13:58 14.12.2018
Արդեն մի քանի օր է, ինչ Շիրակի մարզում ակտիվորեն քննարկվում է ինչպես Կապսի ջրամբարի կառուցման համալիր ծրագիրը, նույն ակտիվությամբ էլ ջրամբարին մոտ գտնվող Ջրաձոր գյուղի տեղափոխել-չտեղափոխելու հարցը: Ժամանակ առ ժամանակ այն դառնում է արդիական, ինչը միշտ խոչընդոտել է գյուղի զարգացմանը: Գյուղի տեղափոխման հարցը գերմանացի փորձագետների ուշադրության կենտրոնում է: Կապսի ջրամբարի կառուցմամբ շահագրգիռ է ոչ միայն Հայաստանի […]
13:57 14.12.2018
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից 5 օր է անցել, սակայն քաղաքը շարունակում է ողողված մնալ նախընտրական պաստառներով: Այս առիթով SHANTNEWS.am-ը խոսել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: «Ընտրական օրենսգիրքը պաստառների փակցված կամ տեսանելի վայրում մնալու վերջնաժամկետ չի սահմանում: ԸՕ-ն սահմանում է միայն մինչև առնվազն ընտրությունների օրը մնալու ժամկետ, դրանից հետո չի ասում, թե երբ […]
13:42 14.12.2018
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ այս ընտրական գործիքները որոշ ձեռքբերումներ արձանագրել են: «Զերծ մնաց ընտրակաշառքից, սա ակնհայտ է, երկրորդ կարևոր ձեռքբերումն այն է, որ խոշոր կապիտալն ուղղակի մասնակցություն չուներ և ուղղակի ներկայացված չէ առաջիկա խորհրդարանում, ուղղորդումներ չկային»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա` այս խորհրդարանն իր քաղաքական որակով պետք […]
13:24 14.12.2018
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում արձագանքել է ԿԳՆ-ին՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով 17 մլն դրամ տրամադրելու որոշմանն ու այդ առթիվ հնչող քննադատություններին: «Ժողովուրդ ջան, 15 տարի շարունակ շատերը հարցնում էին, թե ինչու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայաստանյան հեռուստանախագիծը իրականացվում ռուսերեն լեզվով: Ես […]
13:01 14.12.2018
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտին ուշադրություն չի դարձվում, որովհետև ԾԻԳ-եր կան, որոնք պետք է օգնեն գյուղատնտեսության զարգացմանը, ստեղծվել են դրա համար, սակայն զբաղվում են սննդարդյունաբերության հարցերով: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ոլորտի մասնագետ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով՝ կան նախարարներ, որոնք նույնիսկ չեն տարբերում գյուղատնտեսությունը սննդարդյունաբերության ոլորտից, մինչդեռ դրանք խիստ տարբեր ոլորտներ են: Իսկ գյուղատնտեսության նախարարի գործունեությունը […]
13:00 14.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից: Ջալալ Հարությունյանը մինչև նշանակումը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում:
12:31 14.12.2018
Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ տարվա ընթացքում Հայաստանում յոթ հազար հեկտար ցանքատարածություն է նվազել, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում 350-400 հազար տոննա բերք չի ստացվել: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության մասնագետ Հակոբ Բերբերյանը: Նրա խոսքով՝ թեև գյուղատնտեսության նախարարությունը չի ասում, բայց պատճառը մորմազգի ցեցի համաճարակն էր, ու վարչապետի հանձնարարականն այդ հարցի լուծման վերաբերյալ […]
11:56 14.12.2018
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, կազմակերպության «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատու Մհեր Սահակյանը հյուրընկալել են Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատողների։ Այս մասին տեղեկացնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինի, Պաո Յիի, Սիաո Բինի հետ քննարկվել են «Մեկ գոտի, […]
09:58 14.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Հայկ Գևորգյանը: Գևորգյանը երկար տարիներ աշխատել է տնտեսական լրագրող Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ մշտապես քննադատելով օրվա իշխանությունների տնտեսական քաղաքականությունը: Հիմա պետք է տեսնել, թե նա ինչպես է նոր իշխանության կազմում իրականացնելու երկրի տնտեսական քաղաքականությունը և ինչպիսի արդյունքներ է գրանցելու»:
09:43 14.12.2018
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և տեղափոխվել Հայաստան: Նրանց մեծ մասն ընտանիքներով են եղել, որոնք տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տունն ու տեղը և մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու և եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, «Փաստի» […]
09:23 14.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նորընտիր իշխանությունը պատրաստվում է պետական համակարգի օպտիմալացման գնալ՝ մեղմելով պատգամավորների թվի աճի վերաբերյալ որոշակի դժգոհությունները։ Տեղեկություններ կան, որ նոր ձևավորվող կառավարությունը կունենա ոչ թե երեք փոխվարչապետ, որն օրենքի պահանջն էր, այլ՝ 1, 18 նախարարությունն էլ կկրճատեն՝ հասցնելով 11-ի։ Ըստ այդմ՝ նոր ձևավորվող ԱԺ-ում քննարկվող նախագծերից առաջինը թերևս կլինի կառավարության գործունեության ու […]
09:12 14.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է Ֆինանսների նախարարության սև ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով գնումների բողոքարկման խորհուրդ է դիմել Երևանի քաղաքապետարանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մասնակցել է […]
08:40 14.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն […]
08:36 14.12.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ և այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ նաև մարզպետների հարցը: Բանն այն է, որ տասը մարզպետներից «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվել է ութը, նրանցից յոթն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: […]
01:06 14.12.2018
Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովում քաղաքական որոշում են կայացրել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Բրյուսելում այդ որոշումը բացատրել են Ուկրաինայում ճգնաժամի վերացման հարցում առաջընթացի բացակայությամբ։ «ԵՄ-ը միաձայն երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները ՝ պայմանավորված Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում զրոյական […]
01:00 14.12.2018
Վրաստանում՝ մասնավորապես Թելավիում, ակտիվ նախախատրաստություններ են ընթանում Վրաստանի 5-րդ նախագահի երդմնակալությունը պատշաճ անցկացնելու համար: Վրաստանի դեռևս գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է, որ հրավիրված է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը և անպայման մասնակցելու է։ «Իհարկե, մասնակցելու եմ երդմնակալության արարողությանը: Իրավասությունների փոխանցման նպատակով նորընտիր նախագահին հրավիրել էի նախագահի նստավայր: Հույս ունեմ՝ իրավասությունների փոխանցման այս քաղաքակիրթ գործընթացը հաջողությամբ […]
00:10 14.12.2018
«Կարծում եմ՝ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այս հայտարարության հիմքում բազմաթիվ գործոններ կան»,- «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ընդգծել է, որ այսօր միջազգային ասպարեզում Ադրբեջանին մեծ հարգանքով են վերաբերվում. «Մեր միջազգային հեղինակությունն աճում է: Միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր արտացոլում են մեր դիրքորոշումը […]
23:57 13.12.2018
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի շարունակելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշել է պահուստային ֆոնդից 1 միլիոն 300 հազար դրամ տրամադրել պաշտպանության նախարարությանը։ Այս մասին նշվում է գործադիրի կայքում։ Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել էր 2014 թվականի մայիսի լույս 28-ի գիշերը Արցախի շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս։ 2017 թվականին զինծառայողին […]
22:34 13.12.2018
Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի և Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ անհրաժեշտ է համարում […]
22:25 13.12.2018
Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Ցանկանում ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկանում է՝ այդ կարգավորումը տեղի ունենա արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի […]
21:39 13.12.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, 2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույնս ծառայեցնելու համար: Առանձնակի […]
20:40 13.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման […]
20:20 13.12.2018
Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ նշել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել էր՝ արյդո՞ք «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մտնում է Նախիջևանի ազատագրումը: Պապյանը պատասխանել է՝ իրենց ծրագրում նման դրույթ չկա: «Պետք է հասկանանք՝ այդ […]
20:02 13.12.2018
Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղի տեղափոխման հարցը կրկին հայտնվել է օրակարգում: Մի քանի տասնամյակ ձգձգվող հարցը կախված է Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներից, որի շինարարությունն անավարտ է մնացել 1989 թվականից: Ջրամբարի նախատեսված ծավալները հաշվի առնելով՝ դեռևս 1970-ականներին էր խնդիր դրված գյուղը տեղափոխել: Նույն թվերին սկսվել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները, որոնք հետագայում կասեցվել են, իսկ կառուցված մի […]
19:55 13.12.2018
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, ամփոփելով 2017-2018 թթ. ուսումնասիրությունների արդյունքները, այսօր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են ՀՀ տարբեր ՔԿՀ-ում: Լուսանկարները հաստատել են այն պնդումները, թե ամենից վատ վիճակում «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է գտնվում: Դատապարտյալներին պահելու պայմանների փոփոխության ուղղությամբ տարվող աշխատանքներին է անդրադարձել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Մանրամասները՝ տեսանյութում: […]
19:50 13.12.2018
Շատ ընդհանրություններ կան ՀՅԴ-ի ու «Սասնա ծռեր» կուսակցությունների միջև: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետի համոզմամբ՝ ՀՅԴ վերնախավը, սակայն, վերջին տարիներին հեռացել է իր սկզբունքներից: «ՀՅԴ-ն ինչ-որ բան էր ասում, անում էր հակառակը: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին էին խոսում, բայց մենք գիտեինք, որ […]
19:39 13.12.2018
Ի՞նչ է արվել ՔԿՀ Դատապարտյալների հիվանդանոցում հարցին այսօր հրավիրված քննարկմանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը պատասխանել է, որ այդ հիվանդանոցում վիրահատական միջամտություններ գրեթե չեն արվում, և ավելացել է դեպի քաղաքացիական բուժհիմնարկ ուղեգրումը վիրահատական միջամտություն պահանջելու դեպքում: «Գաղափարը հետևյալն է՝ երբ խոսում ենք 1100 հոգանոց քրեակատարողական հիմնարկի մասին, մենք նախատեսում ենք կառուցել շուրջ 150 […]
19:33 13.12.2018
Դեկտեմբերի 12-ին Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի պատվին: ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարության ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը (Andreas […]
19:12 13.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018թթ.» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն անդրադարձել է ՔԿՀ-ում խոցելի խմբերին առնչվող խնդիրներին և ասել, որ ամենից խոցելին շարունակում են մնալ ԼԳԲՏ համայնքի ազատազրկված անձինք: Ըստ Հովհաննիսյանի՝ նրանք կատարում են ամենաստորացուցիչ աշխատանքները՝ կոյուղու մաքրման աշխատանքներից մինչև հավաքարարություն: Դիտորդների […]
18:58 13.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ […]