23:39 29.03.2024
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Իմ խոսքում նշել եմ, որ Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և այժմ կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար։ Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել […]
23:00 29.03.2024
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Էլնուր Մամեդովը քննարկել են երկկողմ հարաբերությունների և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ՝ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով։ «Ըստ էության դիտարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային […]
22:13 29.03.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին: Անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքական, այդ թվում արտախորհրդարանական ուժերին, ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումներին, հայ-ադրբեջանական գործընթացներին, մասնավորապես Տավուշի գյուղերի վերաբերյալ թեմային, և այս ամենի համատեքստում ապրիլի 5-ին սպասվող հանդիպմանը: «Եկեք չափից դուրս լուրջ վերաբերվենք այդ հանդիպմանը: Եթե որևէ կոնկրետ գործընթացի մեկնարկ էլ չլինի, ապա […]
21:45 29.03.2024
Երևան համայնքին վերադարձված նախկին «Կանազ» մշակույթի տանը կհիմնվի միջազգային չափանիշներին համապատասխան երաժշտական կրթական հաստատություն՝ «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիան, որտեղ կկազմակերպվի ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մանուկների, պատանիների և երիտասարդների ուսումնառությունը: «Կանազ» մշակույթի տունը կառուցվել է 1958թ.-ին: Այն ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի աշխատակիցների ազատ ժամանցի և ստեղծագործական ինքնագործունեության ապահովման նպատակով: Երկար տարիներ մշակույթի տանը գործել […]
21:27 29.03.2024
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է Արցախում մնացած հայերի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Ալիևան ծանոթացել է հայերի սոցիալական խնդիրներին: Հերթական քարոզչական միջոցառո՞ւմն է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե իհարկե, հերթական քարոզչական միջոցառումն է: Սաբինա Ալիևան հնադիպել է Արցախում մնացած հայերի հետ՝ Ստեփանակերտում գործող այսպես կոչված խոցելի սոցիալական […]
16:48 29.03.2024
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու» մասին ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 25-ի N 808-Ն որոշման կիրառման հետ կապված հարցերի շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև […]
13:45 29.03.2024
Վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ դարձել են հայ-ադրբեջանական սահմանի ամենահանդարտ շրջաններից մեկը, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին, 30 տարի շարունակ բանակցություններ են վարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ […]
13:37 29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:
11:52 29.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, հետևել վերակառուցման աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին: Մարզադպրոցը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին: Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվուղի՝ տեղակայված շենքի 220 մ պարագծով, […]
11:34 29.03.2024
Հայաստանն ապրիլին առաջին անգամ կմասնակցի Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների՝ Իսպանիայում կայանալիք հավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ԵՄ երկրների ԱԺ նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում գալիք ամսվա կեսերին: Հայաստանն առաջին անգամ է հրավիրված»,–ասել է Սիմոնյանը: ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ […]
11:18 29.03.2024
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհրդի նախկին անդամները 2021թ. ապրիլի 24-ին «Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» վերնագրով հայտարարություն էին կատարել, որի առնչությամբ բացվել էր դատական գործ։ Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։ Մասնավորապես «Թուրքիայի Հանրապետություն պետությունը բացահայտ նվաստացնելու» մեջ մեղադրվող […]
10:51 29.03.2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի […]
10:41 29.03.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ […]
10:05 29.03.2024
Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև գիտի Արևմուտքի քայլերի մասին, որոնք խոչընդոտում են այդ նորմալացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ազնվորեն ներկայացրել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, […]
09:40 29.03.2024
Այժմ գործնականում չկան այնպիսի ոլորտներ, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կունենան համագործակցություն և իրական շփումներ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Գործնականում ոչ»,- պատասխանել է նա այդ մասին հարցին։ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև ներկայիս դիվանագիտական հարաբերություններն ուղղված են դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքին աջակցելուն, հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Այժմ Արևմուտքի հետ […]
09:31 29.03.2024
Բրիտանական բանակի ցամաքային զորքերին թույլատրվել է մորուք կրել՝ այսպիսով վերացնելով 100-ամյա արգելքը, հայտնում է Telegraph թերթը։ Հրատարակության տվյալներով՝ հինգշաբթի օրը հրամանագիր, որը թույլ է տալիս մորուք կրել ցամաքային զորքերի սպաներին և զինվորներին, ստորագրել է թագավոր Չարլզ III-ը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը, որպեսզի Զատկի արձակուրդում գտնվող զինվորները ծառայությունից […]
09:07 29.03.2024
Crocus City Hall-ում ահաբեկչության կազմակերպմանը ներգրավված են եղել հետախուզական կենտրոնները, պատվիրատուները շուտով հայտնի կդառնան, RIA Novosti-ին ասել է ՌԴ արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Լոսևը։ «Գլխավոր երկու եզրահանգումները, որ արդեն կարելի է անել. առաջինը՝ մեր ժողովուրդը չի վախենում նման ահաբեկչություններից, հասարակությունը շատ կոնսոլիդացված է։ Հասարակությունը պատրաստ է շարունակել պայքարը։ Մեր հակառակորդները տեսան, […]
08:47 29.03.2024
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում կրկին անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ այս անգամ խոսելով դրա վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին: Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով: «Ինչ վերաբերում է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության […]
22:44 28.03.2024
Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել: Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […]
22:33 28.03.2024
Մարտի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։ ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
22:07 28.03.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, պատմել մարտական գոտում տիրող իրավիճակի մասին և օգնություն խնդրել։ «Կոնգրեսի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության արագ հաստատումը չափազանց կարևոր է: Մենք տեղյակ ենք, որ Ներկայացուցիչների պալատում կան տարբեր դիրքորոշումներ, թե ինչպես դա անել», – մեջբերում է նրա գրասենյակը պետության ղեկավարի խոսքերը: Ավելի վաղ […]
21:36 28.03.2024
Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ […]
21:27 28.03.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման համաժողովին, որին մասնակցել է նաև Արշակյանը: Համաժողովին հայտարարվել է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցությունները պատրաստ են աջակցել իշխանությունների ցանկացած գործողությանը, որն ուղղված կլինի ժողովրդավարության և Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը: Հիշեցնենք, որ համաժողովը […]
20:42 28.03.2024
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կգործուղվի Սկոպյե՝ (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից: Պատգամավորը Հյուսիսային Մակեդոնիա կգործուղվի 2024 թվականի ապրիլի 21-26-ը:
18:37 28.03.2024
Կերկարաձգվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը, կընդլայնվի նաև շահառուների շրջանակը: Հայաստանը Գազայից տեղահանված 1,5 մլն անձի կտրամադրի մթերք և դեղեր: Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:55 28.03.2024
Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող գույքը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ հանրակրթական գործունեության […]
14:33 28.03.2024
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը […]
13:05 28.03.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել Ռուսաստանի հարձակման հնարավորությունը Լեհաստանի, Չեխիայի կամ Բալթյան երկրների վրա, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարվող F-16 կործանիչներն այլ երկրներից արձակվելու դեպքում օրինական թիրախ կդառնան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին հայտնել է մարտի 27-ին Տորժոկ քաղաքում ռազմական օդաչուների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ ՌԴ նախագահի՝ ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի […]
12:27 28.03.2024
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […]
11:51 28.03.2024
Հայաստանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության […]