TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաց-հայկական սահմանը փակած երիտասարդներին կընդունեն ՀՀ կառավարությունում

19:02 14.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ջավախքի մոտ 200 երիտասարդ փակել էր վրաց-հայկական սահմանը: Նրանք հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամներ հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում: Բանն այն է, որ այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս […]

̰
100-տոկոսանոց միակարծիք և միադեմ խորհրդարան ունենալու պտուղները շատ արագ կտեսնենք. Վահե Հովհաննիսյան

18:55 14.12.2018

Հայաստանում քաղաքական մենաշնորհ է հաստատվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Մենք դարձյալ ունենք քաղաքական մենաշնորհ, ցավոք սրտի, դա վատ է»,- հայտարարել է նա: Դիտարկմանը, որ նման իրավիճակ ստեղծվել է քաղաքացիների ցանկությամբ, նա պատասխանել է, որ այդ դեպքում իշխանության գործունեությունը բավականաչափ արդյունավետ չի կարող լինել: «Քաղաքական […]

̰
Հայ-վրացական սահմանը փակ է. ջավախահայերը բողոքի ցույց են անում

18:45 14.12.2018

Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում են պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում, հայտնում է jnews.ge-ն: Հաղորդվում է, որ հայ-վրացական Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում բնակիչները բողոքի ակցիա են անում: Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են, որ հանգիստ թողնեն Ջավախքի երիտասարդներին: Բանն այն […]

̰
Ալիևն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախյան հիմնախնդիրը

18:36 14.12.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։ Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների նիստին, ինչպես նաև առանձին հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով CNN Turk-ին: Թեև Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տեղի է ունեցել  փակ դռների ետևում, այնուամենայնիվ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին որոշ […]

̰
Քննարկվել է ՄԻԵԴ-ի` ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման ընթացքը

18:33 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԵԴ-ի` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման […]

̰
Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել զինգրքույկի լրացման կարգը սահմանելու մասին

18:28 14.12.2018

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված զինվորական հաշվառման կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ս.թ. դեկտեմբերի 12-ին հրաման է ստորագրել զինվորական գրքույկի լրացման կարգը սահմանելու մասին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մինչ ՀՀ կառավարության […]

̰
ԼՂ հակամարտության կարգավորումը իրական ջանքեր է պահանջում կողմերից. Նիկոլ Փաշինյան

18:15 14.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Նա նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը: «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը` ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության: Կարգավորումը պահանջում է իրական ջանքերի գործադրում բոլոր կողմերից»,- գրել է նա: Peaceful resolution of #NagornoKarabakh conflict remains […]

̰
Չկա և չի եղել որևէ քննարկում. Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ ապագա փոխխոսնակների մասին

18:03 14.12.2018

«Ընդդիմության մասին» օրենքն ասում է, որ փոխխոսնակներից մեկի պաշտոնը պիտի զբաղեցնի ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը և դա «Բարգավաճ Հայաստանն» է: Այն անունները, որ դրվում են շրջանառության մեջ, ընդամենը կարող եմ ասել, որ չկա և չի եղել որևէ քննարկում որևէ մեկի անվան հետ կապված: Իմ մասով կարող եմ ասել, որտեղ, որ կորոշի իմ կուսակցությունը, որտեղ […]

̰
Արցախի ԱԺ «Վերածնունդ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է սկսել

17:48 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին ԱԺ-ում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի  նախագծի վերաբերյալ, հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանապետ […]

̰
2019-ը նոր ազդակ կտա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին․ Ալիև

17:47 14.12.2018

Ադրբեջանի նախագահն իր թվիթերյան էջում գրել է իր սպասումները նոր տարվանից ու կանխատեսել է, որ 2019 թվականը նոր ազդակ կտա Արցախյան հակամարտության կարգավորմանը։ «2019 թվականը նոր ազդակ կտա հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»,- գրել է Ալիևը։ The year 2019 will give a new impetus to the Armenia-Azerbaijan Nagorno-Karabakh conflict settlement process. — Ilham Aliyev (@presidentaz) […]

̰
Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ պարզված՝ ՀՀ ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

17:36 14.12.2018

Ինչպես արդեն տեղեկացվել էր /հղում/ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել էին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն: Հիշեցնենք՝ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել […]

̰
Նախագահը հարցազրույց է տվել հնդկական WION TV-ին

17:28 14.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է հայ-հնդկական փոխգործակցության օրակարգի, համաշխարհային մարտահրավերների, գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների և այլ հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

̰
Որևէ կողմնակալություն չեմ տեսել. Արմեն Գևորգյանը` դատարանի վրա եղած ճնշումների մասին

17:18 14.12.2018

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ կայացվել է իրոք արդար որոշում` այնքանով, որքանով հաշվի են առել իրենց փաստարկները դատական նիստերի ժամանակ: Գևորգյանը, սակայն, նշել է` դա չի նշանակում, որ գործն ավարտվել է, իրենք շարունակելու են աշխատել, ներկայացնել նաև իրենց փաստարկները, մոտեցումները՝ հիմնավորելով […]

̰
Գյումրիի 2019 թվականի բյուջեի հանրային քննարկումը վերածվել է վիճաբանության

17:02 14.12.2018

2019 թվականի Գյումրիի քաղաքային բյուջեն այսօր դրվել է հանրային քննարկման: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժինը կանխատեսել է հավաքագրվող սեփական եկամուտների չափը, նախատեսվող ծախսերը, որոնց գումարվել է նաև հատկացվող դոտացիան և դեռևս չճշտված բյուջեն կազմում է 3 մլրդ 584 մլն 873 հազար դրամ:  Այս տարի, նախորդի համեմատ, 150 մլն դրամով ավելացել է Գյումրիին հատկացվող դոտացիան: Պետական այս հատկացումը […]

̰
Պուտինի հետ ասացինք՝ «Սե՛րժ, տո՛ւր այդ 5 շրջանները», հրաժարվեց․ Լուկաշենկո

17:00 14.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել են Ադրբեջանին հանձնել նախկին ԼՂԻՄ-ի տարածքի շուրջ ընկած 7 շրջաններից 5-ը, սակայն Սարգսյանը հրաժարվել է։ Այս մասին հայտնի է դառնում Բելառուսի նախագահի՝ այսօրվա ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերից։ «Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ էր, մենք Պուտինի հետ միասնական դիրքորոշում հայտնեցինք, ասացինք․ «Սե՛րժ, […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը

16:48 14.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են: Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները: «Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Վերաքննիչ […]

̰
Հարկային համաներում. ավտոներմուծողների պահանջից մինչև ֆինանսների նախարարության դիրքորոշում

16:44 14.12.2018

Ավտոներմուծողները հարկային համաներում են պահանջում: Պատճառաբանում են, թե հարկային օրենսգրքի  փոփոխություններից տեղյակ չեն եղել և խոշոր չափի  տուգանքներ են ստացել: Նշենք, որ նրանք դժգոհ էին բարձր եկամտահարկից: Այսուհետ, երբ միևնույն հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենա օտարվում է, այդ թվում՝ անհատույց, տվյալ ավտոմեքենայի շուկայական գնի 80 տոկոսի չափով եկամուտ է հաշվառվում, և պետք է […]

̰
«Բարգավաճ Հայաստանի» վարկանիշի հիմնական բեռը հենց Գագիկ Ծառուկյանի անձն է. Նաիրա Զոհրաբյան

16:40 14.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է ընտրությունների արդյունքների մասին. «Ես կարծում եմ, որ անձնակենտրոն են հայաստանյան բոլոր կուսակցությունները։ Եթե ինչ-որ մեկը կասի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անձնակենտրոն չէ և հիմնված չէ Նիկոլ Փաշինյանի անձի վրա, ես այդ գնահատականը անկեղծ չեմ համարի: Եթե մեկը կասի, որ «Իմ քայլի» […]

̰
ՀՀԿ-ի վարկանիշը 0%-ից հասել է 4,7 %-ի. Խոսրով Հարությունյան

16:26 14.12.2018

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի վարկանիշը 0%-ից հասել է 4,7 %-ի, և սա վկայում է այն մասին, որ ՀՀԿ-ն կենսունակ է: Նրա խոսքերով՝ ընտրապայքարում բոլոր քաղաքական ուժերը փորձեցին ՀՀԿ-ի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել, բոլորը ցեխ էին շպրտում իրար վրա, բայց հետո բոլորով ցեխ էին շպրտում ՀՀԿ-ի վրա: Իսկ հարցին՝ թե ինչո՞ւ նա որոշեց չհամագործակցել […]

̰
Բոլոր պրոցեսներին նայում եմ օպտիմիզմով. Արմեն Գևորգյան

16:12 14.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր կհրապարակվի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության հարցով որոշումը: Դատարան եկած Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ ոչինչ հայտնի չէ հարցերին պատասխանելու համար: «Դատարանը դեռ վճիռը չունի, գոնե ես չգիտեմ այդ մասին, գոնե վճիռն իմանանք»,- ասաց […]

̰
Լուկաշենկոն արդարանում է. «Պոլոնեզ» հրթիռային համալիրներն առաջարկել է նաև Հայաստանին

16:08 14.12.2018

«Այո՛, մեզ համար ադրբեջանցիները օտար չեն, բայց մենք ձեզ (հայերի – խմբ) հետ միշտ միասին ենք եղել, ու պետք չէ հանդիմանել մեզ, որ զենքի առևտուր ենք անում Ադրբեջանի հետ։ Ու դեռ ինչի՜ համար են քննադատում, հրթիռային համալիրի»,- Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հայկական կողմի քննադատություններին այսպես է այսօր արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա […]

̰
Հատուկ միտում չեմ տեսնում. Խոսրով Հարությունյանը՝ Պուտինի՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին

16:05 14.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ այս ընտրությունների կարևոր ձեռքբերումներից մեկն ընտրակաշառքի բացակայությունն էր: Դիտարկմանը, թե դուք իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչ եք եղել ԱԺ-ում, ու երբևէ իշխող ուժը չի ընդունել, որ ընտրակաշառքն ազդեցություն է ունեցել ընտրությունների վրա, Խոսրով Հարությունյանն այսպես արձագանքեց. «Իշխող քաղաքական ուժն էլ էր ասում, որ ընտրակաշառք եղել […]

̰
Միայն հայ խոշոր գործարարներին չպետք է ներգրավել, այլ ՌԴ-ում բնակվող 2 մլն հայերին. Հայկակ Արշամյանը՝ ռուսաստանաբնակ բարերարների պասիվության մասին

15:58 14.12.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ  խոստովանեց, որ երբ ստանձնել է տնօրենի պաշտոնը խոր հիասթափություն կար: «Մարդիկ խոսում էին նախկին տնօրենի մասին և անվստահություն կար, որ իրենց գումարները մսխվել են, բայց երկար բոլորի հետ խոսել եմ, բացատրել եմ, որ այդ գումարները օգտագործվել են և կրկին վերադարձվել: Ասել եմ, որ Հայաստանում […]

̰
Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, բայց շարունակում է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում պնդել իր ներկայացուցչի թեկնածությունը

15:43 14.12.2018

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման իրարանցումը ստեղծել է հայկական կողմը և հենց հայկական կողմը պետք է գնա զիջումների, որպեսզի նոր քարտուղար նշանակվի, քանի որ խայտառակություն է, երբ կազմակերպությունը չի կարողանում նշանակել իր քարտուղարին։ ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակի մասին այսօր այսպիսի տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքերով՝ Հայաստանի վարչապետը ներքաշել […]

̰
Տներ և բժշկական կենտրոն Արմավիրի մարզում, բնակարանաշինություն` Գյումրիում. ինչպես են ծախսվելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները

15:32 14.12.2018

«Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում տներ ու բժշկական կենտրոն կկառուցվի»,- այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Ամփոփելով հիմնադրամի 2018թ.-ի դրամահավաքի արդյունքները՝ նա նշել է, որ այս տարի փայլուն արդյունք է գրանցվել Տորոնտոյում, որտեղ 1 մլն դոլար է հավաքագրվել: Նախորդ տարիներին Տորոնտոյից հավաքված գումարը չի գերազանցել 650 000 դոլարը: Նվիրաբերված գումարից 740 […]

̰
Ի՜նչ եք վախենում բելառուսներից․ Լուկաշենկոն ԶԼՄ-ների միջոցով դիմել է հայկական կողմին

15:30 14.12.2018

«Խայտառակություն է, երբ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային»,- այս խոսքերով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է այն իրավիճակը, որ տիրում է վերջին ամիսներին այդ կազմակերպությունում։ Նա հայտարարել է, որ Հայաստանն է կազմակերպությանը այս վիճակի մեջ գցել, հետևաբար, հենց հայկական կողմը պետք է զիջումների գնա կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։ Լուկաշենկոն նշել է, […]

̰
Ովքե՞ր են «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատուները

15:22 14.12.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք միջոցառումները շարունակվել են նաև նոյեմբերի 22-ից հետո: Նոյեմբերի 22-ին կայացած հեռուստամարաթոնի ժամանակ ի մի էին բերվել մինչ այդ տարբեր երկրներում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքները: Այսպես՝ Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 50 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունը՝ 1 մլն ամերիկյան դոլար: Համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնին էլ Եվրոպայի հայությունը նվիրաբերել է, […]

̰
Զգացինք Ալիևի՝ արցախյան բանակցությունները վերսկսելու, կառուցողական լուծում որոնելու անկեղծ ցանկություն․ Լավրով

15:17 14.12.2018

Բաքվում ադրբեջանցի լրագրողների հարցերին պատասխանելիս Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի մոտ տեսել է Արցախյան հակամարտության բանակցությունները սկսելու անկեղծ ցանկություն։ Լավրովի այս խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։ «Երեկ մանրամասն ու տևական զրույց ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունը՝ բանակցությունները վերսկսելու, կառուցողական լուծում որոնելու հարցում»,- ասել […]

̰
Կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքին. Տիգրան Ավինյան

14:31 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը` հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը վերհիշել է, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին և People in need ՀԿ-ի գործադիր տնօրենին

14:05 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-չեխական հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տնտեսական փոխգործակցության հետագա խորացմամբ և ընդլայնմամբ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության […]

̰
BACK_TO_TOP