22:45 11.12.2018
Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված խնդիրների լուծման, միասնական աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի», պետական տարբեր շահագրգիռ կառույցների, այդ թվում, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության […]
22:31 11.12.2018
Գյումրիի ավագանին հերթական նիստն է անցկացրել՝ օրակարգում ունենալով 27 հարց: Հիմնական քննարկումները վերաբերել են տարեվերջին այս տարվա բյուջեի ավելացմանը, ինչպես նաև աղբահանության խնդիրներին: Ամանորի նախաշեմին էլ դրամական օգնությունների տրամադրման կոնտինգենտն է փոխվել, նրանք լինելու են զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներն ու Հայրենական մեծ պատերազմի վետերանները: Դրամական պարգևներ կհատկացվեն նաև այս տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային […]
21:54 11.12.2018
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքի մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2018 դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Թավշյա հեղափոխության» շարունակության տրամաբանությամբ ժողովուրդը քվեարկեց «Իմ քայլը» դաշինքի կամ որ նույնն է` գործող իշխանությունների օգտին: Մի քանի օբյեկտիվ պատճառներով ընտրություններին չմասնակցած Ռամկավար Ազատական կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած […]
20:16 11.12.2018
Կարող եմ վստահաբար ասել, որ այս ընտրություններն անձի ընտրություն էին, Նիկոլ Փաշինյանին էին ընտրում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մինչ ընտրությունների անցկացումը վարչապետը նույնպես չի հերքել այս տեսակետը: «Պատահական չէր նաև Նիկոլ Փաշինյանի՝ անձամբ անցկացնելն ամբողջ ընտրարշավը, այդ […]
20:09 11.12.2018
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով` Վիգեն Ալեքսանդրի Արզումանյանը ՀՀ քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար պարգևատրվել է ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Խորը հարգանքով ու մեծ սիրով են ձեզ հիշում այն սերունդները, որոնց կրթել եք տասնյակ տարիների ընթացքում»,- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը տեխնիկական գիտությունների […]
20:01 11.12.2018
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի խումբ աջակիցներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել և պահանջել նրա ազատ արձակումը: Նրանք նախ՝ Հանրապետության հրապարակում են հավաքվել, ապա այնտեղից շարժվել Գլխավոր դատախազություն: Դատախազության շենքի առջև ելույթներ ունենալուց հետո նորից վերադարձել են Հանրապետության հրապարակ և այդքանով ակցիան ավարտել: Բողոքի ակցիայի համակարգող, «Հայոց ազգային դաշինք» նախաձեռնության նախագահ Արմեն Մինասյանը […]
19:47 11.12.2018
SHANTNEWS.am-ը շարունակում է ներկայացնել դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ռեյտինգային թեկնածուների` վերջին երկու ընտրություններին գրանցած արդյունքների համեմատությունը: ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների արդյունքների համեմատությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Այժմ ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների արդյունքների համեմատությունը: Նշենք, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքը ստացել էր 122․065 քվե: Այս ընտրություններին դաշինքի անդամ ուժերը մասնակցում […]
19:25 11.12.2018
«Ականատես» դիտորդական առաքելությունը լուսանկար է հրապարակել, որով ներկայացրել է ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները: Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես էր գալիս 11 քաղաքական ուժ էր հանդես գալիս: Ընտրությունների հրապարակված նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են քաղաքական 3 ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը (70.44 %), «Բարգավաճ Հայաստան»` (8.27%) և «Լուսավոր Հայաստան»՝ (6.37 %) կուսակցությունները:
19:17 11.12.2018
Դեկտեմբերի 8-11-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման (DEE)» ծրագրի համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը: Այցի շրջանակներում լեհական կողմը ներկայացրել է հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում Լեհաստանի կարողությունները, կուտակած փորձը, մշակվող ծրագրերը: Գործնական ցուցադրական պարապմունքներ են ներկայացվել հեռավար ուսուցման կուրսերի ստեղծման արդի գործիքակազմի վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ղազարյանը […]
19:09 11.12.2018
Ավստրալիայի կառավարությունը մտադրություն ունի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Այս մասին հայտնում է The Australian-ը: Հաղորդվում է, որ չնայած այս որոշմանը՝ այս երկրի իշխանությունները մոտ ժամանակներս չեն պատրաստվում դեսպանատունը տեղափոխել Թել Ավիվից: Որոշման հաստատումից հետո Իսրայելում հյուպատոսություն կբացվի: Որպես նման որոշման պատճառ է նշվել այդ որոշումն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի ծախսման ցանկության բացակայությունը, քանի որ դա […]
18:59 11.12.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Բեռլին՝ քննարկելու Brexit-ի մասին համաձայնագիրը, սակայն իր այցելությունը սկսվել է զավեշտալի դեպքով, գրում է Sky News-ը: Թերեզա Մեյի ավտոմեքենան մոտեցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակին, սակայն Մեյը միանգամից չի կարողացել դուրս գալ, քանի որ մեքենայի դռներն արգելափակված են եղել: Անվտանգության աշխատակիցները մոտ 15 վայրկյան չեն հասկացել, թե ինչ է […]
18:40 11.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ինքն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանն ասաց. «Չկա նման բան: Ես հենց նոր եմ եկել Գյումրիից: Թերթերն ինչ ուզել, գրել են: Լուրերը լիովին անհիմն են»: Հարցին՝ նա բացառո՞ւմ է, որ առաջիկայում կարող է նման առաջարկ […]
18:39 11.12.2018
SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։ Քիչ առաջ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստն ընդմիջվել է 2 ժամով և հավանական է, որ նույնիսկ նիստը տեղափոխվի վաղը: «Այս պահին քննարկվում է գրավի միջնորդությունը, որ ներկայացրել է պատասխանող կողմը: Նիստը հետաձգված է: […]
18:32 11.12.2018
Կանադայի ադրբեջանական համայնքը բողոքով դիմել է Տորոնտոյի քաղաքային իշխանություններին: Ադրբեջանցիներին դուր չի եկել Արցախի դրոշը, որը տեղադրվել է տեղի հայկական եկեղեցու և երիտասարդական կենտրոնի շենքի առջև: «Մեզանից շատերը Կանադայում են հայտնվել հայկական ուժերի կողմից ղարաբաղյան հողերի «օկուպացիայի» հետևանքով: Համայնքի ներկայացուցիչների մի մասն ապրում է հենց հայկական եկեղեցու և երիտասարդական կենտրոնի հարևանությամբ, և մենք ամեն օր […]
18:18 11.12.2018
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, ու թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնականապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները, այդուհանդերձ, մեծ է գայթակղությունը հաշվարկելու, թե մոտավորապես ինչ կազմ կունենա նոր խորհրդարանն ու Ազգային ժողով անցած ուժերից որին քանի մանդատ բաժին կհասնի: SHANTNEWS.am-ը ներկայացնում է իր նախնական հաշվարկները: Ընտրական օրենսգրքով մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ՝ […]
17:53 11.12.2018
2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2․598․469 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1․575․786-ը: Ընտրությանը մասնակցող 9 ուժերից առավելագույն քվեները ստացան 4-ը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները: 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2․593․120 քաղաքացիներից մասնակցել է 1․262․164-ը: SHANTNEWS.am-ը համեմատել է ԱԺ վերջին երկու ընտրություններին ռեյտինգային […]
17:45 11.12.2018
Իրավապահ մարմինները շարունակում են տարբեր քաղաքացիներից բողոքներ ստանալ դեռևս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ. այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հավելելով, որ ունեցած հավաստի տեղեկություններով՝ հաղորդումները վերաբերում են ոչ միայն Արամավիրի տարածքին, այլև Երևանին։ Մասնավորապես, Երևանի բնակիչներից մեկը հայտնել է, որ տարիներ առաջ՝ 1990-ականների սկզբներին, ԴՕՍԱԱՖ-ից գնել է Ալավերդյան 16 հասցեին հարակից 40 […]
17:36 11.12.2018
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններին: «Հայերը օրինակ ցույց տվեցին ամբողջ աշխարհին: Տղան ուսապարկով քայլեց Երևանի կենտրոնական փողոցներով և վերջ. խորհրդարանում նոր ուժեր հայտնվեցին: Հին ռեժիմից ոչինչ չմնաց, քանի որ նոր մարդիկ ու նոր մոտեցումներ ի հայտ եկան»,- նշել է իր ելույթում Լիբերալ-դեմոկրատների […]
17:20 11.12.2018
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ հանգիստ մթնոլորտում են անցել: Այս մասին հայտարարել է Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների մասշտաբների մասին: «Մենք բավական մեծ քանակությամբ դիտորդներով ընտրությունների դիտորդություն էինք իրականացնում՝ սկսած 2007 թվականից, և պետք է ասեմ, որ այս ընտրություններն աննախադեպ էին, որովհետև բավականին հանգիստ […]
17:15 11.12.2018
Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել հանգիստ մթնոլորտում՝ առանց լարվածության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ փոխանցելով Պաշտպանի դիրքորոշումը։ «Ընտրական ողջ գործընթացում Պաշտպանի աշխատակազմը քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով արդյունավետ համագործակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև […]
17:10 11.12.2018
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը. «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:07 11.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար և բարերար «Anna Kara loans» ընկերության և համանուն բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Կարային (Կարապետյան): Հանդիպման ընթացքում Աննա Կարան ներկայացրել է «Anna Kara loans» բարեգործական հիմնադրամի գործունեությունը: Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդեն 9 տարի է՝ հիմնադրամն օգնում է Վանաձորի մանկատան շրջանավարտներին, հոգում […]
16:53 11.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այս պահին քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Քիչ առաջ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ դատարանը հեռացել է որոշում կայացնելու, որը դեռևս տեղյակ չեն, թե երբ կհրապարակեն: Փաստաբանը նաև պատմել է, […]
16:47 11.12.2018
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի թվիթերյան միկրոբլոգից: «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցությունը՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Հիմա իշխանությունների […]
16:32 11.12.2018
Վրաստանում բնակվող ռուս լրագրող Ալեքսեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների տարածքում ծավալվող քաղաքական իրադարձությունների մասին տեսանյութեր է նկարահանում, անդրադարձել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին: Տեսանյութի սկզբում Ռոմանովը ցույց է տալիս, թե ինչպես են գրություն թողել իր մեքենայի վրա և հրավիրել խաշ ուտելու: Ռոմանովը հարց է ուղղում քաղաքացուն, որն ասում էր, որ առաջին անգամ […]
16:00 11.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 13-րդ ընտրատարածքն ընդգրկող Տավուշի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը (17 հազար քվե)։ Նա միակն է, որն այս ընտրատարածքում հաղթահարել է 10 հազար ձայնի շեմը։ Տավուշի գործող մարզպետ Վահե Ղալումյանն իր մարզում հավաքել է 9 հազար քվե։ Նշված երկու թեկնածուները, ինչպես նաև առաջատար տասնյակի մյուս թեկնածուների […]
15:50 11.12.2018
Խորհրդարանական ընտրություններին Հայաստանի մարզերի 8 մարզպետներ միասին հավաքել են 100 հազար ձայն։ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված այս գործիչներն ապահովել են դաշինքի հավաքած բոլոր ձայների 11,5 տոկոսը։ Դրանից բացի, նրանք բացառապես առաջատար դիրքեր են զբաղեցրել իրենց մարզից առաջադրված ռեյտինգայինների ցանկում, եթե առաջադրված են եղել։ Հայաստանի միայն երկու մարզպետ՝ Արմավիրի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը և Սյունիքի […]
15:44 11.12.2018
Արդեն բավական ժամանակ է, ինչ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պայքարում են այն օրենքի փոփոխության համար, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից արգելվում է Հայաստան աջ ղեկով մեքենաների ներկրումը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նախաձեռնության անդամներն ասել են, որ սահմանին 450 մեքենա է կուտակված, դրանց թիվը կավելանա, քանի որ խոսքը, ընդհանուր առմամբ 800-1000 մեքենայի մասին է: Լրագրողները հիշեցրել են, […]
15:39 11.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 12-րդ ընտրատարածքն ընդգրկող Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում ամենաշատ ձայներ հավաքել է Վայոց ձորի գործող մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Նա միակն է, որը հաղթահարել է 10 հազար ձայնի շեմը, թեև 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուների հետ տարբերությունը շատ քիչ է։ Նրանց հաջորդող՝ մինչև 9-րդ հորիզոնականը զբաղեցրած թեկնածուները «Իմ քայլը» դաշինքից են։ Միակ «այլ […]
15:22 11.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այս պահին քննվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Մեր թղթակցի խոսքով՝ շտապօգնության մեքենա է մոտեցել դատարանի շենքին. Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ […]