Ինչո՞ւ է ձգձգվում Վրաստանում ԱՄՆ դեսպանի նշանակումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+27.09 oC

Ինչո՞ւ է ձգձգվում Վրաստանում ԱՄՆ դեսպանի նշանակումը

00:42 12.12.2018

Վերջին 8 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը Վրաստանում դիվանագիտական ներկայացուցիչ չունի: ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում թափուր էր մնացել  2018-ի մարտից՝ ԱՄՆ վերջին դեսպան Յան Քելիի հրաժարականից հետո, երբ վրացական մամուլը նրան մեղադրել էր լրտեսության մեջ:

Վրաստանում վերջերս կայացած նախագահական ընտրոթյունների ժամանակ ԱՄՆ-ը Վրաստանում չի ունեցել իր «բարձրաստիճան դիվանագիտական ​​ներկայությունը»: Այն մասին , թե ինչու է այսքան երկար ձգձգվում Վրաստանում  ԱՄՆ դեսպան նշանակելը, անդրադարձել է  Foreign Policy-ի հոդվածագիր Ռոբի Գրեմերը: Նա միանշանակ ընդգծել է, որ  ԱՄՆ դեսպանն «առավել նշանակալից դերակատարություն ունի» Վրաստանում, քան այլ երկրներում, քանի որ Վրաստանը միակ երկիրն է, որտեղ ԱՄՆ դեսպանի տեղը երկար ժամանակ մնացել է թափուր:

Ռոբի Գրեմերը Վրաստանում դեսպան նշանակելու ձգձգվող գործընթացի մեջ մեղադրել է Վրաստանի իշխանություններին, որոնք արգելակում են երկրում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կադրային դիվանագետ Բրիջիթ Բրինքի նշանակումը: Հղում անելով դիվանագիտական շրջանակներում սեփական աղբյուրին՝ Գրեմերը հիմնական պատճառը համարել է այն, որ Վրաստանի կառավարության որոշ անդամներ գտնում են, թե Բրինքը չափազանց բարեհաճ վերաբերմունք ունի արևմտամետ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ:

Բրինքի հենց այդ ենթադրյալ քաղաքական համակրանքի պատճառով վրացական իշխանություններն իբր հրաժարվում են ստորագրել նրա՝ Վրաստանում դեսպան նշանակվելու ագրեմանը: Մինչդեռ Բրիջիդ Բրինքն ունի դիվանագետի անբիծ  կենսագրություն: 20 տարվա աշխատանքային ստաժով, բարձր որակավորում ունեցող դիվանագետ է, որը երկար տարիներ աշխատել է Վրաստանում  ԱՄՆ-ի դեսպանատանը: 2015թ․-ից առ այսօր նա ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալն է:

Հոդվածագրի հավաստմամբ՝ ԱՄՆ պետդեպը հրաժարվել է մեկնաբանել հիմնախնդիրը: Մինչդեռ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է.

«Թրամփի վարչակազմը դեսպանների պաշտոնում առաջադրում է ուժեղ, բարձր որակավորում ունեցող թեկնածուների, և բոլոր ուժերը ներդնում է, որ նշանակումները հնարավորինս արագ կյանքի կոչվեն, այդ թվում՝ Վրաստանում»:

Այդուամենայնիվ, ինչու է ձգձգվում Վրաստանում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչի նշանակումը, անհայտ է:

Ռոբի Գրեմերը ուշադրություն է սևեռում բացարձակ արևմտամետ Սաակաշվիլիի հեռանալուց հետո երկրում ստեղծված քաղաքական իրադրությանը, երբ 2012 թ․-ից ի վեր իշխող«Վրացական երազանք» կուսակցությունը շարունակում  է երկրի արևմտյան ուղղվածությունը՝ լրացնելով այն Մոսկվայի հետ բարելավված կապերով: Ապա, հղում անելով  ամերիկյան ու վրացական բազմաթիվ աղբյուրների, Գրեմերը գալիս է այն եզրահանգման, թե իբր Բրինքի նշանակումը Վրաստանում կասեցվել է երկրում ամենահարուստ ու ամենաազդեցիկ  մարդու, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կողմից:

Վրաստանում իշխող կուսակցությունն «անլուրջ ու անհիմն» է համարել հոդվածագրի հիմնավորումները՝ զգուշորեն ակնարկելով, թե՝ ո՞վ կարող է վիճարկել ԱՄՆ բարձրագույն իշխանության, տվյալ դեպքում՝ նախագահ Թրամփի կարգադրությունը, եթե նա որոշի Վրաստանում դեսպան նշանակել Բրիջիթ Բրինքին :

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն Մելիքբեկյան

08:30 07.08.2025

Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Եղիշե Մելիքյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու որոշումը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, որը շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել […] ...

Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքում

08:25 07.08.2025

Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքում

Իրանի իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները մտադիր են քննարկել հնարավոր համագործակցության շրջանակը կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի առաջիկա այցի ընթացքում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Այցի հիմնական նպատակը կլինի քննարկել, թե ինչպես կարող է Իրանը շարունակել համագործակցությունը գործակալության հետ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում՝ հաշվի առնելով խորհրդարանի նոր օրենքը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 07.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ․ Եղիշե Մելիքյան

08:08 07.08.2025

Կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ․ Եղիշե Մելիքյան

Եղիշե Մելիքյանն առաջին խոսքերն է ասել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու կապակցությամբ․ «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ամբողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

08:00 07.08.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 7-ին, ժամը 03։11։-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Dodge» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները փակել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի […] ...

NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ

00:30 07.08.2025

NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...

BACK_TO_TOP