստություններ են ընթանում Վրաստանի 5-րդ նախագահի երդմնակալությունը պատշաճ անցկացնելու համար: Վրաստանի  դեռևս գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է, որ հրավիրված է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը  և անպայման մասնակցելու է։ «Իհարկե, մասնակցելու եմ երդմնակալության արարողությանը: Իրավասությունների փոխանցման նպատակով նորընտիր նախագահին հրավիրել էի նախագահի նստավայր: Հույս ունեմ՝ իրավասությունների փոխանցման այս քաղաքակիրթ գործընթացը հաջողությամբ […]

̰
ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել․ Ալիև

00:10 14.12.2018

«Կարծում եմ՝ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս հայտարարության հիմքում բազմաթիվ գործոններ կան»,- «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ընդգծել է, որ այսօր միջազգային ասպարեզում Ադրբեջանին մեծ հարգանքով են վերաբերվում. «Մեր միջազգային հեղինակությունն աճում է: Միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր արտացոլում են մեր դիրքորոշումը […]

̰
2014-ին դիվերսիայի ժամանակ վիրավորված զինծառայողը ՀՀ բյուջեի հաշվին կշարունակի բուժումը արտերկրում

23:57 13.12.2018

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի շարունակելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշել է պահուստային ֆոնդից 1 միլիոն 300 հազար դրամ տրամադրել պաշտպանության նախարարությանը։ Այս մասին նշվում է գործադիրի կայքում։ Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել էր 2014 թվականի մայիսի լույս 28-ի գիշերը Արցախի շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս։ 2017 թվականին զինծառայողին […]

̰
Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը հաստատվել է․ «Ամերիկայի ձայն»

22:34 13.12.2018

Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի և Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ անհրաժեշտ է համարում […]

̰
ՌԴ-ն ցանկանում է՝ ԼՂ հարցի կարգավորումը տեղի ունենա արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա․ Լավրով

22:25 13.12.2018

Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Ցանկանում ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկանում է՝ այդ կարգավորումը տեղի ունենա արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի […]

̰
«Չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել Հայրենիքիդ և ժողովրդիդ». Աշոտյանի ուղերձը

21:39 13.12.2018

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, 2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույնս ծառայեցնելու համար: Առանձնակի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հեռախոսազրույց են ունեցել 

20:40 13.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման […]

̰
Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին. Արա Պապյան

20:20 13.12.2018

Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ նշել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել էր՝ արյդո՞ք «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մտնում է Նախիջևանի ազատագրումը: Պապյանը պատասխանել է՝ իրենց ծրագրում նման դրույթ չկա: «Պետք է հասկանանք՝ այդ […]

̰
Քննարկվում է Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղի տեղահանման հարցը

20:02 13.12.2018

Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղի տեղափոխման հարցը կրկին հայտնվել է օրակարգում: Մի քանի տասնամյակ ձգձգվող հարցը կախված է Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներից, որի շինարարությունն անավարտ է մնացել 1989 թվականից: Ջրամբարի նախատեսված ծավալները հաշվի առնելով՝ դեռևս 1970-ականներին էր խնդիր դրված գյուղը տեղափոխել: Նույն թվերին սկսվել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները, որոնք հետագայում կասեցվել են, իսկ կառուցված մի […]

̰
Դիտորդները լուսանկարներ են հրապարակել ՔԿՀ-ներից. ԱՆ-ն պարզաբանում է

19:55 13.12.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, ամփոփելով 2017-2018 թթ. ուսումնասիրությունների արդյունքները, այսօր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են ՀՀ տարբեր ՔԿՀ-ում: Լուսանկարները հաստատել են այն պնդումները, թե ամենից վատ վիճակում «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է գտնվում: Դատապարտյալներին պահելու պայմանների փոփոխության ուղղությամբ տարվող աշխատանքներին է անդրադարձել  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: […]

̰
Շատ ընդհանրություններ կան ՀՅԴ-ի և «Սասնա ծռեր»-ի միջև. Արա Պապյան

19:50 13.12.2018

Շատ ընդհանրություններ կան ՀՅԴ-ի ու «Սասնա ծռեր» կուսակցությունների միջև: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետի համոզմամբ՝ ՀՅԴ վերնախավը, սակայն, վերջին տարիներին հեռացել է իր սկզբունքներից: «ՀՅԴ-ն ինչ-որ բան էր ասում, անում էր հակառակը: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին էին խոսում, բայց մենք գիտեինք, որ […]

̰
Դատապարտյալների հիվանդանոցը կտեղափոխվի նոր՝ ավելի բարեկարգ պայմաններ ունեցող հաստատություն

19:39 13.12.2018

Ի՞նչ է արվել ՔԿՀ Դատապարտյալների հիվանդանոցում հարցին այսօր հրավիրված քննարկմանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը պատասխանել է, որ այդ հիվանդանոցում վիրահատական միջամտություններ գրեթե չեն արվում, և ավելացել է դեպի քաղաքացիական բուժհիմնարկ ուղեգրումը վիրահատական միջամտություն պահանջելու դեպքում: «Գաղափարը հետևյալն է՝ երբ խոսում ենք 1100 հոգանոց քրեակատարողական հիմնարկի մասին, մենք նախատեսում ենք կառուցել շուրջ 150 […]

̰
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի պատվին այդ երկրի ԱԳՆ-ում հրաժեշտի միջոցառում է կազմակերպվել

19:33 13.12.2018

Դեկտեմբերի 12-ին Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի պատվին: ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարության ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը (Andreas […]

̰
Դատապարտյալները պետք է աշխատե՞ն, թե՞ ոչ. քննարկում

19:12 13.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018թթ.» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն անդրադարձել է ՔԿՀ-ում խոցելի խմբերին առնչվող խնդիրներին և ասել, որ ամենից խոցելին շարունակում են մնալ ԼԳԲՏ համայնքի ազատազրկված անձինք: Ըստ Հովհաննիսյանի՝ նրանք կատարում են ամենաստորացուցիչ աշխատանքները՝ կոյուղու մաքրման աշխատանքներից մինչև հավաքարարություն: Դիտորդների […]

̰
Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

18:58 13.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ […]

̰
Լատվիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ԵՄ հետ համագործակցության փորձով և աջակցել

18:54 13.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ ինչպես երկկողմ կապերի ընդլայնումը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում համագործակցության խորացումը: Այս համատեքստում վարչապետի […]

̰
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով․ ՀՀ վարչապետի խոսնակի պարզաբանումը

18:49 13.12.2018

«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով՝ կազմակերպության շրջանակներում»,- ՀՀ վարչապետի խոսնակն այս խոսքերով է մեկնաբանել Ղազախստանի նախագահի այն հայտարարությունը, թե ինքը և մյուս պետությունների ղեկավարները պաշտպանում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակումը։ Մինչ այս հայտնի էր դարձել, որ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ընդունել է Բելառուսի ԱԱԽ պետքարտուղար, Բելառուսի կողմից ՀԱՊԿ […]

̰
Ռուսական շուկան մեզ ընդմիշտ կբավարարի. Լուկաշենկո

18:40 13.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի հետ երկկողմ առևտրի հարցում փոխշահավետ և գործընկերային հարաբերությունների պահպանման կարևորության մասին: Ինչպես տեղեկացնում է RT-ն, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Կարելիայի Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանը: «Մեզ համար շահավետ է ձեր շուկան, որովհետև այն մոտ է: Մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել, բայց այնպես, որ ձեզ մոտ սահմանված հավասարակշռությունը […]

̰
Իրանցի ցանցահենները հարձակում են գործել ամերիկացի գործիչների էլփոստերի վրա

18:30 13.12.2018

Իրանական ցանցահենային կազմակերպության անդամները կիբերհարձակում են իրականացրել ամերիկացի մի շարք պաշտոնյաների էլեկտրոնային փոստերի վրա: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ նրանցից բացի՝ ցուցակում հայտնվել են նաև միջուկային ծրագրին կողմ ու դեմ արտահայտված անձինք, ինչպես նաև միջուկային ոլորտի արաբ մասնագետներ ու իրանցի հասարակական գործիչներ: Ամերիկյան նախաձեռնությունների ինստիտուտի գիտնական Ֆրեդերիկ Քահանը, որը նույնպես կիբերհարձակման […]

̰
Խիստ տարօրինակ էր, թե Լևոն Շիրինյանն ինչու ստեղծեց կուսակցություն. քաղաքագետ

18:15 13.12.2018

Մեզ համար խիստ տարօրինակ էր, թե Շիրինյանն ինչու ստեղծեց այդ կուսակցությունը: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր Արա Պապյանը՝ անդրադառնալով «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության գաղափարակից լինելուն: Ըստ Արա Պապյանի՝ Լևոն Շիրինյանը կարող էր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության մասը կազմել: «Եթե կուսակցությունն անցներ […]

̰
Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին

18:10 13.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսևորել սկզբունքային մոտեցում: «Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կամ սիրում է Երևանը, […]

̰
Նախագահի աշխատակազմի էջը «Ֆեյսբուք»-ի կողմից պաշտոնական վավերացում է ստացել

17:58 13.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի էջը «Ֆեյսբուք»-ի կողմից պաշտոնական վավերացում է ստացել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

̰
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է ՀՀ 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերին

17:51 13.12.2018

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Արցախի Հանրապետության ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: Մինչ Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իշխանություններին ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առթիվ: «Մեր շնորհավորանքներն ու արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներն եմ ուզում հղել ՀՀ 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական […]

̰
ՍԾՏՀԿ արտգործնախարարների նիստին Հայաստանից կմասնակցի Աշոտ Քոչարյանը. ԱԳՆ

17:46 13.12.2018

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների՝ դեկտեմբերի 14-ին Բաքվում կայանալիք նիստին Հայաստանից մասնակցելու էՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը ևս Բաքու է մեկնում, այցի ընթացքում […]

̰
Ի՞նչ կոռուպցիոն երևույթներ են նկատվում ՔԿՀ-ներում

17:43 13.12.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներից Ռուբեն Սարգսյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, ասել է, որ ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումները դեռևս շատ են: Ըստ Սարգսյանի՝ գերբնակեցումը արդեն չի նպաստում կոռուպցիայի զարգացմանը ՔԿՀ-ներում, քանի որ գերբնակեցման հարցն արդեն լուծվել է: «1 ամիս ՔԿՀ-ի բուժմասում գտնվելը 90 հազար դրամ է: Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասին է: Այլ հիմնարկներում, […]

̰
Ժողովրդի ուրախությունը, որ տեսեք՝ ով գնաց վերջապես, պետք է լրացվի նրանով, թե ով եկավ. Ալավերդյան

17:40 13.12.2018

Հենց ամենասիրված իշխանությունն էլ օրենքով վերահսկողության, հաշվետվողականության խնդիր ունի: Ամենասիրված իշխանություններն ավելին ունեն, քան չսիրվածները: Երբ մենք ընտրում ենք ուսերի վրա բերված, սիրված առաջնորդների, մեր համապարփակ սերը փակում է մեր աչքերը այն բանի հանդեպ, որ իշխանությունը ունի բավականին կործանարար հատկություններ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա […]

̰
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց. դատարանը վաղը կհրապարակի վճիռը

17:34 13.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննությունն ավարտվեց: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վաղը՝ ժ. 16:00-ին, որոշումը կհրապարակվի: Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հայտարարությամբ է հանդես եկել, սակայն նշեց, որ չի կարող […]

̰
Վճիռը չի ասում մարդուն վատ սնիր, վատ վերաբերվիր. Լարիսա Ալավերդյան

17:20 13.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը խոսել է մի շարք խնդրահարույց հարցերի մասին. «Ես այսօր ընթերցեցի, որ նախկին իշխանությունները վախի մթնոլորտ էին ստեղծել: Ով վախեցել է այն ժամանակ, վախենալու է նաև այսօր: Ով վախեցել է նախկին իշխանություններից, նա վախենալու է, և վատ ծառայություն է մատուցել ներկա իշխանություններից: Առաջին խնդիրը պետք […]

̰
BACK_TO_TOP