TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 ընտրություններին. 7-րդ ընտրատարածք

13:00 13.12.2018

Արագածոտնի մարզն ընդգրկող 7-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկն այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին Հանրապետական և ծառուկյանական թեկնածուները, ապա այս տարվա ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի […]

̰
Վերաքննիչ դատարանը վճռել է վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքը

12:50 13.12.2018

Վերաքննիչ քրեական դատարանը վճռել է  բեկանել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ առաջին ատյանի որոշումը և վերացնել նրա նկատմամբ կիրառված կալանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: Պաշտպանը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն  դրական է գնահատել այն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին […]

̰
Լեհաստանի կառավարությունը ձգտելու է ակտիվացնել համագործակցությունը ՀՀ նոր կառավարության հետ․ դեսպանություն

12:22 13.12.2018

2018թ-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը գոհունակությամբ նշում է, որ այս ընտրություններն իրականացվել են ժողովրդավարական չափանիշներին համաձայն, ինչը նաև հաստատվել է ԵԱՀԿ դիտորդների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների իշխանությունների կողմից: Հայտարարության մեջ ասվում է․ «Ընտրություններին մասնակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց քվեարկությամբ հաստատել են, որ ընդունում են էական քաղաքական փոփոխությունները, […]

̰
Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 ընտրություններին․ 6-րդ ընտրատարածք

12:16 13.12.2018

Արմավիրի մարզն ընդգրկող 6-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին Հանրապետական և ծառուկյանական թեկնածուները, այստեղ էին շատ ձայներ հավաքում Սեյրան (Սեդրակ) Սարոյանն ու Առաքել […]

̰
Խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը Հայաստանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. Զախարովա

12:10 13.12.2018

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը Հայաստանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված: Այս մասին հաղորդում է «TASS»-ը: «Խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի նորընտիր խորհրդարանի և նոր ձևավորվելիք կառավարության հետ կառուցողական երկխոսության` մեր երկրների միջև հետագա համագործակցությունն, այդ թվում` ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ […]

̰
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց. մեքենաների առքուվաճառքով զբաղվողներն օրենսդրական փոփոխություններ են պահանջում

12:06 13.12.2018

Այսօր՝ վաղ առավոտից, կառավարության շենքի դիմաց մեքենաների առքուվաճառքով զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք առաջարկում են մեքենայի վաճառքի համար հաստատագրված գումարը վճարել պետբյուջե: «Սկզբից 42 տոկոս տալիս ենք մեքենայի մաքսազերծմանը, դրան գումարած, եթե 20 տոկոս տանք պետությանը եկամտահարկ, 60 տոկոս կդառնա, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թվի մասին է խոսքը»,- նշեց քաղաքացիներից մեկը: Մեկ այլ […]

̰
Կոչ ենք անում «իրազեկի» վարկանիշ հայթայթելու նպատակով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը. ոստիկանություն

11:40 13.12.2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ հերքելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել ու կալանավորվել է ոչ թե ՀՀ ոստիկանության և այլ երկրների իրավապահ կառույցների համագործակցության շնորհիվ, այլ Չեխիայի իրավապահներից Հայաստանում թաքնվող քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի մատնության արդյունքում: Ոստիկանությունից հայտնել են, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով […]

̰
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մատնանշեց առաջիկա անելիքները

11:34 13.12.2018

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո սա առաջին նիստն է, և իրենք պետք է հստակեցնեն, թե ինչ ուղենիշներ կան, որոնց ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ կատարվեն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախևառաջ պետք է խրախուսել ներդրումների աճը, որը կլինի տնտեսական հեղափոխության համատեքստում: «Կա մեծ հետաքրքրություն, որը կշարունակի […]

̰
«Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են, ասաց Թրամփը». Վիգեն արքեպիսկոպոս Այկազյան

11:17 13.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել, որով նախատեսվում է անմիջական օգնության տրամադրում Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», օրենքի ստորագրմանը ներկա է եղել Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը: «Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ», -պատմում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը։ «Այս օրենքը […]

̰
Մեղադրանքը չեմ ընդունում․ քննվում է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը

11:06 13.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում վերսկսվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննությունը։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ-ն։ «Ոչինչ չեմ ասելու մինչև դատական նիստը չավարտվի։ Մեղադրանքին ծանոթ եմ, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում, և մնացած բոլոր պարզաբանումներն իմ փաստաբանները կերկայացնեն»,- մինչ դատարանի դահլիճ մտնելը լրագրողներին ասաց Գևորգյանը։ […]

̰
Վլադիմիր Վարդանյանը հավակնում է արդարադատության նախարարի պաշտոնին․ «Հրապարակ»

10:59 13.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում այս օրերին քննարկվում են օրենսդիր, գործադիր պաշտոնների թեկնածությունները․ ում ինչ պաշտոն տալ, ում տանել կառավարություն, ում գործուղել ԱԺ։ Նախնական քննարկումների համաձայն՝ արդարադատության նախարարի պաշտոնին հավակնում է Վլադիմիր Վարդանյանը՝ «Իմ քայլը» դաշինքի 53-րդ համարը,  Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, միջազգային իրավունքի փորձագետ։ Նա, ըստ որոշ լուրերի, Արարատ Միրզոյանի ազգականն է»:

̰
Հայաստանը կմնա մոնիթորինգի տակ․ «168 ժամ»

10:55 13.12.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Փարիզում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ուշագրավ անդրադարձներ են եղել Հայաստանի ընտրություններին և հետընտրական հնարավոր զարգացումներին։ Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), ոգևորված լինելով «Իմ քայլը» դաշինքի հաղթանակով, փորձ է արել ԵԽ ԽՎ պատգամավորներին առաջարկել Հայաստանը՝ որպես երկիր, մոնիթորինգի տակ գտնվելուց հանելու և տեղափոխելու պոստմոնիթորինգային […]

̰
Մոդեստ Կոլերով․ ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին, դա ՌԴ նախագահի մակարդակը չէ. «168 ժամ»

10:37 13.12.2018

«ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում հաղթելու կապակցությամբ: Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ: Այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նրանք կարձագանքեն: Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, այնուամենայնիվ, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների […]

̰
Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 թթ․ ընտրություններին. 5-րդ ընտրատարածք

09:38 13.12.2018

Արարատի մարզն ընդգրկող 5-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով ամենաշատ քվեներ հավաքած 10 անձանցից ոչ ոք առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին հանրապետական և «ծառուկյանական» թեկնածուները՝ Արայիկ Գրիգորյանն ու Արգամ Աբրահամյանը, իսկ տասնյակում կային նաև այլ ուժերի […]

̰
Կործանված ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի Ռուսաստան. «Ժողովուրդ»

09:34 13.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ: Ինչպես հայտնի է, աղետի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ […]

̰
Ինչո՞վ է առանձնանում նախորդ ԱԺ-ն. «Ժողովուրդ»

09:15 13.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ պատմության մեջ կմնա ԱԺ միակ խոսնակը, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորությունները կարճ տևեցին` 1.5 տարի: ԱԺ նախկին նախագահները ինչ-որ պահից դադարեցրել են իրենց պաշտոնավարումը: Իր լիազորություններն ավարտող խորհրդարանը ՀՀ պատմության մեջ կմնա ոչ միայն որպես ամենակարճ կյանք ունեցած, այլև այն […]

̰
Ով կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար․ «Հրապարակ»

08:49 13.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել էր ԱԺ նախագահ առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին։ Սակայն առավել բարդ է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների հարցը։ Ասվում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հովհաննես Իգիթյանը, պաշտպանության և անվտանգության հարցերինը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։ Խմբակցության ղեկավարի հարցը դեռևս […]

̰
Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Փաշինյանի ճաշակով չէ. ով կարող է լինել ԱԺ փոխնախագահ․ «Հրապարակ»

08:25 13.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում բոլոր ժամանակներում կայուն երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ՝ ում առաջարկել ԱԺ փոխխոսնակ, որը նոր Սահմանադրությամբ ընդդիմությանն է տրվում։ Բանն այն է, որ ԲՀԿ-ում ռեյտինգայինով առաջին տեղը զբաղեցրած Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ, Միքայել Մելքումյանն էլ ջահել նախագահության շարքում չի նայվի։ Այս պահին ամենահարմար […]

̰
Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 ընտրություններին. 4-րդ ընտրատարածք

01:00 13.12.2018

Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախորդ տարի այստեղ առաջին երկու տեղերում հայտնվել էին ՀՀԿ-ական թեկնածուներ։ Երրորդ տեղում վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ […]

̰
Գերմանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգելու օգտին է խոսել

00:15 13.12.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  հայտարարել է, որ Բեռլինը ԵՄ-ի գագաթնաժողովում շարունակելու է խոսել հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու օգտին, գրում է ТАСС-ը: Նրա խոսքերով՝ Գերմանիան անհանգստացած է Ռուսաստանի Դաշնության գործողություններով: Անգելա Մերկելը նաև նշել է, որ Ռուսաստանը Ազովի ծովի հետ կապված պահանջներ է ներկայացնում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հայտնել էր, որ Եվրոպայում այժմ չկա […]

̰
Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 ընտրություններին. 3-րդ ընտրատարածք

00:12 13.12.2018

Երևանի Մալաքիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներն ընդգրկող 3-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկն այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախկինում այստեղ ձայների հսկայական մասը ստացել էր գործարար Սամվել Ալեքսանյանը, իսկ այս ընտրություններին նա […]

̰
Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 ընտրություններին. 2-րդ ընտրատարածք

23:13 12.12.2018

Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող 2-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին ՀՀԿ-ական թեկնածուները՝ Արման Սահակյանը և Արտակ Սարգսյանը, իսկ տասնյակում կային նաև […]

̰
Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 ընտրություններին. 1-ին ընտրատարածք

22:25 12.12.2018

Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող 1-ին ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին ՀՀԿ-ական թեկնածուները՝ Ռոբերտ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը, իսկ տասնյակում կային […]

̰
Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրական պրոցեսներում «հեղինակությունների» ներգրավման դեպքեր․ ՔՈ ՍԴԿ

22:11 12.12.2018

«Տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ վայելում են քաղաքացիների վստահությունը։ Հարկ է արձանագրել, որ հեղափոխությունը չի հանգեցրել ընտրական պրոցեսներում հեղափոխական մշակութային փոփոխությունների։ Ռեյտինգային ընտրակարգի կիրառման պայմաններում ընտրության չափորոշիչ է եղել առավելապես թեկնածուների անձը, այլ ոչ նրանց ու իրենց կուսակցությունների կրած արժեքները, ինչն անմիջականորեն արտացոլվել է ընտրությունների արդյունքների մեջ։ Առանձին դեպքերում […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

21:53 12.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։  2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։49-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում գտնվող 17/67 ընտրական տեղամասում, նույն գյուղի բնակիչը մասնակցել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել իր  […]

̰
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

21:40 12.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա –Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է

21:13 12.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն և բուք է: Ապարանի ճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]

̰
Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ

20:58 12.12.2018

Դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթնաժողովի շրջանակում 2019-ի մարտին ԱՄՆ-ում` Նյու Յորքում կայանալիք պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպման նախապատրաստական քննարկումներին: ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթնաժողովը նախաձեռնվել է 2015 թվականին և ներառում է ՄԱԿ-ի խաղաղապահության առաքելություններին զգալի աջակցություն ցուցաբերող երկրները: Հայաստանն ընդգրկվել է գագաթնաժողովի կազմում` հաշվի առնելով […]

̰
Հայկ Սարգսյանի փաստաբանը իր պաշտպանյալին ներկայացրած մեղադրանքն ակնհայտ անօրինական է համարում

20:42 12.12.2018

«Ատրճանակ ձեռք բերելու, պահելու մասին մեղադրանքը, ակնհայտ անօրինական է ի սկզբանե: Էս մեղադրանքn ի սկզբանե իրավունք էլ չունեին առաջադրելու, որովհետև օրենքը հստակ սահմանում է, որ եթե վաղեմության ժամկետը անցել է, ապա քրեական գործ չի կարող հարուցվել քրեական հետապնդում չի կարող իրականացվել»,- Հայկ Սարգսյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է Սարգսյանի […]

̰
Ի՞նչ նորություններ է հայտնելու ԿԸՀ-ն առաջիկա օրերին

20:15 12.12.2018

Դեկտեմբերի 14-ին ավարտվում է քվեների վերահաշվարկի ժամկետը: SHANTNEWS.am-ն այսօր փորձել է պարզել, թե որոնք են լինելու ԿԸՀ-ի հաջորդ գործողությունները. «Տարածքային ընտրական հանձնաժողովներն ուրբաթ օրը կվերջացնեն վերահաշվարկի դիմումների հետ կապված աշխատանքը: Կընդունվեն որոշումներ գրանցամատյանների վերաբերյալ, ապա ԿԸՀ-ն, սահմանված կարգով, դեկտեմբերի 16-ին, այսինքն՝ քվեարկությունից հետո 7-րդ օրը, նիստ կգումարի, վերջնական արդյունքները կներկայացնի և կընդունի որոշում ընտրությունների վերաբերյալ»,- […]

̰
BACK_TO_TOP