TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեմ ճանաչում այլ մեկի, որ վնասը հատուցելուց հետո առողջական նման վիճակում կալանքի տակ պահվի․ Մանվել Գրիգորյանի պաշտպան

15:04 12.12.2018

«Ես չեմ ճանաչում, չգիտեմ նման մեղադրանքներով մեղադրյալ, որին, վնասը հատուցելու դեպքում, ծանր հիվանդություն ունենալու առկայությամբ այսքան երկար ժամանակ պահում են կալանքի տակ։ Ես կարծում եմ՝ անարդար է դա»,- այսօրվա դատական նիստից հետո իրենց միջնորդության բովանդակությունը լրագրողներին ներկայացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Դատարանն այսօր որոշել է ևս երկու ամսով երկարաձգել Գրիգորյանի կալանքը։ Այդ որոշման հրապարակումից […]

̰
Պետք է համոզենք Մանվել Գրիգորյանին Եվրոպական դատարան դիմելու համար, նա չի ուզում․ պաշտպան

15:00 12.12.2018

Դատարանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը և բավարարել է քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելով ևս երկու ամսով։ Այս մասին դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողներին տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Լրագրողների հարցին՝ բողոքարկելո՞ւ են դիմումը, պաշտպանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո։ Իհարկե, ներպետական ատյաններում հասկանալի է՝ […]

̰
Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 մլն դոլար փոխանցել պետությանը. հայտարարություն

14:50 12.12.2018

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։ Մասնավորապես, հայտնել եմ, որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից […]

̰
Մեր լեգիտիմությունը պետք է վերածենք հզոր Հայաստանի, դառնանք հետաքրքիր, որ ուրիշների շահերը համընկնի մեր շահերի հետ. Պողոսյան

14:46 12.12.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը հյուրընկալել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանին: Հարցին, թե ինչ է մեզ տալիս ներքին լեգիտիմությունը, Պողոսյանը պատասխանեց՝ խոսքը տեղ հասցնելու պոտենցիալ և հզորություն: «Մեր լեգիտիմությունը պետք է վերածենք հզոր Հայաստանի, դառնանք հետաքրքիր, որ ուրիշների շահերը համընկնի մեր շահերի հետ: Չմոռանանք, որ կան երկրներ, որտեղ երբևէ ընտրություն […]

̰
Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել. այն կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ. Armtimes.com

13:47 12.12.2018

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Armtimes.com-ը: Այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա նշել է, որ Գևորգյանի մեղադրանքը լրացվել է, սակայն թե ինչ մեղադրանքների մասին է խոսքը՝ պաշտպանն ասել է, որ կտեղեկացնի ավելի ուշ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր […]

̰
Երուսաղեմի պատրիարքը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

13:32 12.12.2018

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: «Հայ ժողովուրդն ազատ և ժողովրդավար կերպով կազմակերպված այս ընտրությանն իր վստահության քվեն տվեց Ձեզ և Հայաստանի Հանրապետությունն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը դրեց Ձեր ուսերին: Աղոթում ենք, որ Աստված Ձեզ շնորհի […]

̰
Արտակ Զեյնալյանը մասնակցել է քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովին

13:21 12.12.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին: Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումներին և ընդգծել, որ իրավական համակարգի կատա­րելա­գործումն ընթանում է նոր հայեցակարգերի, ինստիտուտների ու կարգավորումների մշակման, սկզբունքորեն նոր մոտեցումների ներդրման միջոցով: «Այս գործընթացի առաջնային […]

̰
Facebook-ի գրասենյակները տարհանվել են ռումբի մասին ահազանգի պատճառով

13:00 12.12.2018

Կալիֆոռնիայում Facebook-ի մի քանի գրասենյակներ տարհանել են պայթուցիկի տեղադրման մասին անանուն զանգի պատճառով: Այս մասին հաղորդում է Մենլո Պարկ քաղաքի ոստիկանությունը: Ոստիկանության աշխատակիցներն իրենց նյույորքցի գործընկերներից ստացել են տեղեկություն այն մասին, թե անանուն մի զանգահարող ասել է, որ ռումբ է տեղադրված Սան Մատեո շրջանում՝ Ջեֆֆերսոն Դրայվ 200 հասցեի գրասենյակում: Այդ և տարածքի մի քանի այլ գրասենյակներ […]

̰
Բրիտանիայի վարչապետին կարող են այսօր անվստահություն հայտնել

13:00 12.12.2018

Բրիտանիայի խորհրդարանում հավաքվել են բավարար ձայներ երկրի վարչապետ Թերեզա Մեյին վստահության քվե տալու-չտալու հարցը բարձրացնելու համար։ Արդեն այսօր երեկոյան բրիտանական խորհրդարանում կքննարկեն նրա հարցը, և անվստահության դեպքում Մեյը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։ Հակառակորդ կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավարն արդեն հայտնել է, որ իրենք ունեն բավարար ձայներ Մեյին անվստահություն հայտնելու համար։ […]

̰
Թիվ 9 ընտրատարածքում քվեաթերթիկների վերահաշվարկ է

12:56 12.12.2018

Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում այսօր 9-րդ ընտրատարածքային հանձնաժողովը կատարել է քվեաթերթիկների վերահաշվարկ: Հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ 62 տեղամասից 15-ի համար վերահաշվարկ է կատարվում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ որոշումը կայացվել է սեփական նախաձեռնությամբ, իսկ մինչ այդ, 3 ռեյտինգային թեկնածուներ դիմում-բողոքներ էին ներկայացրել՝ 2-ը՝ ԲՀԿ-ից, 1-ը՝ ԼՀԿ-ից: Դիմում ներկայացրած թեկնածուները տվել են […]

̰
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը կքննի վաղը

12:48 12.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ քննվում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը։ Ենթադրաբար, մեղադրանքն առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Քիչ առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնեցին, որ նիստը հետաձգվել է և տեղի կունենա վաղը՝ ժամը 10:30-ին: Դռնփակ նիստը նախագահել է դատավոր […]

̰
Բուլղարիայի փոխվարչապետին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վիեննայում

12:39 12.12.2018

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել բուլղարական Bulgaria Air ավիաընկերության ինքնաթիռը: Պատճառը օդաչուական խցիկի վնասված ապակին է եղել: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Ուղևորները և անձնակազմը չպլանավորված վայրէջքից չեն տուժել, չի եղել ո՛չ  խուճապ, ո՛չ անհարմարություն: Օդանավի անձնակազմը մեծ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինքնաթիռն իջեցրել է: Նշվում է նաև, որ օդանավում, ի թիվս այլ ուղևորների, եղել […]

̰
Ազնիվ լինենք՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական ապրանքները մրցունակ չեն լինի այնտեղ․ Ռուբեն Վարդանյան

12:35 12.12.2018

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ շուկան։ Եվ պետք է ազնիվ լինել՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական շատ ապրանքներ մրցունակ չեն լինի եվրոպական շուկայի համար, իսկ Ռուսաստանում շուկան ավելի ցածր ստանդարտներ ունի, ու այնտեղ հայկական ապրանքները մրցունակ են։ Այս մասին գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում բնակվող հայ գործարար Ռուբեն […]

̰
Բոլորս պետք է օգնենք․ եթե նա ձախողի, դա աղետ կլինի հայ ժողովրդի համար․ Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանի տնտեսական բարեփոխումների մասին

12:18 12.12.2018

«Ոչ ոք չգիտի՝ ով է այն «ամենաճիշտ» մարդը, որը պետք է իրականացնի Հայաստանի պես երկրի տնտեսության վերափոխումը, որովհետև այնտեղ այնքա՜ն մարտահրավերներ կան։ Ու երկիրը պետք է վերափոխվի, արդիականացվի շատ ոլորտներում, բոլոր ոլորտներում»,- ընտրություններից հետո «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի թիմի տարած հաղթանակին ու նրա կողմից տնտեսական փոփոխություններ նախաձեռնելուն վերաբերող հարցազրույցում ասել է […]

̰
Մարտին Էռնեկյանը ղեկավար պաշտոն է ստացել Օդանավակայանների միջազգային խորհրդում

12:00 12.12.2018

Օդանավակայանների միջազգային խորհրդի համաշխարհային ղեկավար խորհրդի նախագահի պաշտոնը ստացել է արգենտինահայ գործարար, հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի զարմիկ Մարտին Էռնեկյանը։ Այս մասին հայտնել է կառույցի կայքը դեկտեմբերի սկզբին։ Այս կազմակերպությունը միավորում է աշխարհի բազմաթիվ օդանավակայններ՝ միասին լուծելու համանման խնդիրները։ Համաշխարհային ղեկավար խորհուրդը ձևավորվում է տարածաշրջաններից ներկայացված կառավարիչներից, որոնք էլ ընտրում են իրենց խմբի նախագահին։ Փաստացի, այս […]

̰
Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

11:40 12.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: «Որոշումը կայացվել է երեկ գիշերը: Այսօր՝ ժ. 16:00-ին, քննվելու է կալանքի երկարացումը: Մինչև այդ հայտարարությամբ հանդես կգա Վաչագան Ղազարյանը, դրանից հետո մեկնաբանությունները կներկայացնենք»,-ասաց Հարությունյանը: […]

̰
Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել

11:36 12.12.2018

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նկարագրելով դրանք որպես հարևան երկրում տեղի ունեցած ժողովրդավարական […]

̰
Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը

11:21 12.12.2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի: Այս մասին գրել է ռեժիսորը ֆեյսբուքյան իր էջում: «Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան՝ փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։ Երախտապարտ եմ»,- գրել է Հովհաննես Գալստյանը։ Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը […]

̰
Արոնյանն առաջին տուրում սևերով ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ. London Chess Classic 2018

10:47 12.12.2018

Լոնդոնում շարունակվում է London Chess Classic 2018 շախմատային մրցաշարը, որին մասնակցելու իրավունք են նվաճել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 4-ը: Լևոն Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան: Մասնակիցներն իրար հետ մրցում են նոկաուտ համակարգով: Երկուական զույգերի հաղթողները կորոշվեն երկու դասական պարտիաների արդյունքում, եթե հավասար արդյունք ապահովվի, ապա կանցկացվեն արագ շախմատի, ապա անհրաժեշտության դեպքում նաև […]

̰
Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջը կդատի ՊՊԾ նախկին պետի որդին. «Ժողովուրդ»

10:02 12.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Ֆլեշ Բարսեղ մականունով հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բարսեղ Բեգլարյանի գործով դատավորը լինելու է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարի՝ ՀՀ պետական պահպանության ծառայության […]

̰
Արամ Հարությունյանը փախե՞լ է․ «Հրապարակ»

09:46 12.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռևս ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում չէ։ Պարզել անձամբ նրանից չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անջատված էր՝ բաժանորդն էլ՝ անհասանելի։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը նրա մասով ևս պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի […]

̰
Նախկին իշխանություններից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ․ «Ժողովուրդ»

09:33 12.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատ քննարկվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը. շատերի կարծիքով` մասնակցության 48.63 տոկոսը բավական ցածր ցուցանիշ է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ: Պատկերը հետաքրքիր էր. օրինակ, քվեարկությանը մասնակցել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանն իր կնոջ հետ: Ընտրութուններին մասնակցել է Մարտի 1-ի գործով […]

̰
ԱԺ-ում մեծ «ուբոռկա» է սկսվել. VIP համարները մասնատվում են․ «Հրապարակ»

09:18 12.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը։ ԱԺ աշխատակազմը պետք է սենյակների հարցը լուծի, 101 պատգամավորի փոխարեն հաջորդ խորհրդարանում 132-ն են լինելու, որոնց տեղավորելու խնդիր կա։ 2-3 սենյականոց «վիպ» համարներն են մասնատվելու, դառնալու են մի քանի սենյակ։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ […]

̰
Որ նախարարությունները կմիանան և ինչպիսին կլինի ԱԺ ղեկավար կազմը․ «Ժողովուրդ»

08:53 12.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Հիմա շատ ավելի կարևոր է ապագան. ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս է աշխատելու նոր իշխանությունը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ առաջ ծառացած և՛ ներքին, և՛ արտաքին […]

̰
Զոհրաբ Մնացականյանի տապալված հանդիպումները, որոնց մասին ԱԳՆ-ն լռում է․ «Հրապարակ»

08:46 12.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է։ Արտգործնախարարության կայքը հաղորդում է նախարար Զոհրաբ Մնացականյանի բարձր մակարդակի հանդիպումների մասին, սակայն լռում է չստացված հանդիպումների մասին։ Օրինակ, տեղեկատվություն կա, որ «դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ», սակայն չի ասվում, որ […]

̰
ՀՀԿ-ականներն առաջարկներ են ստացել դրսերից․ «Հրապարակ»

08:38 12.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն այս օրերին գտնվում է վերաարժևորման փուլում։ «Ի՞նչ կարիք կա թաքցնելու՝ փորձում ենք հոգեբանորեն հաղթահարել ստեղծված վիճակը, պայքարը չի դադարեցվելու, սակայն մեկ-երկու ամիս պետք է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու։ Համենայնդեպս, գարնանը զարգացումներ ենք սպասում՝ հատկապես ղարաբաղյան գործընթացում, ըստ այդմ էլ պետք է վերադասավորվենք։ Բոլոր դեպքերում 60 […]

̰
Ինչո՞ւ է ձգձգվում Վրաստանում ԱՄՆ դեսպանի նշանակումը

00:42 12.12.2018

Վերջին 8 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը Վրաստանում դիվանագիտական ներկայացուցիչ չունի: ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում թափուր էր մնացել  2018-ի մարտից՝ ԱՄՆ վերջին դեսպան Յան Քելիի հրաժարականից հետո, երբ վրացական մամուլը նրան մեղադրել էր լրտեսության մեջ: Վրաստանում վերջերս կայացած նախագահական ընտրոթյունների ժամանակ ԱՄՆ-ը Վրաստանում չի ունեցել իր «բարձրաստիճան դիվանագիտական ​​ներկայությունը»: Այն մասին , թե ինչու է այսքան երկար […]

̰
Խորհրդարանը միակուսակցականանում է. Ավետիք Իշխանյան

00:40 12.12.2018

Հայաստանի Հելսինկյան առաքելության նախագահ Ավետիք Իշխանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում խոսել է նորընտիր խորհրդարանում քաղաքական ուժերին տրվող մանդատների ու դրանց բաշխման վերաբերյալ Սահմանադրական նորմի մասին: Խոսելով այն մասին, որ նոր ձևավորվող խորհրդարանում իշխանությունն 88 պատգամավոր է ունենալու ՝ Իշխանյանն ասել է, որ խորհրդարանը միակուսակցականացվում է: «Դա հուշում է, որ մենք ունենում ենք միակուսակցական […]

̰
Մեծ Բրիտանիայում տղամարդը փորձել է ներխուժել խորհրդարան

00:34 12.12.2018

Անծանոթ տղամարդը փորձել է ներխուժել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք, տեղեկացնում է Reuters-ը: Նշվում է, որ տղամարդուն բերման են ենթարկել զինված ոստիկանները: Նրան պառկեցրել են գետնին, իսկ ոստիկաններից մեկը նրա վրա ատրճանակ է պարզել: Ինչպես գրում է  The Sun-ը՝ հղում անելով ականատեսներին, խորհրդարանի շենքի մոտ տղամարդուն  բերման ենթարկելուց առաջ լսվել են գոռոցներ, իսկ տվյալ վայրում եղել են […]

̰
Brexit-ի քվեարկությունը տեղի կունենա մինչև հունվարի 21-ը. Reuters

00:10 12.12.2018

Brexit-ի պայմանների շուրջ ԵՄ-ի հետ համաձայնագրի քվեարկությունը բրիտանական խորհրդարանում տեղի կունենա մինչև 2019 թ․-ի հունվարի 21-ը, հայտնում է  Reuters-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցչին: Բրյուսելի հետ խորհրդարանական բանավեճը, որ պաշտոնապես սկսվել էր դեկտեմբերի 4-ին, կվերսկսվի այն պահից, երբ  այն ընդհատվել էր կառավարության որոշմամբ: Այսպիսով՝ խորհրդարանականները կունենան 2 օր՝ ներառյալ քվեարկության օրը, որպեսզի եզրափակեն […]

̰
BACK_TO_TOP