TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահը կմասնակցի Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը

15:14 11.12.2018

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց կկատարի Վրաստան: ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը, հայտնում է «Ալիք Մեդիան»: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում նշված տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են, սակայն նշել են, որ […]

̰
Շիրակի մարզի տեղամասերում կրկնակի քվեարկության 4 դեպք է արձանագրվել

15:04 11.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում դեկտեմբերի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, ստացվել է 78 հաղորդում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Դրանցից 4-ը վերաբերում է Շիրակի մարզի տեղամասերում արձանագրված խախտումներին: Մասնավորապես, Արթիկի տարածաշրջանի և Անի խոշորացված համայնքի ընտրությունները համակարգող, թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ […]

̰
Ամենառեյտինգայինները. 11-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

15:00 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 11-րդ ընտրատարածքն ընդգրկող Շիրակի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է նախկին «Հանրապետական» պատգամավոր, ներկայումս «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ֆելիքս Ցոլակյանը՝ 24 հազար քվե։ Նրան «հետապնդողների» հավաքած ձայների քանակը չի անցել 10 հազարը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները հիմնականում զբաղեցրել են առաջին ու երկրորդ տասնյակները։ Եզակի «այլ կուսակցական» թեկնածուները, որ կարողացել են հայտնվել առաջատար […]

̰
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

14:50 11.12.2018

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF)` ի դեմս համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի, ողջունում է այն պայմանները, որոնցում անցկացվեցին Հայաստանի օրենսդիր մարմնի ընտրությունները: CCAF-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին իր գեղեցիկ հաղթանակի առթիվ և մաղթում, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ընտրի կայուն զարգացման և ժողովրդավարության ուղին: CCAF-ը հույս է հայտնում, որ […]

̰
ՀՀ հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան պնդում է նույն նախապայմանները

14:50 11.12.2018

Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի պատրաստակամությանը Անկարայից պատասխանել են նախապայմանների թվարկումով։ Այն բանից հետո, երբ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է Հայաստանի պատրաստակամությունը, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը դիմել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին նրանց տեսակետը ստուգելու համար։ Թուրքիայի նախագահի աշխատակազմից ադրբեջանական Trend գործակալությանը պատասխանել են նույն բանը, ինչ տարիներ շարունակ․ թուրքական […]

̰
Բանակի սննդի կազմակերպումը կվստահվի մասնավոր ընկերության

14:45 11.12.2018

Հայաստանի զինված ուժերի զորամասերում, դաշտային պայմաններում, դիրքերում զինծառայողների սննդի կազմակերպումը պաշտպանության նախարարությունը որոշել է վստահել մասնավոր որևէ ընկերության։ Նախարարությունն արդեն հրապարակել է այն պայմանները, որոնք պետք է բավարարեն մրցույթին դիմող կազմակերպությունները։ Այս մրցույթին, սակայն, կարող են իրենց առաջարկները ներկայացնել ոչ միայն հայկական, այլև օտար, այլ պետություններում գրանցված ընկերություններ։ Բավարար է, որ ընկերությունը սննդի կազմակերպման «մասնագիտական […]

̰
90 տոկոսի դեպքում գործ ունենք այն մեքենաների հետ, որոնց ղեկը չի կարելի փոխել. «Ղեկը աջ»-ը հիշեցնում է կառավարության որոշման վտանգավորության մասին

14:42 11.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր ասուլիս են հրավիրել՝ պնդելով, որ իրենք շարունակում են դժգոհ մնալ կառավարության որոշումից: Նախաձեռնության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց կողմից ներկրվող մեքենաների մեծ մասի դեպքում ղեկը փոխել պարզապես չի թույլատրվում «Նույն Nissan ֆիրման ունի մոդել՝ Skyline-ը, որն ունի ձախ անալոգը: Նույն Nissan-ն ունի 7 տեղանոց […]

̰
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Հայաստանին

14:23 11.12.2018

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հայտարարություն է հրապարակել: Հիմնվելով ընտրություններին հետևող դիտորդների նախնական զեկույցների վրա՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դրական է գնահատում խորհրդարանական ընտրությունների ազդեցությունը Հայաստանի և ԱՄՆ-ի հետագա հարաբերությունների վրա: «Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն շնորհավորում է հայ ժողովրդին ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ ողջունելով այս նշանակալի […]

̰
Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը

14:20 11.12.2018

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը, այժմ նա նախնական կալանքի տակ է: Այս մասին «Ազատության» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանյեկը: Պաշտոնական աղբյուրները նշում են՝ 37-ամյա Սարգսյանը ձերբակալվել է անցած շաբաթ՝ Չեխիայի մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկում: «Չեխական օրենսդրությունն արգելում է ինձ մանրամասներ հաղորդել […]

̰
Ամենառեյտինգայինները. 10-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

14:10 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 10-րդ ընտրատարածքն ընդգրկող Կոտայքի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է Սասուն Միքայելյանը (31,7 հազար ձայն), ապա՝ ներկա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը (20,9 հազար ձայն)։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են։ Մյուս թեկնածուները հավաքել են 10 հազարից քիչ ձայներ։ Եվ վերջինների թվում առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված Էդուարդ Բաբայանն է (կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի […]

̰
Եթե ՀՅԴ-ն չի ուզում մնալ «մեռած» կուսակցություն, «Սասնա ծռեր»-ի հետ պետք է համագործակցության եզրեր գտնի. քաղտեխնոլոգ

14:06 11.12.2018

Դաշնակցության ձայները նորմալ էին, այնքան էին, ինչքան ինքը պետք է ստանար: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ Դաշնակցությունը վերջին 20 տարվա ընթացքում ամբողջովին հեռացել էր իր գրավիչ կերպարից: «Դաշնակցությունը, ի վերջո, հայդատական կուսակցություն է, անկախ դրանից՝ դա մեզ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ: Կա մի ընտրազանգված, որը Ստամբուլն […]

̰
Քննարկվել են բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր

13:50 11.12.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Միջազգային բանտային կրթության ցանցի անդամներին: Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները Հայաստանում են՝ մասնակցելու տարեկան հանդիպմանը, որն իրականացվում է «Դի-Վի-Վի Ինթերնեշնլ» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Քննարկմանը մասնակցել են նաև ցանցի հայաստանյան համահիմնադիր Գայանե Հովակիմյանը, ՀՀ […]

̰
Ամենառեյտինգայինները. 9-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

13:46 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 9-րդ ընտրատարածքն ընդգրկող Լոռու մարզում ամենաշատ ձայներ հավաքել է Արամ Խաչատրյանը, ապա Սուրեն Պապիկյանը։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են ու հավաքել են գրեթե հավասարաչափ՝ 15-հազարական ձայն։ Մյուս թեկնածուները հավաքել են 10 հազարից քիչ ձայներ։ Այս մարզի ընտրողները առաջին տասնյակի բոլոր հորիզոնականները տվել են հենց այս դաշինքին։ Եվ միայն 11-րդ հորիզոնականում […]

̰
Ամենառեյտինգայինները. 8-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

13:42 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 8-րդ ընտրատարածքն ընդգրկող Գեղարքունիքի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է Վարազդատ Կարապետյանը (14,6 հազար), ապա գործող մարզպետ Գնել Սանոսյանը (12 հազար) և Հայկ Սարգսյանը (11,6 հազար)։ Առաջատար երեք թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են ներկայացվել որպես պատգամավորի թեկնածու։ Դաշինքի մյուս թեկնածուները գրավել են մինչև 11-րդ տեղն ընկած հորիզոնականները։ Առաջատար տասնյակում միայն երկու այլ […]

̰
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք կա՞ր, թե՞ ոչ. վերլուծում է քաղտեխնոլոգը

13:38 11.12.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում խոսել է այն մասին, թե ովքեր, իր կարծիքով, չեն մասնակցել ընտրություններին: Ըստ նրա՝ ընտրությունների չեն գնացել այն մարդիկ, որոնց նախկինում ընտրակաշառք էին տալիս և տանում ընտրատեղամաս: Քաղտեխնոլոգն առաջարկում է վերցնել ՀՀԿ-ի այս և նախորդ ընտրություններին ստացած ձայները, որոնք համեմատելիս կստացվի մոտավորապես այն թիվը, թե որքանն էր ՀՀԿ-ի […]

̰
Ենթադրում եմ՝ իրականում ընտրություններին մասնակցությունը եղել է ոչ թե 48%, այլ շատ ավելի. քաղտեխնոլոգ

13:21 11.12.2018

Հայաստանում տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, և ձևավորված խորհրդարանը լեգիտիմ է՝ կարծում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Այս մասին նա նշել է «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում: Նրա խոսքերով՝ կունենանք լեգիտիմ իշխանություն՝ հանձինս «Իմ քայլը» դաշինքի և կունենանք լեգիտիմ ընդդիմություն՝ հանձինս «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների: Հարցին՝ կունենա՞նք ոչ կոռումպացված կառավարություն, քաղտեխնոլոգն այսպես է պատասխանել. «Այո՛, […]

̰
Ընտրությունների արդյունքները որքան ուրախալի են խորհրդարան անցած ուժերի համար, կրկնակի պարտավորեցնող են. Արա Բաբլոյան

13:10 11.12.2018

Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից և անզիջում պայքարից, այդ ընթացքում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում և դրանով ուրվագծելու […]

̰
«Շանթ» ՀԸ-ն՝ նախընտրական քարոզարշավը լուսաբանած ամենաանաչառ ԶԼՄ-ների եռյակում

12:56 11.12.2018

Մինչև դեկտեմբերի 7-ը Երևանի մամուլի ակումբը մոնիթորինգի է ենթարկել 6 համապետական հեռուստաալիք, 2 առցանց հարթարկ՝ News.am և 1.am, և 7 մարզային հեռուստաընկերություն՝ պարզելու, թե ինչպես է լուսաբանվում նախընտրական քարոզարշավը: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ այն պահից, երբ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը մտավ քարոզարշավի մեջ, նրանց […]

̰
78 հաղորդում, 2 քրգործ. ամփոփ տվյալներ ԱԺ արտահերթ ընտրությունների օրվա և քարոզարշավի շրջանում ստացված հաղորդումների վերաբերյալ

12:44 11.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 11-ի ժամը՝ 11:00-ի  դրությամբ, ստացվել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց Ձորի և Տավուշի […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնությունը շարունակում է բողոքել

12:22 11.12.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր ասուլիս են հրավիրել՝ պնդելով, որ իրենք շարունակում են դժգոհ մնալ կառավարության որոշումից: «Կառավարության նիստի ժամանակ ասվեց, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունը համաձայն է որոշման հետ,  դա ապատեղեկատվություն է: Մենք համաձայն չենք որոշման հետ և շարունակելու ենք մեր պայքարը»,- ասել է նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը: Նախաձեռնության անդամներից Զոհրաբ Իգիթյանն ասել է, որ […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

11:56 11.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա օրակարգին և, մասնավորապես, հումանիտար ոլորտում կապերի խորացման հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս դեսպանի՝ Ղազախստանի ժողովրդին գալիք ազգային տոնի` Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ:

̰
Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի դառնալ կենտրոնամետ. Լևոն Շիրինյան

11:55 11.12.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունից հետո հաղթած ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի դառնալ կենտրոնամետ, հակառակ դեպքում՝ շատ շուտ կզրկվի հեղափոխության առաջնորդի կերպարից: «Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակեց մնալ զուտ որպես ՔՊ կուսակցապետ, կդադարի լինել առաջնորդ: Նա պետք է կենտրոնամետ քայլեր անի»,- ասաց Լևոն Շիրինյանը:

̰
Կրեմլը ռուս-ուկրաինական բարեկամության համաձայնագրի չեղարկումն անընդունելի քայլ է որակել

11:50 11.12.2018

Պաշտոնական Մոսկվան Ռուսաստանի հետ բարեկամության համաձայնագիրը չեղարկելու Ուկրաինայի նախագահի որոշումը համարում է ուկրաինացիների շահերի ոտնահարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մի բան ակնհայտ է: Այդ քայլն այնքան էլ չի բխում ուկրաինացիների շահերից, որոնց հետ, անկախ ամեն ինչից, մեզ կապում են եղբայրական հարաբերությունները»,- ասել է Պեսկովը: Կրեմլը նաև ափսոսանք է հայտնել […]

̰
Հայաստանի խորհրդարանը չի ստացել ընդդիմություն. Լևոն Շիրինյան

11:48 11.12.2018

«Մենք չունեցանք դասական կառուցվածքով խորհրդարան: Հայաստանի խորհրդարանը չի ստացել ընդդիմություն»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը` նշելով, որ ԲՀԿ-ն կողմնորոշված չէ գաղափարական իմաստով, իսկ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստանը» բացահայտ ազատական կուսակցություններ են, չեն տարբերվում միմյանցից, հետևաբար ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ «Լուսավոր Հայաստան»-ին չի կարելի դիտարկել որպես ընդդիմություն: Շիրինյանի խոսքով, քանի որ ՀՀԿ-ն […]

̰
Տրցակներում 6-րդ համարի քվեաթերթիկները հաճախ բացակայել են. Լևոն Շիրինյան

11:46 11.12.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քվեարկության ժամանակ իրենց նկատմամբ իրականացվել է ընտրողական քաղաքականություն: «Տրցակներում 6-րդ համարի քվեաթերթիկները հաճախ բացակայել են, մենք կորցրել ենք բազմաթիվ ձայներ. դրանք կորել են»,- ասաց Շիրինյանը` նշելով, որ չնայած դրան, իրենք չեն պատրաստվում բողոքարկել, քանի որ համոզված են` ոչինչ չի փոխվի: Շիրինյանն ասաց, որ միաժամանակ […]

̰
Ձեզ հետ եղել եմ, ձեզ հետ կմնամ, ձեզ կտամ բարձրակարգ վերլուծություններ. Լևոն Շիրինյան

11:36 11.12.2018

«Ես շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, բայց չգիտեմ՝ ում են հաղթել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը` նշելով, որ կշարունակի զբաղվել քաղաքագիտական գործունեությամբ: «Ձեզ հետ եղել եմ, ձեզ հետ կմնամ, ձեզ կտամ բարձրակարգ վերլուծություններ»,- ասաց Շիրինյանը` միաժամանակ դժգոհություն հայտնելով, որ որոշ ԶԼՄ-ներ իրենց նկատմամբ կեղտոտ քարոզչություն են տարել: «Եղել են նաև ճիզվիտական […]

̰
Պետք է միայն ողջունել, որ խաղաղ իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում. Վլադիմիր Ժիրինովսկի

11:35 11.12.2018

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Հայաստանում ընտրությունների արդյունքում տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն: Մենք առայժմ չգիտենք, թե ինչ քաղաքական կուրս կորդեգրի նոր ղեկավարությունը, բայց ինքնին փաստը, որ իշխանափախությունը տեղի ունեցավ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, պետք է միայն ողջունել»,- նշել է Ժիրինովսկին:  

̰
«Շանթ»-ը՝ «BBC Arabic»-ի եթերում

11:30 11.12.2018

Հայաստանի արտահերթ ընտրությունների՝ «Շանթ» հեռուստաընկերության շուրջօրյա լուսաբանումը գրավել է աշխարհահռչակ «Բի-Բի-Սի Արաբիայի» (BBC Arabic) ուշադրությունը: Լոնդոնում տեղակայված ընկերության մեր գործընկերները մեկնաբանություններ են խնդրել «Շանթ»-ից: «Բի-Բի-Սի Արաբիայի» հիմնական թողարկման ընթացքում, ի թիվս միջազգային ամենակարևոր իրադարձությունների, մեկնաբան Թոնի Խուրին անդրադարձել է նաև Հայաստանին: Ուղիղ միացման ժամանակ Սագօ Արեյանը, պատմելով ընտրությունների ընթացքի մասին, ներկայացրել է հայաստանյան ներքաղաքական ներկա […]

̰
Մենք քաղաքագիտական «սերմեր» ցանեցինք. Լևոն Շիրինյան

11:26 11.12.2018

«Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս մարաթոնի ավարտի կապակցությամբ, քանի որ ապրիլից սկսած` սա մարաթոն էր, որը վերջացավ: Բայց այն տեղաշարժը, որ ես կուզեի` լիներ, չստացվեց: Ծնվում են խնդիրներ, որոնք առաջիկայում իրենց արդյունքները ցույց կտան»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը` նշելով, որ իր գլխավորած կառույցը, բաղկացած լինելով բացառապես քաղաքագետներից, չհասավ հաջողության: Շիրինյանն […]

̰
Տիգրան Փարվանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ՌԴ-ում ռազմագիտական համաժողովի կմասնակցի

11:18 11.12.2018

ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի դեկտեմբերի 11-ին Եկատերինբուրգում կայանալիք ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար կազմի օպերատիվ զորահավաքային միջոցառմանը և ռազմագիտական համաժողովին: Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

̰
BACK_TO_TOP